Արխիվ Դեկտեմբեր, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Դեկտեմբեր 31, 2012

opimagesՍիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշալի առիթով: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն, վստահություն՝ ապագայի նկատմամբ:

Մենք ապրում ենք դժվար մի ժամանակահատվածում, եւ մեր 21-ամյա Հանրապետության պատմությունն իմաստավորելու, վերլուծելու ժամանակն է: Երրորդ Հանրապետության պատմությունն ինքնին դժվարությունների մի անվերջանալի թվացող շղթա է, եւ ցավալիորեն՝ առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼԸ ԱԽՔ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 23, 2012

zvԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով  կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ «դիֆերամբներ» ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբեր 17, 2012

17nikol-pashinyan_by-azuraՍտորեւէ բերվող ելույթը հնչել է ԱԺ 17.12.12 արտահերթ լիագումար նիստում.

Տիկնայք եւ պարոնայք.

Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, եւ միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որեւէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:

Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որեւէ հետեւանք չի ունենում, եւ եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 16, 2012

images16ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.

ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղի ունենա մեր իրականության մեջ:

բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս, ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար:

դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞Ն

Դեկտեմբեր 8, 2012

111111111images«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը երեկ Նիկոլ Փաշինյանին է դիմել հետեւյալ հարցով.

- Պ-ն Փաշինյան, ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասում է, որ հանձնաժողովի նախագահը՝ այսինքն դուք, կոպտորեն խախտել եք օրենքը եւ քաղաքական հաշվեհարդար եք տեսել, երբ Արմեն Ռուստամյանի դիմումի քննության ժամանակ նրան զրկել եք ձայնի իրավունքից: Ըստ Հարությունյանի՝ նա իրավունք չունի մասնակցելու իրեն վերաբերող հարցի քննարկմանը, բայց իրավունք ունի մասնակցելու մյուս 82 պատգամավորների հարցի քննարկմանը (Ռուստամյանի դիմումը վերաբերվում է 83 պատգամավորի, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանին): Հանձնաժողովի անդամին զրկելով ձայնի իրավունքից՝ օրենքի ո՞ր կետով եք առաջնորդվել: Խնդրում եմ ներկայացրեք ստեղծված իրավիճակի ձեր հիմնավումը:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ