ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Նոյեմբեր 10, 2012
Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական վերնախավում, հավակնում է հետագայում, պատմության մեջ՝ վերնագրվել Երրորդ Հանրապետության առաջին բաժանում՝ նմանությամբ առաջին հազարամյակում Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների:
Ընթացիկ պատմությունը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսի շղարշի տակ իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, իսկ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, տխրահռչակ Սերժ Սարգսյանը իր տակ մտցրեց Հանրապետական կուսակցությունը, որն իշխանական կարգավիճակ էր ստացել 1999 թվականին, Վազգեն Սարգսյանի առաջնորդության պայմաններում:

