Արխիվ Հոկտեմբեր, 2010

ԲԱՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Հոկտեմբեր 29, 2010

Գ.ԾառուկյանՆկատելի է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ ժամանակը անշեղորեն քաղաքակրթում է §«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանին: Հիմա նա սափրագլուխների ուղեկցությամբ չի ներխուժում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն եւ պատանդ չի վերցնում այնտեղ գտնվող անձանց: Ոչ էլ նույնիսկ պայթեցնել է տալիս խմբագրության դիմաց կայանված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հիմա նա ուսանողների ցույց է կազմակերպում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առաջ: Քաղաքակիրթ է ապրում մարդը: Կոշիկի չոտկը, ինչպես ասում են` առանձին, ատամինն էլ, երեւի արդեն կռահեցիք, առանձին: Լեզուս արդեն նույնիսկ չի պտտվում գրեմ Դոդի Գագո: Ինչպես կարելի է նման բան գրել ուսանողների նորահայտ հեգեմոնի մասին, որը նոր ճաշակ եւ մշակույթ է ձեւավորում ուսանողության շրջանում: Հեռու չէ, ամենեւին հեռու չէ այն ժամանակը, երբ ուսանողները դասի կգնան սիֆտակ կոժի կուրտկաներով, բաց գալուբոյ շալվարներով, սիֆտակ սաբոներով` վրան էլ ռոզովի մարգարիտկեք նկարած: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ

Հոկտեմբեր 28, 2010

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենակարեւոր համակարգային հետեւանքը օլիգարխների եւ օլիգարխիայի գոյացումն էր: Հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում օլիգարխներ չկային. ներկայումս որպես այդպիսին հանդես եկող անձինք համեստ էին եւ նույնիսկ վախվորած: 1998թ. իշխանափոխությունից հետո առաջացած խառնաշփոթը «Միասնություն» դաշինքի ձեւավորման արդյունքում վերացավ, եւ կարճատեւ դադարից հետո իշխանությունը վերստին քաղաքական բնույթ ստացավ: Այդ իշխանությունը կենտրոնացած էր Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան հզորագույն տանդեմի ձեռքում, որը, վայելելով ժողովրդի վստահությունը` ոչ քաղաքական տարրի աջակցության կարիքը չուներ ի բնե: Հոկտեմբերի 27-ից հետո, ըստ այդմ, քաղաքական վստահության բուրգը փլուզվեց, եւ իշխանության` Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան թեւը, հասկանալով, որ երբեւէ չի կարողանալու ժողովրդի վստահությանն արժանանալ, ձեռնամուխ եղավ օլիգարխիայի ձեւավորմանը: Օլիգարխիա` նշանակում է քչերի իշխանություն: Այսինքն` մարդկանց փոքր խումբը իր ձեռքն է հավաքում շատերին` ժողովրդին պատկանող իշխանությունը եւ այն կիրառում սեփական քմահաճույքին համապատասխան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԺԱՄԱՆԱԿԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ

Հոկտեմբեր 27, 2010

Կիսահարբած սեղանների շուրջ եւ բակային զրուցարաններում տարածված կարծիքը, թե Նաիրի եւ Կարեն Հունանյանները` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբի ղեկավարը եւ նրա եղբայրը, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աղայավարի են ապրում, իրականությանը կարծես թե չեն համապատասխանում: Նման տպավորություն ստացել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) 7 ամիս կալանք կրելու ընթացքում: Հունանյանները հենց այդ ՔԿՀ-ում են կրում ցմահ ազատազրկումը: Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երեւան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում: Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետեւում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյանն էր: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, հետեւյալն էր` երկար չի ձգի: Բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին` կալանավայրի պետական «սպեցովկա»: Մեկուսարանում նման հագուստ վստահաբար ոչ ոք չի կրում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԻԼԱՐԻՆ, ՊԶՈՆ, ՍԱՇԻԿԸ, ՍԵՐԺԻԿԸ…

Հոկտեմբեր 26, 2010

Հնարավոր չէ, չի կարող պատահել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Հայաստանի բանկային համակարգում առկա տվյալների քննության արդյունքում չհայտնաբերեն Պզո-Սաշիկ-Սերժիկ թեկուզ անուղղակի կապի մասին վկայող փաստաթղթեր: Բայցեւայնպես` պետք չէ ամերիկյան կողմից աղմկոտ հայտարարություններ սպասել այս թեմայով` գոնե շատ մոտիկ ապագայում: Ինչու «անիմաստ» աղմուկ բարձրացնել, եթե հարցը կարելի է լուծել տնավարի, համենայնդեպս` կարելի է փորձել: Պզոն, անշուշտ, ամերիկացիների կարեւորագույն խաղաքարտերից է դառնալու հայ-ամերիկյան հարաբերություններում: Չի կարելի մտածել, թե յանկիները այլ կոմպրոմատներ չունեն Սերժիկ-Սաշիկ զույգի նկատմամբ, բայց Պզոն այն դեպքն է, երբ մասշտաբները հասնում են նախագահական տրամաչափի եւ, որ կարեւոր է, գործը գտնվում է ամերիկյան իրավապահների ընթացիկ վարույթում, ձերբակալությունների ալիքն էլ կարող է հավաքել, կարող է եւ չհավաքել ցանկացած մեկին: Իսկ առջեւում Աստրախանն է, հետո` Աստանան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ…

Հոկտեմբեր 25, 2010

Հոկտեմբերի 27, Մարտի 1, «Ա1+»-ի փակում, սատկած առյուծին հեծած եւ սեփական թիկնազորի կողմից սպանված Պողոս Պողոսյանի հասցեին հրապարակային հոխորտացող Ռոբերտ Քոչարյան, Պզո, Դոդի Գագո, Նեմեց Ռուբո, Ալրաղացի Լյով, Սաշիկ, Միշիկ կազմի էլիտա, կազինոներում միլիոնավոր դոլարներ տանուլ տված Սերժ Սարգսյան, եւ սրանց կոշիկները լիզող մտավորական անվանվող մի հսկա զանգված: Այս խառնուրդն է ուրվագծում այսօրվա Հայաստանի դեմքը, կերպարը: Լավ բան չկա՞ էս երկրում: Իհարկե կա: Աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ լավ բան չլինի: Խնդիրն էլ հենց դա է, որ լավ բաները չեն բնորոշում երկիրը, այլ ընդամենը վերը նկարագրված սաշիկադոդակերպ պատկերի համար շպարի նշանակություն են ձեռք բերում: Հայաստանի շախմատի հավաքականն, օրինակ, որ 2006 թվականին առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն:

Ազատության հրապարակում մարդիկ սպասում էին իրենց հավաքականին: Հավաքականը եկավ, բեմ բարձրացավ, մարդիկ սկսեցին ծափերով ու բացականչություններով ողջունել օլիմպիական չեմպիոններին: Նրանց կողքին, բեմի վրա` գալուբոյ պիջակ ու սվիտր հագած` ծխում էր, ծխում էր Սերժ Սարգսյանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ОГЛАСИТЕ СПИСОК ПОЖАЛУЙСТА!

Հոկտեմբեր 22, 2010

Սերժ ՍարգսյանԵրբ փորձում ենք տեղեկանալ, թե այս տարվա խայտառակ թեստերով միասնական ընդունելության քննություն հանձնած այդ ո՞ր դիմորդներն են, որ բացառիկ ընդունակություն ցուցաբերելով, նույնիսկ սխալ հարցերին ճիշտ պատասխանելով 20 միավոր են ստացել, ՀՀ ԿԱ գնահատման եւ թեստավորման կենտրոնից պատասխանում են, որ այդ տեղեկությունը, այսինքն` 20 ստացած դիմորդների ցանկը հրապարակման ենթակա չէ: Երբ փորձում ենք պարզել, թե ովքեր են այն դատապարտյալները, ովքեր ՀՀ ՔԿՀ-ներում պատիժ կրելով` ներում են ստացել Սերժ Սարգսյանի կողմից եւ հայտնվել ազատության մեջ, ՀՀ նախագահական նստավայրից պատասխանում են, որ ներվածների անվանական ցանկը նույնպես հրապարակման ենթակա չէ: Թե առաջին, եւ թե երկրորդ դեպքում հղում է արվում ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի վրա, որտեղ ասվում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՇԻՆՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 21, 2010

Արդի իրականության պարադոքսներից մեկն այն է, որ չնայած ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակների պնդումներին, թե քոչարյանասերժական իշխանությունն իրեն վստահ չի զգում եւ գոյատեւում է տապալման ամենօրյա վախը սրտում, օլիգարխներն ու այսօրինակ տարրերը շարունակում են բավական ակտիվ օբյեկտաշինությունը: Շարքային քաղաքացու մեջ, ըստ այդմ, հարց է ծագում. եթե նրանք վստահ չեն իրենց վաղվա օրվա համար, ինչո՞ւ են այդքան գումար վատնում` նորանոր օբյեկտներ կառուցելու նպատակով, եւ մի՞թե այդ շինարարությունը, այդ գործելակերպը չի հերքում իշխանության հոգեբանական վիճակի մասին ընդդիմության պնդումները: Առաջին հայացքից հենց այդպես էլ կարող է թվալ: Իրականությունն այն է, սակայն, որ օլիգարխները սեփական գրպանից ոչ մի կոպեկ չեն ծախսում այդ օբյեկտների վրա, եւ այդ մեխանիզմը հստակ երեւաց 2009 թվականին Հայաստանի ստացած վարկերի վերաբաշխման ժամանակ: Կառավարությունն, ըստ այդմ, տարբեր աղբյուրներից վարկեր է բերում, որոնք ավելացնում են Հայաստանի արտաքին պետական պարտքը: Սա այն գումարն է, որ մեր երկիրը պետք է վերադարձնի, նաեւ` տոկոսները վճարի ապագայում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԼԻՏՐՈՒԿԵՍ ԱՐԱՂ ՏԱՔ` ՀԱՑԱԴՈՒԼ ԷԼ ԿԱՆԻ

Հոկտեմբեր 20, 2010

Ռազմիկ ԶոհրաբյանՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը (հի´, հի´, հի´) չի դադարում կրկնել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նա պնդում է, թե բոլոր նրանք, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է անվանում` քրեական հանցագործներ են (հո´ւ, հո´ւ, հո´ւ), որովհետեւ դատապարտված են քրեական հանցանքներ գործելու համար: Իսկ քաղբանտարկյալ համարվում են նրանք, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների կամ գործունեության համար (հը´, հը´, հը´): ՀՀԿ-ն եւ վսեմաշուք Սերժիկը, ըստ այդմ, ոչ միայն հայրենի բանտերը չեն լցնում քաղբանտարկյալներով, այլեւ ամեն ինչ անում են, որ այդպիսիք չլինեն: ՀՀԿ խորհրդի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, մեծ նժդեհական Ալրաղացի Լյովիկը, օրինակ, ծեծելով մարդ սպանեց «oդնոկլասնիկի» սրճարանում, ու եթե նրան դրա համար քրեական պատասխանատվության ենթարկեին, այ, նա կլիներ քաղաքական բանտարկյալ, որովհետեւ մարդ սպանելը Լյովիկի քաղաքական գործունեության առանձնահատկությունն է: Զրկել նրան մարդ սպանելու հնարավորությունից, նշանակում է ոտնահարել քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրա Սահմանադրական իրավունքը, խոչընդոտել նրա քաղաքական հայացքների իրագործմանը, որ արտահայտվում է մեծն Գարեգին Նժդեհի մի հայտնի արտահայտության մեջ. «Սատկացնել ա պետք ազգի տականքին»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿԵԼԻՈՍ ՊՈԼԻՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ

Հոկտեմբեր 19, 2010

Ջոն ՊրեսկոտՄենք, այնուամենայնիվ, մոլորվում ենք` մտածելով, թե աշխարհաքաղաքական կենտրոններում վատ են զգում այն փաստից, որ Հայաստանում հանցագործ իշխանություն է հաստատվել: Ուղիղ հակառակը. այդ հանգամանքը գերտերություններին հնարավորություն է տալիս առավել հեշտությամբ կառավարել պրովինցիալ նշանակություն ունեցող երկրները: Իսկ «կայսերական» էմիսարների համար հանցագործ իշխանությունը փող աշխատելու անսպառ աղբյուր է: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի տիպի ուզուրպատորները ձեռնտու են արտաքին ուժերին, որովհետեւ առանց նրանց չեն կարող պահել իշխանությունը: Եւ որքան ատելի լինեն սեփական ժողովրդի համար, այնքան հնազանդ կլինեն կայսերական կուսակալներին եւ ամեն ինչ կանեն նրանց բարեհաճությանն արժանանալու համար: Նման պնդումը այսօրվա մեջ տեսական է թվում եւ անապացուցելի: Պատմական զուգահեռները, սակայն, երբեմն այնքան ճշգրտորեն են համադրվում այսօրվա իրավիճակի հետ, որ, թվում է` ապացույցի նշանակություն են ձեռք բերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԻ ՔԻՉ ԱԶԱՏ ԵՂԻՐ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍԻԿՏԻՐ

Հոկտեմբեր 15, 2010

Ինչպիսի հանճարեղ գաղափարներ ասես, որ չեն ծնվում Հայաստանում: Հարգելի գործընկերը, օրինակ, որ հանդուրժողականության եւ կոմպրոմիսի ամենահայտնի ջատագովներից է, Ազատության հրապարակի շուրջ ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում է առաջարկում: Ըստ այդմ, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվածության գան, որ իշխանությունը թույլատրում է Ազատության հրապարակում հանրահավաք անել, իսկ ընդդիմությունը պարտավորվում է վրան չխփել այդտեղ եւ զերծ մնալ հրապարակում գիշերելուց: Հանդուրժողականության մասին այս պատկերացումը եւ զարմանալի է, եւ զարմանալի չէ: Զարմանալի է, որովհետեւ ժամանակի առաջադեմ մտավորականներից մեկը կարող էր ընդդիմությանը կամ որեւէ մեկին առաջարկել ինքնակամ հրաժարվել իր իրավունքից` մեկ ուրիշ իրավունքից օգտվելու համար: Զարմանալի չէ, որովհետեւ այսօր Հայաստանում շատերն են այդպես վարվում: Եթե ուզում ես ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալ, ուրեմն ինքնակամ պարտավորվիր, որ Դոդի Գագոյի, սերվիզի Անդոյի, Մխչյանի Մկան մասին վատ բաներ չես խոսելու, մնացածի մեջ ազատ ես կատարելապես: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՕՊԵՐԱՑԻԱ «Ճ»

Հոկտեմբեր 14, 2010

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում էլ ակտիվորեն նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ի հանրահավաքին: Իմ նկատմամբ «ոստիկանական» հսկողությունը է´լ ավելի է ուժեղացել: Եթե, ասենք, գնում եմ չիշիկ անելու, արտաքնոցի մոտ ուժեղացված պոստեր են հայտնվում: Եթե զբոսնում եմ, «Կոշ» ՔԿՀ օպերները դիրքավորվում են մոտակա թփերի տակ, ու երբ անզգույշ մի շարժումով խշխշոց են առաջացնում եւ գրավում ուշադրությունս, տուտժե բեղմնավորման շրջանում գտնվող որձ կատուների ձեներ են հանում, կամ էլ` հնդկահավի բլբլոց: Օպերատիվ այս միջոցառումները կանխարգելիչ նշանակություն ունեն. ՔԿՀ ղեկավարությունը վախենում է, թե չլինի` այս ընթացքում քայքայիչ գործունեություն ծավալեմ, իսկ հոկտեմբերի 15-ին բռնեմ` ուղիղ կապ հաստատեմ Մատենադարանի հետ, եւ Սերժիկը հիպերտոնիկ կրիզ ունենա` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Ահա նման տխրամած հեռանկարը կանխելու համար «Կոշ» ՔԿՀ վարչակազմը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել: Հոկտեմբեր ամսվա ընթացքում, օրինակ, ինձ չի ընձեռել քարտֆոնից զանգելու եւ ոչ մի հնարավորություն: ՔԿՀ պետի հաստատած ցուցակը կախված է հայտարարությունների տախտակին: Այդ ցուցակում գրված է, թե հոկտեմբեր ամսվա ընթացքում «Կոշ» ՔԿՀ որ դատապարտյալը, ո՞ր օրերին եւ ո՞ր ժամերին պետք է զանգելու հնարավորություն ստանա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է, ՊՈՒՏԱՆԿԵՔԸ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 13, 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին նախագիծը, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, իրականում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական ասպարեզում հաստատված խորը ճգնաժամի վկայությունն է: Սրա ամենավառ ապացույցն է այն, որ նախագծին կողմ արտահայտվողների փաստարկները հիմնավոր են, հիմնավոր են նաեւ դեմ արտահայտվողների փաստարկները, իսկ լուծում իրականում չկա: Ենթադրենք ` այսօր ՀՀ ԱԺ-ն ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, ի՞նչ ենք անելու վաղը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Արդյունավետ որեւէ քայլ մենք չունենք, որովհետեւ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից գոնե մեկի հզոր աջակցության մենք չենք կարող որեւէ երկրի կողմից Ղարաբաղի ճանաչմանը հասնել: Նման ճանաչում չենք կարող ստանալ նույնիսկ Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նման կլինի նրան, եթե ասեքն Հայաստանը ինքը իրեն հռչակի «Բրիթիշ փետրոլիումի» սեփականատեր: Մյուս կողմից, սակայն, ի՞նչ է անում Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի անկախությունն էլ չի ճանաչում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՉԻՔ

Հոկտեմբեր 12, 2010

Սերժ ՍարգսյանԲոլորը, բոլորը, բոլորը մթոմ զարմացած փորձում են հասկանալ, թե ինչու ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում հայ-թուրքական սահմանը չբացվեց: Իրականում հասկանալու ոչ մի բան չկա, եւ զարմանալու առիթ` չիք: Ինչպե՞ս կարող է ատամնաբույժի մոտ գնալու նպատակով սկսված պրոցեսը հանգեցնել սպառողական գների նվազման: Նման բան տեսականորեն կարող է տեղի ունենալ, եթե բազմաթիվ, բազմաթիվ գործոններ հանգամանքների եւ պատահականության բերումով համադրվեն, համընկնեն: Հավանականությունը, սակայն, կամ շատ քիչ է, կամ` ավելի հաճախ` հավասար է զրոյի: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աղմուկ-աղաղակին, ի վերջո, եթե ոչ գիտակցության առաջին շերտում, գոնե ենթագիտակցորեն բոլորս հասկանում ենք, որ այդ գործընթացի նպատակը ոչ թե երկու երկրների հարաբերությունների կարգավորումն էր, այլ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախընտրական աներկբա խոստումը չկատարելու հնարավորություն տալը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԻՇԻԿԻ ԵՒ ՍԱՇԻԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 11, 2010

Վաղուց ոչինչ լսելի չէ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին: Մինչդեռ ոչ հեռու անցյալում հեռուստացույցը միացնում էիր թե չէ` մի չագուչ էր իջնում գլխիդ` Սերժ Սարգսյանը «սկզբունքորեն նոր արտաքին քաղաքականություն է վարում` նախաձեռնողական քաղաքականություն» թեմայով: Ինքը` Սարգսյանը ամիսներ առաջ կասեցրեց իր` առայժմ միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունը` Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, եթե ընդհանրապես դա իր նախաձեռնությունն էր:
Բայց նախաձեռնողի միակ նախաձեռնության տապալումը անիմաստ չանցավ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշի վրայից Արարատ լեռան պատկերը հանել-դնելով, հանել-դնելով` մեծ նախաձեռնողը մեկ էլ հասկացավ, որ թուրքը մնում է թուրք: Մինչդեռ մտածում էր, թե մինչ ինքն ու Ռոբերտը 10 միլիարդի չափ թալանել են Հայաստանը` թուրքը դադարած կլինի թուրք լինելուց եւ դարձած կլինի խախոլ, մալական, կամ, ծայրահեղ դեպքում, ալբանացի: Սխալվեց մարդը, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի նախաձեռնում: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այլեւս ոչինչ չի նախաձեռնում եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը փոխարինել է անսխալական արտաքին քաղաքականությամբ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ

Հոկտեմբեր 8, 2010

Ստեփանոս Մալխասյանցը, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» դասական աշխարհաբար թարգմանության հեղինակն է, 1940թ. հրատարակության ծանոթագրությունների մեջ ընթերցողին հորդորում է «Ողբի» եզրափակիչ մասը բառացի չընդունել եւ չմտածել, թե «հայ ժողովրդի բոլոր դասակարգը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով, եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով եւ հասարակական չարիքներով»: Ըստ Մալխասյանցի, «Ողբի» հատկապես վերջաբանը արտահայտությունն է Խորենացու վշտահար հոգու եւ հոռետես տրամադրության: «Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու»,- գրում է Մալխասյանցը` «Ողբի» շեշտադրումները կապելով այն իրողության հետ, որ Խորենացին «այդպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները»: Մալխասյանցի հեղինակությունը, ինչ խոսք, անառարկելի է, բայց նրա բացատրությունը լի է տրամաբանական հակասություններով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,