Արխիվ Փետրվար, 2011

ԱԹԱՐ ՍԱՐՔԵՔ, ԱԹԱՐ…

Փետրվար 28, 2011

Սերժ Սարգսյանը, փաստորեն, կատարեց հանրության եւ իշխանության միջեւ առկա չհասկացվածության պատը քանդելու խոստումը: Պատը քանդված է, բայց իշխանության անվտանգության նկատառումներով անվտանգության ճաղավանդակ է կառուցված դրա փոխարեն, ինչը մեկ քայլ առաջ է նախորդի համեմատությամբ: Առաջիկայում, թերեւս, վալչոկ կբացվի ճաղավանդակի վրա. մնում է որոշել միայն, թե ո՞ր կողմից այն պետք է բացվի:
Ամեն դեպքում իշխանությունը հույս ունի, որ սոցիալական բունտ չի լինի: «Պետք չէ իջնել կանաչի ծախողի մակարդակի»,- ժողովրդին հորդորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դեռ մեկ տարի առաջ բնական գազի թանկացումից բողոքող քաղաքացիներին այդ նույն Բոստանջյանը ԲՀԿ-ական լուծում էր առաջարկում. «Աթար վառեք»,- խորհուրդ էր տալիս նա, թերեւս հաշված ունենալով, թե գազի թանկացումից որքան հավելյալ օգուտ կունենա իր կուսակցական բոսը եւ որքան բաժին կհասնի իրեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴՈԼԱՐԻՑ ԵՎՐՈ, ԵՎՐՈՅԻՑ ՄԱՆԱԹ…

Փետրվար 25, 2011

armenichikՁմեռային տրանսֆերային պատուհանը արդյունավետ ստացվեց Հայաստանի համար: Երեւանի «Հայաստանի» Մարդու իրավունքների ձախ կիսապաշտպան Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակորի» հետ, որտեղ ձախ կիսապաշտպանի գործառույթներ կիրականացնի վարձավճարով:
Եթե Արմեն Հարությունյանն իսկապես ֆուտբոլիստ լիներ, նրա հայտարարությունը` այլ «թիմ» տեղափոխվելու մասին, կարելի էր հասկանալ: Չնայած ժամանակակից աշխարհում շատ երկրպագուներ իրենց ֆուտբոլիստներին չեն ներում թիմը լքելը: Իսկ Արմեն Հարությունյանը փլեյմեյկեր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված Օմբուդսմենի բարձր պաշտոնի նշանակված անձ: Մեծ հաշվով` Օմբուդսմենի բարձր պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականով Հայաստանի Հանրապետությունը շատ բան չի կորցնի: Բայց առայժմ գործող ՄԻՊ-ի հայտարարությունը, թե ինքը չսպասելով պաշտոնավարության ժամկետի լրանալուն, որոշել է տեղափոխվել Կենտրոնական Ասիա աշխատելու, հերթական անգամ վկայում է այն մասին, որ այս ընթացքում մեր երկիրը Օմբուդսմեն չի էլ ունեցել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ

Փետրվար 24, 2011

Ցյուրիխյան ուրացումից, Սփյուռքի միասնական թուքումուրին արժանանալուց, ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ռեաբիլիտացվել` Հռոմի պապից ավելի սփյուռքահայամետ երեւալու ճանապարհով: Եւ ահա` սուրբ կույս Հրանուշի շուրթերով հերթական սրբատառ կոնդակն է շրջանառության մեջ դրել, թե բա երկպալատ դարձնենք զխորհրդարանս մերոյ, սփյուռքի երեւելիներին նստեցնենք պալատում վերոյ: Ծափ-ծլնգոց` մեջը զնգոց, կարճ ասած:
Էն, որ ՍՍ-ն սփյուռքահայամետ գործերի սիրահար է, պարզ էր բոլորին: Նրա գործունեության շնորհիվ սփյուռքահայերի թիվը անշեղորեն աճում է եւ վստահաբար` դեռ կաճի: Ու քանի որ «Առաջ Հայաստան» կարգախոսը ենթադրում է, որ իշխանությունը պետք է լինի սեփական ժողովրդի կողքին, ժամանակն է Հայաստանի պետական մարմինները մանրից տեղափոխել Գլենդել, որտեղ արդեն Սաշիկը շենքեր է կառուցում` թերեւս այդ նպատակների համար: Տիկին Հրանուշը հո չասա՞ց, որ Հայրենի խորհրդարանի վերին պալատը Երեւանում է գործելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԼԻՆԵԼ ՎԱՉԻԿԻՑ ԱՎԵԼԻ ՎԱՉԻԿ…

Փետրվար 23, 2011

Փաստորեն կային մարդիկ, ովքեր մտածում էին, թե վերջին շրջանի կադրային փոփոխությունները, որ ձեռնարկեցին սերժանտական իշխանությունները, դրական միտումներ էին հաղորդելու ներհայաստանյան կյանքին: Բայց ընդամենը երկու ամիս անց հանրությունը արձանագրում է, որ Հրայր Թովմասյանը չի տարբերվում Գեւորգ Դանիելյանից, իսկ Կարեն Կարապետյանը` Գագիկ Բեգլարյանից: Զարմանալին ոչ թե սա է, այլ այն, որ կան մարդիկ, ովքեր զարմանում են այս փաստից, զարմանում են, որ Հրայր Թովմասյանը Գեւորգ Դանիելյանի պես արգելում է ձեր խոնարհ քաղբանտարկյալի նամակագրությունը, Կարեն Կարապետյանը Գագիկ Բեգլարյանի նման Ազատության հրապարակը փշալարում է երեխաներով: Նման զարմանքի պատճառը իրականության ոչ ադեկվատ ընկալումն է, թյուրիմացությունը, թե Երեւանի քաղաքապետը Երեւանի քաղաքապետ է, Արդարադատության նախարարը` Արդարադատության նախարար:
Բա ի՞նչ են. կհարցնի ընթերցողը: Հարգելի ընթերցող, իսկ դուք գիտե՞ք, թե ով է Վաչիկը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽԱԼԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 22, 2011

Հայաստանի` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները պետք է իրար շնորհավորեն կոալիցիոն նոր հայտարարություն-հուշագրի ստորագրման կապակցությամբ, որովհետեւ այն երկու նորություն է պարունակում ներքաղաքական կյանքի համար, երկուսն էլ` լավ: Առաջին նորությունն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դարձավ, այլ բացահայտեց Արթուրիկի իր էությունը, երկրորդ լավ նորությունն այն է, որ դա արեց ոչ թե ընտրություններից հետո, այլ դրանից առաջ: Համաձայնեք` ընտրություններից առաջ բացահայտված Արթուրիկը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրության համար, այլ ընդհակառակը` օգնում է թացը չորից տարբերակել: Եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ եւ ոչ թե հետո հանրությունը գլխի ընկներ, որ Արթուրիկը բառիս բուն իմաստով Արթուրիկ է, հիմա երկրում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ կլիներ եւ բոլորովին այլ իշխանություն: Այսպիսով` կոալիցիոն նոր հուշագիր-հայտարարության առաջին դրական արդյունքն այն է, որ սերժանտական իշխանությանը չհաջողվեց կրկին ու կրկին լղոզել քաղաքական դաշտը, մանավանդ որ մյուս տարբերակներն էլ չաշխատեցին. նկատի ունեմ ինքնակարմրաքարտավորներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվար 21, 2011

Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հերթական հայտարարությունն է տարածել իմ անձի վերաբերյալ, որում, ըստ մի շարք ԶԼՄ-ների, պնդել է, թե ես` Նիկոլ Փաշինյանս, իմ նամակները դիտավորությամբ չեմ հանձնում «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին. մեջբերում եմ ըստ «Հրապարակ» օրաթերթի` «որ պատրանք ստեղծվի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում».- մեջբերման ավարտը:

Սա ընդամենը հերթական անբարո սուտն է իմ անձի վերաբերյալ, որ տարածում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը, այս ընթացքում դառնալով ավելի ու ավելի սանձարձակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ. 18.02.2011

Փետրվար 19, 2011

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈւՄ. 14.02.2011

Փետրվար 15, 2011

ԴԱՏ ԱՐԹԻԿՈՒՄ

Փետրվար 15, 2011

«Արթիկ» ՔԿՀ վարչական շենքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը: Մինչ դատական նիստի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14.02.2011թ. «Արթիկ» ՔԿՀ, մենախուց

Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:
Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՂԱՐԱԲԱՂ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈՒՆԻ

Փետրվար 10, 2011

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ի տարբերություն վերջին մի քանի տարիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասել է անազատ երկրների շարքում:
Հայաստանցի փորձագետների մի մասը ափսոսանք է հայտնում, որ Ղարաբաղը կորցրել է իր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ` ազատության ռեյտինգում: Մյուս մասն էլ զարհուրելի անարդարություն է համարում, որ ԼՂՀ-ին կիսաազատների խմբից տեղափոխել են անազատների խումբ. իբր չէր կարելի այդպես վարվել Լեռնային Ղարաբաղի պես կուկլա պետության հետ:
Ինչ խոսք` Ղարաբաղը որպես հայրենիք, որպես Հայաստան, սրբություն է մեզնից յուրաքանչյուրի համար: Բայց սա չի նշանակում, թե սրբություն է նաեւ այնտեղ հաստատված քաղաքական ռեժիմը: Եւ, ի վերջո, եկեք դադարենք կեղծել ինքներս մեր մասին խոսելիս: Գուցե, իսկապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նույնիսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քաղաքական առումով մեղմ, կիսաազատ դեմքեր են: Բայց սա` թերեւս այն պատճառով, որ Ղարաբաղում ընդդիմացման, այլակարծության ոչ մի դրսեւորում չկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎՐՈԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 9, 2011

Շարունակելով Եվրոպա-Բելառուս, Եվրոպա-Հայաստան զուգահեռների թեման չեմ կարող չնկատել մի կարեւոր հանգամանք: Եվրոպա-Հայաստան համագործակցության լավագույն օրինակ են համարվում արդարադատության եւ հատկապես քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Համենայդեպս` եվրոպացի, հայաստանցի հայտնի շրջանակները մի այնպիսի տոնով են գլուխ գովում այս առիթով, կարծես սարեր են շուռ տվել: Իսկ ի՞նչն են բարեփոխել, ինչպե՞ս եւ ինչ են ստացել արդյունքում: Զիբիլ, կատարյալ զիբիլ: Խոսքս տվյալ դեպքում քրեակատարողական համակարգի մասին է: Հա, ինչ խոսք, մի կիսատանելի Քրեակատարողական օրենսգիրք են ընդունել: Եվ ի՞նչ: Ո՞ւմ է պետք այդ օրենքը: Ես ինքս, որ Քրեակատարողական օրենսգրքի իմաստով այսօր դատապարտյալի կարգավիճակում եմ, արդեն մեկուկես ամիս զրկված եմ ամենապրիմիտիվ` նամակագրության իրավունքից, չնայած` թե Քրեակատարողական օրենսգիրքը եւ թե մնացած օրենսգրքերը երաշխավորում են այդ իրավունքը` առանց սահմանափակման: Այս օրինակը լավագույնս է բնորոշում Եվրոպա-Հայաստան համագործակցության արդյունավետությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԻՏ…

Փետրվար 8, 2011

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի հիշարժան դրվագներից մեկը դարձավ: Դոմինգոյի կատարումներին հաջորդող օվացիաների ժամանակ Քոչարյանը «Դե սպասիր» մուլտի գայլին էր հիշեցնում ինձ: Տպավորություն էր, թե ծափ զարկելուց առաջ 360 աստիճանով բացում է ձեռքերը` անհրաժեշտ ռազգոն հավաքելու համար: Անգամ սկսնակ հոգեբանը կասի, որ նման օվացիոն ակտիվության պատճառը ոչ թե հիացմունքն է, այլ սեփական հիացմունքը ուրիշներին ի ցույց դնելը, որ դահլիճում ներկա բազմաթիվ իշխանական ուռու գլուխները հետագայում իրենց համար անհասկանալի համերգի մասին տպավորություններ կիսելիս ասեն. «Բայց Քոչարյան Շավարշը օպերայից ուժեղ հասկընըմ ա»: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, Քոչարյանի պլանը չստացվեց, որովհետեւ պարզվեց, որ օպերայից Հայաստանում ամենաուժեղը Չոռնի Գագոն ա հասկընըմ:
Փայլուն համերգ էր, խոսք չկա: Բայց դրա հեռուստատեսային դիտման ընթացքում ինձ ուրիշ հարց էր հուզում. արդյոք համերգին մասնակցող Բարսեղ Թումանյանը որպես կատարող օբյեկտիվորեն շատ է զիջում Դոմինգոյին: Թումանյանը, համենայնդեպս այդ օրը, փայլուն հանդես եկավ, եւ ինքս ինձ հարց տվեցի. ինչու Հայաստանում երեք տենորների համերգաշարի նմանությամբ երբեք չի կազմակերպվել հայ օպերային երգիչների այդպիսի վեհաշուք համերգ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ

Փետրվար 5, 2011

Հունվարի 19-ի լրատվական թողարկումները` հասկանալիորեն անդրադարձան ստամբուլահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին: Հիմնական շեշտադրումները հետեւյալն էին. եթե թուրքական ոստիկանությունը ցանկանար` հանցագործություն տեղի չէր ունենա, դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր, սպանության ոչ բոլոր մեղավորներն են հայտնաբերված, Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու պատճառով: Հրանտ Դինքի սպանությունը մեր ժողովրդի` 21-րդ դարասկզբի պատմության ամենաողբերգական իրադարձություններից է, եւ այս թեմայի շուրջ մտորելիս` լրատվական ռադիոթողարկումներին հետեւելիս զարմանալի զուգահեռի բախվեցի:
Մտքերի մեջ ընկած կարծեցի` թե մտածումներիս զուգահեռ հեռարձակվող ռեպորտաժը Հրանտ Դինքի սպանության մասին է: Բայց ինչ-որ բան տարօրինակ է թվում եւ ուշադրությունս կենտրոնացնելով հասկացա, որ ուրիշ ռեպորտաժ էր եթերում, ոչ Հրանտ Դինքի սպանության մասին եւ այս արձանագրումը ինձ ցնցեց. այն պարզ պատճառով, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված շեշտադրումները, որ լսել էի ամբողջ օրվա ընթացքում, կիրառելի էին նաեւ այն դեպքի համար, որի մասին պատմող ռեպորտաժը անուշադրության պատճառով շփոթել էի Դինքի սպանության տարելիցին նվիրված ռեպորտաժի հետ: Հունվարի 19-ը, պարզվեց, նաեւ նախորդ գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված (մահացած) 24-ամյա Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է, եւ նրա հարազատների շեշտադրումները շատ նման էին Դինքի շրջապատը ներկայացնող մարդկանց փաստարկներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁԱ՞Ր, ՍԵՐԳՈ ՋԱՆ…

Փետրվար 4, 2011

Սերգո ԿարապետյանԳյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի արտասանած ճառերը` նախարարական առաջին աշխատանքային օրվա առաջին ժամերին, շատ էին հիշեցնում Իլֆի եւ Պետրովի հռչակավոր հերոս Շուրա Բալագանովի դամբանականը` Պանիկովսկու շիրիմի վրա: Չէ, խնդիրն այն չէ, թե Գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ մեկը մահացել էր: Պարզապես` ինչպես Բալագանովի ճառը կապ չուներ հանգուցյալ Պանիկովսկու հետ` «Միջազգային իրադրությունը, մեր պատասխանը Չեմբեռլենին, հարաբերությունը»,- այնպես էլ նախարար Կարապետյանի նախարարամուտի խոսքերը կապ չունեին գյուղնախարարությունում ստեղծված վիճակի հետ: Մասնավորապես, ասվում է, որ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը պաշտոնանկ է արվել 2010թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աննախադեպ անկման պատճառով: Հարցն այն է, ահա, որ նոր նախարարի ոչ խոսքը, ոչ էլ` առավելեւս դեմքի արտահայտությունը հայ հանրությանը վստահություն չներշնչեցին, թե նա որեւէ բան գիտի գյուղոլորտի անկման պատճառների մասին եւ առավելեւս` թե նա պատկերացում ունի` ինչ պետք է անել իրավիճակը հաղթահարելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՁՎԵՐԻ ԵՎ ԲԴԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Փետրվար 3, 2011

Երբ գալիս է դեկտեմբերի 31-ը, լրագրողական, քաղաքագիտական, ասուլիսային ամենատարածված ժանրը դառնում է նախորդ տարվա ամփոփումը: Ամփոփում ասելով, ահա, շատ դեպքերում հասկացվում է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների թվարկումը: Նույնիսկ այսպիսի տեխնիկական վերաբերմունքը ոչ մի դրական բան չի ասում «Հայաստան-2010»-ի մասին: Չնայած` մոտեցման հարց է. ոմանք, օրինակ, Չոռնի Գագոյի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից, պատրաստ են նշանակությամբ համեմատել Նոյի աղավնու վերադարձի հետ` ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Բայց նույնիսկ այսպիսի համեմատություն անողները երբեւէ հանդես չեն եկել ջրհեղեղի մասին ահազանգերով: Եւ դժվար է հավատալ, որ Չոռնի Գագոյի փոխարինումը Բելի Կարենով որեւէ հարց է լուծել մեր երկրում: Հա` էն էի ասում. իսկ ինչու մենք մեր ապրած հերթական տարին չենք ամփոփում պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վիճակագրության հիման վրա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,