ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»:
Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին ամիսներին իմ համեստ անձի նկատմամբ ընդդիմադիր եւ այլընտրանքային կողմերից ծայր առած բանսարկությունների արշավի ֆոնին:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Արդեն նշել եմ, որ նախագահական ընտրությունների՝ փետրվարի 18-ի քվեարկությունից հետո Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ նկարագրել, թե ինչում է այդ իրավիճակի առանձնահատկությունը: Վերջին մի քանի օրերին, սակայն, իրավիճակը նոր փոփոխություններ էլ է կրել: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:
Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը ուղերձ հղեց, որ մտադիր է հետեւողականորեն պաշտպանել ժողովրդի կողմից իրեն տրված վստահության քվեն: Ու չնայած այսօրվա հանրահավաքի յուրահատուկ լինելուն, այդ ուղերձը անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:
Երկրորդը՝ Աշտարակը, Վանաձորը, Գյումրին, Սպիտակը վերահաստատեցին Հովհաննիսյանին տված իրենց վստահության քվեն, փետրվարի 23-ին նրան ընդունելով որպես ընտրյալ նախագահի: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընտրյալ քաղաքական լիդեր, բոլոր հիմքերն ունեն Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել: Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ: Կարդալ շարունակությունը …
ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, ելույթ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն, Սահմանադրություն
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, թե ինչպես է պետք մեկնաբանել իմ այսօրվա ներկայությունը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.
Ազատության հրապարակ եմ այցելել նախեւառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրք մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին եւ ապացուցեց, որ ոգեղեն ժողովուրդ է, ազատության ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտահայտելով հստակ եւ սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովրդին եւ մատուցել նրան արժանի ծառայություն:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
«ՀՀ նախագահի ընտրություններ» վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին՝ ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան: Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ով լինի Հայաստանի նախագահ:
2008թ. Մարտի 1-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած խմբավորումը, սակայն, նաեւ մեր՝ ընդդիմության սխալների պատճառով կարողացել է ստեղծել մի աննախադեպ վիճակ, երբ ոչ միայն ժողովուրդը չի որոշելու, թե ով լինի ՀՀ նախագահ, այլեւ նախագահի նստավայրը զավթած անձն է փաստացի ցանկանում որոշել, թե ինչ անի ժողովուրդը եւ ինչպես: Սերժ Սարգսյանն, ընդ որում, չի էլ թաքցնում մտադրությունը, թվեր խփելու իր անսահմանափակ կարողությամբ տղայաբար պարծենալով:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:
Ստեղծված իրավիճակի ուղղակի պատասխանատվությունը կրում է Հայաստանում հաստատված ապօրինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավապահ եւ հատուկ ծառայությունների այն համակարգը, որ քաղաքական հետապնդումների եւ հալածանքների գործիք դառնալով՝ առանց բացահայտման է թողել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործներին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունները, այլ աղմկոտ սպանություններ եւ մահափորձեր՝ այսպիսով ազատորեն գործելու հնարավորություն տալով մարդասպաններին:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ նշանակել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բազմաթիվ լրագրողներ ինձ են դիմել՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել.
1. Դեռեւս ամռանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում նշանակումներ է անելու ռոտացիոն կարգով:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Հայտնի լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան բոթը կսկիծ եւ ափսոսանք է հարուցում: Նաիրային ճանաչել եմ 1998 թվականից, եւ նրա հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Նա ազնիվ, շիտակ, զգայուն ու վստահելի մարդ էր, լավ լրագրող, ով անմնացորդ ծառայել է իր գործին, հանրությանը:
Ցավակցությունս եմ հղում սիրելի Նաիրայի ընտանիքի անդամներին, «Առավոտ» օրաթերթի գործընկերներին, լրագրողական մեր հանրությանը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ground zero» եւ «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով:
Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ամանորյա արձակուրդները լարված-աշխատանքային են ստացվել մի շարք գործընկերներիս համար: Մինչ հայ հանրությունը տարված էր Նոր տարվա հոգսերով, նրանք տանջվել են, թե ինչ անել «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ օգտատերերից մեկի հարցին իմ տված պատասխանի հետ, թե Հայ ազգային կոնգրեսը երկու խոշոր սխալ է գործել. երկխոսությունը եւ այն պրոցեսը, որ հանրությանը հայտնի է որպես քաղաքագիտական վերլուծություն:
Այդ գործընկերներն ահա, ինտերնետում պտտում էին հատվածներ՝ 2011թ. ամռան, երկխոսությանը վերաբերող իմ հոդվածներից եւ փորձում այդպիսով իմ քաղաքական մահվան դատավճիռը կարդալ՝ այն հիմնավորմամբ, թե ինչպես կարող է քաղաքական գործիչը սխալ հայտարարել մի գործընթաց, որին կողմ է արտահայտվել ժամանակին: Սա բացահայտում է որոշ գործընկերների խորը հավատն առ այն, որ եթե գործիչը խոստովանում է, որ ինքը կամ իր քաղաքական թիմը երբեւէ որեւէ հարցում սխալվել է, դա քաղաքական ինքնասպանություն է:
Այս թեզն, իհարկե, կասկածելի է եւ անհիմն: Բայց կարծում եմ՝ արժանապատիվ ինքնասպանությունն ավելի լավ է, քան խղճուկ եւ անփառունակ վախճանը: Քավ լիցի, չեմ պատրաստվում սեփական քաղաքական ինքնասպանությունն ազդարարել, ոչ էլ՝ որեւէ մեկի խղճուկ վախճանը: Պարզապես սովոր եմ սեփական քաղաքական գործունեության հետ կապված որեւէ հարց անպատասխան չթողնել:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Նոյեմբերի 27-ին Երեւանից Պրագա մեկնեցի լեփ լեցուն ինքնաթիռով. A-319-ի գրեթե բոլոր տեղերը զբաղված էին: Ինքնաթիռում 150-156 ուղեւոր կար: Չորս օր անց Երեւան վերադարձա նույն մակնիշի ինքնաթիռով, կրկին Պրահայից, բայց ուղեւորների թիվն արդեն հարյուրով պակաս էր:
Այդ օրերին է, որ Հայաստանի երկու ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի ընտրություններ տեղի ունեցան, եւ սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր «ծախված ժողովրդի» թեման: Ամոթանք էին տալիս. «Բա ամոթ չի՞, բա չեք ամաչու՞մ»,- դիմում էին անհայտ ընտրակաշառակերին:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ