Արխիվ Ապրիլ, 2011

«ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՔԵԶ ՀԵՏ, ԲԱՅՑ…». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նամակին, որն ուղղվել է իրեն ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում: Ակցիայի նպատակն է թույլ չտալ, որպեսզի քաղբանտարկյալի նամակագրության իրավունքը խոչընդոտվի:

Նամակը հրապարակել է «Առավոտ» օրաթերթը.

«Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետև «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ` «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար` «Առավոտին» էլ եմ հետևում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարևորությունն էլ ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետևելով` ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում հակառակը, սակայն, հնարավոր չէ: Ամբողջական տեղեկացվածության կարելի է հասնել միայն տպագիր մամուլին հետևելով: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԻՄ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ

ԶԼՄ-ների ղեկավարների նախաձեռնած շարունակական ակցիաների շրջանակներում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին անցյալ շաբաթ հարցեր էր ուղղել «Ա1+» հեռուստաընկերությունը: Երեկ «Ա1+»-ը ստացել է Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «ՀԺ» գլխավոր խմբագրի հետ «Ա1+»-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Վերջին շրջանում քո հրապարակային հայտարարություններից հետո արդյոք նամակներդ հասնո՞ւմ են «ՀԺ»-ի խմբագրություն:
- Այս պահին «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին հանձնած իմ նամակներից 25-ը շարունակում են մնալ ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի չհրկիզվող պահարանում: Հիշեցնեմ, սրանք այն նամակներն են, որ չեն ուղարկվել: Այս ընթացքում իմ գրած նամակներից որոշները ուղարկվել են եւ հասել են հասցեատերերին: Այդ նամակների ուղարկմանը բազմաթիվ հնարքներ են կիրառվել, որոնց մասին հանրությունը տեղյակ է: Օրինակ` նամակների մի խմբաքանակ ՔԿՀ ներկայացուցիչներին եմ հանձնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայությամբ: Մեկ այլ դեպքում հարմարեցրել եմ դա անել բազմաթիվ լրագրողների աչքի առաջ: Այսպիսով, ահա, նամակագրության իմ իրավունքը, որն առանց սահմանափակման` երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, Քրեակատարողական օրենսգրքով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով, ահա այս պրիմիտիվ իրավունքս իրացնելու համար պայքարում եմ, ընդ որում` ամենօրյա ռեժիմով, արդեն հինգ ամիս եւ միայն հատվածական հաջողությունների եմ հասել, այն էլ` լրագրող-գործընկերների, եվրակառույցների աջակցության պայմաններում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԳԻԶԻՐՅԱՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Ապրիլ 25, 2011

«Սենյոր Ռոբինզոն» ֆիլմը հիշում եք, չէ՞: Էն դրվագում, որ Ուրբաթուհու ձեռքի հավակնորդները պետք է մրցեին ճարտասանության ոլորտում, սենյոր Ռոբինզոնը Շեքսպիրի «Օթելլոյից» մի դրամատիկ կտոր ներկայացրեց աբորիգեն հասարակայնությանը եւ արժանացավ բանանի եւ այլ պտուղների կճեպներով «ռմբահարման»:

Իսկ նրա աբորիգեն հակառակորդը հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության հետեւյալ ոտանավորը. «Արեւը դուրս է գալիս, մարդիկ շոգում են» եւ արժանացավ բուռն եւ երկարատեւ ծափահարությունների: Թերեւս հենց այսպիսի առիթների համար է ստեղծված «հանճարեղ պարզություն» արտահայտությունը: Վերջերս ահա, հանճարեղ պարզության մի գլուխգործոց հեղինակեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Խորհրդակցություն էր մարզի գյուղապետերի մասնակցությամբ, որտեղ քննարկվում էին գյուղատնտեսության խնդիրները: Հենց սկզբից գյուղացիներին հիասթափություն էր սպասվում. էս մեր միամիտ ժողովուրդը «Հայլուր» բան նայելով` վարչապետի դարչնագույն ժակետի տպավորության տակ մտածել էր, թե` էդ որ ասում են սերմացու բան են բաժանելու` դա վերաբերում է բոլոր գյուղերին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ ՁԱԽՈՂՈՒՄ…

Սերժ Սարգսյանի` Բաղրամյան 26-ում պաշտոնավարման երեք տարիները գնահատելուց հեշտ բան աշխարհում չկա. դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բառ օգտագործել` ձախողում: Ուրիշ արդյունքի ոչ ոք առանձնապես չէր էլ սպասում, նույնիսկ եթե ինչ-որ մարդիկ սպասում էին, ի սկզբանե պետք է հասկանային, որ ապօրինի ճանապարհով Բաղրամյան 26-ում հայտնվածը, ինչ էլ լինի նրա անունը, միայն մեկ արդյունքի կարող է հասնել. ձախողման:
Կա՞ արդյոք չափազանցություն իմ այս գնահատականի մեջ: Եթե որեւէ մեկը այդպես է կարծում, թող հիշատակի մի ասպարեզ, որտեղ չի ձախողվել Սերժ Սարգսյանը: Ոմանք կարող են ասել, որ նա երեք տարի կարողացել է պահել իշխանությունը: Խնդիր չկա, Հիտլերն էլ 12 տարի է պահել իշխանությունը, Քադաֆին` 44 տարի: Արդյունքը, սակայն, ո՞րն է. ձախողում: Եթե գնահատում ենք երկրի բարձրագույն պաշտոնին հայտնված անձի գործունեությունը, պետք է գնահատենք այն, ինչ երկիրը ստացել է այդ պաշտոնավարման արդյունքում: Երկիրը, ոչ թե այդ պաշտոնյայի հարազատ-բարեկամները, փեսա-օրթախները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 18, 2011

Արա, դե խելոք է, էլի մեր կառավարությունը: Խելքի կտոր, ավելի ճիշտ` խելքի կտորների հավաքածու: Դու միայն հասցրու` պրոբլեմ ասա: Իրեք շաբաթում պրոբլեմի հաղթահարման համալիր ծրագիր կներկայացնի, կամ եթե ուզեք` ազգային ռազմավարություն: Ասենք, գնում ես կառավարության դիմաց ակցիա ես անում` ահազանգելով, որ Գյոռնափշտիկների թվաքանակը հայաստանյան գերեզմանատներում հասել է ահռելի չափերի: Գյոռնափշտիկները գերեզմանաքարերի հետեւում թաքնվելով` անսպասելիորեն «բո՛հ» են անում ու վախեցնում գերեզմանների այցելուներին: Ի՞նչ կանի ի պատասխան սրա` վարչապետ Տ. Սարգսյանը. մի խումբ լրագրողների կհավաքի, կգնա Թոխմախի գերեզմանատուն, տեղում կծանոթանա Գյոռնափշտիկների տարածվածության հետեւանքով ստեղծված վիճակին, սեւավորված կնստի բազալտե նստարանին, լրագրողներին էլ կնստեցնի մոտակա նստարաններին, տապանաքարերին 50/50 կխմեն եւ վարչապետը իրավիճակը մեկնաբանելով` կխոստանա շատ արագ, գործնականում արտակարգ ռեժիմով Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարություն մշակել:

Հետո տեղի կունենա հանդիպում Համաշխարհային զբերկասայի ներկայացուցիչների հետ, եւ Մբեկե Կաբուկա Ռոլիրեբե Սամամդուկան կխոստանա երեք միլիոն դոլարի արտոնյալ վարկ տրամադրել Հայաստանին` Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման ծրագրի իրագործման եւ պիլոտային ծրագրի պիլոտների, ավտոպիլոտների եւ կատապուլտների պատրաստման համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԿՈՉ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ԻՑ

1111Երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ` Աննա Հակոբյանի հերթական տեսակցությունը, որի ժամանակ Փաշինյանը բանավոր փոխանցել է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին ընդառաջ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր կոչը: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի ժողովուրդ.

Ո՛չ մի կասկած,
Ո՛չ մի երկմտություն,
Գլուխներդ` բա՛րձր,
Դուխներդ` տե՛ղը,
Բոլորով դեպի Հայ ազգային կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաք:
Պայքարելու ենք ու հաղթելու ենք:

Եւ ուրեմն`

Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղբանտարկյալ

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՎԱՐԴԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԺ» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամենօրյա ռեժիմով հոդվածներ գրել` փոստով մեր թերթին փոխանցելու նպատակով: Դրանք, սակայն, մեզ չեն հասնում նկարում պատկերված ՀՀ պետական պաշտոնյաների անմիջական հրահանգով (վերադասության կարգով) եւ մասնակցությամբ: Այսպիսով, ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը («Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»), ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետը («Դատապարտյալին թույլատրվում է … իր հաշվին վարել նամակագրություն` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման»), նույն հոդվածի 5-րդ կետը («Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»): Երեկ Նիկոլ Փաշինյանից առգրավվել է երեք ծրար, որոնցից երկուսի հասցեատերը «ՀԺ»-ն է, երրորդինը` «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը: Վերջին ծրարում ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում Նիկոլին ուղղված` «ՉԻ»-ի հարցերի պատասխաններն են: Ծրարներից ոչ մեկը, սակայն, ինչպես տեղեկացանք «Հայփոստից», չի փոխանցվել Արթիկի փոստային բաժանմունք: Նշենք նաեւ, որ «Արթիկ» ՔԿՀ պետ Վարդան Սարգսյանը երեկ սահմանափակել է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ տեսակցության տեւողությունը` դրա համար տրամադրելով 2 ժամ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՎ ԵՍ ԴՈՒ ԵՂԵԼ` ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

«Հայլուրի», նույնիսկ «Հայլուրի» մատուցած հեռուստատեսային պատկերը կարող է արտացոլել իրականությունը: Պարզապես պետք է ուշադիր, սովորականից ուշադիր լինել պատկերի մատուցած ճշմարտությունը ընկալելու համար, որովհետեւ գլավլիտի կողմից մատակարարվող եւ «Հայլուրի» եթերից ընթերցվող տեքստերը հաճախ կոչված են հօդս ցնդեցնելու այն ճշմարտությունը, որ երբեմն սպրդում է «Հայլուրի» մատուցած պատկերի, այսինքն` կադրի մեջ:
Էսօր, օրինակ, շշմեցնող պատկեր մատուցեց «Հայլուրը». Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում: Ի՞նչ է ասում` էական չէ: Ինչպես է նրա Եվրոպական այցը եւ այցը Եվրոպական խորհրդարան ներկայացնում «Հայլուրի» լրագրողը` էական չէ: Էականը պատկերն է, կադրը, տեսարանը: Իսկ պատկերը հետեւյալն է. Տիգրան Սարգսյանը Եվրոխորհրդարանի նախագահության ամբիոն-սեղանի մոտ նստած բառեր է արտադրում դեմքի գրեթե անփոփոխ արտահայտությամբ, իսկ նրա առաջ` անվանական-պաշտոնական ցուցանակի փոխարեն A4 ֆորմատի մի կիսածալած թուղթ է, որի վրա գրված է մեն մի հատիկ բառ. SARGSYAN: Ոչ անուն, ոչ պաշտոն, ոչ երկիր, ոչ պարոն, ոչ ընկեր: Միմիայն մի բառ. SARGSYAN: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

FINITA LA COMEDIA

Երեւան: Հայաստանի Հանրապետություն: Ազատության հրապարակ: Ինքը: Նստած է նստարանին: Լռություն է: Լսվում է միայն ռադիոընդունիչի ձայնը, որն ազդարարում է, որ հենց նոր սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը: Լսվում է հաղորդավարի ձայնը. «Բարեւ ձեզ սիրելի ունկնդիրներ: Եթերում «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան թողարկումն է: Այսօր Րաֆֆիի 15-ն է, օրը ուրբաթ: Հիշեցնեմ, որ վերջին շրջանի դրամատիկ իրադարձություններից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում եւ օրացույցը: Ինչպես արդեն լսեցիք, այսօր Րաֆֆիի 15-ն է եւ ոչ թե ապրիլի 29-ը, ըստ այդմ` ոչ թե 2011 թվականն է, այլ 1 թվականը Րաֆֆիի ծոմից հետո. կրճատ` ՐԾՀ:
Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնեմ, Ծոմը սկսել էր Ռիչարդի 1-ին, որը նախկինում մարտի 15 էր կոչվում: Նախկին 2011թ. այդ օրը Հովհաննիսյանը նախ գնաց հայ ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ քայլի` թրաշեց բեղերը: Ու քանի որ այդ վիճակում ոստիկանները նրան չէին ճանաչել, Հովհաննիսյանը առանց նույնիսկ մեկ կրակոցի ազատագրեց Ազատության հրապարակը եւ տեղավորվելով նստարաններից մեկի վրա, տուտ ժե երկրորդ աննախադեպ քայլն արեց հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ` հրապարակային եւ անժամկետ ծոմ հայտարարեց` ի հեճուկս Հովհան Մանդակունու սպառնալիքների: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՍԻՐԵՔ ԱՅԾԵՐԻՆ ՄԵՐ ՀԵԶ

Վերջին երկու շաբաթների ընթացքում կանոնավոր «ՀԺ»-ի խմբագրություն են հասել գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները: Այդ իսկ պատճառով առայժմ դադարեցնում ենք «Ոտքներդ հեռու սահմանադրությունից» հրապարակման տպագրությունը:

Ուշադրություն. մինչեւ 18 տարեկան ընթերցողներին տվյալ նյութը կարդալն արգելվում է: Բացառությամբ ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի «Պտուկների խնամք եւ հիգիենա», ինչպես նաեւ «Կաթնատվության աճի ժամանակակից մեթոդներ» բաժինների ուսանողների եւ դիմորդների:

Օրերս ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Այր եմք` էծկիթ» արհեստակցական միության հիմնադիր համաժողովը: Միությունը միավորում է 25-55 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների, ովքեր համախմբվել են հայրենի այծաբուծությանը զարկ տալու համար: «Այր եմք` էծկիթ»-ի ստորաբաժանումները պետք է ապահովեն այն այծի կաթը, որով պետք է արտադրվի այն հայկական այծի պանիրը, որը համաշխարհային շուկաներից քոթակելով դուրս է շպրտելու իտալական, շվեյցարական եւ ֆրանսիական պանիրները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՐԱ` ՉՈՌՆԻ ՊՅՈՍ` ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակ կարող էր մտնել թե փետրվարի 18-ին, եւ թե մարտի 1-ին: 2011թ. առաջին երկու հանրահավաքների մասնակիցների քանակն ու հավաքական էներգետիկան թույլ էին տալիս այդ անել: Այդօրինակ որոշմանը, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց միայն մարտի 17-ին:
Ինչո՞ւ, ուրեմն, մարտի 17-ին եւ ոչ փետրվարի 18-ին: Այս հարցադրման համատեքստում մարտի 17-ի իրադարձություններից հետո զանազան մեկնաբանույթուններ հնչեցին` մեկը մյուսից էկզոտիկ: Տեր-Պետրոսյանի գործողությունների տրամաբանությունը գնահատելու համար, սակայն, անհրաժեշտ է հասկանալ մի պարզ իրողություն:
Եթե որեւէ խնդրի բարեհաջող լուծման հավանականությունը մեծացնելու հնարավորություն դեռեւս կա, Տեր-Պետրոսյանը անպայման նախ կօգտվի այդ հնարավորությունից, եւ դրանից հետո միայն կդիմի բուն գործողությանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,