Արխիվ Նոյեմբեր, 2011

ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում էական փոփոխություն է կրել: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքում, հենց այս հարթակից Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության ներսում խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց: Այդ օրը մենք Երեւանի փողոցներով երթ անցկացրինք «Ալիկ խուլիգան» վանկարկումներով: Եւ դրանից ընդամենը չորս օր հետո խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ասում եմ խայտառակ կերպով, որովհետեւ նա իր պաշտոնանկության մասին իմացել էր լրագրողներից:

Ու սա այն մարդն է, որ բանտերը նետեց ընդդիմության տասնյակ ակտիվիստների` Սամսոն Խաչատրյանին, Վարդգես Գասպարիին, Դավիթ Քիրամիջյանին, Վահագն Գեւորգյանին Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին,  Սարգիս Գեւորգյանին, լրագրող Անի Գեւորգյանին: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր էլ գտնվում է անազատության մեջ:

Ալիկ Սարգսյանը հույս ուներ, թե իր հանցագործ ղեկավար Սերժիկ Սարգսյանին այս պիղծ ծառայությունները մատուցելով նրա երախտիքին է արժանանալու, մինչդեռ ընդամենը արժանացավ նրան, ինչին արժանի էր իրականում, օգտագործվեց եւ դեն շպրտվեց, չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ