Արխիվ Հուլիս, 2010

Նիկոլի պատասխանը Շանթի հարցին

Հուլիս 29, 2010

www.nikol.am կայքի այցելու Շանթը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ճի՞շտ է, որ ԿԳԲ-ն ձեզանից հայկական Սահակաշվիլի է պատրաստում: Կարո՞ղ եք միարժեքորեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Շանթ. նախ ասեմ, որ Սահակաշվիլիի օրինակը ինձ համար այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ չի կարելի Վրաստանի նման պետության ղեկին հայտնվել եւ հակամարտության քաղաքականություն վարել այնպիսի մի հարեւանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Այդ քաղաքականության հետեւանքները Վրաստանը դեռ երկար չի կարողանալու հաղթահարել: Այնպես որ, եթե ձեր ասած ԿԳԲ-ն ինձնից ինչ-որ հայկական երեւույթ է պատրաստում, երեւի ծանոթ-մանոթ մեջ գցենք, որ ուրիշ տարբերակ ընտրի: :) Իսկ ընդհանրապես, ձեր առաջադրած հարցի նման հարցեր կարելի է ձեւակերպել հարյուրներով: Վերջին տարիներին ես իմ մասին տասնյակ խոսակցություններ եմ լսել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՀԱՐՑԻՆ

Հարց Քանաքեռցուց - Նիկոլ ջան, բարի օր քեզ ու մեզ, բոլորիս ազատություն եմ ցանկանում: Թող հարցս տարօրինակ չթվա. ո՞վ է քո համար Պինոչետը, կամ նրան որպես պատմական դեմք ինչպե՞ս կնկարագրես:

Նիկոլի պատասխանը - Սիրելի քանաքեռցի. Պինոչետը ինձ համար հանցագործ է եւ մարդասպան: Չկա ավելի մեծ հանցանք, քան, իբր պետական որեւէ շահի պատճառաբանությամբ, այդ նույն պետության քաղաքացիների կոտորածը:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆԻ ՀԱՐՑԻՆ

Հուլիս 29, 2010

Վահագնի հարցը - Բարեւ իմ կողմից սիրված և հարգված, անաչառ լրագրող Նիկոլ: Ուզում եմ մի հարց տալ: Ես ՀԱԿ-ի անդամ եմ ու ընդունում եմ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը, բայց Նիկոլ ջան կարամ ասեմ` մեր նման մտածող մարդիկ քիչ են, եթե շատ լինեինք մենք շատ շուտ ավազակապետության ավարտը կտայինք: Ի՞նչ կարծիքի ես` նախ մենք պետք է աշխատենք հասարակության վրա՞:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն, Հայաստանի բնակչության 90 տոկոսը հայացքներով ընդդիմադիր է. այս իմաստով մեզ նման մտածողները շատ են: Շատ ավելի քիչ են մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենցից ինչ-որ բան կախված է, որ իրենք ինչ-որ բան կարող են փոխել: Իսկ մարդկանց առավել մեծ մի հատվածը որեւէ բան փոխելու հնարավորության վերաբերյալ հավատ ձեռք է բերում կոնկրետ իրադարձությունների համատեքստում, երբ քաղաքական ընդդիմության ակտիվությունը հասնում է պիկերի: Մնացած ժամանակներում մարդիկ դառնում են իներտ, հուսահատ եւ չարացած: Ամփոփելով ասեմ, որ իմ կարծիքով մեզ նման մտածողները շատ են, շատ-շատ: Եվ այդ մարդկանց մեծամասնությունը համապատասխան քաղաքացիական դիրքորոշում դրսեւորվելու համար պահի են սպասում, վճռական պահի: Եվ քաղաքական ընդդիմության խնդիրը այդ պահը հասունացնելն է, եւ այդ ժամանակ մեզ նման մտածողները կբացահայտվեն երկրաչափական պրոգրեսիայով: Ինչ վերաբերվում է հասարակության հետ աշխատանքին, ես համաձայն եմ ձեզ հետ եւ հասարակության հետ աշխատանքը հենց ինքը քաղաքական գործունեությունն է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վահագն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

homelogoՀայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄՈՅԻ ՀԱՐՑԻՆ

Հուլիս 27, 2010

Հարց Համոյից - Նիկոլ ջան, չե՞ս զգում , որ էս վերջին հոդվածներում զգացվում է քո՝ Կոշում նստելը: Հոդվածներդ դարձել են մի տեսակ գողական ռեպլիկներով, բառապաշարով հագեցած: Հարգանքներով՝ քեզ շատ սիրող, հարգող Համո:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համո. այն, որ Կոշի գաղութում եմ` օբյեկտիվ իրականություն է, եւ ես «Հայլուրը» չեմ, որ կապ չունենամ օբյեկտիվ իրականության հետ, մանավանդ, որ Հայաստանում կան երեւույթներ, որ ձեր նկատած բառապաշարով ավելի դիպուկ են բնորոշվում: Այսպիսով, ոչ թե իմ գտնվելու վայրն է կանխորոշում տվյալ պահի իմ բառապաշարը, այլ հենց ինքը՝ ասելիքը: Ամեն ասելիք իր բառապաշարն ունի, եւ ես չեմ խուսափում ասելիքը ասել այնպես, ինչպես այն կա` իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ: Այս մոտեցումը ինձ համար կարեւոր է եղել Կոշից առաջ, կարեւոր է Կոշում եւ կարեւոր կլինի Կոշից հետո` գրավոր խոսքի իմաստով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Համո:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

kosova2Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏՐԴԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Հուլիս 23, 2010

Նիկոլ Փաշինյան. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տրդատ. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

pakughiՀայաստանի դրության բազմակողմանի վերլուծությունը հանգեցնում է պարզագույն մի եզրակացության. փակուղի: Ընթացիկ ժամանակաշրջանն էլ կարեւոր է նրանով, որ մի տեսակ ընդգծում է փակուղային վիճակը: Ընդ որում, սա չի վերաբերում զգայական կամ հոգեբանական ոլորտին. փակուղու առաջ են հայտնվել հայաստանյան օրակարգի բոլոր հարցերը: Հայ-թուրքական հարաբերությունները հստակ եւ երկաթյա փակուղու առաջ են, եւ եթե անգամ սեպտեմբերին սահմանը ժամանակավորապես բացվի, դա ընդամենը կնշանակի, որ մի քանի հոգի անցան փակուղու տակով եւ հետ դարձան:

Փակուղային զգացողություն է առաջացնում նաեւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, եւ ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ կոնկրետ լուծումներ չգտնվեն` փակուղին այստեղ էլ շատ շոշափելի է դառնալու: Փակուղային է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը: Պարզից էլ պարզ է, որ կառավարությունը չգիտի` ինչ անել տնտեսության հետ: Առայժմ տնտեսության մեջ գործում է պարզագույն մի սխեմա` վարկեր վերցնել, բաժանել օլիգարխներին, որ սրանք իրավիճակը տեղերում պահեն վերահսկողության տակ, մինչեւ կվերականգնվեն տրանսֆերային երբեմնի հոսքերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՉԸԽԿԸԼԸ ՓԱԿ, ՉԸԽԿԸԼԸ ԲԱՑ

Հուլիս 21, 2010

Մարտի 1, Մյասնիկյանի արձանի դիմացՉնայած իշխանությունները մարիշբոզիկյանական նմուշների բերանով դեռ 2009 թվականի վերջին են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, հենց իշխանությունների ներկայացուցիչները շաբաթը մի քանի անգամ` ի վերջո չեն դիմանում եւ սկսում են խոսել ու խոսել Մարտի 1-ի մասին: Սա նման է մի վիճակի, երբ ինչ-որ ուժեղ մի դեմք ձեռքը խփում է սեղանին, հայտարարում` վերջ` թեման փակված է, այդ թեմայով այլեւս չենք խոսում, դուռը շրխկացնում, դուրս է գալիս, մեկ էլ հինգ րոպեից կոկոշ գլուխը դռան արանքից ներս է մտցնում եւ վնգստում. «Բա լա՞վ էր, որ դու ինձ ասում էիր մոնղոլ-թաթար, կամ էլ` Սերժանտ ու Ռոբոտ: Բա լավ է՞ր»: Հիմա էս հանրապետադաշնակցական իշխանավորներն են. մեկ էլ կտեսնես գլուխները տելեւիզրի ծակից դուրս են հանում ու սկսում. «Բա լա՞վ էր, որ դուք ասում էիք քար եւ փայտ վերցրեք` ինքնապաշտպանության համար»:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Հուլիս 20, 2010

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում հերթական անգամ ընդգծեց, թե Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է տեսնում Հայաստանի ստրատեգիական զարգացման բանալին: Սրանում որեւէ նորություն չկա: Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը երկակի տպավորություն է թողնում մեկ ուրիշ հարցի կապակցությամբ. ի՞նչ է նա ակնկալում, որ գործող իշխանություննե՞րը լուծում տան այդ հարցերին: Այն որ Հայ ազգային կոնգրեսը երբեք էլ չի ցանկացել ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ծանրացնել ՀՀ գործող իշխանության վիճակը` հայտնի է դեռ 2008 թվականի հոկտեմբերից, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց` ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման կապակցությամբ: ՀՀՇ համագումարում ունեցած ելույթում, սակայն, այս իմաստով նոր շեշտադրումներ ի հայտ եկան:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ԳՈՆԵ ԼԱՉԻՆԸ ՄԻ~ ԶԻՋԻՐ»

Հայ-թուրքական արձանագրություններԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով. սա այն կազմն է, որ, ըստ հաղորդագրությունների, հունիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում քննարկելու է Ղարաբաղի հարցը: Պաշտոնյաների ցանկի ընթերցումն իսկ մեզ մտքով տանում է հոկտեմբերտասյան Ցյուրիխ, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Այդ ժամանակ նրանց թիկունքին կանգնած էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, միջնորդ երկիր Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: Ալմաթիում վերջինիս դերակատարումը ստանձնում է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԻՍԿ Ո՞ՒՐ ԷՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 2008 Թ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Հուլիս 13, 2010

raffiՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը հրաժարականի պահից փորձաքար է դարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու փորձ արած ցանկացած գործչի եւ քաղաքական կուսակցության համար: Այսօր, ահա, երբ ներքաղաքական կյանքում բազմաթիվ դիմակներ պատռված են, Սերժ Սարգսյանի հաճախորդների մեծամասնությունը` բացահայտված, կարող ենք արձանագրել, որ Քոչարյանական իշխանության տարիներին ընդդիմադիր աշխատած այդ մարդիկ նոմինալ առումով իրենց ընդդիմադիր հայտարարելով Քոչարյան-Սարգսյան զույգին, հրապարակային ելույթներում ավելի շատ եւ գերակշռող մասով ընդդիմադիր են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացած է եղել ակտիվ քաղաքական գործունեությունից: Հիշենք թեկուզ Արտաշես Գեղամյանին եւ իր շքախմբին, Վազգեն Մանուկյանին եւ իր շքախմբին` Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Արթուր Բաղդասարյանին եւ իր շքախմբին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ` ԵՎ ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ

Հուլիս 11, 2010

ombudsՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տաղանդավոր տղա է: Էս վերջերս մտածում եմ, որ երբ նա բարով-խերով մի 140-150 տարեկան դառնա ու հոգին ավանդի Բարձրյալին, նրա ուղեղը պետք է պահել մի 3 լիտրանոց ֆորմալինի բանկայում ու դնել Լենինի արձանի տեղում: Դե հասկանալի է` բանկայի գլխին նավես-բան կսարքվի, որ ուղեղը չլխկի արեւի ճառագայթների տակ, եւ սերունդները ուշադիր ու ակնդետ կնայեն այդ բանկային` հասկանալու համար, թե ինչպես են երկրիս երեսին ծնվում անհեթեթ մտքերը: Նախորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Հարությունյանը արձանագրեց, «որ մամուլի ազատության բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել, մասնավորապես` լրագրողները ենթարկվում են բռնությունների, եւ մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՄ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

Պատահաբար տեղեկացա, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողուհու եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի է ունեցել մի հեռախոսային խոսակցություն` այն բանից հետո, երբ լրագրողը նյութ պատրաստելու համար փորձել է տեղեկատվություն ճշտել Հայրապետյանից: Ստորեւ ներկայացնում ենք խոսակցության մի հատվածն ամբողջությամբ.

Լրագրող - «Հայկական ժամանակից» է: 

Ռուբեն Հայրապետյան - Ուշադիր լսում եմ, ասեք:

Լրագրող - Ես ուղղակի աղջիկ ասացի, պետք ա տղա ասեի, ձեր տղան…

Ռ.Հ.- Աղջիկ ջան, դու կարող ա՞ հոգեկան հիվանդ ես:

Լրագրող -Պարոն Հայրապետյան, ուզում եմ ճշտել` ձեր տղան դիմո՞րդ է, էս տարի դիմե՞լ է բուհ ու 20 է ստացել:

Ռ.Հ. - Չէ, աղջիկ ջան, իմ տղան քննություն չի տվել, ի՞նչ ես ուզում: Ասենք թե, իմ տղան ա, ի՞նչ ա, ուզածդ ի՞նչ ա:

Լրագրող - Ուզում էի ճշտեիք` կամ հաստատեիք, կամ հերքեիք:

Ռ.Հ. - Կարող ա՞ դու ուզում ես տղայիցս հղիանաս:

Լրագրող- Ապուշ ես, է…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

«ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

Հուլիս 6, 2010

hillary clinton

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

Չգիտեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ձեզ ինչ ասաց, բայց ինձ դզել է մի ուրիշ ձեւի: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը բարձրացրել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հարցը, ասել է, որ այդ օրենքը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ չի ապահովում բազմակարծությունը եթերում: Սերժ Սարգսյանն էլ, թե բա` դա հա՞րց է, կբարեփոխենք օրենքը: Ու հիմա Քլինթոնը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած զրույցի էդ հատվածը համարում է կարեւորագույն ձեռքբերում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,