Արխիվ 2012

ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ ՉԷ

Սեպտեմբեր 15, 2012

eu11ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ասել է, թե չի կիսում այդ առիթով ոմանց ոգեւորությունը:

Փաշինյանն ասել է, որ դատապարտող ֆորմալ շեշտադրումների բարձրագոչ ֆոնի տակ բանաձեւում թաքնված են տեղի ունեցածի օրինականացումը ապահովող կոնկրետ ձեւակերպումներ:

Մասնավորապես, բանաձեւի «C» կետում ասվում է. «C. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի` Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը ներում է շնորհել նրան` Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի համապատախան»:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՀԱՊԿ ՆՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 14, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 13, 2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (տեսանյութ)

Սեպտեմբեր 13, 2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 12, 2012

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում, ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ.

Տիկնայք եւ պարոնայք.

Ամենացնցող նորությունը, որ իմացանք Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու եւ դրան հետեւած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու:

Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվյալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում’ «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ’ արտամրցութային պայմաններում, որ սոցիալապես ապահով, աշխատանք, տուն, մեքենա եւ եկամուտներ ունեցող մարդիկ ընդգրկվում են սոցիալական նպաստառուների ցանկում եւ նպաստներ են ստանում:

Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներին չես զարմացնի: Եւ դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից Իշխան Զաքարյանի ղեկավարած հիմնարկին տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որ նա ասի բաներ, որոնց մասին մենք բոլորս գիտենք առանց իրեն էլ:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ. 11.09.2012

Սեպտեմբեր 11, 2012

Սեպտեմբերի 11-ի ԱԺ լիագումար նիստի հայտարարությունների ժամին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.

2008 թվականի Մարտի 1-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի տասը քաղաքացիների՝ Գոռ Քլո­յա­նի, Տիգ­րան Խա­չատ­րյա­նի, Դա­վիթ Պետ­րո­սյա­նի, Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նի, Գրի­գոր Գևոր­գյա­նի, Ար­մեն Ֆար­մա­նյա­նի, Տիգ­րան Աբ­գա­րյա­նի, Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի, Համ­լետ ­Թա­դևո­սյա­նի, Զա­քար Հով­հան­նի­ս­յա­նի սպանությունը մինչեւ օրս բացահայտված չէ:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՎԻՑ. 09.09.2012

Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:

Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսեւորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը՝ «Արթուր Զադոյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի» հարցի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Էթիկայի հանձնաժողովի նիստում՝ 2012թ. օգոստոսի 31-ին: Էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ, որոշեց մերժել քաղաքացի Զադոյանի դիմումը քննությունը՝ ընդդեմ պատգամավոր Կարո Կարապետյանի: Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել այդ որոշմանը հետեւյալ հիմնավորումներով:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քաղաքացի Արթուր Զադոյանի՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին վերաբերվող դիմումի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 31-ի նիստի քննարկմանն է ներկայացրել Հանձնաժողովի որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)՝ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ.

Նախագծի վերաբերյալ ունեմ հետեւյալ առարկությունները.

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 28, 2012

nikol1Անհասկանալի վիճակը, որ ստեղծվել է Սիրիայի հայ համայնքի շուրջ, խորքային պատճառներ ունի, եւ մեծ հաշվով առնչվում է Հայաստանի պետականության մասին հիմնարար պատկերացումներին:

ՀՀ կառավարությունը ոգեւորված չէ սիրահայության համակարգված հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությամբ: Մինչ քաղաքացիական հասարակությունն անպատասխան հարցադրումներ է անում, կառավարության ներկայացուցիչները կուլիսներում արդարանում են, թե սիրիահայ համայնքի վերացումը չի բխում Հայաստանի եւ հայության շահերից եւ ամեն ինչ պետք է անել, որ սիրիահայերը մնան տեղում, պահպանելով հայ համայնքի ամբողջականությունը:

Այս պնդումների հեղինակներին առանձնապես չի մտահոգում, որ Հայաստան չեկող սիրիահայերի մեծ մասն ի վերջո հեռանում է Սիրիայից եւ ապաստանում երրորդ երկրներում: Բարձրաձայն չի ասվում, բայց զգալի է, որ կառավարական որոշակի շրջանակների համար սա ավելի նախընտրելի տարբերակ է, քան Հայաստան ներգաղթելը: Նման դիրքորոշումն ամենեւին անտարբերության, կամ չիմացության հետեւանք չէ, եւ ունի գաղափարախոսական հիմնավորումներ: Այսպես մտածում են մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստանի գոյության գրավականը ուժեղ եւ հարուստ Սփյուռքն է, որը եւ պետք է լինի Երրորդ Հանրապետության հիմնական ֆինանսական, տնտեսական, քաղաքական, աշխարհքաղաքական հովանավորը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 24, 2012

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոսոտոսի 24-ին հետեւյալ գրավոր հարցն է ուղղել կառավարությանը.

ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին.

Պարոն Սարգսյան.

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105-րդ հոդվածի  սահմանված կարգով  կառավարությանն եմ ուղղում հետեւյալ հարցը.

Կառավարության գործունեության ծրագրի (ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, 21.06.2012թ.)՝ «3.2.3. Կրթությունը եւ գիտությունը» գլխում նշված է հետեւյալը (մեջբերում եմ).

-յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ (մեջբերման ավարտը):

Պարոն Սարգսյան.

Ե՞րբ եւ ինչպես են 2012-13թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված անվճար համակարգիչները: Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ 2012-13թթ. ուս տարվա առաջին դասարանցիները խոստացված համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության՝ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4) կետով նախատեսված հրաժարականը:

Կանխավ շնորհակալություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ (114)

Փաշինյանը նույնաբովանդակ հարցում է ուղարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Աշոտյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը խոստացված համակարգիչները առաջին դասարանցիներին հատկացնելու համար»: ԿԳ նախարարը հարցմանը պետք է պատասխանի տասն օրվա ընթացքում, իսկ վարչապետը ԱԺ աշնանային նստաշրջանի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:


ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 3, 2012

389007_3762969566167_191759884_nՀովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին’ առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ’ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով  իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՑՊԱՀԱՆՋ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-2

Հունիս 24, 2012

Հունիսի 16-ի իմ հոդվածը, որ վերնագրել էի «Ցպահանջ արդարադատություն», ծառայեց նպատակին: Այն լայն արձագանք գտավ, եւ լայնորեն քննարկվեց քաղաքացիական ակտիվության գրեթե բոլոր շերտերում: Սա մի նպատակ էր, որ հետապնդում էի որպես հեղինակ: Ու չնայած հոդվածի ընկալումը բազմաշերտ էր ու բազմապիսի, հիմնական ուղերձն այնուամենայնիվ տեղ հասավ եւ ընկալվեց. 2008 թվականի Մարտի 1-ի էջը փակված չէ: Սրանում, թերեւս, համակարծիք են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չեն հոդվածում արտահայտված մտքերի հետ:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Հունիս 22, 2012

Ստորեւ բերվող ելույթը հնչել է մայիսի 22-ին, Ազգային ժողովի լիագումար նիստում, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Ի՞նչ պարզեցինք մենք Սեւանից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության առաջարկի քննարկման ժամանակ:

Նույն կառավարությունն ընդամենը երկու, երեք ամիս առաջ ահազանգում էր հեղեղումների վտանգի մասին, եւ նույնիսկ կառավարության որոշումներով մի քանի համայնքների բյուջետային միջոցներ են տրամադրվել հեղեղումներից պաշտպանվելու գործը իրականացնելու համար: Խոշոր հեղեղումներ, սակայն, որպես այդպիսին տեղի չունեցան, համենայնդեպս հանրությունը այդօրինակ խոշոր բնական աղետների մասին տեղեկատվություն չի լսել: Եղել են մի քանի ոչ էական հաղորդագրություններ, գետերի հունի բարձրացման մասին, որը գարնանային սեզոնին հատուկ երեւույթ է: Սա էական է, որովհետեւ, եթե Աստված չանի, Հայաստանում մասշտաբային հեղեղումներ եւ ջրհեղեղներ լինեին, կարելի էր մտածել, որ հալոցքային ջրերը կարճ ժամանակում հալվել գնացել են, ու կառավարությունը չի կարողացել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ-ՈՒՄ

Հունիս 20, 2012

Տիկնայք եւ պարոնայք.

Խորհրդարան ներկայացված ծրագրում ցավոք ոչինչ չտեսա մի քանի լայնամասշտաբ նախագծերի մասին, որ դեռեւ 2008 թվականին առանցքային տեղ ունեին Տիգրան Սարգսյանի կառավարության համար: Ոչինչ ասված չէ Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ: Ու չնայած 2008 թվականի ծրագրում հիշատակված էր, եւ այդ գաղափարը լայնորեն քարոզվում էր ու շրջանառվում, կառավարության ղեկավարն իր ելույթում ընդամենը մի քանի բառ ասաց այդ մասին, որ ավելի շատ նման էր հարցը մոռացության տալու:

Ի դեպ, վերջերս եղել եմ Դիլիջանում, եւ Սեւանի կողմից քաղաք մտնող Կամոյի փողոցը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ նման բան չի եղել պատերազմի տարիներից ի վեր: Երբ տեղացիներից հետաքրքրվեցի’ մի՞թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարությունն այս ճանապարհով է անցել, ինձ պատասխանեցին, որ հնարամիտ տեղական իշխանությունները ՀՀԿ ղեկավարության այցի օրը փոսերի մեջ ավազ են տրամբովկա արել, որ դիմացել է մինչեւ առաջիկա անձրեւը:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ