ԵՍ ԴԵՄ ԵՄ ՀԱՊԿ ՆՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Կարեւո՞ր է արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի համար: Արդյո՞ք այս կազմակերպությունը էական նշանակություն է ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման եւ Հայաստանի շուրջ հարաբերական կայունության ապահովման գործում:
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության շատ թե քիչ օբյեկտիվ գնահատողը չի կարող վերը շարադրված հարցերին դրական պատասխան չտալ: ՀԱՊԿ-ն ինչպես եղել, այնպես էլ տեսանելի ապագայում լինելու է Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ եւ Հայաստանը հենց այս նկատառմամբ է դարձել ռազմաքաղաքական այդ դաշինքի հիմնադիր անդամ: Բայցեւայնպես, պետք չէ մոռանալ, թե ինչու է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ, ինչ նպատակ է հետապնդել այդ քայլն անելիս, ինչ նպատակ է հետապնդում որեւէ երկիր, անվտանգության որեւէ համակարգի մաս կազմելիս: Բոլոր դեպքերում նպատակը նույնն է, եւ երկրները, պետությունները ռազմաքաղաքական դաշինքներ են կազմում իրենց ինքնիշխանությունը պահպանելու, պաշտպանելու համար:
«Առավոտի» կայքում ընթերցեցի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խրոխտ մեկնաբանությունը http://www.aravot.am/2012/09/25/113133/, որ նա արել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած համատեղ նիստից (տես՝ http://www.armtimes.com/36444 ) հետո՝ լրագրողի հարցերին ի պատասխան: Այդ մեկնաբանության կապակցությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրումներ:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Սեպտեմբերի 4-ից 7-ը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումը օգտակար ստացվեց: Օգտակարությունն, ընդ որում, կոնկրետ էր:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ասել է, թե չի կիսում այդ առիթով ոմանց ոգեւորությունը:
Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:
