Արխիվ Օգոստոս, 2011

ԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

Օգոստոս 21, 2011

2008 թվականի դեկտեմբերին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ զանգվածային բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել էի 19-ամյա մի պատանու: Օրերով, շաբաթներով կառավարությունը չէր կարողանում կայունացնել իրավիճակը, որովհետեւ վրդովված մարդիկ ջարդուփշուր էին անում ամեն ինչ: Իրավիճակը հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ հունական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց պատանուն գնդակահարած ոստիկանին: Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում հարցնել. իսկ արդյոք սպանված երիտասարդը ինչ-որ սխալ բան արե՞լ է, թե՞ ոչ: Չէր քննարկվում ոչ թե նրա համար, որ պատանին անսխալական էր, այլ որովհետեւ չկա, գոյություն չունի որեւէ սխալ, որը ոստիկանին իրավունք տա սպանել անզեն քաղաքացուն:

Հայաստանում իրավիճակը այլ է. նույն 2008 թվականին գտնվում էին մարդիկ, ովքեր փորձում էին բացատրել, որ մարտի 1-ի զոհերն իրենք էին մեղավոր զոհվելու համար: Երբ ոստիկանական բաժնում սպանվեց (ինքնասպանության հասցվեց) Վահան Խալաֆյանը, դա հանրային տեսանելի վրդովմունք չառաջացրեց, երբ Երեւանի Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները կասկածելի հանգամանքներում մարդ սպանեցին, դա կրկին որեւէ մեկին առանձնապես չհուզեց: Հիմա էլ գտնվում են մարդիկ, ովքեր ս/թ օգոստոսի 9-ի միջադեպին անդրադառնալիս քննարկում են, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ինչ-որ սխալ բան չե՞ն արել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՀիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:

Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Օգոստոս 18, 2011

Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:

Ն. Փ.-ն «Ազատության» հեղինակ

Լատինամերիկյան գրականության հսկա Խորխե Լուիս Բորխեսը մի պատմվածք ունի, որ կոչվում է «Պիեռ Մենարը դոն Կիխոտի հեղինակ»: Պիեռ Մենարը, սովորական մի մարդ, այնաստիճան դյութված է լինում Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործությամբ, որ դրա ընթերցումները որեւէ կերպ չեն հագեցնում նրան, չեն մարում այդ գլուխգործոցի նկատմամբ նրա ունեցած կիրքը: Եւ ահա երկարատեւ տառապանքից հետը Պիեռ Մենարը որոշում է դառնալ «Դոն Կիխոտի» հեղինակ: Ինչպե՞ս: Նա ուղղակի վերցնում եւ արտագրում է Սերվանտեսի վեպը: Սերվանտեսի գրածի մեջ նա ոչ մի բառ եւ ոչ մի տառ չի փոխում, բայց վեպի ամեն բառ, ամեն տառ գրում է յուրովի` պիեռմենարավարի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Օգոստոս 17, 2011

Այն, ինչ հարկավոր է Հայաստանին, այլ կերպ, քան հեղափոխություն` դժվար է անվանել: Փոփոխության կարիք ունեն մեր հանրության հիմնարար արժեքները. մղումները, մոտիվացիաները, շարժուձեւերը, հարաբերությունների կերպը, դեմքի արտահայտությունները: Ամեն ինչ այնքան է խառնված, որ նույնիսկ անծանոթ մարդիկ ճիշտ չեն նայում իրար: Փոխադարձ արհամարհանքի մի ինչ-որ դաջվածք կա նրանց դեմքերին, ջղաձիգ մի լարվածություն: Բոլորը բոլորից ագրեսիվության սպասում ունեն, բոլորը վտանգ են ներկայացնում բոլորի համար:

Մարդը անպաշտպան է զգում իրեն, այստեղից էլ վտանգի կենդանական զգացումը, այստեղից էլ կասկածող եւ անհյուրընկալ հայացքները, այստեղից էլ ագրեսիվությունը, երբ դիմացինիդ նետած ակնթարթային հայացքը կարող է բախում սադրել` հը, ի՞նչ ես նայում: Մարդու ինքնիշխանությունը ճանաչված չէ Հայաստանում, եւ ուրեմն բոլորը կոնֆլիկտ են սպասում, բոլորը ծարավ են կոնֆլիկտի: Հայաստանը նման է անկայուն մի տարածաշրջանի, որտեղ գտնվող պետությունները փոխադարձաբար չեն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել միմյանց հետ, չեն համաձայնեցրել փոխադարձ հարաբերությունների կերպը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ՀԵՏՈՒՅՔ ԵՎ ՀՈԳԻ

Օգոստոս 16, 2011

Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:

Չեմ վախենալու հարցը քաղաքականացնելու մեղադրանքներից եւ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, եւ մեր մեջ ասած` այս ընթացքում ասել եմ մի քանի անգամ: Մատնանշածս հարցազրույցում ընդամենը արտացոլված է օլիգարխիայի եւ ՀՀ քաղաքացու հարաբերությունների համակարգը: Մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ օլիգարխիան մի նպատակ ունի. այնքան ունեզրկել եւ նվաստացնել ՀՀ քաղաքացուն, որ ով նրան հինգ հազար դրամ ցույց տա, աստված թվա, փրկիչ ու բարերար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԴԻՄԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Օգոստոս 12, 2011

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների մասին, հայտարարել է. «Ես չեմ ուզում ծայրահեղ միջոցների դիմեմ»: Այս հայտարարությունը եկեք առայժմ տարօրինակ համարենք, որովհետեւ Ալիկ Սարգսյանի ոստիկանները

ա) դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված 7 ակտիվիստներին,

բ) նրանց զրկել են պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից,

գ) բերման ենթարկելուց հետո առնվազն 20 ժամ նրանց զրկել են փաստաբան ունենալու եւ իրավական օգնություն ստանալու իրավունքից եւ որպես կասկածյալ ներգրավել են առանց փաստաբանի ներկայության,

դ) բռնություններ են կիրառել փաստաբանների նկատմամբ եւ նրանց ապօրինի զրկել ազատությունից,

ե) ընդդիմության ակտիվիստներին ձերբակալել են,

զ) հայտարարում են, թե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմելու են դատարան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեր մեջ ասած` կրպակները, որ հիմա Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել` վաղուց պետք է դադարեցրած լինեին իրենց գործունեությունը: Համենայնդեպս` իշխանություններն ամեն ինչ անում էին դրա համար: Նրանց ջանքերով Երեւանում ամեն քայլափոխի սուպերմարկետներ են գործում, որոնք քիչ չի` պատկանում են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների` այսպիսով ունեն խոշոր եւ երկարաժամկետ ներդրումներ անելու հնարավորություն, քիչ չի` հաճախ ՀԴՄ կտրոններ չեն տալիս` այսպիսով դուրս գտնվելով հարկային դաշտից, դեռ մի բան էլ կրպակներից էժան են վաճառում նույն ապրանքները:
Այս պայմաններում կրպակները վաղուց պետք է փակված լինեին` անմրցունակ լինելու պատճառով: Բայց հայ մարդը այս դեպքում էլ տոկունություն ցուցաբերեց եւ դաժան ու անհավասար մրցակցության պայմաններում շարունակում է հանապազօրյա հացի փող աշխատել, եւ մի բան էլ` հարկ վճարել պետությանը:

Պատկերացնու՞մ եք, ինչպիսի լկտիություն. էս կրպակատերերը ցինիկ կերպով կլիենտ են փախցնում սուպերմարկետներից, փաստացի կողոպտում են օլիգարխներին եւ նրանց շեֆին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ

Օգոստոս 10, 2011

www.nikol.am կայքի այցելու Համլետը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ի՞նչ եք կարծում, եթե իշխանությունները նորից փորձեն ժամանակ շահել, այդ ժամանակ ՀԱԿ-ի քայլերը որո՞նք են լինելու: Ասվել է, որ անպայման կլինի ջրբաժան: Ի՞նչ եք կարծում, ջրբաժանի ժամանակ երկրորդ մարտի 1 անելու ռեսուրս ունի՞ այս հանցագործ իշխանությունը, թե՞ ոչ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ. իմ կարծիքով 2008 թվականի մարտի 1-ը տեղի ունեցավ այն պատճառով, որ գործող վարչախումբը թերագնահատեց ժողովրդին եւ ընդդիմությանը: Ասում են` Ազատության հրապարակի վրա հարձակում նախապատրաստելիս իշխանության տրամադրությունը եղել է հետեւյալը. մի հատ փըխկ անենք` բոլորը փախչելու են: Քոչարյանական վարչախումբը ինքն իրեն այնպես էր ներշնչել միակտղամարդու «կոնցեպցիայի» ճշմարտացիության մեջ, որ խորապես համոզված էր, որ իրենք ղարաբաղցի վոյիններ են, իսկ Երեւանում ապրում են անդեմ թույլիկներ: Ղարաբաղյան կլանին էլ կարելի է հասկանալ. նրանք Երեւանում շրջապատված են եղել անողնաշար ու անդեմ մտավորականներով, կոշիկ լիզող օլիգարխներով, 25 դոլարանոց լրագրողներով, մի փորհացով աշխատող վերլուծագանգերով, մատնիչներով ու դանոսչիկներով: Ու մտածել են, թե դա է Երեւանը, Հայաստանը: Էլ չեն մտածել, որ նմանը նմանին է գտնում պարզապես: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՕՐԻՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ. ԱՀԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ

www.nikol.am կայքի այցելու Հայկը Նիկոլ Փաշինյանին հետեւյալ հարցն է տվել. «Սիրելի Նիկոլ, մոտ երկու տարի առաջ (միգուցե սխալվեմ ժամկետի հարցում) դուք «ՀԺ»-ի հերթական համարներից մեկում հոդված էիք գրել, որի էությունն այն էր, թե խնդիրը իշխանավորի մարդկային հատկանիշների մեջ չէ, այլ ժողովրդից համակարգի կտրվածության մեջ: Ինձ համար դրա վառ օրինակ է հանդիսանում ներկայիս արդարադատության նախարարի «էվոլյուցիան»: Նման դեպքերում, ո՞րն է, ըստ Ձեզ, այն ապահովության միջոցը, որ իշխանափոխությունից հետո մենք չենք կանգնի նույն կտրվածության խնդրի առաջ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, խնդիրը բոլոր դեպքերում իշխանության, պաշտոնյաների լեգիտիմության` օրինակարգության մեջ է եւ քաղաքացիական ակտիվության:

Հայերենում «պաշտոն» գիտե՞ք ինչ է նշանակում. ծառայություն: Ցանկացած երկրում ցանկացած պաշտոնյա ծառայող է, բոլոր դեպքերում նա ծառայություն է իրականացնում: Նույնիսկ Հայաստանում է այդպես. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն, օրինակ, ծառայություն է իրականացնում, ծառայում է, ծառա է: Բայց երբ հարց ենք առաջադրում, թե ու՞մ է ծառայում Տիգրան Սարգսյանը, սկսում են ի հայտ գալ մեր ժամանակի պրոբլեմները: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ

www.nikol.am կայքի այցելու Արտյոմը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, չե՞ս կարծում, որ իշխանությունը երկխոսության գործընթացը օգտագործում է ուժեղանալու համար»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, եթե իշխանությունը ուժեղանալու ռեսուրս ունենար, Կոնգրեսի հետ երկխոսության չէր նստի: Խնդիրն այն է, որ 2008-ից հետո ավազակապետությունը օգտագործել է ուժեղանալու բոլոր ռեսուրսները եւ դրանք սպառված համարելով է համաձայնվել նստել երկխոսության սեղանի շուրջ:

Երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում էր սեփական դիրքերն ամրացնել բռնության եւ հետապնդումների պետական մեխանիզմը գործի դնելով: Նա հույս ուներ այդպիսով ոչնչացնել Համաժողովրդական շարժումը, բայց երեք տարի անց տեսավ, որ բռնությունները, հետապնդումները, քաղբանտարկյալների առկայությունը ոչ միայն չեն կոտրել ժողովրդական ընդվզման պոտենցիալը, այլեւ ավելի անկանխատեսելի են դարձրել այն: Ինչի հաշվին պիտի ուժեղանա իշխանությունը. բիզնեսի բոլոր ոլորտները արդեն իսկ գտնվում են իրենց վերահսկողության տակ, բոլոր հնարավոր պաշտոնները` սկսած համատիրությունների ղեկավարներից, ուսանողական խորհուրդներից, բուհերի կառավարման խորհուրդներից, իրենց վերահսկողության տակ են: Այսինքն` 2008-ից հետո իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը այնքան է կենտրոնացրել իշխանական եւ բիզնես լծակները, որ հիմա ավելացնելու որեւէ բան չի մնացել, ասել է, թե իշխանությունը չունի ուժեղանալու որեւէ պոտենցիալ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ԻՆՁ ՍՆԱՅՊԵՐ ՏՎԵՔ

Բարեկամներիցս մեկը զարմացած պատմում էր, որ ամիսուկես առաջ պատշգամբ դուրս գալով, սարսափել է, տեսնելով, որ դիմացի շենքի տանիքին, որն իրենց պատշգամբի մակարդակին է, ինչ-որ կամուֆլյաժավոր, հեռադիտակավոր, հրացանավոր մարդիկ են դիրքավորվում: Հետո պարզվել է, որ դրանք դիպուկահարներ են, սնայպերներ, որոնց խնդիրը մոտակա մեկ այլ շենքում գտնվող Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելն է: Նմանօրինակ միջոցառումները սովորական են շատ երկրների առաջին դեմքերի անվտանգության ապահովման իմաստով, բայց Հայաստանի պես փոքր երկրներում նկարագրված պատկերը առանձնակի իմաստ է ստանում: Որքան անպաշտպան է քաղաքացին, այնքան ավելի մեծ ռեսուրսներ են ծախսվում առաջին դեմքերի անվտանգության ապահովման նպատակով: Բազմաթիվ հայաստանցիներ տեսած կլինեն միջմարզային ճանապարհներին` թփերի տակ պպզած ոստիկանների. սա նշանակում է, որ պետության առաջին դեմքերից որեւէ մեկը անցնելու է այդտեղով, եւ ճանապարհի երկայնքով 50 մետրը մեկ մի ոստիկան է կանգնած. ընդ որում` առանց զենքի եւ ռացիայի: Առաջին դեմքի անվտանգության ապահովման իմաստով տագնապային են հատկապես ընդդիմության հանրահավաքի օրերը, եւ երբ Ազատության հրապարակում հանրահավաք կա` Ոստիկանության, ԱԱԾ եւ օպերատիվ ծառայություն իրականացնող մարմինների օրվա անձնակազմը կենտրոնացած է Ազատության հրապարակի շուրջ, 500 մետր շառավղով մոտակա շենքերի բակերում, զբոսայգիներում, շքամուտքերում, տանիքներում: Դա արվում է ավազակապետությունը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ է կատարվում սրանից այնկողմ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՏԱՎԱՐԻՇՇԻ, ՄԻ ՎՍՅԵ ՏԱՎԱՐԻՇՇԻ

Օգոստոսի 2-ի մեր հանրահավաքի մասին մի քանի սենսացիոն բաներ կարդացի: Մի տեղ գրված էր, օրինակ, որ դա երբեւէ տեղի ունեցած ամենասակավամարդ հանրահավաքն էր: Գրված էր նաեւ, որ հանրահավաքում ոգեւորության պակաս կար ու էլի այս կարգի բաներ: Ամեն անգամ անկեղծորեն ուզում եմ հասկանալ, թե այսօրինակ «տեղեկատվությունը», վերլուծությունները ինչպես են ծնվում: Ուզում եմ հասկանալ անաչառության դիրքերից` ի սկզբանե չբացառելով, որ գուցե ես ինքս իրականության ընկալման պրոբլեմ ունեմ:

Երեկ առավոտվանից հենց այսպես էի փորձում ըմբռնել վերը նշված մեկնաբանությունները: Մտածումներս, ահա, որքան էլ ինքս ընդդիմանում եմ, ինձ տարան դեպի ծերուկ Ֆրեյդ: Եզրակացությունս միանշանակ է. օգոստոսի 2-ի հանրահավաքը սակավամարդ եւ հոգնած ներկայացնելու փորձ անողները իրականում գրում են իրենք իրենց, ավելի ճիշտ` այդ հանրահավաքի կապակցությամբ իրենց ունեցած զգացողությունների մասին: Եթե որեւէ մեկը չի կիսում հանրահավաքում թեւածող ոգեւորությունը եւ այնտեղ իր համար ոգեւորիչ ոչինչ չի գտնում, արձանագրում է, որ ոգեւորության պակաս կա: Ըստ էության, շեղումը իրականությունից մեծ չէ. ոգեւորության պակասը իր մեջ է, բայց ինքը ներկայացնում է, թե այդպես էր ընդդիմության հանրահավաքում: Այսինքն` համարյա ճիշտ է գրում, մանավանդ, եթե հանրահավաքի ժամերին կողքի սրճարանում է եղել կամ անցել է մոտակա փողոցներով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Է-2

Օգոստոս 2, 2011

«ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված «Քելե լաո, քելե էրթանք Դոդլանդիա» նյութը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում եւ, բնականաբար, դուր չի եկել հայտնի շրջանակների որոշ ներկայացուցիչների: Վերջիններիցս ոմանք փորձում են ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնել «Հայկական ժամանակին», պնդելով, թե թերթը չպիտի նման խոսակցության մեջ ներքաշեր 84-ամյա Վանուշ Խանամիրյանին:

Այդ նույն Խանամիրյանը չորս տարի առաջ 80 տարեկան էր, եւ ոչինչ չի վկայում այն մասին, թե նրա քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության մակարդակը անցած տարիների ընթացքում փոխվել է: Չորս տարի առաջ այս մարդը ուրիշների հետ կուսակցություն էր հիմնում եւ հայաստանցիներին կոչ էր անում քվեարկել այդ կուսակցության եւ նրա առաջնորդի օգտին: Ասել է, թե իմ, ձեր, բոլորիս երեխաների ապագան կանխորոշելու հավակնություն ունեցող քայլեր էր անում, համոզված քաղաքական դիրքորոշումներ էր արտահայտում, եւ այդ քաղաքական դիրքորոշումը լայնորեն քարոզվում էր հայտնի կուսակցության կողմից` բոլոր հեռուստակայաններով: Մոտավորապես նույնը տեղի է ունենում հիմա, նույնը կարող է տեղի ունենալ վաղը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԹՈՂ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

www.nikol.am կայքի այցելու Դավիթը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ ջան, ես ՀԱԿ-ի ակտիվիստ եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ ու մի հարց եմ քեզ ուզում ուղղել. ասենք` գնացինք երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների: Ի՞նչ երաշխիք ունենանք, որ նույն կարգի խայտառակ ընտրություններ տեղի չեն ունենա, ինչ տեղի ունեցավ 2008-ին` չեն կեղծի նորից ընտրությունները»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ, նախ եկեք հասկանանք, թե ինչու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը հայտնվել ներքաղաքական օրակարգի առաջին հորիզոնականում: Որովհետեւ 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումները բերեցին այնպիսի ցնցումների, որ Հայաստանը մինչեւ օրս չի կարողանում հաղթահարել: Նախկինում, ի դեպ, ընտրությունների արդյունքները կեղծելը նմանօրինակ ցնցումների չէր բերել, բայց 2008 թվականին հանրային ընդվզումը կրիտիկական աստիճանի հասավ, որովհետեւ ՀՀ քաղաքացու համբերության բաժակը լցվել էր:

Ժողովրդի համբերության բաժակը լցված է, դրա համար է, որ իշխանությունը չի կարողանում մարսել ընտրական կեղծիքը, չնայած երեք տարի Համաժողովրդական շարժման դեմ ինչ ստորություն եւ նենգություն ասես` չի կիրառել: Արդեն 2008 թվականին ժողովուրդը ցուցադրեց, որ չի ուզում հանդուրժել այլեւս բեսպրեդելը եւ ունի չհանդուրժելու վճռականություն: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ