> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ո՞Վ ԿԲԱՑԻ ՆՈՐ ԷՋԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Ո՞Վ ԿԲԱՑԻ ՆՈՐ ԷՋԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Նիկոլ ՓաշինյանՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին ունեցած ելույթով ըստ էության արձանագրեց, որ հայ-թուրքական ֆուտբոլային մեղրամիսը մեկամյա հայբուդուրից հետո վերադարձել է ելման դիրք։ Սա իսկապես այսպես է, կարելի է նույնիսկ ասել, որ Սերժ Սարգսյանի իրականացրած դիվանագիտական օպերացիայի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները ավելի են բարդացել։ Տվյալ պահի մեր խնդիրը, սակայն, ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի, որքան Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունն է` հայ-թուրքական հարաբերությունների եւ առաջին նախագահի մայիսի 15-ի ելույթի լույսի ներքո։

Չշրջված էջ

Հայ-թուրքական սահմանի բացումը ներքաղաքական իրավիճակի վրա իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ եւ լրջորեն փոխել այն։ Հենց այս գիտակցությամբ էր Սերժ Սարգսյանը ինքնամոռաց լծվել այդ գործին։ Սահմանի բացումը Հայաստանի պատմության նոր էջ կբացեր, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմության հարցը փակված կհամարվեր` դառնալով ոչ արդիական եւ հնացած։ Այս համատեքստում, իսկապես, շատ հետաքրքիր էր հետեւել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքին ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում։ Առաջին նախագահը չէր կարող չգիտակցել, որ սահմանի բացումը ամրացնելու է Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը։ Բայց այս ընթացքում Տեր-Պետրոսյանը ոչ միայն չփորձեց խանգարել այն գործընթացին, որ պետք է ամրացներ Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը, այլեւ իրենից կախված ամեն ինչ արեց` այդ գործընթացը խթանելու համար։ Ո՞րն էր նման «պարտվողական» պահվածքի պատճառը. անկասկած, երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող գործչի այն գիտակցումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ասել է թե` երկրի պատմության նոր էջի բացումը շատ ավելի կարեւոր է, քան ներքաղաքական պայքարի այս կամ այն մասնակցի դիրքերի ուժեղացումը եւ թուլացումը։ Եւ Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի քաղաքական գծի որդեգրումը ինչ-որ տեղ ինքնազոհաբերության էր նման, քանի որ այդ գիծը պարարտ հող էր ստեղծում յուրայինների տրտունջի եւ դժգոհության համար։ Նույնը վերաբերում է նաեւ հանրության ընդդիմադիր շերտերին։ Եւ այդ տրտունջները կարելի էր հասկանալ. առաջին նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած բոլոր ելույթներում որոշակի բանաձեւեր, ելքեր է առաջարկել իշխանություններին` առ այն, թե ինչ է պետք անել արտաքին քաղաքական թնջուկները կարգավորելու, այս կամ այն իրավիճակից շահած դուրս գալու համար. մինչդեռ «ընդդիմադիր» տրամաբանությունը հուշում էր, որ ամեն ինչ պետք էր անել, որ այդ հարցերի վրա իշխանությունը տապալվի։ Բայց ի հեճուկս սրա` Տեր-Պետրոսյանի առաջարկած բանաձեւերի իրագործումը լեգիտիմ ուժ էր տալու իշխանությանը։ Սա ճշմարիտ է անշուշտ, բայց ողջ ճշմարտությունը չէ։ Իսկ ողջ ճշմարտությունն այն է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած քայլերի իրագործումը ռազմավարական ուժ էր տալու Հայաստանի պետականությանը, Հայաստանի Հանրապետությանը։ Սրանից օգտվելու էր Սերժ Սարգսյանի իշխանությունը նույնպես, եւ առաջին նախագահը սա չէր կարող չգիտակցել։ Բայց իշխանությունը անցողիկ է, իսկ պետությունը այն արժեքն է, որի ուժեղացմանը եւ գոյատեւմանը պետք է ուղղված լինեն մեր ընթացիկ ջանքերը։ Ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումների, Տեր-Պետրոսյանը այդպես էլ չի վերածվում շարքային ընդդիմադիր գործչի եւ չի էլ վերածվի երբեք։ Որոշ իրավիճակներում այս փաստին կարելի է նույնիսկ ափսոսանքով վերաբերվել, բայց դե` սրանից իրողությունը չի փոխվում։ Մյուս կողմից` վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի անտաղանդ է, քան կարելի էր սպասել, եւ նա հայ-թուրքական պարտիան մի այնպիսի փառահեղ տապալման հասցրեց, որ ոչ միայն չավելացրեց սեփական լեգիտիմությունը, այլեւ ողջ Սփյուռքը հանեց իր դեմ, վաստակեց դավաճանի պիտակ` փոխարենը չստանալով ոչինչ։ Չարդարացան նաեւ Սերժ Սարգսյանի այն հույսերը, թե թուրքական պարտիայի արդյունքում ինքը լեգիտիմություն կստանա միջազգային հանրության աչքերում։ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցի ընդգրկումը հստակ ապացուցեց, որ միջազգային հանրության համար Սերժ Սարգսյանը ընդամենը «պեշկա» է, որին ցանկացած պահի կարող են զոհաբերել։ Չզոհաբերվելու համար նա պետք է ավելի ու ավելի մխրճվի ուրիշների խաղի մեջ։ Եւ մխրճվում է։ Սերժ Սարգսյանն, այսպիսով, գիտակցում է նոր էջ բացելու անհրաժեշտությունը։ Հայ-թուրքական հարաբերություններով այս խնդիրը լուծելու փորձը, փաստորեն, տապալվեց։ Էլ ի՞նչ տարբերակներ կան։ Հաջորդը, անշուշտ, Ղարաբաղի հարցն է։ Բայց թուրքական տապալումից հետո դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը կմտնի այս խաղի մեջ։ Մյուս կողմից էլ` նրա թուլացած դիրքերը Ղարաբաղի հարցի պարագայում խիստ իրական են դարձնում Դեյթոնյան տարբերակը, երբ թուլացած պետության թույլ ղեկավարին գործնականում ստիպողաբար ստորագրել են տալիս այս կամ այն փաստաթուղթը։ Սերժ Սարգսյանի հետ նման բան, անշուշտ, կարող է տեղի ունենալ, այսպես կարող է տեղի ունենալ նրա վիճակում հայտնված ցանկացած մեկի հետ։ Եւ սրա միակ խոչընդոտը կարող է դառնալ այն, որ համանախագահ երկրների ղեկավարները չկարողանան ընդհանուր հայտարարի գալ որեւէ տարբերակի շուրջ։ Եւ ահա, մինչ Սերժ Սարգսյանը նոր էջի փնտրտուքներում հայտնվել է փակուղու մեջ, առաջարկ է ստանում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Առաջին նախագահը իր վերջին ելույթում Հայաստանի պատմության նոր էջ բացելու իր սցենարն առաջարկեց Սերժ Սարգսյանին` երկխոսություն սկսել ընդդիմության հետ, որի համար անհրաժեշտ միայն մեկ պայման կա` ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացումը, ինչպես նաեւ առաջարկվող երկխոսության արդյունավետ ընթացքը էականորեն կբարելավեն Հայաստանի արտաքին դիրքերը։ Իրադարձությունների զարգացման այսօրինակ սցենարի դեպքում արտաքին քաղաքականության ամենասուր հարցերը առնվազն կկորցնեն սրությունը եւ Հայաստանին շունչ քաշելու, իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու հնարավորություն կտան։ Բայց բոլոր նրանք ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանը կօգտվի նման հնարավորությունից, միամիտ են։ Թեկուզ բառիս լավագույն իմաստով, բայցեւայնպես` միամիտ են։

Զիմբաբվեյան տարբերակ

Տեր-Պետրոսյանը, փաստորեն, առաջարկում է մի տարբերակ, երբ Հայաստանի ստրատեգիական զարգացման համար անհրաժեշտ նոր էջը ընդդիմությունն ու իշխանությունը կբացեն համատեղ։ Իշխանությունը կարծում է, որ այդ էջը ինքը միայնակ պետք է բացի։ Ընդդիմության մեջ էլ քիչ չեն այն գործիչները, ովքեր համոզված են, որ այդ էջը պետք է ընդդիմությունը բացի միմիայն իշխանությանը հեղափոխական ճանապարհով հեռացնելով։ Խնդիրն այն չէ, թե այս տարբերակներից որ մեկը, ի վերջո, իրականություն կդառնա։ Տվյալ պահին եկեք դիտարկենք մեկ այլ տարբերակ. իսկ հնարավո՞ր է, որ այդ նոր էջը այդպես էլ չբացվի։ Հնարավոր է, միանշանակ, եւ նոր էջ բացելու խնդիրը լուծելու ընդունակություն չցուցաբերած երկրներ գոյություն ունեն երկրագնդի վրա, եւ այդպիսի ամենավառ օրինակը Զիմբաբվեն է։ Այս երկրի բռնակալ Ռոբերտ Մուգաբեն անհիշելի ժամանակներից ղեկավարում է երկիրը, եւ նրա ղեկավարության տարիներին Զիմբաբվեում ինչ ասես տեղի չի ունեցել։ Միջազգային պատժամիջոցներ, ընդդիմադիր գործիչների սպանդ, հետապնդումներ, տնտեսության փլուզում, հիպերինֆլյացիա, սով, համաճարակ, աղքատություն, համատարած գործազրկություն։ Սա` ընդհանրապես։ Իսկ հենց իր` Ռոբերտ Մուգաբեի կյանքում շատ բան չի փոխվել։ Նախագահական նրա ապարանքները այս ընթացքում գնալով ավելի ու ավելի են ճոխացել, նրա, նրա ընտանիքի, շրջապատի կյանքն ու առօրյան շատ հետաքրքիր է եւ ուրախ, աշխարհում նոր-նոր թողարկված մեքենաները անմիջապես համալրում են նրա ավտոպարկը։ Կարճ ասած` կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի։ Ռոբերտ Մուգաբեն ինքը չի՞ գիտակցում, որ կործանում է երկիրը։ Բայց ձեզնից ո՞վ է այն մարդը, որ չի կործանի երկիրը, եթե հստակ իմանա, որ նախագահի պաշտոնը լքելու պարագայում դատարանի առաջ է կանգնելու Հոկտեմբերի 27-ի կամ Մարտի 1-ի գործով։

Հ.Գ. Ո՞վ կմտածեր, որ «Առաջ Հայաստան» կարգախոսը գործնականում խորհրդանշում է տեղապտույտը։ Իսկապես, ո՞ր կարգախոսը ավելի կսազեր այն հուսահատ տեղապտույտին, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Տեղապտույտ, որ ավելի ակնհայտ է դարձնում, որ առանց անցյալը իմաստավորելու` հնարավոր չէ հասնել ապագային։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 22, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. AG
    Մայիս 22nd, 2009 at 05:52 | #1

    Paylun verlucutyun. Nikol jan yerevi te ays hodvact tpem yev postov ugharkem SS in. Miguce xelq@ glux@ havaqi?????? Bayc, kaskacum em, qani vor, inchpes asecir, դատարանի առաջ է կանգնելու Հոկտեմբերի 27-ի կամ Մարտի 1-ի գործով։

  2. Markos
    Մայիս 22nd, 2009 at 10:25 | #2

    Isk inch elqer en arajarkvum? Yes chetsa ayd hodvacum elqer. Ter-Petrosyann, ayo, arajarkel, e, bayc asenq te (aveli shut hastatapes) SS hetevelu e henc zimbabevakan tarberakin ev inch anel?
    I dep, Zimbabveum hima bolorovin ayl vichak e. Mugaben sharunakum e karavarel vorpes naxagah, sakayn Arevmutqi chnshman tak na gnac zijman ev karavarutyuny glxavorum e hima ynddimutyan xekavary. Ayspes vor ayntegh gnacin azgain hamadzaynutyan, dran, inch arajarkum e Ter_Petrosyany. Sakayn mez mot hima aveli vat vichak e, qan nuyn Zimbabveum. Usti elqy erkusn e: kam bolor normal mardik toxnum enq-gnum eqn erkric, zi kyanqy mekn e ev anyndhat payqarel anhnar e, tox asytegh mnan mknery, lfiknery ev ayl takanqnery. Kam hunisi 1-in HEXAPOXUTYUN!!! Ter-Petrosyany tox sran akanj ani!

  3. Mariam
    Մայիս 22nd, 2009 at 12:16 | #3

    Erani gan ayn jamanakner@,vor du voch te qaghaqakan hodvacner gres,ayl steghcagorces.du taghandavor grogh es!!!

  4. AG
    Մայիս 25th, 2009 at 19:16 | #4

    NIKOL JAN NOR EJ@ MIAYN JOGHOVURD@ KAROGH E BACEL. MIASNAKAN, HAMAR, TASIBOV, AZGASER, ANVAX, YUR ANKAXUTYAN U APAGA SERUNDNERI YERJANKUTYAN HAMAR PAYQAROGH JOGHOVURD@ KAROGH E, ARANC HENAKETI, SHRJEL PATMUTYAN ANIV@ IR OGTIN.

  1. No trackbacks yet.