Արխիվ Հունիս, 2012

ՑՊԱՀԱՆՋ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-2

Հունիս 24, 2012

Հունիսի 16-ի իմ հոդվածը, որ վերնագրել էի «Ցպահանջ արդարադատություն», ծառայեց նպատակին: Այն լայն արձագանք գտավ, եւ լայնորեն քննարկվեց քաղաքացիական ակտիվության գրեթե բոլոր շերտերում: Սա մի նպատակ էր, որ հետապնդում էի որպես հեղինակ: Ու չնայած հոդվածի ընկալումը բազմաշերտ էր ու բազմապիսի, հիմնական ուղերձն այնուամենայնիվ տեղ հասավ եւ ընկալվեց. 2008 թվականի Մարտի 1-ի էջը փակված չէ: Սրանում, թերեւս, համակարծիք են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չեն հոդվածում արտահայտված մտքերի հետ:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Հունիս 22, 2012

Ստորեւ բերվող ելույթը հնչել է մայիսի 22-ին, Ազգային ժողովի լիագումար նիստում, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Ի՞նչ պարզեցինք մենք Սեւանից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության առաջարկի քննարկման ժամանակ:

Նույն կառավարությունն ընդամենը երկու, երեք ամիս առաջ ահազանգում էր հեղեղումների վտանգի մասին, եւ նույնիսկ կառավարության որոշումներով մի քանի համայնքների բյուջետային միջոցներ են տրամադրվել հեղեղումներից պաշտպանվելու գործը իրականացնելու համար: Խոշոր հեղեղումներ, սակայն, որպես այդպիսին տեղի չունեցան, համենայնդեպս հանրությունը այդօրինակ խոշոր բնական աղետների մասին տեղեկատվություն չի լսել: Եղել են մի քանի ոչ էական հաղորդագրություններ, գետերի հունի բարձրացման մասին, որը գարնանային սեզոնին հատուկ երեւույթ է: Սա էական է, որովհետեւ, եթե Աստված չանի, Հայաստանում մասշտաբային հեղեղումներ եւ ջրհեղեղներ լինեին, կարելի էր մտածել, որ հալոցքային ջրերը կարճ ժամանակում հալվել գնացել են, ու կառավարությունը չի կարողացել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ-ՈՒՄ

Հունիս 20, 2012

Տիկնայք եւ պարոնայք.

Խորհրդարան ներկայացված ծրագրում ցավոք ոչինչ չտեսա մի քանի լայնամասշտաբ նախագծերի մասին, որ դեռեւ 2008 թվականին առանցքային տեղ ունեին Տիգրան Սարգսյանի կառավարության համար: Ոչինչ ասված չէ Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ: Ու չնայած 2008 թվականի ծրագրում հիշատակված էր, եւ այդ գաղափարը լայնորեն քարոզվում էր ու շրջանառվում, կառավարության ղեկավարն իր ելույթում ընդամենը մի քանի բառ ասաց այդ մասին, որ ավելի շատ նման էր հարցը մոռացության տալու:

Ի դեպ, վերջերս եղել եմ Դիլիջանում, եւ Սեւանի կողմից քաղաք մտնող Կամոյի փողոցը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ նման բան չի եղել պատերազմի տարիներից ի վեր: Երբ տեղացիներից հետաքրքրվեցի’ մի՞թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարությունն այս ճանապարհով է անցել, ինձ պատասխանեցին, որ հնարամիտ տեղական իշխանությունները ՀՀԿ ղեկավարության այցի օրը փոսերի մեջ ավազ են տրամբովկա արել, որ դիմացել է մինչեւ առաջիկա անձրեւը:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՑՊԱՀԱՆՋ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունիս 16, 2012

Մյասնիկյանի արձանի դիմաց. 01.03.2008

31 «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33 Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ 37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ 44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ, 25/ 31-46

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՄՓՈՓԵՄ ՎԵՐՋՈՒՄ

Հունիս 15, 2012

picture-4907_nor1Հարց - Նիկոլ, Վարդան Օսկանյանի վերաբերող ձեր հայտնի հայտարարությունից հետո այդ եւ հարակից թեմաներով բուռն քննարկումներ են տեղի ունենում, վարկածներ առաջադրվում, մեղադրանքներ հնչեցվում: Ի՞նչ ունեք ասելու այս մասին:

Պատասխան - Համբերատար սպասում եմ, որ բոլոր «հերթագրվածները» արտահայտվեն: Ես` որպես «հիմնական զեկուցող», քննարկումը կամփոփեմ վերջում:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հունիս 12, 2012

Հարց - Նիկոլ ձեր կարծիքով ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցել Վարդան Օսկանյանի դեմ:

Ն. Փաշինյանի պատասխանը - Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ’ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՀԵՏԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հունիս 6, 2012

Նիկոլ ՓաշինյանԱԺ պատգամավոր ընտրվելու բերումով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարական եմ տվել:

Եթե նույնիսկ պատգամավոր չընտրվեի, էլի հրաժարական էի տալու, որովհետեւ վաղուց արդեն եկել եմ համոզման, որ ամբողջությամբ պետք է նվիրվեմ հասարակական-քաղաքական գործունեությանը, որովհետեւ իրավիճակն այլեւս չի ներում համատեղումներ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,