Արխիվ Ապրիլ, 2012

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐԸ

Ապրիլ 12, 2012

Նիկոլ ՓաշինյանՀաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս, որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:

Հիշեցնելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ:

Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
12.04.2012թ.

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՖԻԿԻՆ

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է yerkir.am-ին Սամվել Ալեքսանյանի ասածները.

- Պարոն Փաշինյան, Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու է, «Փարվանայում» էլ քեֆ է անելու, ու քանի որ դուք լավ եք խոսում, ձեզ էլ թամադա է դնելու: Ինչ կասեք այս կապակցությամբ:

- Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, եւ այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց:

- Ալեքսանյանը պնդում է նաեւ, որ լավ հարաբերություններ ունի ձեզ հետ:

- Ենթադրում եմ, որ նրա հարաբերությունները Սերժի հետ վատացել են ու նրան նոր «կռիշ» է հարկավոր: Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի օրենքների հետ, որովհետեւ ինքը գիտի, որ ինձ հետ չի կարող «հարաբերություններ կարգավորել»:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,