Արխիվ Սեպտեմբեր, 2010

ԱՍԱ` ԿԼԻՆԻ, ՄԻ ԱՍԱ` ՉԻ ԼԻՆԻ. ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Սեպտեմբեր 30, 2010

Տիգրան ՍարգսյանԴերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի մասին մի հայտնի զրույց կա: 80-ին մոտ Դեմիրճյանը իր հասակակից ընկերոջ հետ զրույցներից մեկի ժամանակ հետաքրքրվում է, թե արդյոք նա սեռական կյանքի ընդունակություն դեռեւս ունի՞: Իսահակյանը ափսոսանքով բացասական է պատասխանում: Եւ Դեմիրճյանը խոստովանում է, որ ինքն էլ նույն վիճակում է ու այս կապակցությամբ հոգոց է հանում. «Հարեւանս մեր տարիքին է, բայց իր մոտ բոլոր ֆունկցիաները գործում են»: «Ի՞նչ գիտես»,- հետաքրքրվում է Իսահակյանը: «Ինքն է ասում»,-հետեւում է Դեմիրճյանի պատասխանը: «Դու էլ ասա»,-խիստ գործնական առաջարկում է Իսահակյանը: Ինտելեկտուալ-էլիտար խնջույքների պարտադիր մաս կազմող այս պատմությունը Հայաստանում, կարծես, պետական քաղաքական ուղենիշ է դարձել: Իշխանություններն ու նրանց տեսակետներն արտահայտող անձինք հենց նշված տարբերակով են ներկայացնում հայաստանյան իրողությունները: Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայ դասականի պատգամներով էր առաջնորդվում: Նույնը եւ` Էդուարդ Շարմազանովը, որ ճշգրիտ պարբերականությամբ հայտարարում է Հայաստանի իշխանությունների ձեռք բերած դիվանագիտական հաղթանակների մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՈԹՈՐԻԿ ԿՈՇԻ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Սեպտեմբեր 29, 2010

Գիշերվա երկուսն անց ինձ արթնացրեց «Կոշ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը, թե բա հագնվիր, դուրս եկ հանրակացարանից. խոսելու բան կա: Հագնվեցի, իջանք ՔԿՀ հերթապահ մաս: Պարզվեց` հիմա ուր որ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ են գալու ինձ հետ տեսակցության: Ես էլ սրտնեղեցի, որ սափրված չեմ: Բայց ասացին` չեմ հասցնի սափրվել, արդեն ՔԿՀ են մտնում:
Տեսակցությունների սենյակ մտան Օմբուդսմենի գրասենյակի երեք ներկայացուցիչներ` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ` ինձ նման քնաթաթախ: Լյովա Բաղդասարյանը սովորականից ավելի սփրթնած էր: Սովորականից ավելի, որովհետեւ ինձ տեսնելիս պարտադիր սփրթնում է:
Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ տեղեկացրին, որ ահազանգ են ստացել, որ իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ է սպառնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 28, 2010

ԱԱԾ մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին իշխանության ամենավերին օղակներից հրահանգված է լայնամասշտաբ հարձակումներ սկսել «Կոշ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ըստ մեր աղբյուրների` օրերս Հայկ Հարությունյանը իր մոտ է հրավիրել քրեական աշխարհի «բարձրաստիճան» ներկայացուցիչների եւ հրահանգել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնպիսի գործողություններ ձեռնարկել, որ Նիկոլը հարկադրված լինի դիմել իրենց, այսինքն` իշխանություններին` կրիմինալից պաշտպանություն հայցելու: Եթե այս տարբերակը չստացվի, գոնե պետք է Նիկոլ Փաշինյանը կրիմինալի առաջ պարտավորություն ստանձնի իր կալանքի ողջ ժամկետի ընթացքում ոչ մի հոդված չգրել եւ ոչ մի հրապարակային հայտարարություն չանել: Ըստ մեր աղբյուրների, անցած գիշեր Նիկոլ Փաշինյանի դեմ կոնկրետ օպերացիա է պլանավորած եղել այս երկու նպատակներից մեկով կոնկրետ արդյունք ստանալու համար: Հավելյալ տեղեկություններ հայտնի կդառնան միայն այսօր, Փաշինյանի փաստաբանների` «Կոշ» ՔԿՀ այցելությունից հետո: Նշենք նաեւ, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմին հրահանգված է վերը նշված խնդիրների լուծման ընթացքում ամենայն աջակցություն ցուցաբերել կրիմինալին: Ակնհայտ է մի բան. բարձրագույն իշխանությունը ահագնացնում է ճնշումները Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որի նպատակը նրա քաղաքական եւ լրագրողական գործունեությունը կասեցնելն է, ինչպես նաեւ` Հայ ազգային կոնգրեսին ուղղակի կամ անուղղակի հարված հասցնելը: Իսկ սույն գործողությունների մեկնարկի առիթը Ն. Փաշինյանի հրապարակումներն են քրեակատարողական համակարգում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների մասին:

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹՆՋՈՒԿԸ

Սեպտեմբեր 28, 2010

Հայաստանում շատերը քամահրանքով են վերաբերվում դատապարտյալի իրավունքներին: Եթե մարդը հանցանք է գործել, պետք է, ուրեմն, կատարյալ արհամարհանքի եւ նվաստացման արժանանա, որովհետեւ դեմ է գնացել հանրության եւ պետության շահերին. այսօր շատերն են այսպես մտածում: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ պետության իրական կերպարը կարելի է երեւակել ըստ այնմ, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենաանպաշտպան քաղաքացիներին, որպիսիք են նաեւ դատապարտյալները: Խոսքն, իհարկե, մաֆիոզ կապեր կամ ամուր թիկունք ունեցողների մասին չէ. նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն եւ մի բան էլ ավելի:
Խնդիրն առավելապես սուր է այն անձանց դեպքում, ովքեր չեն կարող ապավինել հարազատների, ընկերների կամ այլոց աջակցությանը, եւ նրանց միակ ապավենը, պոտենցիալ ընկերն ու հարազատը մնում է Սահմանադրությունը, օրենքն ու պետությունը: Դժբախտությունն այն է, ահա, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ վատ ընկեր է, վատ բարեկամ:
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը» որպես փաստաթուղթ` վատը չեն: Բայց ի՞նչ կապ ունեն դրանք իրականության հետ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՐԿԻՐԸ ԾՆԿԵԼ Է ԱՐԴԵՆ…

Սեպտեմբեր 24, 2010

Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից ի վեր Հայաստանը, փաստորեն, իր առջեւ ծառացած ոչ մի ռազմավարական, կենսական նշանակություն ունեցող հարց չի կարողացել լուծել: Անկախ գոյության տարիներն անցնում են, բայց ժամանակն օգտագործում ենք նորանոր հարցեր կուտակելու եւ ոչ թե դրանք լուծելու համար: Սա մի դաժան էքսպերիմենտ է սեփական հայրենիքի նկատմամբ. կարծես փորձում ենք ստուգել, թե պրոբլեմների ինչպիսի բեռի կդիմանա Հայաստանը: Երկիրը կարծես ծնկել է արդեն, բայց լուծումների մասին համառորեն չենք մտածում, եւ չլուծված բազում հարցերի գլխին կուտակվում են նորերը: Լուծման դեղատոմս առայժմ միայն ընդդիմությունն է առաջարկում. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, օրինական իշխանության ձեւավորում: Ոմանք համաձայն են այս տարբերակի հետ, ոմանք համաձայն չեն, ոմանք հավատում են նման լուծման հնարավորությանը, ոմանք չեն հավատում, ոմանք վստահում են ընդդիմությանը, ոմանք չեն վստահում: Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկ հրապարակում չկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՎԱՏԱԼ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼ

Սեպտեմբեր 24, 2010

Նիկոլ Փաշինյան«Հայկական Ժամանակ» օրաթերթը երեկ դարձավ 12 տարեկան: Այս 12 տարիների ընթացքում մեր թերթի մոտավորապես 12 միլիոն օրինակ է վաճառվել, այսինքն` Հայաստանի բնակչությունը չորս անգամ գերազանցող մի թիվ: Ոչ պաշտոնական հաշվարկներով սա աննախադեպ թիվ է մեր երկրի նորանկախ պատմության մեջ: Հիմա, սակայն, երբ հետադարձ հայացք եմ ձգում մեր թերթի պատմությանը, հասկանում եմ, որ գոյության 12 տարիների ընթացքում այն մշտապես գործել է արտակարգ պայմաններում: Նաեւ հիմնադրվել է արտակարգ պայմաններում: Հիմնադրման պահին ունեցել ենք երկու օգտագործած համակարգիչ, մեկ օգտագործած տպիչ` բոլորը տեխնիկապես ոչ բարվոք վիճակում, եւ մի քանի օրվա տպագրության փող: Թե ինչ էր լինելու այդ մի քանի օրվանից հետո, հնարավոր չէր հաշվարկել: Հնարավոր էր միայն հավատալ ու պայքարել: Մենք հավատացինք ու պայքարեցինք: Ու նվիրվեցինք: Ինչի՞ն: Մեր ասելիքը ունենալու եւ այդ ասելիքը բարձրաձայնելու մե՛ր իրավունքին: Ընդամենը. ոչ ավելի, եւ ոչ պակաս: Ընդամենը մեր սիրած աշխատանքը մեր պատկերացումներին համապատասխան անելու իրավունքին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՐԱՆՔ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբեր 23, 2010

Քաղաքականությամբ չզբաղվող մտավորականի կերպարը, թերեւս, ամենամոդայիկն է Հայաստանում: Մարդկային մի տեսակ, որ վերնաշապիկի օձիքի տակից մետաքսե թաշկինակ է կապում, շաբաթը մեկ պիձիկյուր անում, սրճարանային երեկոներում տնկում միջնամատն ու ցուցամատը եւ երկար-բարակ ծխախոտ պահում դրանց արանքում: Մշտապես լողացած է եւ սափրված` անհրաժեշտության դեպքում իշխանությանը քսմսվելուն պատրաստ լինելու համար: Քսմսվել` ցանկացած պահի պատրաստ է, բայց քաղաքականությամբ չի զբաղվում: Կարող է անվերջ գովել Սերժ Սարգսյանին, որը մի անգամ իմացել է, որ ինքը` բազմիցս առնական հայ տղամարդու կերպար մարմնավորած այդ մեծանուն արտիստը, եղունգների լաքի փող չունի եւ փող է ուղարկել իրեն: Ինչպե՞ս կարող է մեծանուն արտիստը մոռանալ նյութական իմաստով փոքր, բայց բարոյական իմաստով ահռելի այդ արարքը, որը վկայում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք գործ ունենք անգերազանցելի լիդերի, մեծության հետ` բառիս ոչ թե ֆիզիկական, այլ բարոյախրատական եւ խոհափիլիսոփայական իմաստով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՐԸ

Սեպտեմբեր 22, 2010

1991 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում էի: Հանրաքվեին չէի մասնակցել. անչափահաս էի դեռ` 16 տարեկան: Քվեարկության արդյունքները կանխորոշված էին, եւ հրապարակում բազմություն կար: Համերգ էր. բեմի վրա պարային համույթ էր ելույթ ունենում, երեւի` Պարի պետական անսամբլը: Ինչ-որ մի պահի նկատեցի, որ բազմությունը բեմին չի նայում, այլ լրիվ հակառակ ուղղությամբ: Երաժշտություն էր հնչում, հայկական խրոխտ պարեղանակ, բեմի վրա ելույթ էր ունենում վաստակավոր կոլեկտիվ: Բազմությունը, սակայն, մեջքով դեպի բեմը ծափ էր զարկում ինքնամոռաց: Չէի հասկանում` ինչ է կատարվում, եւ ում են ծափ տալիս մարդիկ: Շարժվեցի նրանց հայացքների ուղղությամբ. հրապարակի կենտրոնում հարթակ էր բացված, եւ մի մարդ պարում էր մեջլիս դուրս եկած: Պարում էր` բեմից հնչող երաժշտության ներքո, մարդիկ ծափ էին տալիս նրան զուգահեռ: 50-ն անց տղամարդ էր` ճաղատ, բարակ սպիտակ բեղերով, հաստաբազուկ ու հայկական փորով: Ու պարում էր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ

Սեպտեմբեր 21, 2010

Լուր տարածվեց, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հայտարարությունների տախտակին նոր փաստաթուղթ է հայտնվել: Այն վերնագրված էր. «Ցուցակ` սեպտեմբեր ամսի 14-ից 30-ը դատապարտյալներին հեռախոսազանգերի տրամադրման»: Ստորագրված էր «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի կողմից` հենց սեպտեմբերի 14-ին: Իմ` Կոշ տեղափոխվելուց հետո սա հերթական նորամուծությունն է քրեակատարողական հիմնարկի կյանքում: Մինչ իմ այստեղ գալը Կոշի դատապարտյալները տաքսաֆոն-հեռախոսից օգտվել են որքան ուզեն, քանի անգամ ուզեն: Իմ հայտնվելուց հետո, սակայն, այս ասպարեզում բարդություններ են առաջ եկել, անհաղթահարելի բարդություններ:
Վերադառնալով ՔԿՀ պետի ստորագրած, կնքած, հաստատած ցուցակին, միանգամից ասեմ, որ այն ինձ շատ ուրախացրեց, քանի որ դրանում նշված էր, որ ես ամեն օր ժամը 12.00-12.15-ը կարող եմ զանգահարել «Կոշ» ՔԿՀ տաքսաֆոններից, որոնք հիմա գտնվում են հսկիչ անցագրային կետից անդին. մինչդեռ իմ` Կոշ գալու դրությամբ տեղադրված էին դատապարտյալների բնակելի գոտում` զոնում, այսինքն, դատապարտյալների համար մատչելի էին օրը 24 ժամ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

Սեպտեմբեր 17, 2010

Երբեմն չափազանց դժվար է արձանագրել` որտեղից եւ ինչու են մեկնարկում պրոցեսները եւ ինչպես են կանգ առնում: Մտածողության ձեւախեղումը համաճարակի պես մի բան է, բայց ինչպե՞ս կանգնեցնել այն:
Ալբեր Քամյուի «Ժանտախտի» մեջ համաճարակը սկսվեց անհայտ պատճառներով, եւ, մեծ հաշվով, դադարեց բոլորովին անսպասելի: Համաշխարհային նշանակության այդ վեպի արժեքը, սակայն, այն մարդիկ են, ովքեր ժանտախտի ժամանակ պայքարում են ժանտախտի դեմ, հստակ իմանալով, որ անզոր են նրա առաջ: Ի վերջո, ժանտախտը դադարում է, ու ոչ ոք չի կարող պարզաբանել, թե ինչպես:
Ժանտախտի ժամանակ ժանտախտի դեմ պայքարածները, սակայն, իրենց հաղթանակած են զգում ոչ թե այն պատճառով, որ գտել են բուժումը (վեպում այն չի էլ գտնվում), այլ որովհետեւ չեն տրվել ժանտախտին, չեն ընկրկել նրա առաջ, չնայած որեւէ կերպ պաշտպանված չէին նրանից:
Ամերիկյան, եթե չեմ սխալվում, համանուն ֆիլմը Դաստին Հոֆմանի անզուգական դերակատարմամբ, ի՛ր լուծումն է առաջարկում: Ժանտախտի դեմ պայքարի նրա տարբերակը ավելի հարձակվողական է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾ

Սեպտեմբեր 16, 2010

Ո՞վ է այնուամենայնիվ սեւազգեստ այն տիպաժը, որը, ինչպես տեսանք նախորդ գլխում, հսկայական ազդեցություն է գործել միջին հայաստանցու կերպարի եւ մտածողության ձեւավորման վրա: Այդ սեւազգեստը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Չնայած այդ աշխարհի մասին հազարավոր գրքեր են գրվել, այսուհանդերձ նրա միջին վիճակագրական ներկայացուցչի մասին ամբողջական պատկերացում չկա: Եւ ուրեմն` ո՞րն է միջինացված այդ կերպարի ապրելակերպի եւ մտածողության առանձնահատկությունը:
Հանցագործությունը, հանցանք գործելը նրա համար ապրելակերպ է, մասնագիտության պես մի բան, որ ձեռք է բերվել կյանքի, հանգամանքների բերումով: Նա իր ապրուստը վաստակում է ապօրինության, հանցանքի, գողության միջոցով, եւ սա նրա համար մշտական գործունեության տեսակ է: Ինչպես, օրինակ, լրագրողը որոշակի պարբերականությամբ հոդվածներ է գրում, հանցագործ աշխարհի միջին վիճակագրական ներկայացուցիչը որոշակի պարբերականությամբ հանցանք է գործում` գողություն, կողոպուտ: Համենայնդեպս` սրանք համարվում են գործունեության ամենանախընտրելի, «անշառ» տեսակները: Ինչպես լրագրողների մեջ կան տաղանդավոր եւ ոչ այնքան, այդպես էլ հանցաշխարհի ներկայացուցիչների մեջ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Սեպտեմբեր 15, 2010

Ավագ դուստրս` Մարիամը, տեսակցություններից մեկի ժամանակ ինձ հարց ուղղեց. թե բա` ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ այդքան սիրում սեւ զգեստներ հագնել: Խոսքը սգավորների մասին չէ, այլ ընդհանրապես` առօրյա կյանքում: Որտեղից է բխում սեւամետ այս ավանդույթը, այս մոդան: Այդ տեսակցության ժամանակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի եւ ի պատասխան դստերս հարցի` կարկամեցի: Նույնիսկ չկարողացա առաջ քաշել շատ թե քիչ տրամաբանական որեւէ վարկած: «Կոշ» ՔԿՀ-ում, ահա, ինձ թվաց, թե գտել եմ դստերս հարցի պատասխանը:
Երբ մարդը մեկուսարանում է եւ դեռեւս գտնվում է դատապարտյալի կարգավիճակում, կարող է կրել ցանկացած հագուստ` իր նախընտրությամբ: Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութ տեղափոխվելուս օրը սպիտակ շապիկով էի, սպիտակ գծերով սպորտային շալվարով: «Կոշ» ՔԿՀ ներկայացուցիչները, սակայն, մեզ ընդունելուն պես առաջարկեցին հանձնել այդօրինակ հագուստը եւ հատկացրին դատապարտյալի միասնական նմուշի սեւ հագուստ: Դատապարտյալին թույլատրելի է միայն սեւ հագուստ հագնել, եւ առաջին հայացքից ոչ այնքան ցայտուն այդ փաստը առանձնահատուկ կերպով ընդգծվում է առավոտյան եւ երեկոյան հաշվառումների ժամանակ, երբ սեւ հագած մարդկային զանգվածը դուրս է գալիս հանրակացարաններից եւ մեկտեղվում շարահրապարակի` պլացի վրա: Հաշվառում անունն իսկ հուշում է արդեն, որ միջոցառման նպատակը դատապարտյալներին հաշվառելն է` պարզելու համար` տե՞ղն է նրանց թիվը, թե՞ ոչ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. WELCOME TO KOSH!

Սեպտեմբեր 14, 2010

ՔԿՀՔննչական մեկուսարանից ուղղիչ հիմնարկ տեղափոխված, այսինքն` կալանավորից դատապարտյալ դարձած ցանկացած մարդու մի պահ թվում է, թե ազատության մեջ է հայտնվել: Այսպիսի զգացողություն ես էլ ունեցա` Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութում հայտնվելով: Շուրջ յոթ ամիս անց եմ կացրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` 7.5 քառակուսի մետրանոց խցում, «Նուբարաշենի» խուցը, որտեղ բնակվում էինք 3 հոգով, 24 քառակուսի մետր էր:
Կոշի գաղութում դատապարտյալների բնակելի գոտին շուրջ երեք հեկտար տարածք ունի, այդ երեք հեկտարի վրա` 11 շինություն: Դատապարտյալների հիմնական մասը բնակվում է երեք հանրակացարանային շենքերում, որոնցից յուրաքանչյուրը եռահարկ է եւ իր անունն ունի «Կոշ» ՔԿՀ բառապաշարում: Շենքերից մեկն անվանում են «քարի բարաք»` ըստ ամենայնի այն պատճառով, որ ժամանակին այստեղ բնակվել են գաղութին կից քարհանքում աշխատող դատապարտյալները: Ներկայումս քարհանքը, իհարկե, չի գործում` համենայնդեպս «Կոշ» ՔԿՀ կազմում:
Հաջորդը «սանչաստի բարաքն» է, որն այսպես կոչվում է, որովհետեւ գտնվում է միհարկանի բուժմասի կողքին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Սեպտեմբեր 13, 2010

Երբ նախօրեին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումից հանեց «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը, պարզվեց, որ դա Հայաստանի խոշոր դիվանագիտական հաղթանակն է: Այս մասին հայտարարեց մեկը` ՀՀԿ-ից: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի թիվ մեկը հայտարարում էր, որ եթե այդ բանաձեւը ընդունվի ՄԱԿ-ում, մենք փաթթած կունենանք կատարելապես, որովհետեւ դրա արժեքը զրո է, այսինքն` այն ոչինչ չարժե եւ չի կարող ազդել մեզ վրա: Բայց երբ Ադրբեջանը ոչինչ չարժեցող այդ բանաձեւը հանեց ԳԱ քննարկումից, տեղի ունեցածը խիստ ազդեց իշխանական խոսնակների տրամադրության վրա, եւ ՀՀԿ-ից մեկը հայտարարեց, թե դա Ադրբեջանի կապիտուլյացիան է: Մինչդեռ Ադրբեջանը էշ պիտի լիներ նման պայմաններում վերը նկարագրված քայլը չանելու համար: Այդ բանաձեւի հիմնական նպատակը «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» փաստահավաք խումբ ուղարկելն էր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափալ-թափալ մեկնեցին Բաքու եւ Իլհամին ասացին, որ պատրաստ են փաստահավաք խումբը ուղարկել նույնիսկ առանց բանաձեւի ընդունման: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ …

Սեպտեմբեր 9, 2010

Ստորեւ ներկայացնում ենք եւս մեկ հարցուպատասխան www.nikol.am վեբկայքից:

ԱՐՏԱԿԻ ՀԱՐՑԸ - Բարեւներս, պարոն Փաշինյան. Դուք կարո՞ղ եք մի խորհուրդ տալ, թե ինչպես վարվել այնպիսի դեպքերում, որ հիմա կներկայացնեմ, նամանավանդ, որ նման դեպքեր Հայաստանում շատ-շատ են լինում: Իմ հորեղբոր տղան աշխատում է ոստիկանությունում, միջին պաշտոն է զբաղեցնում: Ընտրություններից առաջ վարչության պետը նրան կանչել էր ու ասել, որ եթե մեր գյուղում Սերժ Սարգսյանը չանցնի, իրա գլխին գործ կսարքեն ու կնստացնեն ( չեմ կասկածում, որ կանեին): Խեղճ մարդը ծնկաչոք բոլորին աղաչում էր, որ Սերժին ընտրեն: Իրա երեխաներին խղճալով (3 անչափահաս երեխա ունի) ես գնացել ու ընտրել եմ Սերժին, երբ որ ինձ համար Սերժը ավելի անընդունելի էր, քան Սուլթան Համիդը:

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ - Սիրելի Արտակ, Ձեր հարցը այնքան խոսուն է, որ կարելի է դրան պատասխանել լռությամբ: Ձեր նկարագրած մոտեցման մեջ է Հայաստանի դժբախտությունը այսօր եւ պատմության ողջ ընթացքում: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ ընտրակեղծարարները, սափրագլուխները եւ այսօրինակ տականքը տապակվում է Սերժ Սարգսյանի նկատմամբ տածած սիրո մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,