Արխիվ Ապրիլ, 2010

ՄԻՋԻՆ ՄԵՆԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ապրիլ 30, 2010

Վահան ԽալաֆյանՎահան Խալաֆյանի հետ Չարենցավանի ոստիկանությունում տեղի ունեցածը կարող էր լինել ցանկացած այլ քաղաքացու հետ, ոստիկանության ցանկացած ուրիշ բաժնում: Եկեք խոստովանենք, որ մենք Վահանի մահվան մասին կարող էինք եւ տեղյակ չլինել, եթե նրա հարազատները այլ կտրվածքի մարդիկ լինեին: Համոզված եմ, այսօրինակ դեպքեր էլի են եղել, որոնք սակայն, փակվել են անաղմուկ, գեղական կարգով: Խնդիրն այն է, որ կատարվածը ամենեւին էլ կապված չէ ոստիկանության առանձին բաժնում տեղ գտած առանձին թերությունների հետ: Մի քանի գլոբալ խնդիրներ կանխորոշում են Հայաստանի ոստիկանությունում նմանատիպ դեպքերի հնարավորությունը: Առաջինը ոստիկանական եւ ընդհանրապես իրավապահ զանգվածի անգրագիտությունն է, ծայրահեղ անգրագիտությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VANIK-Ի ՀԱՐՑԻՆ

Vanik-ի հարցը - Bari voxjuynners, harge’li Nikol. Harcs arn4vum e nran, vor verjin jamanakners te’ @nnddimadir qaxaqakan shrjanaknerum, te’ @nddimadir shat kardacvox mamulum, te’ andzamb dzer koxmic sksvel e Hayastani vo4@ntir varjin 2 inqnahr4ak “naxagahneri” haytararutynneri, aycelutynneri lrjaguyn verlucutyun@, maknabanum@` dranic bxox bolor hetevanqnerov. Karcum em, nranq ev nranc haytararutyunner@ heru en qaxqakan-petakan bovandakutyunic u makardakic, bacardzak himnazurk en, hajax naev hakamardkayin u hakaestetik, isk nranc nkarner@ terterum uxxaki evs mek angam noxkanq en arajacnum. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏՅՈՄԻ ՀԱՐՑԻՆ

քվեարկությունԱրտյոմի հարցը - Պարոն Փաշինյան, դուք կարծո՞ւմ եք, որ կգա մի օր, որ մեր իշխանությունն ու ընդդիմությունը մի բռունցք կդառնան, ու մենք սովորականից ավելի արագ կգնանք դեպի ապագա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Ձեր հարցին պատասխանելուց առաջ ուզում եմ սահմանել, թե ինչ եմ հասկանում «իշխանություն» եւ «ընդդիմություն» ասելով: Իշխանությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում` ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում ստացել է ընտրողների վստահության քվեն եւ ձեւավորել քաղաքական մեծամասնություն: Ընդդիմությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում ստացել է ընտրողների ավելի պակաս թվով ձայներ, եւ քաղաքական մեծամասնության մաս չէ: Հայաստանում այսօր, այս իմաստով, չկա իշխանություն, եւ ուրեմն` չկա նաեւ ընդդիմություն: Հայաստանում կա ուժի, ապօրինության, մարդասպանների բանդաների միջոցով իշխանության լծակները զավթած հանցախումբ, եւ կա Սահմանադրական կարգի վերականգման համար պայքարող Համաժողովրդական շարժում, քաղաքացիական-քաղաքական շարժում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ

Ապրիլ 28, 2010

Dollar Արմեն Հարությունյան (օմբուդսման)Ինքս չեմ տեսել, բայց ընկերոջս հորեղբոր տղայի աներձագը, որ Մոնումենտի կարուսելներից մեկի մեխանիկն է, լսել է, թե ինչպես է զբոսայգու այցելուներից մեկը մյուսին պատմում, որ երբ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Նվեր Մնացականյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Մարդու իրավունքների պաշտպանը` դե Արմեն Հարությունյանը, խրոխտ պատասխանել է` իհարկե ոչ: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ մյուս ընկերոջս բաջանաղի հորքուրի ամուսինը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

YES, WE CAN PLAY ZILINA

Ապրիլ 27, 2010

Բարաք ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՎԱԽԵՐԻ ԱՐԳԱՍԻՔ

Ապրիլ 26, 2010

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

Իրավաբան Հրայր Թովմասյանը, որ սիրում է մեյդաններում ինքն իրեն «սահմանադրագետ» բարձր տիտղոսով պատվել, նախօրեին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում տարօրինակ մեկնաբանությամբ է հանդես եկել:

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը օրենսդրական փոփոխության նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է Ընտրական օրենսգրքում այսպիսի կետ ավելացնել. «Կուսակցական ցուցակներով ընտրված, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, թեկնածուների հասանելիք մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով` պարտադիր պատգամավորական գործունեության համար»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԵԼՔԸ

Ապրիլ 24, 2010

սերժիկ_գյուլՍերժ Սարգսյանի ապրիլքսաներկուսյան ուղերձը լսելուց գրեթե անմիջապես հետո գլխի ընկա, որ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, հայ-թուրքական սահմանը բացված չի եղել: Դատելով Սերժ Սարգսյանի ուղերձի բովանդակությունից` այսօր էլ բացված չէ հայ-թուրքական սահմանը, ինչը նշանակում է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, մենք չենք գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՇԱՐԺԻՐ, ՇԱՐԺԻՐ, ՇԱՐԺԻՐ ԹԱՇԿԻՆԱԿԴ…

Ապրիլ 22, 2010

Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ նորագույն քրեական ռազբորկաների մասնակիցները իրենց վրա կուսակցական կրծքանշաններ են սկսել կրել. ՏԵՑ-ի կռուգի հայտնի իրադարձություններից հետո կրիմինալը Հայաստանում ակտիվ «կուսակցական գործունեություն» է ծավալում: Այս է պատճառը, որ իշխանական կուսակցությունները Հայաստանում ավելի ու ավելի շատ են հանցավոր խմբավորումներ հիշեցնում: Ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա. եթե դիտարկենք իշխանական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները, մակերեսին կտեսնենք մեկ-երկու տառաճանաչ դեմքեր, որոնք իրականում ֆուտլյարի նշանակություն ունեն: Կուսակցական ողնաշարը կազմում են տարբեր բնույթի եւ տրամաչափի կրիմինալ դեմքերը, որոնց վրա էլ հենց հենվում են կուսակցական լիդերները, կուսակցական բոսերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՎ ՈՉ ՄԻ ՎԱՐՅԱՆՏ

Ապրիլ 21, 2010

Օբամա-ՄեդվեդեւԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՂՐՂԶԵՄ ԶՔԵԶ

Ապրիլ 20, 2010

Վահան Խալաֆյան«Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա պիջակը հանում ես, տակը մարդ չկա»: Դժվար է ասել` գիտի՞ այս ասացվածքը ՀՀ ոստիկանության պետ կոչվող Ալիկ Սարգսյանը, բայց որեւէ բան նրան չխանգարեց ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հանրությանը ստահոդ տեղեկություններ հաղորդել ոստիկանության Չարենցավանի բաժնում մահկանացուն կնքած Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին, եւ սեփական մունդիրին ամրացնել եւս մեկ գեներալական աստղ: Խալաֆյանի հոգեհանգստի օրը Սարգսյանի սուպերտոնական տրամադրությունը վկայությունն է այն բանի, որ ղրղզական սցենարը Հայաստանում ոչ միայն հնարավոր է, այլեւ հավանական, որովհետեւ ղրղզական սցենարներ կիրառվում են այն երկրներում, որտեղ մարդկանց հետ վերաբերվում են այնպես, ինչպես Վահան Խալաֆյանի հետ են վարվել, որտեղ Ալիկ Սարգսյանի նման ոստիկանապետեր կան, այնպիսի ոստիկանապետեր, որոնց բնորոշելու համար հարկավոր է ասել, որ ապրիլի 16-ը նրանց տոնն է, եւ այդ օրերին նրանք պառադի են դուրս գալիս: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆ ԽՈՐՈՎԱԾ. ՆԵՏԵՑ ՁՈՐԸ

սողանքԵրեւան-Իջեւան ավտոճանապարհի 117-րդ կիլոմետրում տեղի ունեցածը խորհելու հարուստ նյութ է տալիս երկրի վիճակի մասին: Խնդիրը միայն այն չէ, թե մի մայրուղի է անորոշ ժամանակով սողանքի ճարակ դարձել, թեկուզ ստրատեգիական նշանակության մայրուղի, խնդիրն այն է, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել: Հովք գյուղի մոտակայքում գտնվող սողանքը գոյություն ունի արդեն ավելի քան երեսուն տարի, բայց այս երեսուն տարիների ընթացքում ոչ մի անգամ նման բան չի եղել, որ ստրատեգիական նշանակության ճանապարհը, որը երկրի հյուսիսարեւելյան սահմանագլուխը կապում է մայրաքաղաքի հետ, ոչ եւս լինի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՈՍԻ՛Ր, ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԱՂԲՅՈՒՐ

Ապրիլ 15, 2010

Ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մեծագույն զարմանք ու տարակուսանք էր արտահայտում այն առիթով, որ, ինչպես ինքն էր նշում, որոշ հայաստանյան թերթեր ուղղակիորեն թարգմանում եւ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Նման քննադատություն իշխանամետ շատ թերթեր նույնպես հնչեցնում են, ժամանակ առ ժամանակ ոչ իշխանական մամուլին մեղադրելով այն բանում, որ նրանք ավելի շատ օգտվում են ադրբեջանական եւ թուրքական, քան հայկական աղբյուրներից: Հիշեցնում եմ` այս թեմային ինքը Սերժ Սարգսյանը անդրադարձել է ապրիլի 9-ին` Դիլիջանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հիմա եկեք վերցնենք ապրիլի 13-ի «Հայկական ժամանակ» օրաթերթը, եւ տեսնենք, թե ինչ է գրված առաջին էջին` Սերժ Սարգսյանի մեծ նկարի տակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ` ԱՆՀԱՄՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 14, 2010

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 6-ի ելույթին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի ջղաձիգ արձագանքը, որից հետո հանդես եկավ նաեւ Սերժ Սարգսյանը: Այս հեռակա խոսակցությունների մեջ բոլորը երկու կողմ են տեսել` Լեւոն Տեր-Պետրոսյան` մի կողմից եւ Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան` մյուս կողմից: Քոչարյանի եւ Սարգսյանի արած հայտարարությունների ուշադիր ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը նրանց միակ հասցեատերը չէ: Քոչարյանն ու Սարգսյանը կարծես իրար նույնպես մեսիջներ են հղել: Տեղի ունեցածը հենց այսպես պետք է գնահատել, եթե իհարկե, այդ մարդիկ հասկանում են իրենց ասածների իմաստն ու ենթատեքստերը: Չի բացառվում, որ չեն հասկանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Ապրիլ 13, 2010

Վերջին տարիներին ԱՊՀ տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր իշխանափոխությունները կապվել են Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի անվան հետ: Նման դեպքերում, ասվել է պարտադիր, որ այս կամ այն երկրում ամերիկացիները կամ ռուսները իշխանափոխություն արեցին: Այսօրինակ ձեւակերպումները, սակայն, չեն կարող իրականությունը պատկերել, որովհետեւ վրացական, ուկրաինական, ղրղզական, ռումինական, լեհական, չեխական, հայկական տիպի իշխանափոխությունները ժողովուրդներն են անում: Ուրիշ բան, որ ժողովրդական շարժումները եւ դրանց ընթացքը որոշակի կախում ունեն արտաքին քաղաքական զարգացումներից: Այս ամենը, սակայն, չի կարող արտաքին գործոնին առաջնային տեղ տալ ներքին քաղաքական հարցերում, որովհետեւ օրինական, լեգիտիմ, վստահելի իշխանություն ունեցող երկրում արտաքին ոչ մի գործոն չի կարող վճռորոշ, էական ազդեցություն ունենալ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՍԴ-ՈՒՄ. 09.04.2010

Ապրիլ 10, 2010