Արխիվ Դեկտեմբեր, 2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ-2

Դեկտեմբեր 30, 2011

3nkar

սկիզբը ` http://www.nikolpashinyan.com/?p=2240

Բա հետո՞

Կոնսենսուսը Կոնգրեսում դե ֆակտո բացակայում էր շատ ավելի առաջ, քան դրա մասին հանրությանը հայտնի դարձավ: Սկզբնական շրջանում իրոք վախ կար, թե ինչ է լինելու, երբ արձանագրվի կոնսենսուսի բացակայությունը: Ես վախենում էի, շատ էի վախենում, որ կոնսենսուսի բացակայությունը կկազմաքանդի Կոնգրեսը: Բայց տեսեք, արդեն երկար ժամանակ կոնսենսուս չկա, ու Կոնգրեսի հետ ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել: Հիմա արդեն սկսում եմ մտածել, որ կոնսենսուսի առկայությունը չէ, որ կենսական նշանակություն ունի Կոնգրեսի համար, դա չի կարող եւ չպետք է լինի ինքնին նպատակ. ինքնանպատակ կոնսենսուսը կարող է աղետներ բերել Կոնգրեսի գլխին: Բազմաշերտ միասնության նոր կուլտուրա պետք է մտնի Հայաստանի քաղաքական կյանք, եւ այդ կուլտուրան նույնպես պետք է մտցնի Կոնգրեսը: Համաժողովրդական շարժումը չի եղել, Հայ ազգային կոնգրեսն էլ չպետք է լինի ամեն ինչում համաձայնվողների միավորում: Կոնգրեսի նպատակը ջան ասող` ջան լսողների համաձայնությունը չէ, այլ ավազակապետության կազմաքանդումը, Հայաստանում օրինական, օրինակա՛ն եւ ոչ թե Կոնգրեսական իշխանության ձեւավորումը, Սահմանադրական իրականության հաստատումը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ

Դեկտեմբեր 28, 2011

nikol-aac52011-ը ինձ համար անցումային տարի ստացվեց: Տարվա կեսը բանտում էի, մյուս կեսը` ետբանտային ադապտացիայի շրջանում: Երեւի մի քսան օր է, որ երազումս «Արթիկ» ՔԿՀ մենախուցս չեմ տեսնում:

Երազներիս տրամաբանությունն էլ հետաքրքիր է. երբ ընդհատակում էի, Ազատության հրապարակն էի տեսնում երազում, երբ «Երեւան-Կենտրոնում» էի` ընդհատակը, «Նուբարաշենում»` «Երեւան-Կենտրոնը», «Կոշում»` «Նուբարաշենը», «Արթիկում» արդեն` «Երեւան-Կենտրոնը», «Նուբարաշենը», «Կոշը»: Ազատության մեջ հայտնվելու առաջին վեց ամիսներին` «Արթիկը»:Էս վերջին 20 օրերին սկսել եմ նորմալ երազներ տեսնել` առօրյա կյանքի մոտիվներով: Սկսել եմ հիշել, տեղը բերել մարդկանց: Սկզբնական շրջանում ոչ շատ մոտիկ մարդկանց դժվարությամբ էի հիշում ու, ծանոթ դեմք տեսնելիս, նախ սկսում էի մտածել, թե սա ո՞ր քրեակատարողական հիմնարկի աշխատող էր կամ կալանավոր: Սրանում դիպվածն էլ դեր է խաղացել. բանտից դուրս գալու առաջին օրերին, մի քանի օր` վրա-վրա, խանութում, փողոցում ՔԿՀ աշխատակիցների եմ հանդիպել կամ նախկին կալանավորների, որոնց քաղաքացիական հագուստով դժվար էի տեղը բերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՇՆԱՆ ԴԱՍԵՐԻՑ

Դեկտեմբեր 26, 2011

ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրովը զանգում է Պուտինին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկու լուր ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ»,- ասում է նա: «Սկսիր լավից»,- հրահանգում է Պուտինը: «Ձեզ ընտրել են»,- զեկուցում է Չուրկինը: «Իսկ ո՞րն է վատը»,- հետաքրքրվում է Պուտինը: «Ձեր օգտին ոչ ոք չի քվեարկել»,- ասում է Չուրկինը: Այս անեկդոտը երեկ եմ լսել` ինտերնետում, հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի կատարմամբ:

Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին:
Այս մտայնությունն է, որ մեզ կտրել է ռուսաստանյան իրականությունից: Այդ իրականության մասին, ի դեպ, պետք էլ չէ պատկերացում կազմել ընդդիմության կամ իշխանության ասածներից: Ինձ համար առավել կարեւոր է այն, ինչ ասում են Լիա Ախեջակովան, Լեոնիդ Պարֆյոնովը, Միխայիլ Զադորնովը: Իսկ նրանց ասածներից հասկանալի է դառնում, որ վերջին ամիսներին Ռուսաստանը փոխվել է, էականորեն է փոխվել, եւ հիմա այլեւս առաջվանը չէ: Եւ որքան հասկանում եմ, այդ փոփոխության հարցում բեկումնային նշանակություն է ստացել Մեդվեդեւ-Պուտին փոխատեղման որոշումը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉԸ ԵՎ ԳԱԳԻԿ ՆԻԿԱԼԱՅԻՉԸ

Դեկտեմբեր 23, 2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական մրցանակը ստացավ, որը կոչվում է «2011 թվականի ամենահամերաշխ մարդ»:

Ու՞մ հետ է համերաշխ եղել Ծառուկյանը, ինչպես եւ ինչու` առանձնապես ջանք մի թափեք հասկանալ, որովհետեւ ի դեմս ԲՀԿ ղեկավարի` գործ ունենք այսօրինակ դժվար հասկանալի մրցանակներ ստանալու երեւի թե աշխարհի չեմպիոնի հետ:

ԲՀԿ նախագահը Յուրի Գագարինի անվան մեդալի շքանշանակիր է, որ նրան տրվել է ԱՊՀ երկրներում տիեզերագնացության համբավն ու հեղինակությունը բարձր պահելու գործում անձնական մեծ ներդրման համար:

2009 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն եվրոպացի: Ոչ ավել, ոչ էլ նույնիսկ պակաս: Պարգեւի հիմնավորումը հետեւյալն է. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, երիտասարդ քաղաքական գործիչներին օգնելու, եվրոպական ավանդույթները հասարակական-քաղաքական կյանքում զարգացնելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄՈՋԱՀԵԴՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 22, 2011

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում աննախադեպ որոշում է կայացվել: Անդամ երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան, Ուզբեկստան) համաձայնության են եկել, որ իրենց տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների զինված ուժեր կամ ռազմական օբյեկտներ տեղակայելու համար պետք է ստանան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրների պաշտոնական համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող երկիր Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը, ընդգծելով, որ որոշումը կայացվել է միաձայն: Սա նշանակում է, որ դրան կողմ է արտահայտվել նաեւ Սերժ Սարգսյանը, որ ինչպես հայտնի է` երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում: Երեկ տարածված առաջին լրատվությունից այնքան էլ հասկանալի չէր, թե ինչ իրավական ձեւակերպում է ստացել այս համաձայնությունը: Դա ուղղակի Հավաքական անվտանգության խորհրդի որոշու՞մ է, թե միջպետական բազմակողմ պայմանագիր: Տվյալ հարցը էական է հետեւյալ իմաստով. արդյո՞ք այդ համաձայնությունը որեւէ կերպ պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանում, եւ արդյոք դրա սահմանադրականությունը պետք է քննի ՀՀ Սահմանադրական դատարանը: Սա կարեւոր է, որովհետեւ վերը նշված որոշման լրատվական բովանդակությունն արդեն իսկ կասկածներ է հարուցում եւ հիմքեր տալիս ենթադրելու, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ինքնիշխանության սկզբունքին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ

Դեկտեմբեր 21, 2011

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը եւ Չեխիայի դիսիդենտ-նախագահ Վացլավ Հավելը գրեթե միաժամանակ մահացան: Երեկ ինտերնետում կարելի էր տեսնել կադրեր երկու մահերին մարդկանց առաջին արձագանքի մասին: Չեխիայում մարդիկ լուռ մոտենում եւ ծաղկեփնջեր էին դնում, մոմեր վառում Վացլավ Հավելի տան մերձակայքում կամ նրա հետ կապված որեւէ այլ վայրում, իսկ Հյուսիսային Կորեայում դպրոցականներ, բանվորներ, ուսանողներ` զինվորական շարքով կանգնած լացում-ողբում-հեկեկում էին առաջնորդի կորստյան կապակցությամբ: Կարելի է ասել, որ Չեխիայում մարդկանց ռեակցիան անկեղծ է, Հյուսիսային Կորեայում` շինծու. բայց սա պարզունակ մոտեցում կլինի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Դեկտեմբեր 20, 2011

Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 19, 2011

2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի: Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երեւանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը: Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Մարտին Վարդազարյանը: Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին: Չէ՞ որ նա Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Արմեն Սարգսյանը:

Շառլի հեղինակությունը, խոստովանեմ, իմ աչքին սասանվել էր դեռ 2001 թվականին: Այն ժամանակ էլ նա անարձագանք թողեց Քոչարյանի ոհմակի կողմից «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը: Չէ՞ որ այս իրադարձությունը անմիջականորեն կապված էր իր հետ, չէ՞ որ Պողոս Պողոսյանը սպանվելուց առաջ նախ ասել էր` ողջույն, Շառլ, հետո ասել էր` ողջույն, Ռոբ: Եւ սպանվել էր` ծեծվելով, ինչպես Քոչարյանն էր բնորոշել` անզգույշ քաշքշվելով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻՆ

Դեկտեմբեր 16, 2011

Նախ այն մասին, թե ինչ է նշանակում «լյուստրացիա», եւ ինչու են ԿԳԲ նախկին գործակալների կամ կոմունիստական տոտալիտար վերնախավի հետապնդում նախատեսող օրենքները նախկին սոցճամբարի երկրներում կոչվել «Լյուստրացիայի մասին»:

«Լյուստրացի» լատիներեն բառ է, որ նշանակում է` մաքրազերծում զոհաբերության միջոցով: Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել: Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր: Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ եւ անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել: Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ-2

Դեկտեմբեր 15, 2011

2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:

2007-08 թվականների իշխանական քարոզչության առանցքային թեզերից մեկն այն էր, որ Համաժողովրդական շարժումը օտար ծագում ունի: Գունավոր հեղափոխություն, Արեւմուտքի գործակալներ, մասոններ, զրթեր, զիբիլներ. ինչ ասես չէին ասում քաղաքացիական զարթոնքի կապակցությամբ: Կոնկրետ «փաստեր» էին բերում, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում մեր երկրում ապակայունություն հրահրելու համար: Այս քարոզչությունը էական նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման համար, եւ արվում էր հենց այդ հաշվարկով, որ երբ ավազակախմբի ներկայացուցիչները 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ անեն, ապօրինություններ, ծեծ-ջարդ, նույնիսկ մարդկանց սպանեն, հայ հանրության ենթագիտակցության մեջ արդարացման մի որոշակի շերտ արդեն նստած լինի, թե այդ ամենը հայրենիքի փրկության համար են անում Ռոբիկն ու Սերժիկը, հայրենիքը փրկում են արտերկրից ֆինանսավորվող եւ ուղղորդվող քաղաքական հոսանքից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ

Դեկտեմբեր 14, 2011

Ռուսաստանի պետական դումայի ընտրությունները, կամ ավելի ճիշտ` դրան հաջորդած իրադարձությունները գլոբալ նշանակություն ունեն եւ որոշակիորեն կազդեն աշխարհքաղաքական հետագա զարգացումների վրա: Այդ ազդեցության չափը հիմա դեռեւս դժվար է կանխատեսել, բայց ուրվագծել ազդեցության մեխանիզմը` հնարավոր է: Հարկավոր է, սակայն, նախ հասկանալ, թե դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո ինչ է փոխվել Ռուսաստանում: Իսկ փոխվել է հետեւյալը. պուտինյան վարչակարգը, որ Ռուսաստանում իշխում է շուրջ տասը տարի, մինչեւ օրս չի ունեցել լեգիտիմության խնդիր, բայց հիմա արդեն ունի:

Մինչեւ օրս Պուտինի հասցեին հնչում էին ավտորիտարիզմի, կոշտության մեղադրանքներ, բայց այդ մեղադրանքները չէին վնասում «թիրախը», քանի որ պաշտպանված էին իշխանության լեգիտիմության զրահով: Պուտինի ավտորիտարիզմը դիտվում էր ոչ թե որպես կամայականության դրսեւորում, այլի կողմից պատվիրակված լիազորություն: Ասել է, թե Ռուսաստանը իր համար այսպիսի ղեկավար է ընտրել, վստահել է այդ ղեկավարին` լինել այնպիսին, ինչպիսին նա է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Դեկտեմբեր 9, 2011

Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու թեման, անկեղծ ասած, սպառված էի համարում` մինչեւ երեկ կեսօր: Կեսօրին, սակայն, աչքովս ընկավ Նիկոյանի կենսագրությունը, որ նրա ԱԺ նախագահ դառնալու օրը պաշտոնապես լրատվամիջոցներին է ուղարկել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Առաջին հայացքից սովորական կենսագրություն է` ծնվել է այսինչ թվականին, այսինչ տեղը, սովորել է այնինչ տեղը եւ այլն, եւ այսպես շարունակ: Աշխատել է այսինչ վայրերում` որպես եսիմինչ, եսիմինչ, եսիմինչ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետո` փոխնախագահ, հետո` նախագահ: Ծնված օրից մինչեւ օրս, կարճ ասած: Բայց որքան էլ զավեշտական թվա, Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Այս փաստը ավելի քան ուշագրավ է: Ախր եթե Նիկոյանի կենսագրության այդ էջը չլիներ, նա երբեք ԱԺ նախագահ, նույնիսկ փոխնախագահ չէր դառնա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀՆԱՐԱՎՈՐԻ ԵՎ ԱՆՀՆԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Դեկտեմբեր 7, 2011

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,