Արխիվ Մարտ, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին

Պարոն Նիկոյան.

Երեւանի թիվ 7 ընտրատարածքի մանդատով ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման ԱԺ գոյության ընթացում գումարված բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է: ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի» տրամաբանությամբ չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում Ալեքսանյանը առնվազն տասն անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից: Մինչեւ օրս, սակայն, Ալեքսանյանը պահպանում է մանդատը:

ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբ, եթե նա չի զրկվել պատգամավորության մանդատից, նշանակում է վերջին հինգ տարվա մեծ մասը անաշխատունակ է եղել, դրա մասին ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ` անաշխատունակության թերթիկ, կամ էլ Ազգային ժողովի նախագահը նրա բացակայությունները համարել է հարգելի` որեւէ այլ պատճառով (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենք, հոդված 99):

Հաշվի առնելով տվյալ հարցի բացառիկ հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ, որպես Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի, ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Սամվել Ալեքսանյանի բացակայությունները անհարգելի չեն համարվել:

Համոզված եմ, որ տվյալ խնդրի ուսումնասիրության համատեքստում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն երեւույթներ, որոնց մտադիր եմ իմ իրավասությունների շրջանակներում օրենքով նախատեսված ընթացք տալ:

Կանխավ շնորհակալություն

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւանի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի առաջադրված թեկնածու

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ հիմա´ պայքարել Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն եւ նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:

Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

Նիկոլ Փաշինյան«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Այս կապակցությամբ այսօր, օրվա ավարտին, Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ի՞ՆՉԸ ՓՈԽԵՆՔ ԵՎ ԻՆՉՊԵՍ

ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը տիրացուի քարոզ է հիշեցնում, որի հեղինակը էստեղից-էնտեղից լսած ինչ-որ բաներ իրար է կպցնում եւ մատուցում լսարանին, մեծ հաշվով չունենալով ասելիք: Տարբեր գերատեսչությունների ներկայացրած տեքստերի ծաղկաքաղով ձեւավորված այդ ելույթը կարելի է համարել այսօր Հայաստանում գործող չինովնիկների գորշ զանգվածի, բայց ոչ երբեք ազգի եւ պետության լիդերի ելույթ: Այդ ելույթից, օրինակ, հնարավոր չէ ստանալ երեք շատ կարեւոր հարցերի պատասխան.

ա) ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի վիճակը
բ) ինչո՞ւ է վիճակը այդպիսին
գ) ի՞նչ է պետք անել, որպեսզի մեկ տարի անց, երկու տարի անց, երեք տարի անց, տասը տարի անց, քսան տարի անց` մենք ունենանք դինամիկ զարգացող պետություն:

Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում վիճակը ահագին լավ է, բայց այնքան էլ լավ չէ, բայց այնպես էլ չէ, որ վատ է, չնայած ահագին վատ է, բայց լավ կլինի ասենք` լավ կլինի, որ լավ լինի: Ելույթից այդպես էլ հասկանալի չեղավ, թե Սերժ Սարգսյանի եւ իր կուսակիցների ինչին է պետք իշխանությունը, այսինքն` այդ լծակը օգտագործելու են, որ Հայաստանը դարձնեն ինչպիսի՞ն:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանՍիրելի ժողովուրդ
2008 թվականից հետո սա առաջին Մարտի 1-ն է, որ Ազատության հրապարակում լինելու եւ ձեր առաջ ելույթ ունենալու հնարավորություն ունեմ: Եւ այս օրը, որ ինչպես հազարավոր մարդկանց, այնպես էլ ինձ համար շրջադարձային նշանակություն ձեռքբերեց` իմ մտքերը նախեւառաջ մարտիմեկյան սպանդի տասը զոհերի հետ են, նրանց վշտադեմ զավակների, այրիացած կանանց, սգավոր դարձած ծնողների:

Բայց հավատում եմ, որ չենք հավաքվել Հայ ժողովրդի պատմության «հերթական ողբերգական էջի կապակցությամբ» սգալու, որովհետեւ Մարտի 1-ը սգի օր չէ: Հավատում եմ, որ եկել ենք Ազատության հրապարակ իրար շնորհավորելու` սեփական Ազատության եւ արժանապատվության համար ընդհուպ բարիկադների վրա պայքարելու ընդունակ քաղաքացու ծննդյան օրվա կապակցությամբ: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , , , , ,