Արխիվ Դեկտեմբեր, 2010

ԲԱՆՏԱՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԸ

Դեկտեմբեր 14, 2010

imagesnikolam2

Փաստաբան Վահե Գրիգորյանը այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու իր վստահորդ` քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այցի արդյունքում կազմվել է արձանագրություն, որ ներկայացնում ենք ստորեւ` ամբողջությամբ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Վահե Գրիգորյանս 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացա «Արթիկ» ՔԿՀ իմ վստահորդ` Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու: Համապատասխան դիմումով` առանձնատեսակցություն տրամադրելու մասին, դիմել եմ ՔԿՀ պետ պարոն Վ. Սարգսյանին, որը այն թույլատրել է թիվ 3 անցագրով: Վստահորդիս հետ հանդիպել եմ ժամը 13:50 սահմաններում ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում, որտեղ մուտք է գործել նաեւ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը: Վստահորդիս` պարոն Ն. Փաշինյանի ներկայությամբ պարոն Ա. Խաչատրյանին ներկայացրի հետեւյալ խնդրանքս. «Այս պահին ես այս վայրում եմ գտնվում պարոն Ն. Փաշինյանին` Եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) ներկայացված դիմումի սահմաններում նրա կողմից ներկայացման ենթակա լրացուցիչ բացատրությունների եւ նյութերի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու, կազմված փաստաթղթերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ վստահորդիս ունեցած հայցերին պատասխաններ ներկայացնելու եւ ՄԻԵԴ ներկայացվելիք փաստաթղթերի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար: Միաժամանակ, վստահորդիս 2010թ. նոյեմբերի երկրորդ կեսից ի վեր որեւէ փաստաբանի հետ առանձնատեսակցության հնարավորություն չի տրվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐՎԱՆ

Դեկտեմբեր 11, 2010

Keghart.com - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 8, 2010

http://www.keghart.com/Pashinyan_Free

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե’նք թէ իշխանութիւններու՝ Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ’ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ’ հայրենիքի եւ թէ’ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը:

235 ստորագրություն (առ 08.12.2010)

Միացեք այս հայտարարությանը

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՍՓՅՈՒՌՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Կանադայում գործող «Keghart.com» կայքում տեղադրված հայտարարությանը, որով հայ եւ այլազգի մտավորականներ, հեղինակավոր հասարակական, մշակութային գործիչներ պահանջում են ազատ արձակել «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, շարունակում են նոր մարդիկ միանալ: Հայտարարությունը ստորագրել է նաեւ հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռաքիպ Զարաքօղլուն: Վերջինս Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու եւ Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսին «թուրքական ինքնությունը վիրավորելու համար» տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման: 2007 թվականին Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռաքիպ Զարաքօղլուն արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ներկայացնում ենք հայտարարությունը եւ այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են այն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԹԵԼԱԴՐՄԱՄԲ

Դեկտեմբեր 2, 2010

Նիկոլ ՓաշինյանՀՀ ԳԱԱ տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը եւ այն անձանց անունները, ովքեր ստորագրել են դրա տակ: Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ընթացքում որեւէ խնդրի վերաբերյալ նման պատկառելի կազմով հրապարակային հայտարարություն չի տարածվել: Հայտարարությունը բաց է գիտության ոլորտի ներկայացուցիչների ստորագրության համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես` մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սեւեռված է ազատազրկման մեջ պահվող լրագրող («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա: Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը եւ ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,