ՊՐՈՑԵՍԻ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Հայաստանի ավանդական, հասարակական-քաղաքական միտքը երբեմն ապշեցնում է իր կարճությամբ: Ընդ որում, կարճությունը շատ դեպքերում պետք է հասկանալ բառիս բուն իմաստով, որովհետեւ իրադարձությունների շուրջ դատողություններ անելիս հայտնի գլուխները երբեմն ի վիճակի չեն լինում տվյալ կետից առաջ կամ հետ նայել, կամ էլ այդօրինակ հայեցման շառավիղն անհավատալիորեն կարճ է` չգոյության աստիճան: Այս իրողությունը վերստին ակնհայտ դարձավ Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի եռյակի վերջին հայտարարությունից հետո, երբ հայտնի եւ անհայտ շրջանակներ կրկին ու կրկին Հայ ազգային կոնգրեսին մեղադրեցին այն բանում, թե վերջինս հոռետեսական լույսի ներքո էր ներկայացնում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, ահազանգում ազատագրված տարածքների (անհամաչափ) վերադարձի հնարավորության մասին: Մինչդեռ այդ տարածքները ինչպես եղել, այնպես էլ շարունակում են մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո: Կարդալ շարունակությունը …


