Արխիվ Փետրվար, 2012

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Փետրվար 24, 2012

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱ՜Ո, ՄԵՌՆԻՄ ՔԸԶԻ…

Փետրվար 15, 2012

Երեկ համացանցում թափառելիս «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի «Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը» հոդվածը կարդացի ու, ճիշտն ասած, ապշեցի: Աչքերիս չէի հավատում, որ կարդում եմ այն, ինչ կարդում եմ, որովհետեւ եթե դա գրած լիներ մի լրագրող, ով գլուխ է գովում 55 տարվա աշխատանքային ստաժով եւ նրանով, որ «Սովետական Հայաստան» թերթում ագիտպրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ է աշխատել, կհասկանայի: Բայց որ մեր սերնդի մարդը, ով հաստատ չի համաձայնի իշխանական քարոզչի իմիջին, ով փորձում է ներկայանալ որպես եվրոպական արժեքների ջատագով, ընդհուպ մինչեւ Հայաստան-ՆԱՏՕ ինտեգրացիայի կողմնակից` նման բան կգրի, չէի հավատա:

Իսկ հոդվածը վերաբերում է օրեր առաջ համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քնել խորհրդարանի դահլիճում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

Փետրվար 14, 2012

Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` 13 հազար 79 ձայնով քաղաքապետ է ընտրվել հանրապետական Արամ Դանիելյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 25 հազար 480 ընտրող:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն անցկացրի 25/16 ընտրական տեղամասում (թիվ 5 դպրոց), որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ: Դա Ջրառատ թաղամասն է, որ Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է:

Ընտրական վիճակագրությունը մեր տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Արամ Դանիելյան` 656 ձայն, Սասուն Միքայելյան` 653 ձայն: 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ…

Որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի բանակին վերաբերող հատվածը հակասահմանադրական է, ընդունում են նույնիսկ մի քանի հանրապետական պատգամավորներ: Նախօրեին առաջին ընթերցմամբ եւ կեղծված քվեարկությամբ «ընդունված» օրենքը, հիշեցնեմ, արձանագրում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարելի է օգտագործել բանակը` Զինված ուժերը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում հստակ արձանագրված է, թե որ դեպքերում կարելի է զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում: Զինված ուժերի օգտագործման որեւէ այլ դեպք ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում: Իսկ Սահմանադրության 8.2 հոդվածն արձանագրում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 5, 2012

2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:

1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 3, 2012

hayk2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա թաքնվում է քննությունից:

Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել  կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԻՍ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,