Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը՝ «Արթուր Զադոյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի» հարցի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Էթիկայի հանձնաժողովի նիստում՝ 2012թ. օգոստոսի 31-ին: Էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ, որոշեց մերժել քաղաքացի Զադոյանի դիմումը քննությունը՝ ընդդեմ պատգամավոր Կարո Կարապետյանի: Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել այդ որոշմանը հետեւյալ հիմնավորումներով:
ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քաղաքացի Արթուր Զադոյանի՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին վերաբերվող դիմումի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 31-ի նիստի քննարկմանն է ներկայացրել Հանձնաժողովի որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)՝ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ.
Նախագծի վերաբերյալ ունեմ հետեւյալ առարկությունները.
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անհասկանալի վիճակը, որ ստեղծվել է Սիրիայի հայ համայնքի շուրջ, խորքային պատճառներ ունի, եւ մեծ հաշվով առնչվում է Հայաստանի պետականության մասին հիմնարար պատկերացումներին:
ՀՀ կառավարությունը ոգեւորված չէ սիրահայության համակարգված հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությամբ: Մինչ քաղաքացիական հասարակությունն անպատասխան հարցադրումներ է անում, կառավարության ներկայացուցիչները կուլիսներում արդարանում են, թե սիրիահայ համայնքի վերացումը չի բխում Հայաստանի եւ հայության շահերից եւ ամեն ինչ պետք է անել, որ սիրիահայերը մնան տեղում, պահպանելով հայ համայնքի ամբողջականությունը:
Այս պնդումների հեղինակներին առանձնապես չի մտահոգում, որ Հայաստան չեկող սիրիահայերի մեծ մասն ի վերջո հեռանում է Սիրիայից եւ ապաստանում երրորդ երկրներում: Բարձրաձայն չի ասվում, բայց զգալի է, որ կառավարական որոշակի շրջանակների համար սա ավելի նախընտրելի տարբերակ է, քան Հայաստան ներգաղթելը: Նման դիրքորոշումն ամենեւին անտարբերության, կամ չիմացության հետեւանք չէ, եւ ունի գաղափարախոսական հիմնավորումներ: Այսպես մտածում են մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստանի գոյության գրավականը ուժեղ եւ հարուստ Սփյուռքն է, որը եւ պետք է լինի Երրորդ Հանրապետության հիմնական ֆինանսական, տնտեսական, քաղաքական, աշխարհքաղաքական հովանավորը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոսոտոսի 24-ին հետեւյալ գրավոր հարցն է ուղղել կառավարությանը.
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին.
Պարոն Սարգսյան.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105-րդ հոդվածի սահմանված կարգով կառավարությանն եմ ուղղում հետեւյալ հարցը.
Կառավարության գործունեության ծրագրի (ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, 21.06.2012թ.)՝ «3.2.3. Կրթությունը եւ գիտությունը» գլխում նշված է հետեւյալը (մեջբերում եմ).
-յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ (մեջբերման ավարտը):
Պարոն Սարգսյան.
Ե՞րբ եւ ինչպես են 2012-13թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված անվճար համակարգիչները: Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ 2012-13թթ. ուս տարվա առաջին դասարանցիները խոստացված համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության՝ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4) կետով նախատեսված հրաժարականը:
Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ (114)
Փաշինյանը նույնաբովանդակ հարցում է ուղարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Աշոտյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը խոստացված համակարգիչները առաջին դասարանցիներին հատկացնելու համար»: ԿԳ նախարարը հարցմանը պետք է պատասխանի տասն օրվա ընթացքում, իսկ վարչապետը ԱԺ աշնանային նստաշրջանի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
ՀՈԴՎԱԾՆԵՐ