Արխիվ Հուլիս, 2011

ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Չնայած այս մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս հնչած պարզաբանումներին, ինքս անձամբ մի քանի այսպիսի հռետորական հարցեր եմ ստացել. «Փաստորեն, մինչեւ սեպտեմբեր իշխանությանը ժամանակ տվեցիք` երկխոսության պատվիրակություն կազմելու համար»: Հարցը տալիս են ծանոթ եւ անծանոթ մարդիկ, նկատի ունենալով Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքը: Դժվար է հասկանալ, թե ինչպես են ձեւավորվում եւ տարածվում այսպիսի լուրերը, որովհետեւ որքան վերլուծել եմ հունիսի 30-ի հանրահավաքում հնչած ելույթները, չեմ հանդիպել մի կտոր, որ կարող էր այդօրինակ թյուրըմբռնման տեղ տալ. ամեն ինչ ասվել է ծայրահեղորեն պարզ եւ հստակ:

Հստակ է նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածը, որ պիտի մեջբերեմ արդեն երրորդ անգամ` մեկ շաբաթվա ընթացքում: Հունիսի 30-ին, խոսելով երկխոսության ժամկետների մասին, Տեր-Պետրոսյանը ասաց հետեւյալը. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԷՎՈՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ

Հուլիս 7, 2011

Հայաստանի Ընտրական օրենսգիրքը քանի՞ անգամ է փոխվել: Քրեական դատավարությա՞ն օրենսգիրքը: Թիվ ու համար չկա: Այդ փոփոխությունները բարձր են գնահատվել վենետիկյանների կողմից: Բայց ինչո՞ւ չեն հանգեցնում ընտրակեղծիքների, աղաղակող անարդարությունների վերացման: Շատ պարզ մի պատճառով. ընտրակեղծիքների եւ ցանկացած ուրիշ բացասական երեւույթների լինելը կամ չլինելը օրենքը չի կանխորոշում: Որեւէ օրենք չի նախատեսում ընտրակեղծարարություն, եւ ուրեմն, որեւէ օրենքով չես վերացնի ընտրակեղծարարությունը:

Ընտրակեղծարարության լինել-չլինելը պայմանավորված է նրանով, թե տվյալ երկրում քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է չհանդուրժել այդ երեւույթը, եւ քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է հանդուրժել: Նրանք, ովքեր պատրաստ են չհանդուրժել, ի՞նչ աստիճանի չհանդուրժողականությամբ են օժտված այդ երեւույթի նկատմամբ, նրանք, ովքեր պատրաստ են հանդուրժել, որքա՞ն կարող են հանդուրժել:

Որեւէ իշխանավոր չի կարող ընտրություն կեղծել: Եթե նա կեղծելու մտադրություն ունի, նախ կեղծարարների բանակ է բուծում, սնում, բտում, չաղացնում, լկտիացնում ու բաց թողնում ընտրական ցուցակների, ընտրողների, տեղամասերի վրա: Նման մարդիկ հազարներով են հաշվվում, բայց նրանք Բուրկինա Ֆասոյից չեն ներմուծվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՆՎԵՐԱՊԱՀ ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ Է

Երբեմն զարմանալ կարելի է, թե քաղաքական-վերլուծական շրջանակներում ինչպիսի համառությամբ չեն կարողանում արձանագրել պարզ, նույնիսկ պարզագույն իրողություններ: Իսկ չարձանագրված իրողությունները կամ դրանց անճանաչելի արտացոլումը վերլուծություններում բնական արձագանք է առաջացնում. եթե վերլուծաբանները նույնիսկ այդպիսի պարզագույն իրողություններ չեն կարողանում արձանագրել` նշանակում է կամ վերլուծագանգ են, կամ էլ Միշիկի պրոյեկտ: Ուրիշ տարբերակ չկա:
Թեմային անդրադառնալու առիթը Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքն է: Այդ հանրահավաքի հետ կապված որոշ շրջանակներ ոչ միայն զլանում են ակնհայտ իրողություններ արձանագրել, այլեւ հակառակ պատկեր են ցույց տալիս: Անհրաժեշտ է, ըստ այդմ, արձանագրել մի քանի առանցքային իրողություններ:

ա) Հունիսի 30-ին տեղի ունեցածը ամենաբազմամարդ հանրահավաքն էր Երրորդ հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած ամառային հանրահավաքների մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻԻ «ՑԱՅԳ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ. 28.06.2011թ.

Հուլիս 2, 2011

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 2, 2011

Ես հիմա ձեզ կպատմեմ իմ երազած Հայաստանի մասին: Իմ երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Իմ երազած Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով:
Իմ երազած Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Իմ երազած Հայաստանում զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Իմ երազած Հայաստանում պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքներ գտնվում են պետության հոգածության ներքո: Իմ երազած Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ սրա դեմ որեւէ ոտնձգության մասին ակնարկ անգամ լինել չի կարող:
Իմ երազած Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,