Արխիվ Մայիս, 2010

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈՒԶԱՆՆԱՅԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 31, 2010

Եվա ՌիվասՌուզաննայի հարցը - Հարգելի Նիկոլ, սպասում էինք, որ գոնե այս տարի Հայաստանը կհաղթի «Եվրատեսիլում»: Ոնց որ թե սրա համար բավական աշխատանք էր տարված: Ինչո՞ւ ձեր կարծիքով «Եվրատեսիլը» նման ելք ունեցավ Հայաստանի համար:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Ռուզաննա. իմ կարծիքով «Եվրատեսիլի» մրցույթում հաղթեց այն մասնակիցը, որը կարողացավ բեմի վրա զերծ մնալ արհեստականությունից, ով չէր ուզում ունկնդրին, հեռուստադիտողին համոզել, որ ինքը ավելին է, քան կա իրականում, ով գնացել էր Օսլո, Եվրոպային եւ աշխարհին ասելու, որ ինքը սիրահարված է: Նա բեմից ասում էր, որ իր համար այս աշխարհում գոյություն չունի ոչինչ, բացի իրենից եւ իր սիրեցյալից, հանուն որի ինքը պատրաստ է ամեն ինչի` նույնիսկ մանիկյուր եւ պեդիկյուր անել, ինչն անել չի սիրում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ RUBEN-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 31, 2010

ՀԱԿ հանրահավաքRuben-ի հարցը - Բարև Ձեզ իմ շատ սիրելի պրն. Փաշինյան։ Ասեմ , որ Ձեր հոդվածները համարյա 99% ով կարդում եմ, աշխատում եմ բաց չթողնել, այսպես ասած՝ «հետեւում» եմ Ձեզ։ Պրն. Փաշինյան, հարցս հետեւյալն է. իշխանությունները ահագին ժամանակ, մոտ տարի ու կես չէին արտոնում ընդդիմության հանրահավաքները` Մարտի 1-ից հետո։ Այժմ, երբ նրանք գրեթե միշտ թույլ են տալիս, ի՞նչ է սա նշանակում, որ ՀԱԿ-ի հանրահավաքներից այլեւս իշխանությունները չե՞ն վախենում, որ ՀԱԿ-ը այլեւս ռեալ ուժ չի՞ ներկայացնում, թե՞ կան ուրիշ պատճառներ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։ Առողջ եղեք իմ սիրելի Նիկոլ…

Նիկոլի պաատասխանը - Սիրելի Ռուբեն. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ…

Մայիս 28, 2010

Հայաստանի Հանրապետության գերբը1918 թվականի մայիսի 28-ին, շուրջ 700-ամյա ընդմիջումից հետո, երկիր մոլորակի վրա կրկին Հայաստան անունով պետություն հիմնադրվեց: Հիմա, երբ հետադարձ հայացքով քննում ես այդ իրադարձությունը, դա, իսկապես, անհավանական հրաշք է թվում: Ինչպե՞ս, այդ ինչպես 700 տարվա քայքայում ու քաոս, կոտորածներ ու ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պետություն հռչակելու, եւ այդ իրավունքը պաշտպանելու ուժ գտավ իր մեջ: Ի՞նչն էր այդ ուժի աղբյուրը, որտեղից էր այն բխում: Պատմական եւ պատմագիտական բացատրությունները ինձ բավարար չեն թվում, Առաջին Հանրապետությունը իմ մտապատկերում վաղուց ամեն ինչ կորցրած ժողովրդին տրված հրաշափառ հնարավորություն է, աստվածային շնորհ: Մենք բոլորս Առաջին հանրապետության, նրա հիմնադիր հայրերի, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի զինվորների զավակներն ենք: Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, Հայաստանը ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետության կարգավիճակ չէր ունենա, եւ ուրեմն 91-ին մենք չէինք ունենա անկախության վերանվաճման այդպիսի հնարավորություն, եւ լավագույն դեպքում կլինեինք չճանաչված հանրապետության կարգավիճակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՕՐԵՆՔ «Ա1+»-Ը ՉԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մայիս 27, 2010

Ա1+«Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերախմբագրված տարբերակին թեկուզ մակերեսային ծանոթանալով` կարելի է ասել, որ դա օրենք է իրական մրցույթները բացառելու, եւ նախքան մրցույթներ հայտարարելը կապուղիների ճակատագիրը որոշելու մասին: Այս պնդումը դժվար չէ ապացուցել: Օրենքի խմբագրված տարբերակի համաձայն, Երեւանում գործելու են 18 հեռուստաալիքներ` նախկին 22-ի փոխարեն: Այդ 18 ալիքներից երկուսը տրամադրվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Այսինքն, երկու կապուղիների ճակատագիրը սահմանված է օրենքով. նույնիսկ ձեւական մրցույթի մասին խոսելու կարիք չկա: Եւս հինգ կապուղի տրվելու է վերահեռարձակվող օտարերկրյա ալիքներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 27, 2010

Diego MilitoՀրանտ Այվազյանի հարցը - Ողջույն բարեկամ: Նիկոլ ջան, քեզ մի հարց եմ ուզում ուղղել, որը սպորտային մրցավեճի տրամաբանությամբ պիտի փորձեմ համապատասխանեցնել մեր ընդհանուր պայքարի տրամաբանությանը: Դու խոսում ես Մոուրինիոյի և Ինտերի հաղթանակի մասին և քեզ համարում, գոնե ՉԼ եզրափակիչ խաղում, նրանց երկրպագուն: Բայց մի բան ինձ մտահոգեց, երբ Մոուրինիոյի մարտավարությունը մի պահ տեղափոխեցի այսօրվա մեր պայքարի իրականություն և այն համեմատության մեջ տեսա երկրի մասին ունեցած և ունենալիք մեր պատկերացումների հետ: Բանն այն է, որ այսօրվա իշխանությունը “խաղում” է նույն տրամաբանությամբ, ինչպես որ խաղում է Մոուրինիոն` զուտ հաղթանակ, զուտ արդյունք, և այս առումով չի խորշում խաղալ հակաֆուտբոլ` թե մարզական, թե մարդկային, թե մոտիվացիայի առումով իր հաղթանակը ներկայում, տվյալ պահին օծելու համար: Ինձ անհոգի ֆուտբոլ կամ քաղաքականություն պետք չէ, եթե դա պիտի համարվի առաջընթացի կամ փոփոխության ուղի: Համենայն դեպս, ընտրություններում պարտվելիս ես գիտեմ, թե հանուն ինչի եմ պարտվում, հանուն Հայաստանի վեհ գաղափարի, հանուն ապագայի, որն ինքնանպատակ չէ և չի լինի երբեք: Եթե քեզ տեսնեիր Բավարիայի թեկուզ մի խաղացողի դերում և հանդիպեիր Մոուրինիոյի պաշտպանությանը, ինչպե՞ս կփորձեիր կոտրել այն հանուն ֆուտբոլի և ֆուտբոլի օրինակով՝ երկրի առաջընթացի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GEVORG MELOYAN-Ի ՆԱՄԱԿԻՆ

Gevorg Meloyan-ի նամակը - Hargeli Nikol , staca dzez uxxvac harcis patasxan@ , ev ankexc uraxaca vor hnaravorutyun uneca tekuz ays dzevov dzer het shpvelu. Hargeli Nikol hima voch te dzez harc em uxxum ayl aveli shat porcum em kisvel dzer het “chnayac shat-shat kuzenayi vor patasxaneq ays namakis evs ” es 1996 tvakanic unecel el hnaravorutyun stanalu Fransiai qaxaqaciutyun ev harmaravet aprel Fransiayum , bayc es chem arel da ev mnacel em Hayastanum, carayel em HAYKAKAN BANAKUM “QELBAJARUM.” zoracrveluc heto el chnayac djvarutyunneri aprel em Hayastanum, porcelov inch vor banov ogtakar linel hayreniqis, bayc 2008-i aprilic, naxkin namakums nshvac depqeric heto @ntaniqov heracel em Hayastanic ev aprum em Fransiaum, es ev @ntaniqis myus andamner@ erazum enq ayn orva masin vor veradarnanq hayreniq. Dzez cankanum em shutapuyt azatum , menq dzez shat sirum enq …

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գեւորգ, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ՀԱՐՑԻՆ

Hayk-ի հարցը - Barev hargarzhan Nikol. Misht hishum em zoravar Andraniki xosqer@ vor erb gluxd dnum es barcin.. Hima mi poqr haskanum em te inchi masin er asum Andranik@. Azatutyan mej mek-mek moranum es, mard@ fizakapes ev hogepes chi karox mshtapes larvac vichakum linel. Shat baner moracvum en ev vorosh cavot harcer el taqnvum en mer gitakcutyan mut ankyunnerum. Bayc du qez stipum es hishel. Hishoxutun ev ardaramtutun@ mez stipum e chhashtvel ayd ameni het. Nikol ankax ameninchic du ev ayn mardik ovqer anshahaxndir payqarel ev payqarum en xavari dem chen moracvum ev kstanan irenc erazac irakanutun. Es misht @ntercum em qo hodvacner inchpes naev patasxanner@ u inc aveli shat hetaqrqrum e harceri u patasxanneri vorakakan koxm@, es cankanum em kardal u zgal vorakakan ach. Hetaqrqir e imanal te duq bantum inch eq anum ayd uxxutyamb (or. inch grqer es kardum)? Harganqnerov Hayk.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. այս պահին իմ սեղանին մի քանի գրքեր կան. հիմա կարդում եմ Քսենոփոնի «Անաբասիսը»: Աշխատում եմ ժամանակը անիմաստ չվատնել: Հույս ունեմ ձեզ հուսախաբ չանել: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 26, 2010

Նիկոլ Փաշինյան. եկեղեցու դիմացLilit-ի հարցը - Hargeli Nikol, chek karcum vor mardik voronk masnakcum en mitingi irenc iravunkneri ev ardarutyan hamar karox en hiastapvel paykareluc? ays taptpukner@ karavarelov erkir@ miayn zbaxvac en talanelu erkir@ ev zhoxovrdin: nrank henc aynpes chen herana irenc atorneric, mardik arden hoknel en boloric ev chen havatum vochmekin, vor menk kaprenk normal ekrum: 1991 tvakanic minch aysor artagaxt@ sarunakvume, chavok mardik lkum en erkir@ zzvac anardarutyunic vor@ tirume erkrum: Dzer karcikov erb kga ayn or@ vor menk aprenk iskapes azat erkrum? shnorakalutyun.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլիթ. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB MARTIROSYAN-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 24, 2010

Hakob Martirosyan-ի հարցը - Nikol, es naxapes asem vor Dez hamarum em Hayastany amena azniv, ev amena hamarcak andsnavorutyun@. harc: Ete Gharabaxyan harcum aysorva Hayastany @ntrutyunner@ kextsac ev Mart-i 1-in “haxtanak” tarats karavarutyun@ Hayanpast lucum dsevakerpy, Duq knereq nranc?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Յարոսլավ Հաշեկի հերոս Յոզեֆ Շվեյկը ասում էր. «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»: Իսկ ընդհանրապես, եթե նկատել եք, Հայ ազգային կոնգրեսի` հաճախ քննադատության արժանացող մարտավարության նպատակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված չլինի ԼՂ հարցում ոչ խելամիտ եւ անշրջելի քայլեր անել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 24, 2010

«Քաղաքական բանտարկյալներ» ակցիա

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Edgar-ի հարցը - Nikol jan voxchuyn… Es aysor uzum em haytnem qez im qaxaqaciakan tesaket@. Hazar apsos vor du ev mer mnacac txaner@ aysor gtnvum en anazatutyan mej. Vorpes hh qaxaqaci` nexacac, zayracac ev hiastapvac em hay azgayin kongresi vordegrac qaxaqakanutyunic…. nman taktika hnaravor er vordegrel mi depqum ete chunenayinq qaxbantarkyalner…  pastoren durs e galis vor menq ter chenq kangnum mer txanerin… es aysor iravunq chunem hangist nstem hak-i grasenyakum, dinj dinj asulis tam ete mer @ndhanur gorci martikner@ qaxaqakan hayacqneri hamar datapartvac en….

1) hayastanum kan qaxbantarkyalner
2) hayastan@ gtnvum e social tntesakan kollapsi mej
3) hayastani artaqin qaxaqakanutyun@ krum e amotali partutyunner
4) hayastani qaxaqacin pashtpanvac che voch orenqov voch petutyan koxmic.

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TIGRAN-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 21, 2010

Փետրվարի 26, 2008. Ազատության հրապարակTigran-ի հարցը - Sireli Nikol , mi amis a, inch sksel em hetevel dzer hodvacnerin u Haykakan Jamanak tertin…. Ankexc asac erbek chei patkeracni, vor ksksem esqan atel mer karavarutyan@. Es havatum em, vor mi or es amen inch@ kpoxvi u hamozvac em, vor dranum mec der eq unenalu duq ev dzer hamaxohner@. es mi harc unem. im hamar anhaskanali a, te inch a uzum ani qocharyan@? Eli mtnelu a qaxaqakanutyun? Varchapet? Naxagah? ….? erb enq prcnelu dranic?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որեւէ մեկին ատել պետք չէ, պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, հասկանալ, որ մեզնից յուրաքանչյուրը «ներդրում» ունի այս իրավիճակի ձեւավորման հարցում եւ ուրեմն` նաեւ անելիք իրավիճակի հաղթահարման համար: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, նա ընդամենը մեկ բան է ուզում. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARAM M.-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 21, 2010

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Aram M-ի հարց - Sireli Nikol. Duq ardyoq havatum eq vor hnaravor e ays avazakapetutyan het payqarum ardyunqi hasnel arnc mardkayin zoheri? Nayev Dzez haytnum em eritasardutyan ajakcutyun@ yev maxtum shutapuyt azatum.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արամ. անկեղծ ասած չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Ձեր ձեւակերպած հարցին մոտիկ շեշտադրումներ հաճախ են հնչում, եւ ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է դրանց հեղինակների ուզածը: Նրանց զո՞հ է հարկավոր, եւ ինչո՞ւ է զոհի գաղափարը նրանց շեշտադրումներում առանցքային դեր կատարում: Քաղաքական այն պայքարի նպատակը, որի ջատագովն ու մասնակիցն եմ ես, այնպիսի հայրենիքի կերտումն է, որը չի փափագում սեփական զավակների արյունը: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

Ի ՎԵՐՋՈ ԵՐԲ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ

Մայիս 21, 2010

a1plus-tv-logo1Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այսօրինակ հանձնարարականներ քոչարյանասերժական վարչակազմը սկսեց իջեցնել «Ա1+»-ը փակելուց հետո: Երբ Հրանտ Թոխատյանի ղեկավարած «Շարմի» միջոցով «Ա1+»-ը փակեցին, վերջինիս կոլեկտիվը, բնականաբար, մասնակցելու էր մնացած հաճախականությունների համար մրցույթներին: Ու որպեսզի բոլոր այդ մրցույթներում «Ա1+»-ը «պարտվի»` ձեւավորվեցին նոր ընկերություններ, որոնք մի ուրիշ ձեւի ձգտում էին իրենց լուման ներդնել հայրենի հեռուստաեթերի զարգացման գործում: Նման տրյուկների գործադրմամբ իշխանությունները զբաղեցրեցին 22 հեռուստահաճախականություն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԹԱԳՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Մայիս 20, 2010

թագուհիԱյսպիսով` Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելու պրոցեսը ծավալվում է իր ողջ թափով: Ընդ որում` զուտ տեսականորեն այս խնդիրը լուծելու համար երկու քայլ է հարկավոր անել. անվստահություն հայտնել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այդ պաշտոնում նշանակման ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին: Նման օպերացիա իրագործելու համար հարկավոր է պարզ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, որը անվստահություն կհայտնի Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ նոր վարչապետի թեկնածու կառաջադրի: Հիշեցնեմ, որ գործող Սահմանադրությամբ նախագահը պարտավոր է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին վարչապետ նշանակել: Այն որ հենց այսպիսի սցենար է քննարկվում իշխանական միջանցքներում պարզից էլ պարզ է: Խնդիրն այն է, սակայն, թե որքանով խմորումները կհասնեն կոնկրետ գործողությունների: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,