Արխիվ Հունիս, 2011

ՎԵՐՑՐՈՒ ՔՈ ԱՂՅՈՒՍԸ ԵՎ ԱՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Հունիս 30, 2011

ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 20.00-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է: Իմ միտքը հիմա այն մարդկանց հետ է, ովքեր հստակ որոշել են, որ այսօր գալու են հանրահավաքի: Իմ միտքը նաեւ այն մարդկանց հետ է, ովքեր հստակ որոշել են, որ չեն գալու հանրահավաքի: Իմ միտքը նաեւ այն մարդկանց հետ է, ովքեր դեռ չեն որոշել` գալո՞ւ են, թե՞ չեն գալու հանրահավաքի: Ես մտովի զրուցում եմ այդ մարդկանց հետ: Նրանց հետ կիսում իմ այն համոզմունքը, թե քաղաքական հետագա իրադարձությունների ընթացքը կախված է միմիայն մեկ գործոնից. արդյոք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն հաշի՞վ է տալիս, թե որքան որոշիչ է դարձել իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին:

Ես չգիտեմ` երեկվա իմ հոդվածն ինչպես է ընկալվել ընթերցողի կողմից: «Realpolitik ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի» հոդվածն այն մասին էր, որ քաղաքական զարգացումների հետագա ընթացքը կախված է այն բանից, թե քանի անհատ, քանի քաղաքացի է ներկա Կոնգրեսի հրավիրած ամեն հանրահավաքի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՊԱՉՈՒՄ ԷԻՔ, ՇԱՏ ԲԱՐԻ…

Հունիս 29, 2011

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ Կոնգրեսի Գյումրիի գրասենյակում հանդիպում է ունեցել տեղի ակտիվի հետ, պատասխանել քաղաքացիների եւ լրագրողների հարցերին:

Փաշինյանը նշել է, որ երկխոսությունը իշխանությանը տրված մի վերջին շանս է` անցնցում ճանապարհով իշխանությունից հեռանալու համար, եւ եթե երկխոսությունը արտահերթ ընտրությունների առումով արդյունավետ չլինի, դա կհանգեցնի ջրբաժանի: Թոշակառու քաղաքացիներից մեկը հարց-ելույթով բողոքել է, որ երկար տարիներ աշխատել է, բայց հիմա չի ստանում նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխանող կենսաթոշակ: «Ինչո՞ւ ես չունեմ նվազագույն սպառողական զամբյուղ»,- հարցրել է քաղաքացին: Այս հարցին Նիկոլի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հիմա ասեմ` ինչու չունեք միջին սպառողական զամբյուղ: Պիտի խոսեմ ժողովրդի մասին. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հեռուստացույցով հետեւում էի Շիրակի մարզի կյանքին: Երբ ժողովրդին թալանելով հարստացած մի հաստավիզ բերում` երկու տուփ կոնֆետ է բաժանում, մարդիկ թռչում-համբուրում են դրա ձեռքերը: Դրա համար էլ չունեք սպառողական զամբյուղին համարժեք թոշակ, աշխատավարձ: Որովհետեւ այդ մարդը գողանում է պետական բյուջեից, հարկեր չի վճարում, որտեղի՞ց լինի էդ սպառողական զամբյուղը: Այ, երբ ժողովուրդը ոչ թե մի տուփ կոնֆետի, մի կիլո բրնձի համար կթռնի էդ օլիգարխների ձեռքերը կպաչի, այլ վզներին տալով կվռնդի, կասի` գնացեք հարկերը վճարեք, հետո նոր եկեք բարեգործություն արեք, այ էդ ժամանակ կունենաք սպառողական զամբյուղ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

REALPOLITIK ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Հունիս 29, 2011

Լեւոն Տեր-ՊետրոսյանԻնչպե՞ս պատահեց, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ինչպե՞ս պատահեց, որ իշխանությունները բացեցին Ազատության հրապարակը, ինչպե՞ս պատահեց, որ Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին բազմաթիվ հայտարարություններ արած վարչախումբը պաշտոնապես ընդունեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Այս եւ այսօրինակ հարցեր հաճախ են հնչում, ու քանի որ շարունակում են հնչել, նշանակում է` պատասխանի կարիք ունեն:

Մինչ պատասխանս ձեւակերպելը պիտի նկատեմ, որ շատերը դա համարում են բարդագույն խնդիր եւ որպես լուծում առաջարկում դժվարամարս հանգույցներ: Պատասխանն, իրականում, հանրամատչելի է եւ գտնվում է յուրաքանչյուրիս աչքի առաջ: Մյուս կողմից, սակայն, տվյալ հարցը փակված չես համարի մեկ պատասխանով: Սա էլ չի նշանակում, թե խնդիրը չունի կոնկրետ եւ ճշգրիտ պատասխան:

Ոչ ամենեւին: Պարզապես կա հիմնական պատասխան եւ կան հավելյալ կամ երկրորդական պատասխաններ: Մեր խնդիրն, ահա, հիմնական պատասխանը գտնելն է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԳԱԼԱ NEWS ՀԱՎԵԼՎԱԾ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիս 29, 2011

ԻԼՀԱՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՆՇԱՁՈՂԸ

ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանը հերթական անգամ գործեց նախկինում փորձարկված սցենարի շրջանակներում: Իսկ այդ սցենարը հետեւյալն է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են կողմերի հետ, ինչ-որ տարբերակ համաձայնեցնում: Աշխատանքը շարունակվում է նաեւ այս համաձայնեցված տարբերակի շուրջ, համանախագահող գերտերությունները կամ նրանցից մեկը սկսում են տարբեր միջոցներով առաջ մղել կարգավորման շրջանակային փաստաթուղթ ստորագրելու գաղափարը: Երկարատեւ ջանքերի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու շուրջ խիստ նախնական համաձայնություն է ձեռք բերվում, ու երբ գալիս է ստորագրելու պահը` Ադրբեջանը անսպասելիորեն կոշտացնում է դիրքորոշումը, նոր պահանջներ առաջ քաշում եւ տապալում փաստաթղթի ստորագրումը, այսպիսով նաեւ ԼՂ հարցի կարգավորումը: Հենց սա տեղի ունեցավ Կազանում 2011թ. հունիսին: Նույնը տեղի է ունեցել նաեւ Քի Վեսթում` 2001 թվականի ապրիլին, նույնը տեղի է ունեցել Ռամբույեում 2006 թվականի փետրվարին, նույնը տեղի է ունեցել Բուխարեստում` նույն տարվա հունիսին: Սա արդեն ադրբեջանական դիվանագիտության անխափան ձեռագիրն է, որ որդի Ալիեւը ժառանգել է հայր Ալիեւից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՂՋ Է ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՌՈՂՋ

Բա իմացա՞ք ինչ է եղել: Ուրեմն ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին սուր հարց է տվել, եւ Ս. Սարգսյանի թիկնազորը ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկել: Զարուհի Փոստանջյանը ողջ է, եւ որոշ, դեռեւս չճշտված տեղեկությունների համաձայն, նույնիսկ առողջ: Ահա այսպիսի զարգացած եւ ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը:

Եթե քարոզչականից սովորական, մարդկային լեզվով թարգմանենք այն, ինչ երեկ հնչում էր Հայաստանի հեռուստաեթերից ԵԽԽՎ-ում Փոստանջյան-Սարգսյան հարցուպատասխանի կապակցությամբ, կստացվի հենց վերը նշվածը: Այսինքն, հայրենի հեռուստատեսությունները մոտավորապես այնպիսի տոնախմբություն էին կազմակերպել, կարծես մարդակեր լինելու մեջ կասկածվող ինչ-որ մեկի առաջ մարդու մսից խաշլամա են դրել, ու նա հրաժարվել է դա ուտել: Եզրակացություն են արել, թե ուրեմն մարդակեր չէ, ցիվիլ, կրթված, պուպուշ տղայա: Իսկ գուցե պարզապես սովա՞ծ չի, իսկ գուցե վքնա՞ծ է եւ կերածը դեռ չի՞ հասցրել մարսել, մտավախություն ունի, որ չի էլ կարողանալո՞ւ մարսել, դրա համար խաշլամայի նորանոր կտորներ կլլելուց հրաժարվում է առայժմ: Առայժմ: Համ էլ` տեղը տեղ չի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ (ԱՄՆ)

Հունիս 23, 2011

21.06.2011

Լոս Անջելեսի AMGA հեռուստաալիքով հեռարձակվող Երկխոսություն հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրն է “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդումը վարում է Կարո Կարապետյանը:

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋ

Հունիս 23, 2011

Երեկ 2011 թվականի հունիսի 22-ն էր, ու երեկ էլ Հայաստանում իշխանափոխություն-հեղափոխություն տեղի չունեցավ: Սա` ի հեճուկս այն բանի, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է իշխանափոխություն-հեղափոխություն: Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է իշխանափոխություն-հեղափոխություն, բայց տարիներ շարունակ ամեն օր իշխանափոխություն-հեղափոխությունը տեղի չի ունենում: Երեկ այդպիսի օրերից մեկն էր: Մինչդեռ ընդդիմությունը տարիներ շարունակ խոստանում է իշխանափոխություն-հեղափոխություն: Երեկ էլ իշխանափոխություն-հեղափոխություն տեղի չունեցավ, ուրեմն ընդդիմությունը ասում է, բայց չի անում: Էլի չեղավ իշխանափոխություն-հեղափոխություն: Չի լինում…

Քաղաքական իրավիճակի վերը շարադրված ընկալումը բավականաչափ տարածված է Հայաստանում, եւ կան մարդիկ, ովքեր հեղափոխությունն ընկալում են որպես առանձին վերցրած օրվա առանձին վերցրած ժամին տեղի ունեցող առանձին իրադարձություն: Նման ընկալման պատճառներն ու աղբյուրները հասկանալի են: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՎՈՅԵՎԷ ՆՇԱՁՈՂԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹԸ

Հունիս 22, 2011

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուղղակի շշել է Սերժ Սարգսյանի ռեժիմին ու ճիշտ է արել, բայց դեռ չի նշանակում, թե ինքը ճիշտ է: Եթե ուշադիր հետեւենք «Ազատություն» ռադիոկայանին Օսկանյանի տված հարցազրույցին, նա ամեն ինչ խոստովանում է, բայց` միայն դիվանագիտական լեզվով: Ներքաղաքական հարցերի մասին խոսելով, օրինակ, Օսկանյանը քննադատում է այսօրվա իրավիճակը այն բանի համար, որ իշխանության քաղաքական մոնոպոլիա է հաստատված: Լրագրողն էլ հակադարձում է, որ Օսկանյանենց իշխանության տարիներին էլ այդպես է եղել, եւ այստեղ է, որ նախկին արտգործնախարարը չի դիմանում առերեսմանը: «Հա, բայց գոնե առերեւույթ իրավիճակը այլ էր»,- ասում է նա:

Առերեւույթ - հին հայկական բառ է: Ստեփանոս Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանում որպես այս բառի բացատրություն գրված է հետեւյալը (մեջբերում եմ). «Արտաքին երեւույթ ունեցող, արտաքուստ թվացող, երեւակայական, ոչ իրական: Առերեւույթ առողջություն: Նրանք առերեւույթ բարեկամության տակ քողարկում էին խոր ատելություն: Առերեւույթ հիվանդի դրությունը լավ է» (մեջբերման ավարտը): Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՐՑՐԵՔ ՄՈՒԲԱՐԱՔԻՆ ԿԱՄ ԲԵՆ ԱԼԻԻՆ

Հունիս 21, 2011

tunis7-235x176Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու հարցին Սերժ Սարգսյանի անդրադարձը ուրվագծում է պատկերացումների այն տարբերությունը, որ գործընթացի վերաբերյալ ունեն ընդդիմությունն ու իշխանությունը:

Դա արտահայտվում է հարցը գործնականացնելուն ուղղված` կողմերի ձեռնարկած քայլերի տրամաբանությամբ: Ընդդիմությունը նշանակել է պատվիրակություն, հրապարակել կազմը, իսկ իշխանությունը, պատվիրակներ նշանակելով` նրանց դեռեւս չի անվանում պատվիրակություն:

Մյուս կողմից, Ս. Սարգսյանը ընդունում է, որ երկխոսության գործընթացում կա երկու կողմ: Ըստ այդմ` կողմերից մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը` կոալիցիոն իշխանությունը: Սարգսյանը ընդունում է, որ կողմերը պետք է երկխոսեն, բայց չի ընդունում, որ պետք է բանակցեն: Ի՞նչ է ուրեմն թաքնված գործնական եւ տերմինաբանական այս մանյովրների հետեւում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՉՎԱԽԵՆԱՔ ԵՎ ՉԿԱՍԿԱԾԵՔ

Ստորեւ բերվող խմբագրականը պատրաստված է Հայ ազգային կոնգրեսի Դավիթաշենի համայնքային շտաբի բացման արարողության ժամանակ հեղինակի ունեցած ելույթի հիման վրա:

Հայ ազգային կոնգրեսի իմ ընկերները քաջալերում են ինձ, ասելով, թե նույնիսկ բանտից ոգեւորել եմ մարդկանց: Ուզում եմ ընդգծել հակառակը` Համաժողովրդական շարժման ակտիվիստները, Հայ ազգային կոնգրեսն են ինձ ոգեւորել, ուժ տվել, եւ եթե կարողացել եմ բանտում ինչ-որ բան անել, դա կարողացել եմ անել ՀՀ քաղաքացու, Համաժողովրդական շարժման ակտիվիստների, Հայ ազգային կոնգրեսի պայքարի շնորհիվ: Այս ժամանակաշրջանը բարդ է եղել ոչ միայն նրանց համար, ովքեր եղել են բանտում, այլեւ նրանց համար, ովքեր գտնվել են ազատության մեջ: Այս ժամանակաշրջանը չափազանց բարդ է եղել Հայ ազգային կոնգրեսի, նրա քաղաքական ղեկավարության համար, որովհետեւ թե քաղաքական շարժման, թե քաղբանտարկյալների ճակատագրի համար պատասխանատվությունը ընկած է եղել հենց Կոնգրեսի ղեկավարության վրա: Եւ այս ֆոնին շատ մարդիկ իշխանության, ավազակապետության, ապօրինության ու բեսպրեդելի դեմ պայքարելու փոխարեն` պայքար են ծավալել Հայ ազգային կոնգրեսի դեմ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՆՀՆԱՐ Է ՇՐՋԵԼ ԱՆՇՐՋԵԼԻՆ

Հունիս 17, 2011

Հայ ազգային կոնգրեսԲնության մեջ, սովորական կյանքում, քաղաքականության մեջ գոյություն ունեն անշրջելի իրողություններ եւ գործընթացներ: Այսպես անվանվում են այն իրողություններն ու գործընթացները, որոնց էությունն ու բովանդակությունը, ընթացքն ու հանգուցալուծումը գործնականում անհնար է փոխել:

Այսպիսի անհնարինությունն էլ պայմանավորված է այդ իրողությունների եւ գործընթացների խորքային ծագմամբ: Այսինքն, այդ իրողություններն ու գործընթացները այնքան խորքային արմատներ են ունենում, եռանդի այնպիսի մեծ պաշար, որ մակերեսային գործընթացները չեն կարող դրանց վրա երկարաժամկետ ազդեցություն ունենալ: Ահա, ուրեմն, Հայաստանի քաղաքական կյանքում այս պահին արդեն առկա է անշրջելի այդպիսի երկու երեւույթ:

Դրանցից առաջինը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դոմինանտ ուժ է, ընդդիմություն ասելով` Հայաստանի Հանրային կարծիքը հասկանում է Հայ ազգային կոնգրես»: Նման իրողությունը բնականորեն շատերին է դուր գալիս, ոմանց դուր չի գալիս: Այս է պատճառը, ահա, որ սկսած 2008 թվականի մարտից մեծ թվով անհատներ, խմբեր, կառույցներ, նույնիսկ գերտերություններ (ԱՄՆ, Ռուսաստան) փորձել են խախտել ստատուս քվոն: Նման նպատակի համար հավաքագրվում են մարդիկ, ներդրվում են ահռելի միջոցներ, բայց վերը բերված ստատուս քվոն չի խախտվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԵՏ ՏՎԵՔ ՆԻԿՈԼԻ ՕՐԱԳԻՐԸ

Հրայր Թովմասյան«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անունից հետեւյալ գրությունը երեկ մուտքագրվել է ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն.

ՀՀ արդարադատության նախարար
Հրայր Թովմասյանին

Պարոն Թովմասյան.

Քաղբանտարկյալ լինելու բերումով 2009 թ. հուլիսի 1-ից 2011թ. մայիսի 27-ը գտնվել եմ անազատության մեջ: 2010 թվականի նոյեմբերի 30-ից 2011թ. մայիսի 27-ը գտնվել եմ «Արթիկ» ՔԿՀ-ում` մենախցում: 2010թ. դեկտեմբերից մինչեւ 2011թ. մայիս «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչներին եմ հանձնել ծրարված, նամականիշավորված նամակներ` ըստ հասցեի ուղարկելու համար: Հանձնված նամակներից 33-ը մինչեւ օրս էլ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը չի ուղարկել ըստ ծրարների վրա նշված հասցեների: Այդ նամակները ինձ վերադարձնելու կամ ըստ հասցեի ուղարկելու` «Արթիկ» ՔԿՀ պետ Վ. Սարգսյանին ուղղված իմ բանավոր դիմումները արժանացել են մերժման, իսկ այս կապակցությամբ գրված դիմումները սահմանված կարգով չեն արձանագրվել համապատասխան մատյանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՍԵՐԺԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ

Հունիս 15, 2011

Սերժ Սարգսյանը հասկանում է, անշուշտ, թե ընդդիմության հետ երկխոսելուց հրաժարումը ինչ վտանգներով է հղի իր ղեկավարած իշխանախմբի համար: Հասկանում է, որ նույնպիսի վտանգներով հղի է նաեւ ինքը` երկխոսությունը: Այս պարզ ու հասկանալի գիտակցումն է ահա ձեւավորում այն իներտ մոտեցումը, որ իշխանությունը ցուցաբերում է ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցի շուրջ: Վարչախումբն ակնհայտորեն չի ուզում երկխոսել` գիտակցելով դրա հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար: Չի էլ կարողանում հստակ հրաժարվել երկխոսությունից, գիտակցելով նաեւ այսպիսի մոտեցման հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար:

Այսպիսով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ տանջվում-չարչարվում, քրտնում-չորանում են այնպիսի ձեւակերպումներ հորինելու վրա, որ ստացվի, թե իշխանությունը չի հրաժարվում երկխոսությունից, բայց նաեւ բացառվի երկխոսությունը սկսելու որեւէ հնարավորություն: Դե յուրե ստացվի, որ պատրաստ են երկխոսության, դե ֆակտո` բոլորը հասկանան, որ իշխանությունը հրաժարվում է երկխոսությունից:

Ահա այս վախվորած մոտեցման արդյունքում են ծնվում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները: Նրանց ասածի իմաստը հետեւյալն է. իշխանությունները երկխոսության համար չեն պատրաստվում կոնկրետ պատվիրակություն կազմել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հունիս 14, 2011

Երբ տեղի է ունենում որեւէ հանցագործություն եւ դրանից հետո տեղի է ունենում մեկ ուրիշ հանցագործություն, եւ այս երկրորդ հանցագործության նպատակը առաջին հանցագործությունը թաքցնելն է, պարտակելը, դրա փաստական հանգամանքները խեղաթյուրելը, դժվար է հավատալ, որ առաջին` հիմնական հանցագործությունը հնարավոր կլինի բացահայտել` առանց բացահայտելու երկրորդը:

Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման շուրջ: Նախ տեղի է ունեցել մեկ հանցագործություն, որի հետեւանքով սպանվել է Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացի: Իրավապահ մարմինները, սակայն, այդ հանցագործությունը բացահայտելու փոխարեն ամեն ինչ արել են տեղի ունեցածի փաստական հանգամանքները խեղաթյուրելու, սպանությունների դեպքերը կոծկելու, մեղավորներին քրեական պատասխանատվությունից պաշտպանելու համար, այսինքն` կատարված հանցագործությունից հետո կատարել են երկրորդ հանցագործությունը: Խոսքը միայն Հատուկ քննչական ծառայության, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի մասին չէ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,