Արխիվ Նոյեմբեր, 2010

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵԿՈԾՎԵՑ

Նոյեմբեր 30, 2010

Նիկոլ ՓաշինյանԿանադան եւ ԱՄՆ-ն ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագետներ եւ այլ ոլորտի մասնագետներ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել` միանալով քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին վերջ տալու եւ նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ վերջին օրերին հնչող կոչերին: Հայտարարության մեջ ասված է.
«Մենք` սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե՚նք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ՚ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ՚ հայրենիքի եւ թէ՚ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»:

Աննե Աբրահամյան (Sociology Student,Toronto, Canada)
Արամ Ադամյան (MSc ACCA, Toronto, Canada) Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Նոյեմբեր 25, 2010

nikol_banner6
Երեւանում Կոնսերվատորիայի դիմացի այգում, Կոմիտասի արձանի մոտ էին հավաքվել Հայաստանի մշակույթի եւ արվեստի գործիչները` ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի ընթացքում ընդունվեց նաեւ հայտարարություն: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ու մշակույթի եւ արվեստի այն գործիչների ցանկը, ովքեր ստորագրել են այն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից` կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների:
Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՐԻՄԻՆԱԼԻ ԵՎ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Նիկոլ Փաշինյան«Կոշ» քրեակատարողական հիմնարկում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հայցադիմումի քննարկումը: Անակնկալ տեղի չունեցավ: Մնոյանը, համալրելով Նիկոլի դեմ քաղաքական հետապնդում իրագործող պաշտոնյաների շարքը, մերժեց քաղբանտարկյալի հայցադիմումը` համարելով, որ ՔԿՀ պետն իրավասու է իր հայեցողությամբ կատարած թվաբանությամբ Նիկոլի ազատազրկման ժամկետը ավելացնել: Իսկ մինչ դատական նիստը կսկսվեր, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց:

«Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը, տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում «օրենքը»: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԳԵՐԽՆԴԻՐԸ ՆԻԿՈԼԻՆ ԼՌԵՑՆԵԼՆ Է

Նոյեմբեր 21, 2010

Նիկոլ ՓաշինյանՆերկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Պատժախցում գտնվելու պատճառով Նիկոլ Փաշինյանը զրկված է եղել ելույթին գրավոր պատրաստվելու հնարավորությունից` չունենալով ոչ միայն դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլեւ նույնիսկ` թուղթ ու գրիչ:

«Հարգելի դատարան, տվյալ իրավիճակում մենք ինչի՞ հետ գործ ունենք. մենք գործ ունենք հետեւյալի հետ, որ 2010 թվականի ապրիլի 30-ին իմ դեմ կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ դատարանը քանի որ որոշել էր, որ պատժի չկրած մասը կիսով չափ պիտի կրճատվի, Տիգրան Նավասարդյանը իմ բանտում գտնվելու ժամանակաշրջանը` հուլիսից մինչեւ ապրիլ, հանել է եւ մնացած մասը կիսել է, ստանալով վերջնական պատիժը` հաշվարկելով 3 տարի 10 ամիս 29 օր: Բայց մենք ունենք շատ կարեւոր մի իրավիճակ. որ փաստորեն իմ իրավունքների օգտագործումը, այն փաստը, որ ես իմ իրավունքներից օգտվել եմ, աշխատել է իմ դեմ: Ի՞նչ նկատի ունեմ. այսինքն եթե իմ գործով դատավճիռը արագ ուժի մեջ մտներ, իմ պատժաչափը փաստացի այլ կլիներ: Եթե, ենթադրենք, սեպտեմբերի 1-ի դրությամբ մենք ունենայինք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իմ պատժաչափը կկրճատվեր կիսով չափ եւ արդյունքում կլիներ 3 տարի ասենք 7 ամիս: Բայց տեղի չի ունեցել: Ինչո՞ւ: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

Ներբեռնեք Նիկոլ Փաշինյանի ազատությունը պահանջող վեբ-վահանակներ եւ, ցանկության դեպքում, տեղադրեք ձեր բլոգներում եւ վեբկայքերում: Շնորհակալ ենք:

Ազատություն Նիկոլին

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ` «ԿՈՇ» ՔԿՀ-ՈՒՄ

Նոյեմբեր 19, 2010

Տեսանյութը` Գագիկ Շամշյանի

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ. 18.11.2010

Նոյեմբեր 19, 2010

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ իր պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` ի պատասխան ՔԿՎ խոսնակ Արսեն Բաբայանի հերթական սուտ հայտարարության: «2010 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատեւ տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի, եւ իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտանգության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետեւյալը. երկարատեւ տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդսարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի եւ անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որեւէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, եւ իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի` ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահովման նկատառումներով: Նիկոլը պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի` դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը», եւ հրաժարվել է դիմում գրել: Հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 17, 2010

Սերժ ՍարգսյանԻ՞նչ են ուզում քեզանից. վերջին շրջանում այս հարցն այնքան հաճախ են ինձ տալիս, որ ստիպված եմ ինչ-որ պատասխան ձեւակերպել, որովհետեւ մինչ այժմ լայն ժպտացել եմ կոնկրետ պատասխան ձեւակերպելու փոխարեն: Ի՞նչ են ուզում ինձանից: Խնդիրն ամենեւին էլ իմ անձի մեջ չէ, այլ իրավիճակներին արձագանքելու գործելակերպի մեջ: Բռնապետությունը մի վիճակ է, երբ իշխող էլիտան բոլորին կամ գրեթե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ չնկատելու տալ ապօրինությունը, լկտիությունը, կամայականությունը: Բռնապետության համար, ըստ այդմ, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր չեն համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ բարձրաձայնում են իրենց տեսածի մասին, ծաղրում կամայականությունը, քննադատում ապօրինությունը, դատափետում լկտիությունը: Այսպես վարվող ամեն մարդ ստատուս քվոյի, այսինքն` հաստատված վիճակի փոփոխության հարց է բարձրացնում` կամա, թե ակամա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱԿՑԻԱ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ

Նոյեմբեր 16, 2010

img_47702Այսօր Երեւանի Սարյանի արձանին հարող տարածքում տեղի ունեցավ ակցիա` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունների սանձազերծած հարձակումների, քաղբանտարկյալի անվտանգության ապահովման եւ նրան ազատ արձակելու պահանջներով: Ակցիային մասնակցում էին հայկական մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, լրագրողներ: Ակցիայի ավարտին ընդունվեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայտարարություն
Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով: Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ: Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ եւ երաշխավոր կանգնել նրա կյանքի ապահովության համար: Պահանջում ենք նաեւ պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:

1. «Ա1+» հեռուստաընկերություն- Մեսրոպ Մովսեսյան
2. «Armenia Today» լրատվական կայք- Արգիշտի Կիվիրյան
3. «Հետք» թերթ եւ էլեկտրոնային կայք - Էդիկ Բաղդասարյան
4. «Հրապարակ» օրաթերթ- Արմինե Օհանյան
5. «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ - Շողեր Մաթեւոսյան
6. «Ժամանակ» օրաթերթ- Արման Բաբաջանյան
7. «168 ժամ» թերթ- Սաթիկ Սեյրանյան
8. ԱԼՄ հեռուստաընկերություն- Տիգրան Կարապետյան
9. «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն- Կարինե Հարությունյան
10. «News.am» էլեկտրոնային կայք- Արտակ Եղիազարյան
11. «1in.am» էլեկտրոնային կայք- Գեւորգ Էմին-Տերյան
12. «Epress.am» էլեկտրոնային կայք- Յուրի Մանվելյան, Արմեն Մելիքբեկյան
13. «Lragir.am» էլեկտրոնային կայք- Հայկազն Ղահրիյան
14. «Tert.am» էլեկտրոնային կայք- Նարինե Հովհաննիսյան
15. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ- Աշոտ Մելիքյան
16. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ- Ժաննա Ալեքսանյան

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Նոյեմբեր 16, 2010

Նիկոլ ՓաշինյանՆոյեմբերի լույս 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում երկու դիմակավորված անձանց կողմից ինձ վրա կատարված հարձակման քննարկումներին հետեւելիս որոշ հարցերի շուրջ պարզաբանմամբ հանդես գալու անհրաժեշտություն զգացի: Ահավասիկ` տվյալ նյութը նման պարզաբանումների շարադրում է:

1. որտեղի՞ց իմացաք
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը իրականում ինքն իրեն հիմար վիճակի մեջ է դրել` հայտարարելով, թե հետաքննության ընթացքում պարզվել է, որ «Կոշ» ՔԿՀ-ից ոչ մի արտաքին զանգ չի եղել միջադեպի գիշերը, ու եթե զանգ չստանալով` դրսում գտնվող մարդիկ ահազանգել են տեղի ունեցածի մասին, նշանակում է` եղել է նախապես պլանավորված սցենար: Գեւորգ Դանիելյանը, ի՞նչ է, մտածում է, թե Հայ ազգային կոնգրեսը, կամ իմ հարազատները, կամ ես ինքս իր հույսի՞ն պիտի մնայինք անվտանգության հետ կապված հարցերում եւ չպիտի՞ արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծեինք: Եթե այսպես է մտածում` ավելի վատ իր համար: Դեպքի մասին արտաքին աշխարհին ահազանգել է այն մարդը, որի միակ գործառույթն ու պարտավորությունը տվյալ խնդրի համատեքստում հենց միմիայն դա անելն է` արտակարգ իրավիճակի պայմաններում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԼՐՋԱՑԵՔ` ԳՐՈՂԸ ՏԱՆԻ

Նոյեմբեր 15, 2010

Զարուհի ՓոստանջյանԵթե անունս Արմեն Հարությունյան կամ Ռազմիկ Զոհրաբյան լիներ` խորը ըմբռնումով կմոտենայի իմ ասածների նկատմամբ կասկածի ցանկացած դրսեւորման: Բայց հիմա ես պատմում եմ դիմակավորված երկու անձանց` «Կոշ» ՔԿՀ-ում ինձ վրա կատարած գիշերային հարձակման մասին, ու որեւէ մեկը իմ ասածը կասկածի տա՞կ է առնում: Էդ ո՞նց, էդ` ո՞վ: Այն, որ Արդարադատության նախարարության անբարոյականի զավակները նման փորձեր անում են` դա հասկանալի է. անբարոյականի զավակ լինելը նրանց գործն է: Բայց ինձ համար հարգելի մարդկանց խոսքում հստակության բացակայությունը վիրավորանք է իմ հասցեին: Սա ասում եմ որպես բարեկամական դիտարկում:

Իմ սիրելի Զարուհի Փոստանջյանը, որ գիշերվա կեսին ինձ այցելության է եկել` քնից, տնից- տեղից կտրված, հայտարարում է, որ չնայած ՔԿՀ մեր հանրակացարանի դատապարտյալները չեն հաստատել իմ պատմածը, դա դեռ չի նշանակում, որ միջադեպը տեղի չի ունեցել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. «ՄԱՍԿԻ ՇՈՈՒ»

Նոյեմբեր 12, 2010

«Բանտային օրագրի» վերջին գլուխը ավարտվում էր այսպես. «(՞)»: Հարցական նշանը դնելիս որեւէ կոնկրետ բան նկատի չունեի եւ նույնիսկ չէի մտածում, թե այսքան շուտ շարունակություն կունենա այն պատմությունը, որի ծագումն ու ընթացքը նկարագրել էի «Բանտային օրագրի» վերջին չորս գլուխներում: Իսկ շարունակությունը ոչ միայն եղավ, այլեւ բավական էկզոտիկ ստացվեց: Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, մոտավորապես ժամը 2.30-ին արթնացա ինձ անհայտ պատճառներով: Ծարավ զգացի ու հիշեցի, որ դարակումս մի հատ խնձոր կա: Վերցրի, մի հատ կծեցի, բայց ինչ-որ բան տարօրինակ թվաց, երբ խնձորը դրեցի տեղը եւ անշարժ պառկեցի: Ինչ-որ փսփսոցներ հասան ականջիս, բայց որոշակի ոչինչ չլսեցի: Մեր հանրակացարանի շուրջ 20 դատապարտյալները իրենց տեղերում էին, ենթադրաբար` քնած: Բայց խլրտոց կար, ինչ-որ խլրտոց: Մեկ էլ զգացի, որ երկու հոգի մոտեցան իմ քնելատեղին: Զգացի, որովհետեւ քնելատեղս վարագուրված է, բայց պատուհանին վարագույր չկա, եւ դրսից ներս թափանցող գիշերային լուսավորությունը թույլ է տալիս, որ քնելատեղի բարակ վարագույրի ետեւից ուրվագծեր երեւան: Երկու ուրվագիծ կանգ առան իմ քնելատեղի դիմաց: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 11, 2010

ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի հայտարարությունը` նոյեմբերի 9-ին «Երեւան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, խոսուն է բավականաչափ: Օսիպյանն ասում էր, որ եթե ՀԱԿ երիտասարդները գտնում են, որ իրենց խաղաղ ակցիան խոչընդոտող ոստիկանների գործողությունները ապօրինի են, թող ուրեմն օրենքով սահմանված կարգով բողոքարկեն դրանք: Ստացվում է, ուրեմն, որ եթե նոյեմբերի 9-ին եւ 10-ին Երեւանի համանուն հյուրանոցում ԵՄ սեմինար է կազմակերպվում, եւ այդ սեմինարի եվրոմասնակիցների ուշադրությունը ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա կենտրոնացնելու համար ՀԱԿ ակտիվիստները լուռ ակցիա են կազմակերպում հյուրանոցի դիմաց, ու ոստիկանությունը սկսում է քաշքշել ակցիայի մասնակիցներին, վերջիններս պետք է տեղում դադարեցնեն իրենց միջոցառումը եւ վազեն ՀՀ ոստիկանության պետին դիմում գրելու: Հետո 30-օրյա ժամկետում սպասեն նրա պատասխանին: Ու քանի որ ոստիկանապետը իր գամփռիկների գործողություններում որեւէ ապօրինություն չի տեսնի, ակցիայի մասնակիցները ստիպված պիտի լինեն դիմել առաջին ատյանի կամ վարչական դատարան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,