Եվրո` դե ինչպես չասես, յոնջաները Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խորը հոգոց հանեցին, թե բա իզուր ենք մենք` յոնջաներս, էս ինչ եմ ասում` եվրոպացիներս, վստահությամբ վերաբերվել բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւական քայլերին: Ողբում է, վնգստում է Եվրոպան Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Բելառուսում նախագահական ընտրությունները ապօրինի են եղել, բայց այստեղ, ի տարբերություն Հայաստանի, մարդ չեն սպանել: Բայց եվրովնգստոցը ինչ-որ շատ տպավորիչ է ստացվում:
Պատճառը ամենեւին էլ ընտրությունների խայտառակ ընթացքը չէ, այլ այն պարզ իրողությունը, որ Լուկաշենկոն որոշել է փակել ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում: Հայաստանյան ավազակապետությունը նման քայլ չարեց, այլ ընդհակառակը, 2008թ. նախագահական ընտրություններից առաջ գործարքի գնաց ԵԱՀԿ-ի հետ. ՀՀ-ն, ի հեճուկս Ռուսաստանի խորհրդի, ԵԱՀԿ-ին հրավիրում է դիտարկել ընտրությունները, ԵԱՀԿ-ն էլ` սրա փոխարեն համը չի հանում ընտրական գործընթացը գնահատելիս: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Եվրոպա, Խմբագրական, մարդու իրավունքներ
Մեր խմբագրություն են հասել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնք նա ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայությամբ հանձնել էր ՔԿՀ վարչակազմին: Բոլոր ծրարները «ՀԺ» էին ուղարկվել Արդարադատության նախարարության կողմից, փոստով` մեկ փաթեթի մեջ: Ծրարները, որոնց սոսնձի հատվածում Նիկոլ Փաշինյանը իր ստորագրություններն է դրել, բացված եւ կրկնակի սոսնձված էին: Թե ով է դրանք բացել, ու այն էլ` այդքան անտաղանդ ձեւով, դժվար չէ կռահել: Դա օրենքի խախտում է, որովհետեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի (Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ) 5-րդ կետը սահմանում է.«Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»: Կարծում ենք, սակայն, տվյալ դեպքում պետք է ներողամիտ լինել, քանի որ «ՀԺ»-ի բոլոր ընթերցողները անհամբերությամբ էին սպասում Նիկոլ Փաշինյանի հոդվածներին, եւ նրանք, ովքեր «պաշտոնի բերմամբ» ունեին այդ հնարավորությունը, ակնհայտորեն չեն ցանկացել առաջինը կարդալու մոլուցքը փոխարինել ՀՀ օրենքի տառը պահպանելու իրենց պարտավորությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մեր ստացած հոդվածներից առաջինը.
ՆԱՄԱԿ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Ավազակապետություն, Խմբագրական, մարդու իրավունքներ, Նամակ, Քաղբանտարկյալներ