Արխիվ Ապրիլ, 2010

ЭТО НАМ ДАЛИ 15 СУТОК!!!

Ապրիլ 10, 2010

politprisoners

«քաղբանտարկյալներ» (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ

Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

fidh-leaders

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի պատվիրակների երեւանյան ելույթները հօդս ցնդեցրին իշխանությունների այն հույսերը, թե միջազգային ասպարեզում «կառուցողական համագործակցության» դիմաց Արեւմուտքը մոռացության կտա 2008 թվականի տասը սպանությունների բացահայտման եւ քաղբանտարկյալների հարցը: Հիշեցնեմ` իշխանության ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, մինչդեռ այս օրերին տասը սպանությունների եւ քաղբանտարկյալների թեման կրկին հասավ գագաթնակետին: Այսպիսով, Մարտի 1-ի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ հաստատուն ձեւով խրված է ՀՀ իշխանությունների կոկորդին: Ու չնայած հարցի սրման առիթը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի ներկայացուցիչների ելույթներն են, բայց որ Մարտի 1-ը իշխանության կոկորդից ոչ ոք չի հանել, հասկանալի էր վերջին ամիսների պրոցեսների արդյունքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ. 07.04.2010

ПРОЦЕСС ПОШЕЛ!!!

Միխայիլ ԳորբաչովՉնայած այս մասին ոչ ոք չբարձրաձայնեց, բայց Հայ ազգային կոնգրեսի 2010 թվականի մարտի 1-ի հանրահավաքը կարեւոր հանգրվան դարձավ Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական կյանքում: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված հանրահավաքային դադարից ի վեր, իշխանական քարոզչությունը ներքաղաքական կյանքի մի դասավորություն էր նախագծում-նախապատրաստում, որը, նրանց պատկերացմամբ, իր մասին պետք է բարձրաձայներ հենց 2010 թվականի մարտի 1-ի արդյունքներով: Իհարկե, նախապես ոչ ոք ամսաթիվ չէր նշանակել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռեւս 2009 թվականի մայիսին կարելի էր կանխատեսել, որ 2010-ի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, եւ շատ հաշվարկների ենթատեքստում հենց այդ օրն էր դրված: Եւ ահա, 2008-ի աշնանից Համաժողովրդական շարժման մարելու, Հայ ազգային կոնգրեսի տապալվելու, մարտավարական եւ ռազմավարական սխալների, նոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության մասին լայնածավալ քարոզչության հեռահար թիրախը 2010 թվականի մարտի 1-ն էր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ/ WELCOME/ ДОБРО ПОЖАЛОВАТЬ

Ստեփան ՍաֆարյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իմ բարեկամ Ստեփան Սաֆարյանը նախօրեին հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը չարձագանքեն, այսինքն` չհամաձայնեն Կլոր սեղան ձեւավորելու` «Ժառանգության» կոչ-առաջարկին, ուրեմն «անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»: Այս դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» դեռեւս չի հաղթահարել իր հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների շոկը եւ անկանոն շարժումներ է անում, խոսում բաներ` առանց ասվածի իմաստը հասկանալու: Այն վայրերի ժարգոնում, որտեղ հիմա ես եմ գտնվում` սա կոչվում է «բըլթըցնել»: Եւ ուրեմն, Ստեփան Սաֆարյանի ասածից ստացվում է, որ եթե, ասենք, Հայ ազգային կոնգրեսը չհամաձայնի «Ժառանգության» առաջարկի հանգույն` առանց նախապայմանների Կլոր սեղանի շուրջ նստել ոչ միայն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», այլեւ կոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ի հետ, ուրեմն անկեղծ չէ իր հայտարարությունների մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԸՆԴԱՄԵՆԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

լուսանկարը` Telegraph Media Group-ի

լուսանկարը` Telegraph Media Group-ի

Մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի միանգամից երկու կայարաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կարող են դառնալ այն հերթական փաստարկը, որ Ռուսաստանի իշխանություններին կհամոզեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը անթույլատրելի է: Սա առավել հավանական է դառնում մանավանդ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են չեչեն ծայրահեղականները. մինչդեռ ռուսական պաշտոնական քարոզչությունը արդեն բավական երկար ժամանակ ազդարարում է չեչենական թնջուկի լուծման մասին: Իրականում ոչ միայն չեչենական թնջուկը լուծված չէ, այլեւ Հյուսիսային Կովկասը առաջվա նման վառոդի տակառ է հիշեցնում, որը կարող է պայթել ցանկացած պահի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,