ՀՀ ոստիկանությունը ի վերջո հրապարակեց իր ունեցած «սարսափազդու» կադրերը, որտեղ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը` ոստիկանության վարկածով «բռնություն է գործադրում» ոստիկանության մի աշխատակցի նկատմամբ: Կադրում մենք տեսնում ենք թե ինչպես մի ձեռքը վեր բարձրանալով դիպչում է մի ոստիկանի գլխարկի եւ գլխարկը սրա գլխից թռչում է: Ես նույնիսկ չեմ պատրաստվում իրավական քննարկման ենթարկել դրվագը, որովհետեւ տվյալ պահին Անի Գեւորգյանի դիմաց կանգնած ոստիկանները հանցագործներ են, որոնք սեփական ոտքերի տակ են գցել ՀՀ քաղաքացու իրավունքը, եւ նրան թույլ չեն տալիս քայլել կամ բողոքի ակցիա իրականացնել սեփական քաղաքում, այն դեպքում երբ այդ իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական, Հեղափոխություն
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տարիներ առաջ, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, նիստերից մեկի մեկնարկին սգո պսակ դրեց Ազգային ժողովի ամբիոնի առաջ, եւ հայտարարեց Հայաստանում պառլամենտարիզմի մահվան մասին: Նմանօրինակ մի ակցիայի կարիք էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի, որովհետեւ նախորդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ տարածած հաղորդագրությամբ oմբուդսմենի գրասենյակը մեռավ: Մեծ հաշվով այն երբեք կենդանի չի էլ եղել, այլ ստեղծման օրից գտնվել է տեւական հոգեւարքի մեջ: Նախօրեին տեղի ունեցածը, սակայն, արտառոց է անգամ մեռելածին այդ գրասենյակի համար: Խնդրո առարկա հաղորդագրությունը, հիշեցնեմ, սկսվում էր հասարակական կարգը խախտող գործողություններից զերծ մնալու, այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը պահպանելու եւ հարգելու ՀՀ քաղաքացիներին ուղղված հորդորով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Խմբագրական, մարդու իրավունքներ, Սահմանադրություն
Թուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Թուրքիա, Խմբագրական