ԵՍ ՔԵԶ ԹՈՒԼ ՉԵՄ ՏԱ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Հայկի հարցերին:
Հայկի հարցը - Հարգելի Նիկոլ, հարցս հետեւյալն է. եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում լինեն քիչ մարդիկ, արդյոք Կոնգրեսը կտրուկ քայլերի կդիմի, թե կմարի էս մի քանի տարվա պայքարը: Խնդրում եմ անպայման պատասխանես, այլապես կհամարեմ, որ ամեն ինչ սուտ է ու Կոնգրեսը գնացել է պայմանավորվածությունների Սերժի հետ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքին քիչ մարդ չի լինի: Մեր հանրահավաքներին մշտապես շատ մարդ է մասնակցում: Մենք վաղուց շատ մարդու ներկայության խնդիր չունենք, մենք ունենք քաղաքացիական վճռորոշ ներկայության խնդիր: Եւ եթե քիչ մարդ ասելով նկատի ունեք քաղաքացիական վճռորոշ ներկայություն, դա ուրիշ խոսակցություն է:
Այս տրամաբանությամբ ուրեմն, հարցը պետք է ձեւակերպել այսպես. ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը, եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում քաղաքացիական վճռորոշ ներկայություն չապահովվի: Իմ պատասխանը հետեւյալն է. պատրաստվում է հավելյալ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների վճռորոշ ներկայություն ապահովելու եւ կտրուկ քայլերով իշխանափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարդալ շարունակությունը …
Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում
Հիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:
Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:
Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների մասին, հայտարարել է. «Ես չեմ ուզում ծայրահեղ միջոցների դիմեմ»: Այս հայտարարությունը եկեք առայժմ տարօրինակ համարենք, որովհետեւ Ալիկ Սարգսյանի ոստիկանները
Մեր մեջ ասած` կրպակները, որ հիմա Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել` վաղուց պետք է դադարեցրած լինեին իրենց գործունեությունը: Համենայնդեպս` իշխանություններն ամեն ինչ անում էին դրա համար: Նրանց ջանքերով Երեւանում ամեն քայլափոխի սուպերմարկետներ են գործում, որոնք քիչ չի` պատկանում են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների` այսպիսով ունեն խոշոր եւ երկարաժամկետ ներդրումներ անելու հնարավորություն, քիչ չի` հաճախ ՀԴՄ կտրոններ չեն տալիս` այսպիսով դուրս գտնվելով հարկային դաշտից, դեռ մի բան էլ կրպակներից էժան են վաճառում նույն ապրանքները:
