Արխիվ Հոկտեմբեր, 2011

ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 29, 2011

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

11 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված ավազակախումբը մուտք գործեց ՀՀ Ազգային ժողով, եւ գնդակահարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական առաջնորդներին`ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի: Այդ օրվա ոճիրի հետեւանքով զոհվեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը:

Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1

ԵՍ ՔԵԶ ԹՈՒԼ ՉԵՄ ՏԱ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ

Հոկտեմբեր 25, 2011

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Հայկի հարցերին:

Հայկի հարցը - Հարգելի Նիկոլ, հարցս հետեւյալն է. եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում լինեն քիչ մարդիկ, արդյոք Կոնգրեսը կտրուկ քայլերի կդիմի, թե կմարի էս մի քանի տարվա պայքարը: Խնդրում եմ անպայման պատասխանես, այլապես կհամարեմ, որ ամեն ինչ սուտ է ու Կոնգրեսը գնացել է պայմանավորվածությունների Սերժի հետ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքին քիչ մարդ չի լինի: Մեր հանրահավաքներին մշտապես շատ մարդ է մասնակցում: Մենք վաղուց շատ մարդու ներկայության խնդիր չունենք, մենք ունենք քաղաքացիական վճռորոշ ներկայության խնդիր: Եւ եթե քիչ մարդ ասելով նկատի ունեք քաղաքացիական վճռորոշ ներկայություն, դա ուրիշ խոսակցություն է:

Այս տրամաբանությամբ ուրեմն, հարցը պետք է ձեւակերպել այսպես. ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը, եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում քաղաքացիական վճռորոշ ներկայություն չապահովվի: Իմ պատասխանը հետեւյալն է. պատրաստվում է հավելյալ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների վճռորոշ ներկայություն ապահովելու եւ կտրուկ քայլերով իշխանափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՂԱԺԱՄ

Հոկտեմբեր 20, 2011

Երեկ երեկոյան որոշում կայացրեցինք վաղաժամ դադարեցնել հօգուտ «Հայկական Ժամանակի» իրականացվող հանգանակությունը` պատճառը «տեխնիկական» է. անհրաժեշտ գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը (դատարանի սահմանած տուգանքը եւ հարկադիր կատարման ծախսեր) եւ դեռ մի բան էլ ավելի, հանգանակվել է: Ավելի կոնկրետ` հանգանակվել է 7 միլիոն 21 հազար դրամ` պլյուս-մինուս ինչ-որ բան: Հիմա օլիգարխները պիտի դիմում գրեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որ ընթերցողներից հանգանակված գումարը բռնագանձվի եւ հանձնվի իրենց:

Նրանցից ոմանք ժամանակին մամուլում բողոքել են, թե բազմազավակ լինելու պատճառով չեն կարողանում ծայրը-ծայրին հասցնել: Ահա եւ ընթերցողների հանգանակած գումարը հացի փող կլինի նրանց համար, եւ այդ գումարով կարող են կերակրել իրենց զավակներին: Մենք դեմ չենք օլիգարխներին կերակրելուն, որովհետեւ նրանք պետք է կերած եւ առողջ լինեն ժողովրդի դատի ժամանակ ամբաստանյալի դերը լիարժեք կատարելու համար: Թե չէ` նայեք Մուբարաքին. Եգիպտոսի ժողովուրդը հոգ չտարավ, որ նա դատի ժամանակ գոնե ոտքի վրա կանգնելու հնարավորություն ունենա: Մեր վեցուչգիտեմքանի միլիոն դրամը նպատակային ներդրում է` եւ պետք է ծառայի ամբաստանյալներիի ապրանքային տեսքի պահպանմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԸՆԴՈՒՆԻՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 12, 2011

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Ծովինարի հարցին:

Ծովինարի հարցը - Իմ ընկերների եւ ծանոթների մի ստվար զանգված այս կառավարությանը համարում է հանցագործ, սակայն չի գտնում, որ ընդդիմությունն ի զորու է որեւէ բան փոխել, եւ հետեւաբար անտարբեր է մեր պայքարի հանդեպ, համարելով այն անարդյունք: Եւ կարծում են, որ քաղաքականությունը եւ ընդդիմության պայքարը ոչ մի կապ չունեն հայրենասիրության հետ: Արդյոք կարելի՞ է համարել, որ մենք պայքարում ենք այդ բազմաթիվ անտարբեր մարդկանց համար նույնպես:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Ծովինար. քաղաքական գործունեությունը առաջին հերթին համախոհների փնտրտուք է: Լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքական գործունեությամբ` առաջին հերթին նշանակում է փնտրել եւ գտնել համախոհներ: Նախ, իհարկե, գործունակ եւ կուռ պահել արդեն իսկ համախոհ դարձած քաղաքացիների ամբողջությունը:

Բոլոր այն մարդկանց, ում ընդունված է անվանել անտարբեր, պոտենցիալ համախոհ եմ համարում, մանավանդ նրանց` ում մասին հիշատակում եք Ձեր հարցի մեջ: Նրանք գործող կառավարությանը համարում են հանցագործ եւ ուրեմն փոփոխությունները անհրաժեշտ են համարում: Այս երկու կետը արդեն մեր ու իրենց համախոհության մեծ դաշտ է ստեղծում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Ազատության հրապարակի մեր ութնօրյա նստացույցը բառիս բուն իմաստով դարձավ ջրբաժան: Մենք բաժանվեցինք ինքներս մեր վախերից, կասկածներից, երկմտությունից, եւ ինքներս մեզ, առաջին հերթին ինքներս մեզ ապացուցեցինք, որ դեռ կարող ենք կտրվել մեր տաք տներից եւ անկողիններից եւ անձրեւի մեջ, արեւի տակ, իշխանական ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների ներքո բարձրաձայնել.

Մենք քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, մենք ուժ ենք, մենք ուժեղ ենք եւ երբեք չենք հրաժարվի Հայրենիքին տեր լինելու մեր իրավունքից ու պարտականությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանի այսօրվա վիճակի համար մեր ունեցած պատասխանատվությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանը հանցագործ իշխանությունից ազատելու եւ երկրում օրինական իշխանություն հաստատելու մեր առաքելությունից: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,