4. ո՞վ ես դու, ով եմ ես
Ընթերցողը նկատեց, թերեւս, որ «Կոշ» ՔԿՀ-ում իմ դեմ կազմակերպված հարձակումների մասին խոսում եմ ընդհանուր գծերով, հիմնականում չներկայացնելով մանրամասները: Դրանք, իհարկե, կարեւոր են, բայց ոչ մեր այս խոսակցության համատեքստում: Կարծում եմ` կռահեցիք, որ նախորդ երեք գլուխներում ներկայացրել եմ միջադեպերի` ամենեւին էլ ոչ ամբողջական պատկեր: Սեպտեմբերի 17-ի միջադեպը, սակայն, ինձ համար ակնհայտ դարձրեց ՔԿՀ վարչակազմի (ասել է թե` սերժանտական իշխանության) մտքերի ընթացքի եւս մեկ ուղղություն: Գրեթե անընդհատ փորձեր են արվում ստեղծելու իրավիճակներ` ինձ հավասարակշռությունից հանելու համար: Եթե որեւէ նման` թեկուզ աննշան միջադեպ տեղի ունենա, համոզված եմ` կհայտնվեն բազմաթիվ վկաներ, ովքեր կիլոմետրերով ցուցմունքներ կտան իմ դեմ եւ կպատմեն, թե ինչպես եմ ես «հարձակվում» այս կամ այն անձի վրա եւ «խոշտանգում» նրանց…
Իրավիճակը, սակայն, վերահսկողության տակ եմ պահում` մանավանդ, հասկանալով դիմացինի նպատակները: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Բանտային օրագիր, մարդու իրավունքներ, օրենսդրական
3. սեպտեմբերի 17
2010թ. սեպտեմբերի 17-ին, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի աշնանային առաջին հանրահավաքը: Այդ օրվա լրահոսում ինձ հետ կապված երկու լուր կա: Առաջինն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը փաստաբան Վահե Գրիգորյանին թույլ չի տվել տեսակցել ինձ հետ: Երկրորդն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը ինձ տեսնելու հնարավորություն չի տվել նաեւ ՔԿՀ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, չնայած նրանք ՀՀ օրենսդրությամբ կալանավայրեր մուտք գործելու արտոնություն ունեն շուրջօրյա:
Այդ օրը ինձ վրա հերթական հարձակումն էր տեղի ունեցել, եւ իշխանությունները ինձ հանրային աչքից հեռու պահելու պատճառներ ունեին: Ինձ հետ հանդիպած ամեն ոք չէր կարող չնկատել պարանոցիս եւ ձեռքերիս վրա առկա վնասվածքները:
Դեպքը տեղի ունեցավ հետեւյալ կերպ. կեսօրին մոտ մեզ արդեն հայտնի սալդաթների խավի ներկայացուցիչներ լկտի բառապաշարով մոտենալով ինձ` սկսեցին մեղադրանքներ տեղալ ՔԿՀ-ից հոդվածներ գրելու, ելույթներ ունենալու մեջ, ապա փորձեցին պարտավորություն կորզել, թե առանց իրենց «ղեկավարության» հետ համաձայնեցնելու` ոչինչ չեմ ձեռնարկի: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Բանտային օրագիր, մարդու իրավունքներ, օրենսդրական
2. Վերահաշվարկ
Քանի որ այս խոսակցությունը բացվեց, թերեւս արժե եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ հետ տեղի ունեցած նախկին միջադեպին: Ընթերցողը հիշում է, անշուշտ, «Փոթորիկ Կոշի անապատում» հրապարակումս: Եթե չեք հիշում` վերընթերցեք: Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի` «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի եւ հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձեւավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր: Իսկ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետեւ կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում:
Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Բանտային օրագիր, մարդու իրավունքներ
Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունն ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպված միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչ օրս «Կոշում» իմ անձի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:
1. ահա, ընկե´ր` քեզ մի դրոշ
Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան: Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները», ինչպես արդեն նշել եմ` տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարականներ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց սրանց միջոցով են կատարվում:
Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ. նախ` իմ քնելատեղի մոտից, մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի նման չեմ պահում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
Օ¯, պաշտոնական քարոզչությունը տիեզերք է անեզր: Դարակազմիկ այս միտքը, ավելի ճիշտ` մտքերի այս ձեւակերպումը ծնվեց, երբ պառկած «ռադիոլուր» էի լսում: Աչքս համարյա կպած էր, ուստի չեմ հիշում, թե այդ ինչ համաժողով էր կազմակերպված Հայաստանում, որտեղ ելույթ էր ունենում «վարչապետ» Տիգրան Սարգսյանը: Բայց երբ սկսեց խոսել, քիչ մնաց մահճակալից ընկնեի, թուքս կատիկս թռավ. մեռնում էի կարճ ասած: Իսկ վարչապետ կոչվածը լացացնում էր ուղղակի: Ասում է` գիտե՞ք, ինչ է ասում: Ասում է` արտագաղթը Հայաստանից նվազել է, որովհետեւ կառավարությունը որդեգրել է սոցիալական քաղաքականություն: Այսինքն` մարդիկ սկսել են լավ ապրել ու էս վերջերս արդեն փաթթած ունեն արտագաղթը: Էդ համաժողովը, որում ելույթ էր ունենում, միջազգային էր կամ նման մի բան: Համենայնդեպս` ռուսերեն էր խոսում: Ասում է` մարդիկ զարմանում են, թե ինչպես, այդ ինչպես է Հայաստանի կառավարությանը հաջողվել այսքա~ն կարգավորված երթեւեկություն ունենալ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Տնտեսական
2008 թվականի փետրվարի Ազատության հրապարակի կարեւորագույն սիմվոլներից մեկը խրձերով, տոպրակներով, կիլոներով հարթակ բերվող ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցական տոմսերն էին: Այդ կուսակցությունների նոմինալ անդամ հանդիսացող քաղաքացիները իրենց կուստոմսերը հավաքում եւ հանձնում էին Համաժողովրդական շարժման հարթակում գտնվողներին, այդպիսով իրենց դուրս դնելով այդ կուսակցություններից: Բայց դա ամենեւին էլ կուսակցության շարքերից դուրս գալու սովորական մի որոշում չէր, այլ նման քայլի դիմող քաղաքացիների` սեփական ազատության հանկարծահաս գիտակցում: Կուսակցական տոմսերից այսպիսի դեմոնստրատիվ հրաժարում մեկ էլ ԽՍՀՄ փլուզման տարիներին էր արձանագրվել, եւ նմանությունը այստեղ միայն ձեւական չէ: ՀՀԿ-ԲՀԿ-ն վեր են ածվել Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության, բայց, ի տարբերություն վերջինիս, չունեն թեկուզ նոմինալ կամ դեկլարատիվ բարձր իդեալներ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Խմբագրական, Հայաստանցու մասին
ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանատունը հերքում էր փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող պնդումը, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել չթեժացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` հայ-թուրքական երկխոսությունը չխաթարելու համար, հայ հանրությունը երկու մասի կբաժանվի: Մի մասը կհավատա, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով հանդես է եկել, մյուս մասը չի հավատա, եւ սոցիալական ցանցերում այս կապակցությամբ թեժ բանավեճ կծավալվի: Իրականում, սակայն, բանավեճի թեմա չկա, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին: Ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդպիսի խնդրանք, 2009 թվականի ապրիլի 23-ին, այսինքն` Բարաք Օբամայի առաջին նախագահական ապրիլի 24-ի նախաշեմին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ստորագրելու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Ավազակապետություն, Բարաք Օբամա, Թուրքիա, Խմբագրական
Տրամաբանությունը, փաստորեն, հետեւյալն է. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» ներկայացրած ծրագրերը եւ որոշի, թե ում է տրամադրում մրցույթի հանված հեռուստահաճախականությունը: Ստացվում է, որ այդ հաճախականությանը պետք է տիրանա լավագույն ծրագիր ներկայացրած ընկերությունը: Բայց ի՞նչ է նշանակում լավագույն ծրագիր. Վասյուկի ավանի բնակիչներին թվում էր, թե Օստապ Բենդերի ծրագիրը Նյու Վասյուկիի մասին լավագույնն է աշխարհում, եւ նա իրենց բնակավայրը դարձնելու է աշխարհի կենտրոն, մինչեւ չհասկացան, որ դա սովորական խաբեություն է: Մոտավորապես նույն վիճակն է նաեւ «Արմնյուզի» պարագայում: Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ ծրագիր է ներկայացրել այս հեռուստաընկերությունը 2010 թվականի ընթացիկ մրցույթին, բայց գիտեմ, թե ինչ ծրագիր է ներկայացրել նախորդ մրցույթին եւ «Ա1+»-ին «հաղթելով» ու հեռուստատեսային կապուղի ստանալով` ինչպես է այն իրագործել: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ա1+, Ավազակապետություն, Խմբագրական