Արխիվ Օգոստոս, 2010

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Օգոստոս 31, 2010

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՈՐՈՇ

Օգոստոս 30, 2010

hhՀարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը դառնալո՞ւ է մի երկիր, որն ապրելու ամենանախընտրելի միջավայրն է սեփական քաղաքացիների համար, որտեղ մարդիկ ծնված լինելով` շարունակում են ապրել, ուսում ստանալ, գործունեություն ծավալել եւ ձեռք բերել բարեկեցություն: Այսօր Հայաստանը ոչ միայն այդպիսին չէ իրականում, այլեւ նրա այդպիսին դառնալը որպես նպատակ ձեւակերպված չէ հանրային գիտակցության մեջ: ՀՀ քաղաքացիների կացության վայրի իդեալը, այսինքն` այն միջավայրը, որտեղ իրենք երազում են ապրել, կամ անցյալում է թաքնված, կամ Հայաստանի սահմաններից դուրս:

«Գելափ»-ի հայտնի հարցումների համաձայն` Հայաստանից մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողների թիվը 39 տոկոս է, եւ սա ամենամեծ ցուցանիշն է ԱՊՀ տարածքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՅԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 23, 2010

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չհերքելով Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու` Ռուսաստանի մտադրությունը, փորձել է հանգստացնել հայ հանրությանը, ասելով, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն եւ նախատեսված են միայն տվյալ տարածքը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար. «(…) եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ»,-ասել է նա նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լավրովը այսպիսով փորձում է համոզել, որ Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որովհետեւ վաճառվող զինատեսակը հարձակողական նշանակություն չունի: Նման բացատրությունը, սակայն, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել: Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՊԻԿԸ

Օգոստոս 18, 2010

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

Գոյություն ունի քաղաքական գործունեության պիկ` գագաթ հասկացություն: Այսպես բնորոշվում է ամենաբարձր կետը, որին գործունեության ընթացքում հասնում է քաղաքական գործիչը: Մեկի համար պիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակն է, մյուսի համար` երկրի նախագահ դառնալը, երրորդի համար` նախարարի կամ պատգամավորի կարգավիճակը, չորրորդի համար էլ` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը: Պիկի առանձնահատկությունն այն է, որ այլեւս չի գերազանցվում, այսինքն այդ կետին հասած քաղաքական գործչի կարիերան սկսում է անկում ապրել եւ ավելի բարձր ցուցանիշներ այլեւս երբեք չի արձանագրում: Այս պրոցեսի հաշվարկման կոնկրետ բանաձեւեր չկան, եւ քաղաքական գործունեության պիկը խիստ անհատական ցուցանիշ է: Վահան Շիրխանյանն, օրինակ, չնայած նախկինում նախարար է եղել, համակարգող նախարար, քաղաքական գործունեության պիկին հասավ երկուշաբթի օրը, վաղ առավոտյան: Այդ պահին նրա քաղաքական գործունեությունը լրումին հասավ, եւ նա կատարեց քաղաքական առաքելությունը` հայտարարեց Հայ ազգային կոգրեսից դուրս գալու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄՏՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա:

Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Օգոստոս 12, 2010

ltp-sd-azswww.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Արթուր. իմ վեբկայքի բացումից ի վեր «կոնկրետ, երբ է լինելու իշխանափողությունը» հարցին պատասխանել եմ մի քանի անգամ: Այդ պատասխանները տեղադրված են իմ կայքում եւ, եթե ձեզ դժվար չէ, խնդրում եմ ծանոթացեք այդ գրությունների բովանդակությանը: Իսկ ձեր հարցին ի պատասխան` կխոսեմ ոչ թե այն մասին, որ արդեն խոսել եմ, այլ կփորձեմ հարցին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից: Հայաստանյան որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՍԵՅՐԱՆ/ՍՈՒՐՈ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոս 11, 2010

surik1Հայ հանրությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց: Զորակոչային տարիքի զավակներ կամ բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողները զանգահարում են իրար եւ շնորհավորում: Կարճ ասած, խնդալի տոն է Հայաստանում, քանի որ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ հավաստիացել, որ վերջինս ցավում է բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ ամեն ինչ անելու է, որ լավ լինի: Սուրենյանցը հավատացել է նախարարին, քանի որ, ինչպես ինքն է ասում, Օհանյանը հստակ կամք ցուցաբերեց: Հանրությանը ահա միայն էս մոմենտը այնքան էլ պարզ չէ, եւ դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչպես է Պնախարարը ցուցաբերել այդ կամքը Սուրենյանցի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Օհանյան-Սուրենյանց գագաթաժողովի լեյտմոտիվը հասկանալի է. իշխանությանը մի ընդդիմադիր է պետք եղել, որ կոտրի Չայլու, Չինարի, Մարտունի եռադեպի նկատմամբ ձեւավորված սուպերբացասական եւ այդ բացասականության մեջ միասնական հանրային կարծիքը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ` ՖՈՐՊՈՍՏԻ ԴԻՄԱՑ

Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը, որով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարման լիազորություններ են տրվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 5, 2010

www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԹՈՒՐՔԻ ՋՐԱՂԱՑԻ ՖԵՆՈՄԵՆԸ

«Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» դասական խոսքը ժամանակ առ ժամանակ նյութական արտահայտություն է ստանում Հայաստանում: Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ հանրային բուռն քննարկումներն ըստ այդմ նոր կորով են հաղորդել պրոֆեսիոնալ հայրենասերներին: Նրանք սկսել են աղաղակել, որ Չայլուի, Չինարիի, Մարտունիի միջադեպերի կապակցությամբ բանակը քննադատողները ազգային դավաճանություն են գործում: Այսօրինակ պնդումների հեղինակների տրամաբանությամբ փաստորեն դավաճանություն չգործելու միակ տարբերակը լռելն ու համակերպվելն է մնում այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք ոչ կանոնակարգային հարաբերություններն են բանակում, ինքնասպոնթյուն որակվող սպանությունները, հայ զինվորի որդնած դիակների «առաքումը» ծնողներին: Պրոֆեսիոնալ հայրենասերների ձայնը տաք տեղից է դուրս գալիս. նրանց բալեքին չեն խոշտանգում, ջարդուփշուր չեն անում, կյանքից չեն զրկում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՕԼԻԳԱՐԽԸ ՆԱԵՎ ՃԱԿՆԴԵՂԱԳՈՐԾ Է

Օգոստոս 4, 2010

Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմնի` ԽՄԿԿ համագումարի լրակազմը, այսինքն` պատվիրակներին, հավաքում էին կթվորուհիներից, ճակնդեղագործներից, խառատներից, քարտաշներից: Վերջիններս համագումարներում ձեռք բարձրացնողի ու ծափ տվողի դերակատարում ունեին եւ հիմնականում չէին էլ հասկանում, թե ինչի օգտին էին քվեարկում եւ ինչի համար էին ծափ տալիս: Նման համագումարներ ուղղորդելու համար երեք-չորս գրագետ պատվիրակները, որ կարող էին ներքեւից, այսինքն` ոչ նախագահությունից խոսել, բավարար էին: Այսպիսով, կթվորուհի-ճակնդեղագործները ապահովում էին Խորհրդային Միության կայունությունը եւ հանդիսանում Կոմունիստական կուսակցության անխոս հենարանը, որը միշտ եւ ամեն ինչում համաձայն էր հարազատ կուսակցության հետ: Երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գիտակները պնդում էին, թե վերականգնվում են խորհրդային կառավարման վատագույն ավանդույթները, շատերը դա չափազանցություն էին համարում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՍԿ Ո՞Վ Է ՑԱՎԻ ՏԵՐԸ

Հայոց բանակՀայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,