ՀՄ նախագահ Լեւոն Անանյանի` «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված խոսքը ընտրություն չթողեց իմ այսօրվա գրելիքի հարցում: Այս պահին վայր եմ դնում գրիչս եւ առաջարկում էլի մեկ անգամ միասին ընթերցել Մովսես Խորենացու «Ողբը», որով եզրափակվում է Քերթողահոր «Հայոց պատմությունը»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ ¶ՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ
Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից եւ հովվակցից զրկված: Այլեւս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում եւ հանգիստ ջրերի մոտ սնվելիս եւ ոչ էլ փարախի մեջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում եւ գահավեժ տեղերում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Հոգեւոր, Պոեզիա
Սերժ Սարգսյանի խորագետ եղբայրը` Լեւոն Սարգսյանը, դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ: Չմտածեք հանկարծ, թե փառամոլությունից կամ բրեժնեւյան սինդրոմից դրդված: Միմիայն ազգի համար, կամ ավելի ճիշտ` ազգային մշակույթի: Դե փառատոն է, պահվել է ուզում. փող է, բան է, սպոնսոր է, ռեկլամ է, դահլիճ է, տարածք է: «Լեւոն Ազատի Սարգսյան» բառակապակցությունը նման իրավիճակում «Սիմ-Սիմ, բացվիր»-ի նման է հնչում, ու չկասկածեք, այդ բառակապակցության շնորհիվ «Ոսկե ծիրանը» փաթաթելու է Կաննի փառատոնին: Լեւոնը կզանգի Սերժին, Սերժը Շառլին` Ազնավուր, Ազնավուրն էլ բոլոր աստղերին կուղարկի Երեւան` ոսկե ծիրան ուտելու: Իսկապես հայ ժողովուրդը չպետք է կորցնի պատմական պահը եւ Սարգսյանների անհատական հեղինակությունը պետք է օգտագործի ազգի ինտելեկտուալ, մշակութային եւ կրթական մակարդակը բարձրացնելու համար: Շատ լավ գաղափար է Երեւանի պետական համալսարանը Ազատ Սարգսյանի անունով կոչելն ու ԵՊՀ խորհրդի նախագահի եւ ռեկտորի պաշտոնը նրա տոհմի ժառանգական սեփականությունը դարձնելը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շուրջ ձեւավորված փաստահավաք առաքելությունը, որ մեկնարկում է Լեռնային Ղարաբաղին հարակից` օկուպացված-ազատագրված տարածքներում, ըստ պաշտոնական Երեւանից եւ Ստեփանակերտից հնչող գնահատականների, որեւէ բան չի փոխում ԼՂ հարցի կարգավորման բովանդակության մեջ: Առաջին հայացքից լավատեսական այս հայտարարությունները իրականում հոռետեսական են: Փաստահավաք առաքելությունն, ինչ խոսք, որեւէ աշխարհացունց բան չի հայտնաբերի, որովհետեւ ազատագրված տարածքներում առկա ընդհանուր վիճակը հայտնի է թե հայ, եւ թե միջազգային հանրությանը: Ադրբեջանն էլ, ըստ այդմ, ԼՂ-ին հարակից տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե ինչ-որ սենսացիոն ՓԱՍՏ հայտնաբերելու եւ միջազգային հանրությանը մատուցելու, այլ այդ տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքի ՓԱՍՏ-ը եւս մեկ անգամ արձանագրելու համար: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, ԼՂՀ, Խմբագրական
Մինչ միջազգային կազմակերպությունները զեկուցեցին ու համազեկուցեցին, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող առաջնային գործոնը մենաշնորհների համակարգն է, մինչ այս առիթով տարբեր մակարդակի քննարկումներ են տեղի ունենում, մենաշնորհացման գործընթացը Հայաստանում շարունակվում է: Տվյալ պահին ամենեւին էլ նկատի չունենք այս կամ այն օլիգարխին պատկանող այս կամ այն օբյեկտի վաճառքը իր նման մեկին: Շատ ավելի վտանգավոր են այն պրոցեսները, որ տեղի են ունենում հողագործության ասպարեզում: Ամեն տարվա հետ գյուղացիների համար ավելի ու ավելի դժվար է դառնում աճեցրած բերքը ձեռնտու ձեւով վաճառելը, ինչը նշանակում է, որ նրանք դանդաղ սկսում են հրաժարվել հողագործությունից:
Իսկ հողագործությամբ չզբաղվող գյուղացուն հող պետք չէ, եւ նա պիտի վաճառի այն` կամ Ռուսաստան մեկնելու, կամ պարտքերը փակելու համար: ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական գյուղապետերի մեծ մասն, ըստ այդմ, վարելահողերի եւ բերքատու այգիների վաճառքով զբաղվող բրոկերների են վերածվել, ովքեր համապատասխան օղակների դաբրոյով հուսալքված գյուղացիների եւ նրանց հողերը գնող օլիգարխների միջեւ միջնորդ են հանդիսանում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Տնտեսական
Իմ անձի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, որքան էլ տարօրինակ հնչի, զուրկ չեն գաղափարաբանական հենքից: Ի՞նչ է ինձնից պահանջվում. լինել դատապարտյալ` բառիս հանրահայտ եւ ենթադրվող իմաստով: Այս պահանջը ընդունելու ճանապարհին, սակայն, անհաղթահարելի խոչընդոտ ունեմ: Դատապարտյալ լինելու համար պարտադիր պայման է հանցանք գործելը, ու քանի որ որեւէ հանցանք չեմ գործել` դատապարտյալ լինել չեմ կարող: Եւ ուրեմն` կարգավիճակը, որում կարող եմ դրսեւորվել` ՔԿՀ-ում հայտնված լրագրողն է, քաղաքացին, քաղաքական գործիչը, որը կանգնած է ընտրության առաջ` ապրել փակ աչքերով, փակ ականջներով, փակ բերանով կամ էլ ապրել այնպես, ինչպես ապրել է ՔԿՀ պատերից դուրս: Այսինքն` գործել, գործունեություն ծավալել լիարժեք եւ ամբողջական: Ինձ համար ընդունելի չեն այն տեսակետները, թե քրեակատարողական հիմնարկը, գաղութը ուրիշ աշխարհ է: Սա ուրիշ աշխարհ չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ գործում են, կամ ավելի ճիշտ` չեն գործում ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, ժողովրդի իշխանությունը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական, Հեղափոխություն, Սահմանադրություն, օրենսդրական