ԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ
Ընթերցողը հիշում է, թերեւս, որ «Կոշ» ՔԿՀ-ում կրիմինալի միջոցով ինձ առաջադրված պահանջներից երկրորդը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշին: Իշխանակրիմինալ պահանջի առաջին կետը հետեւյալն էր. ազատազրկման վայրում գտնվելու ողջ ընթացքում այլեւս որեւէ հրապարակային ելույթով, հարցազրույցով հանդես չգալ: Դադարել հոդվածներ գրել «Հայկական ժամանակ» օրաթերթում կամ գրել միայն միջազգային` Հայաստանին չվերաբերվող թեմաներով:
Երկրորդ եւ թերեւս առավել խորհրդանշականն այն էր, որ ինձնից պահանջում էին քնելատեղի իմ գլխավերեւից հանել Հայաստանի Հանրապետության փոքրիկ դրոշը եւ այլեւս այն ի ցույց չդնել: Այս պահանջներին իմ արձագանքը ընթերցողը գիտի: Հայտնի իրադարձություններից հետո, ահա, ինձ «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ: Ու քանի որ տեղափոխման օրը գտնվում էի «Կոշ» ՔԿՀ պատժախցում (կարցեր) «Կոշ»-ի վարչակազմը ինձ հնարավորություն չտվեց մուտք գործել բնակելի գոտի եւ հավաքել այնտեղ գտնվող իրերս: «Կոշ» ՔԿՀ աշխատակիցները իրենք էին գնացել եւ իմ քնելատեղից հավաքել դրանք: Կարդալ շարունակությունը …
Բուշի` ժարիտ արած տոտիկը, բուդը այսինքն, հենց նոր կերած Ռաֆիկը ոսկորը կրծելիս` քրճիկները ատամի տակ կռթկռթացնելով, խորը հիասթափություն ապրեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի որոշ դրվագների կապակցությամբ, գխտաց ու փոխեց ալիքը. ռադիոյի:Հիասթափություն արտահայտեցին նաեւ նրանք, ովքեր հանրահավաքից առաջ էլ էին սոված, հետո էլ: Մարտի 17-ի:
«Վա՜յ քո, նորից բեղը թրաշել է: Երկար, սառը վերին շրթունք: Որպեսզի ջահել երեւա: Ապուշի տեսք ունի: Ինձնից էլ ջահել է: (…) Այ քեզ ապուշ շուրթեր: Բոլորը գրավադրույք են անում: Համաճարակ է վերջերս: Մունետիկ լակոտները գողանում են ու վեց փենս դնում: Մի խոշոր, եզակի հնդկահավ կա վիճակախաղում: Ձեր Սուրբ Ծնունդի ճաշը` կես փենսով: Ջեք Ֆլեմինգն ուրիշի փողերով մի լավ խաղաց, հետո թռավ Ամերիկա: Հիմի հյուրանոց ունի էնտեղ: Դրանք երբեք չեն վերադառնում: Մսով լի կաթսաները Եգիպտոսի»:
Նկարում պատկերված ՀՀ պետական պաշտոնյաների անմիջական հրահանգով (վերադասության կարգով) եւ մասնակցությամբ ամեն օր ոտնահարվում է «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` նամակագրություն վարելու սահմանադրական իրավունքը: 2010 թվականի դեկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից քնած ժամանակ հարձակման ենթարկվելուց հետո տեղափոխվեց «Արթիկ» ՔԿՀ, Փաշինյանի ծրարները «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը կամ չի ընդունում, կամ ընդունում է ու չի փոխանցում փոստային բաժանմունքին` հասցեատերերին ուղարկելու նպատակով: Սույն գործողությունով ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը («Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»), ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետը («Դատապարտյալին թույլատրվում է … իր հաշվին վարել նամակագրություն` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման»), նույն հոդվածի 5-րդ կետը («Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»):
Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն կուսակցությունները հնարավոր է մասնակցեն միասնական ցուցակով, պետք է համարել խիստ տրամաբանական: Մեկ ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելը բխում է հենց ստորագրված հուշագրից: Դրանում արձանագրվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը իրար դեմ չեն պայքարելու եւ չեն փորձելու փոխել ուժերի հարաբերակցությունը կոալիցիայի ներսում: Այսօրինակ պայմանավորվածությունը հնարավոր չէ պահել նույնիսկ 100 տոկոսով իշխանական կեղծարարների վերահսկողության ներքո գտնվող ընտրություններում` եթե կոալիցիոն ուժերը առանձին-առանձին գնան ընտրությունների: Սերժ Սարգսյանը, որ այսօր արդեն երաշխիքների կարիք ուներ, թե ԲՀԿ-ն նախագահական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն է պաշտպանելու, նույնիսկ այդօրինակ փաստաթղթի առկայության պայմաններում չի կարող երաշխիքներ ունենալ, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծարարների բանակը վերջին պահին անցում չի կատարի դեպի ԲՀԿ եւ փաստի առաջ չի կանգնեցնի իրեն: 
Խուզարկությունները քրեակատարողական հիմնարկներում պետք է, որ դատապարտյալների մոտ, նրանց խցերում եւ կացարաններում արգելված իրեր, առարկաներ հայտնաբերելու նպատակ ունենան: Այդպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2011թ. մարտիմեկյան հայտարարության կետերից առնվազն մեկը ՀՀ իշխանությունները պետք է, որ ընդունեին մեծ ոգեւորությամբ: «Հայլուրն» ու ՀՀԿ-ի Գեւորիկը ամեն օր պետք է անդրադառնային այդ թեմային, ողջունեին, պահանջեին օր առաջ, ժամ առաջ սկսել գործընթացը: Բայց` հիացական բացականչություններ, ոգեւորված հրմշտոց ինչ-որ նկատելի չէ: Եւ հասկանալի է, թե ինչու:
Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ: Բայց ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ, այլ որովհետեւ Հայաստանում կա Հայ ազգային կոնգրեսի նման քաղաքական ուժ: Սա բառախաղ չէ, այլ հստակ քաղաքական տարանջատում, որովհետեւ սոցիալական դժգոհություն ունեցող քաղաքացին առանց Կոնգրեսի պիտի պահանջի մեկ պարկ ալյուր, իսկ Կոնգրեսի առաջնորդությամբ քաղաքական-սոցիալական-տնտեսական այնպիսի մեխանիզմների ձեւավորում եւ պայմանների ստեղծում, որ իրեն, այսինքն` քաղաքացուն հնարավորություն կտա դժվարություններ չունենալ իրեն անհրաժեշտ մեկ պարկ ալյուրը պարբերաբար ձեռք բերելու հարցում: Եւ այդ պայմանները պետք է առկա լինեն ընդմիշտ:
«Բան»-ի ասպարեզում մեր շարունակական պարտության ամենացայտուն արգասիքը հայկական հեռուստաեթերն է: 21-րդ դարում հենց հեռուստատեսությունն է մարդկային ինտելեկտի ծավալման, ստեղծագործական մտքի զարգացման կարեւորագույն ասպարեզը, մինչդեռ հայկական եթերում մեծ մասամբ ոչ թե միտքն է գործում, այլ բնազդը, կենդանական բնազդը, որպես կանոն` մեզ ի ցույց դնելով ոչ թե մտավոր գործունեության, այլ կապկումների արգասիքը: Նկատի ունեմ, որ եթերը լցնելու համար ոչ թե մտավոր աշխատանք է կատարվում, ոչ թե ձեռագրի կամ դիմագծի փնտրտուք է տեղի ունենում, այլ հայրենի TV-գործիչները նախընտրում են ընդամենը կրկնօրինակել օտարերկրյա եթերում տեղ գտած հաջողված պատառիկները:
Ո՞րն է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունը: Այս հարցի իմ պատասխանը միանշանակ է` գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից, 405 թվականին: Իմ ընկալմամբ, որեւէ այլ իրադարձություն չի կարող մրցակցել գրերի գյուտի հետ` մեր ժողովրդի կյանքում ունեցած նշանակությամբ: Թերեւս` միայն քրիստոնեության ընդունումը, որովհետեւ գրերի գյուտը ի վերջո քրիստոնեության ընդունման արդյունք է, որ բխել է հայերեն Աստվածաշունչ ունենալու անհրաժեշտությունից:
