Արխիվ Սեպտեմբեր, 2010

ՈՉ ԹԵ ԷՔՍՏԵՌՆ, ԱՅԼ ԱԶԱՏ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբեր 7, 2010

Փետրվարի 26www.nikol.am վեբկայքում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատասխանել իրեն ուղղված հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք մի այդպիսի հարցուպատասխան:

Աննայի հարցը- Հարգելի Նիկոլ, 2008թ. փետրվարի 26-ին ժողովուրդը ձեր կողքին էր` ի՞նչ արեցիք որ…
Նիկոլի պատասխանը - Թանկագին Աննա, 2008 թվականի փետրվարի 26-ը գայթակղության քար է դարձել մեր նորագույն քաղաքական պատմության մեջ: Ձեր հարցի բովանդակությամբ հայտարարություններ, հարցապնդումներ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հաճախ են արվել, եւ փետրվարի 26-ը շատերի գիտակցության մեջ «պետության փրկության» հնարավորության կորստի խորհրդանիշ է դարձել, մինչդեռ նման մոտեցումն ընդամենը բացահայտում է, որ մենք, որպես հանրություն, որպես ժողովուրդ բավարար չափով չենք գիտակցում մեր առջեւ ծառացած խնդիրների լրջությունը: Ասվածը ապացուցելու համար եկեք վերհիշենք, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի փետրվարի 26-ին: Այդ օրը Սերժ Սարգսյանը մի քանի հարյուր հազար մարդու` հիմնականում պետական մարմինների, բյուջետային հիմնարկությունների, օլիգարխներին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցների, վարչական լծակների գործադրմամբ քշել-բերել էր Երեւանի Հանրապետության հրապարակ, իբր` իրեն աջակցության հանրահավաք կազմակերպելու: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՂԴԱՄԸ ԻՎԱՆԻ՛ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Աղդամ գյուղԵթե իրադրությունը վերլուծենք «Ռեալպոլիտիկի» տեսանկյունից, պետք է խոստովանենք, որ Հայաստանը չի կարող պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթության մեջ` ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչմանը Ադրբեջանի պատասխանը պետք է լինի հարձակումը Ստեփանակերտի ուղղությամբ: Բայց այսօրվա պայմաններում նման բան տեղի չի ունենա, որովհետեւ հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթներ են դրված, որոշակիորեն սառեցրել է Ադրբեջանի պատերազմական կրքերը: Սա նշանակում է, որ հայկական ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հարցնի Ռուսաստանին եւ ստանա նրա համաձայնությունը:

Ասել է, թե այսօրվա դրությամբ Հայաստանի վրա ռազմական հարձակումը կանխող թիվ 1 գործոնը ոչ թե Հայաստանի զինուժի գերակշռությունն է ադրբեջանականի նկատմամբ, այլ ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերապահված նոր լիազորությունները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

10 ԶՈՀ ԵՎ 0 ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Սեպտեմբեր 3, 2010

Մարտի 1Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին: Երբեք եւ որեւէ տեղ հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտումներ չեն լինում, միշտ էլ մնում են գործեր, որոնք չեն բացահայտվում: Բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՍԵՐԺԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

Սեպտեմբեր 2, 2010

Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ: Այս պատմության հետեւանքը եղավ այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց եւ անմնացորդ տրվեց ռուսի քմահաճույքին: Թե ինչ հետեւանքներ կունենա ֆուտբոլային դիվանագիտությունը, դեռ կերեւա առաջիկայում, բայց դարասկզբյան ցիկլի ընդհանրական բնորոշիչները արդեն կրկնվել են. ինքնամոռաց ոգեւորություն հայ-թուրքական սահմանի իբր սպասվող բացման կապակցությամբ, սրան հետեւած` դառը հիասթափություն եւ խուճապահար խոնարհում ռուսական կայսրության առաջ: Պատմությունը հուշում է, որ սրանով պրոցեսը չի սահմանափակվելու, եւ լինելու են նորանոր հետեւանքներ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը իրեն դուրս չդնի իր պատմության ողբերգական ցիկլից: Իսկ որ այս ցիկլը մեզ համար գենետիկ հատկանիշ է դարձել, կարելի է նույնիսկ ապացուցել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

unԻնչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,