Արխիվ Հունվար, 2012

ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչու՞ չես կպցնում»,- հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,- պատասխանել է թղթակիցը: «Ոնց թե` լավ ես անում»,- զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչու՞ չի կպցնում»,- հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,- հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,- պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն` սիրտը կախ: Կասկածում էր` ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,- հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ Ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՊՐՈՂ ՔԱՂԱՔ

Հունվար 12, 2012

Լուսանկարը` Լիլիթ ՆազարյանիԱնկեղծ ասած, չէի ուզում գնալ Թիֆլիս: Հավես չկար: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին` երկարատեւ ընդմիջումից հետո տանը բազմոցին թավալ տալը երանություն էր թվում:

Բայց ընկերներիս, ընտանիքիս հորդորները ազդեցին, եւ, չնայած որոշակի դժկամությամբ, ճանապարհորդելու որոշումը կայացրի: Ճանապարհին էլ ավտոյի անիվը պայթեց, ու ստիպված էի մայրուղու վրա, ամայի մի տեղ պագրիշկա փոխել` Թիֆլիսը մտքումս հայհոյելով: Հասնելուց հետո էլ մտածում էի` երկու օր ի՞նչ եմ անելու էստեղ, բայց երկու օր մնալուց հետո որոշեցի մեկ օրով էլ երկարաձգել այցելությունս, հետո էլ փոշմանեցի, որ ավելի վաղ չեմ եկել` մի երկու օր ավել մնալու հնարավորությունից ինքս ինձ զրկելով. աշխատանքային օրերն էին սկսվում:

Լուսանկարը` Լիլիթ ՆազարյանիԱպրող քաղաք. սա է այսօրվա Թբիլիսիի իմ բնորոշումը, եւ դրան հասա` փորձելով գտնել հարցի պատասխանը, թե ինչն է այսքան գրավում ինձ այդ քաղաքում: Թբիլիսին ապրում է, քաղաքում մթնոլորտ կա, քաղաքը շնչում է եւ քեզ շնչելու անսահմանափակ հնարավորություն տալիս: Դա մի քաղաք է, որ ունի պատմություն, հպարտանալ գիտե իր պատմությամբ եւ դեմքիդ ճչում է, որ ինքն ունի ապագա: Ունի, թե չունի` տվյալ պահին էական չէ, Թիֆլիսը մի քաղաք է, որ ճառագում է վստահությամբ` սեփական ապագայի նկատմամբ: Եւ դա ասված է, ասված է քաղաքաշինության լեզվով, որ լեզուներից ամենաազդեցիկն է, որովհետեւ մտածողություն է կերտում, կուլտուրա, կանոն եւ կարգ:

Սրա ամենավառ արտահայտությունը Թբիլիսիի Դավիթ Շինարար թագավորի փողոցի այսօրվա տեսքն է: Այդ փողոցին թիֆլիսեցիները հին սովորությամբ Պլեխանով են կոչում, ինչպես մենք` Մաշտոցի պողոտային ասում ենք Պռոսպեկտ: Ի՞նչ են արել Վրաստանի իշխանությունները. պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսել, եւ այս երկար փողոցի բոլոր շենքերի պատմական ֆասադները վերականգնել, վերանորոգել, կարծես դրանք նոր են կառուցվել: Այդ փողոցում կան 18-րդ դարի, 19-րդ դարի, 20-րդ դարասկզբի շենքեր, դրանց բոլորի ֆասադները ենթարկվել են մանրակրկիտ ռեստավրացիայի: Նույնիսկ փայտյա պատուհանները չեն փոխարինվել մետաղապլաստով: Չեմ խոսում դռների մասին. դռները այսօր հենց այնպիսին են, ինչպիսին եղել են ի սկզբանե` մեկ դար, երկու դար առաջ. փայտե, փորագրված: Վերանորոգված եւ վերականգնված: Պատշգամբները` փայտե կամ երկաթե բազրիքներով ու նախշերով, շուշաբանդները… (նկարներում): Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲՀԿ-Ն ՈՒԶՈՒ՞Մ Է ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ

Հունվար 10, 2012

www.nikol.am կայքի այցելու Գարիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Փաշինյան, ես մի բան լավ չհասկացա: Դուք դե՞մ եք, որ հանուն, ինչպես դուք եք ասում, սերժանտական ավազակապետությունից ազատվելու, Կոնգրեսը համագործակցի հենց թեկուզ «Բարգավաճ Հայաստանի» հետ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գարիկ, հանուն ավազակապետության կազմաքանդման ես որեւէ կուսակցության հետ համագործակցելուն դեմ չեմ: Բայց որպեսզի որեւէ կուսակցության հետ համագործակցություն հաստատենք ավազակապետության կազմաքանդման շուրջ, առնվազն անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունը ցանկանա, չէ՞, ավազակապետության կազմաքանդում:

Ընդ որում, տվյալ իմաստով կարող է էական էլ չդիտվել, թե այդ կուսակցությունն ինչ ճանապարհ է անցել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,