ՄԻ ՀԱՅՀՈՅԵՔ ՇԱԽՄԱՏԱՍԵՐԻՆ
Չորեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի Շենգավիթի շտաբի ներկայացուցիչների եւ ակտիվիստների հետ բակային հանդիպումներ էինք անցկացնում համայնքում: Բակերից մեկում մի տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ. երբ դրոշակակիր երիտասարդների խումբը հասավ շենքի առաջ գտնվող պուրակին, տարիքով մի կին սկսեց գոռգոռալ նրանց վրա: Այդ պահին հեռու էի, չէի լսում, թե ինչ է ասում տիկինը, բայց ակնհայտ էր, որ նա զայրացած է եւ չի ուզում իրենց բակում տեսնել այդ երիտասարդներին: Երբ մոտեցա` արդեն հանդարտվել էր եւ մեղավոր ժպտում էր: Հարցրի` ինչի վրա եք ջղայնացել, մայրիկ ջան: Ասաց, չէ` կներեք, ես գիտեի, թե շախմատի հավաքականի համար եք եկել:
Ցանկացած պատասխանի պատրաստ էի, բացի սրանից: Քանի որ ողջ օրը հեռուստատեսությամբ, ռադիոյով հայտարարվել էր, որ աշխարհի շախմատի չեմպիոն Հայաստանի հավաքականի ժամանման կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվելու, կինը մտածել էր, թե տոնական այդ միջոցառումը նաեւ իրենց բակ է հասել եւ դժգոհ էր դրանից: Ինչո՞ւ: Բացատրությունը պարզ է. շախմատի հավաքականն այս կնոջ համար ասոցացվում է իշխանության հետ, եւ այդ շրջանակի հետ թեկուզ անուղղակի կապ ունեցող մարդկանց հայտնվելը նրա համար առիթ էր իր վիճակի վերաբերյալ բողոք արտահայտելու համար:
Հասկանալի է, որ անտրամաբանական է նման մոտեցումը: Ի՞նչ կապ ունի մեր շախմատի հերոս հավաքականը իր պրոբլեմի հետ, ինչո՞ւ տիկինը պատրաստ չէ ուրախանալ այդ առիթով եւ մի բան էլ` անեծք-նախատինքի է արժանացնում այդ առիթով ուրախացողներին: Անտրամաբանական է, բայց իրողություն է, եւ այդ իրողությունը տեսել եմ սեփական աչքերով: Կարդալ շարունակությունը …
www.nikol.am կայքի այցելուն, որ ներկայացել է Վաղինակ անունով (այս անունով արդեն երրորդ հարցն է ստացվում վերջին երկու շաբաթվա ընթացքում), Նիկոլին է ուղղել հետեւյալ հարցը. «Եթե իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների, արդյոք պետք է մեկ գրոհո՞վ հեռացնել իշխանություններին, թե՞ ամենօրյա հանրահավաքներով եւ գործադուլներով»:
Եթե կազմելու լինենք այն թեմաների top տասնյակը, որոնք քննարկվում են հայաստանյան խնջույքների, քեֆերի, ընկերական զրույցների ժամանակ, Վրաստանը հաստատ տեղ կգրավի առաջին եռյակում: Բանտից դուրս գալուց հետո հասցրել եմ մասնակցել մի շարք ընկերական, բարեկամական հավաքույթների եւ արձանագրել, որ դրանցից ոչ մեկի մասնակիցները (ովքեր, ի դեպ, շարքային քաղաքացիներ են) չեն շրջանցել Վրաստանի թեման: Մի ինչ-որ պահի անցում են կատարում Վրաստանին եւ սկսում պատմել, թե ինչպես է Վրաստանում, թե ինչպես է զարգանում Վրաստանը, թե ինչպես Վրաստանում ոստիկանները կաշառք չեն վերցնում, թե որքան լավ են այնտեղ ընդունում հայ զբոսաշրջիկներին, թե վերջին տարիներին որքան շատ բան է փոխվել Վրաստանում, թե Վրաստանում որքան արագ են մաքսազերծում մեքենաները:
www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Ես չեմ նկատում անցյալ տարիների եւ այս տարվա հանրահավաքների մեջ մարդկանց մասնակցության զգալի տարբերություն: Ո՞րն էր պատճառը, որ իշխանությունները գնացին զիջումների»:
Կան լուրեր, որոնց դժվար է հավատալ: Այսպիսի անհավատալի լուրի մասին էլ ուզում եմ պատմել այսօր, չնայած` համոզված եմ, մեր մատուցած ողջ տեղեկատվությունը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ զարմացած ծոր են տալու` դուք ի՞նչ է, Հայաստանի՞ց չեք, ինչի՞ վրա եք զարմացել:
Ցանկացած քննադատություն կարելի է քննարկել: Բայց որպեսզի այդ քննարկումը չվերածվի ժամավաճառության` կարեւոր է, որ քննադատությունը փաստարկված լինի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան: Իշխանության հետ բանակցությունները տեղի են ունենում հանրության աչքի առաջ: Այսքանից հետո ինչ-որ մարդիկ են հայտնվում, ովքեր համարձակվում են Հայ ազգային կոնգրեսին մեղադրել ժողովրդի թիկունքում գործարքի գնալու մեջ:
1944 թվականին Չինաստանի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին հարց են տալիս, թե նա ի՞նչ կարծիքի է Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին: Մաոն ցնցող պատասխան է տալիս. «Այդ մասին վաղ է հետեւություն անել»,- ասում է նա: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը տեղի է ունեցել 1794 թվականին, իսկ Մաոն մոտ 150 տարի անց դեռեւս վաղ էր համարում հետեւություն անել:
«Գնդակները եւ ոչ միայն դրանք, այլեւ առհասարակ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում,1700-ից ավելի էր, համեմատվել է ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների տրամադրության տակ եղած զենքերի հետ: Զենքերը համադրվել են եւ գնդակների, եւ պարկուճների հետ, սակայն նույնացում որեւէ զենքի հետ չի հայտնաբերվել»:
Աննամուսի երեսին թքում են, ասում ա` անձրեւ ա գալիս:
Նախօրեին մի քանի ժամով եղա Սեւանում, եւ իմ տեսած Սեւանն ինձ ցնցեց: Սեւանում տպավորություն ես ստանում, թե Հայաստանում մարդիկ երթեւեկում են բացառապես «Պորշ Կայեն»-ներով, յաշիկ «Բրաբուսներով», Ինֆինիտիներով: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում միայն «գոլդ» պետհամարանիշեր կան եւ ուրիշ ոչինչ: Եւ իսկապես, եթե ուրիշ պետհամարանիշերով ավտոներ կան, էս շոգ- կրակին ու՞ր են, եթե ոչ Սեւանում: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում էնքան շատ ոսկի կա, որ բոլոր մարդիկ պարտավորված են ուղղակի` շրջել գելխեղդին արժանի «ցեփերը» վզներից կախած:
Նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին է ուղարկել հետեւյալ գրությունը.
«Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր դիմել է քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարան` միջնորդելով բեկանել «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով սահմանվել էր, որ «Հայկական ժամանակը» պետք է ավելի քան 6 միլիոն դրամի տուգանք վճարի ԱԺ հանրապետական-պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):
