Արխիվ Մարտ, 2010

ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՉորս միլիարդ դոլարը, թերեւս, բավարար գումար է ոչ միայն Նամիբիայում ադամանդահանքեր ձեռք բերելու եւ բորենիների կենսակերպով բնական պայմաններում հիանալու, այլեւ պատմությունը hետին թվով սրբագրելու համար: Նման եզրակացության հիմքը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից արած այն հայտարարությունն է, թե իբր Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացից դուրս է մնացել ավելի վաղ, քան Քոչարյանը հայտնվել է Հայաստանի նախագահի աթոռին: Մինչդեռ նա Հայաստանի նախագահ կարգվեց միայն այն պրոցեսների հետեւանքով, որոնք ծայր առան 1997 թվականին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած առաջարկները ԼՂՀ իշխանությունների կողմից մերժվելուց հետո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Գագիկ ՇամշյանՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ապշեցուցիչ պատասխան տվեց: Երբ լրագրողը` տեղեկանալով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը պարզվել է` փորձել էր իմանալ նրա անունը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը հաստատել էր, որ հարձակումը գործել է ՀՀ ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության քննիչը, այդ քննիչի անունը Գագիկ է, իսկ ազգանունը նախընտրել էր չհրապարակել` «ելնելով անմեղության կանխավարկածից»: Ասել կուզի` ինչո՞ւ արատավորենք տվյալ անունը, չէ որ մինչեւ սահմանված կարգով մեղավորությունն ապացուցվելը` անձը համարվում է անմեղ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՋԱՆ, ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

«Արմենիա» հեռուստաընկերությունը հերթական ինտելեկտուալ հաղորդումն է եթեր հեռարձակում. ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մի տարբերակ, որտեղ գիտակների դերում հանդես են գալիս հայաստանյան հայտնի դեմքեր: Վերջերս հեռարձակված խաղում, օրինակ, գիտակները վեցերորդ միավորը վաստակելով` մի անասելի ցնծություն ապրեցին: Ավելի ճիշտ` կապկեցին այն ցնծությունը, որ ռուս գիտակներն են ապրում` խաղը հաղթական ավարտի հասցնելուց հետո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ԲԱՐՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

Օրերս «Հայկական ժամանակում» մի հարցազրույց կարդացի, որը հերթական անգամ ակնհայտ դարձրեց, որ կեղծիքն ու փարիսեցիությունը այն աստիճան է թափանցել մեր հանրության խորքերը, որ ամենատարբեր մարդիկ դժվարություններ չեն զգում կեղծելիս, կեղծիք թույլ տալիս: Հարցազրույց տվող անձը հայտնի հաղորդավար է, շոումեն, եւ լուրջ դեմքով իր համար ազատ էսթետի իմիջ է փորձում ստեղծել: Էդ հարցազրույցը, սակայն, այդ իմիջի հերն անիծեց, որովհետեւ ակնհայտ դարձրեց, որ գործ ունենք հայկական շոու բիզնեսի երկար շարքի շարքային մի ներկայացուցչի հետ, որն ամեն խոսքով փորձում է իր համար այնպիսի դիրք ստեղծել, որ հնարավոր լինի հարմար գնով վաճառել շոու բիզնեսի շուկայում: Այդ մարդը, ահա, իր հարցազրույցում ասում է. «Կուզեի, որ մարդիկ ավելի բարի լինեին, ժպտային իրար, ավելի լուրջ թեմաների վերաբերյալ միտինգների հավաքվեին, ոչ թե «Եվրատեսիլի» համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ПОСОЛ ТЫ, ПОСОЛ!!!

Capinos_by-arzo_cartoonԵնթադրենք` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը մի օր մոռանում է Հայաստանի իշխանության հետ ունեցած իր կապերի մասին, ասուլիս է հրավիրում եւ մի երկու ճշմարիտ խոսք ասում: Սերժ Սարգսյանը ջղայնանում է սրանից ու հրահանգում փակել Կապինոսին: Նույն երեկոյան, կամ էլ հաջորդ օրը, երբ Կապինոսը շաքարաքլոր ծծելով քայլելիս է լինում Երեւանի մայթերից մեկով` հանկարծ մի խումբ դիմակավոր անձինք բռնում են նրա ոտքերից ու ձեռքերից ու նետում իր հայրենի ռուսական արտադրության «06»-ի բեռնախցիկը: Ու մինչ դեսպան Կապինոսը «06»-ի զապաս պագրիշկային բացատրում է, որ ինքը բուձեդ ժալովացցա, որովհետեւ ու նեվո դիպլոմատիկ պասպող, բեռնախցիկը բացվում է, ու ոնց որ նրան այնտեղ նետել են, նույն ձեւով էլ հանում են: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՕԼԻԳԱՏՈՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«Գոյություն ունի ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ եւ վիճակագրություն»,- Մարկ Տվենի այս խոսքերն են թերեւս դրված Հայաստանի կառավարության վիճակագրական քաղաքականության հիմքում: Ընդ որում, տվյալ դեպքում ստում են ոչ թե թվերը, այլ կառավարությունը` նպատակ ունենալով թվերի կամայական կիրառմամբ բթացնել հանրային գիտակցությունը: Կառավարությունը ավետում է, որ 2010 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում 3.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

euronews logo«Euronews» հեռուստաընկերության եթերից Սերժ Սարգսյանի Ադրբեջանին արած առաջարկությունը` ուժի չկիրառման հայ-ադրբեջանական համաձայնագիր ստորագրելու մասին, պետք է դիտարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցում արտահայտված գաղափարների համատեքստում: Այդ աղմկահարույց հարցազրույցում Օսկանյանը ասում էր հետեւյալը. ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում անբարենպաստ զարգացումները կասեցնելու տարբերակներից մեկը իշխանափոխությունն է: Երկրորդ տարբերակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անբարենպաստ առաջարկները (տվյալ դեպքում նկատի է առնվում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը) մերժելն է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱԶՄԱՑԵ´Ք, ԿՈՎԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

Ազգային ժողովԴուրս եկեք փողոց եւ Հայաստանի պատահական քաղաքացիների հարցրեք, թե ինչ մտահոգություններ ու չլուծված խնդիրներ ունեն իրենք: Ինչն է նրանց խանգարում լիարժեք եւ բարեկեցիկ կյանքով ապրել: Համոզված եմ, մարդկանց գերակշիռ մասը որպես իրենց մտահոգող եւ հրատապ լուծում պահանջող հարց կհամարի օր օրի արձանագրվող թանկացումները, ապօրինությունների ու բեսպրեդելի անվերջանալի շղթան, դրամի գնողունակության անկումը, աշխատավարձերի, թոշակների ցածր մակարդակը, համատարած կաշառակերությունը, գործարարությամբ զբաղվելու անհնարինությունը եւ այլն եւ այդպես շարունակ: Հիմա էլ դադարեցրեք ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված ձեր հարցումը եւ տեղափոխվեք երկրի խորհրդարան եւ տեսեք, թե ինչ նախագիծ են քննարկում եւ ընդունում հայրենի երեսփոխանները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ. 04.03.2010

ФОТОГРАФИЯ 9 НА 12, С НАИВНОЙ ПОДПИСЬЮ НА ПАМЯТЬ…

obama-erdoganԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունները թափանցիկ են. նա մտադիր է ապրիլի 13, 14-ի կողմերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, նրանց ձեռքսեղմումների ֆոնին լուսանկարվել եւ այս լուսանկարն օգտագործել որպես փաստարկ` ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Սա թերեւս իրադարձությունների զարգացման այն տարբերակն է, որ ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներգրավված բոլոր կողմերին` չեղած տեղը գոնե ինչ-որ մի արդյունք արձանագրելու նկատառումով: Չնայած սրան` այս տարբերակի իրագործումը այնքան էլ դյուրին չի լինի: Էրդողանը, մասնավորապես, ապրիլի 13, 14-ին Վաշինգտոն կմեկնի, եթե հստակ երաշխիքներ ստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՃԵՐ

Photo by Olivier Ffrench

Photo by Olivier Ffrench

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունները պետք է դիտարկել ներիշխանական խմորումների համատեքստում: Խնդրո առարկա հայտարարությունն էլ ամենեւին պատահական չի հնչել եւ ակնհայտորեն մշակվել է Ռոբերտ Քոչարյանի թիմում: Երիցյանի մասին հայտարարությունը Ծառուկյանը նախ արեց ուրբաթ օրը` «Շանթ» հեռուստաընկերության եթերից. այդ մասին նաեւ մի փոքր լուր տպագրվեց թերթերից մեկի շաբաթօրյա համարում: Այդօրինակ արտանետումը սակայն, բավարար քաղաքական արձագանք չստացավ. մարդիկ թերեւս մտածեցին` դե Գագոն է` դոդ-դոդ խոսել է, դրան առանձնակի ուշադրություն դարձնելու կարիք չկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ` ՔԻՉ

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՕԵԿ-ական երկու նախարարների փոփոխության մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ պոստֆակտում, այսինքն փաստը կատարվելուց հետո: Ըստ հաղորդագրությունների, կադրային որոշումները կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը: Բայց եթե իրոք հարցը հասունացած եւ լուծված լիներ կուսակցության քաղաքական խորհրդում, մինչ բուն որոշման կայացումը ոնց էլ լիներ, մամուլում լուրեր կշրջանառվեին այդ մասին, ինչը տեղի չունեցավ: Այսօրինակ գաղտնիությունը մի բանի մասին է վկայում. սպասվող փոփոխությունների, կամ դրանց հնարավորության մասին տեղյակ են եղել մի քանի հոգի միայն, եւ այդ մի քանի հոգին ամենեւին էլ ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամներ չեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ВСЕ УЖЕ УКРАДЕНО ДО НАС!»

medvedev_sarkozy_obamaՎերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են հաստատելու մեր թերթում դեռեւս օգոստոսին հրապարակված այն տեղեկատվությունը, թե հուլիսին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ է ստորագրվել կամ նախաստորագրվել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե կարգավորման ինչ-որ սկզբունքներ են քննարկվում, այլ նախկինում ձեռքբերված համաձայնությունների իրագործման մեկնարկի հարցը: Այլապես` ինչպես բացատրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությունները, որ փոխանցել է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՇՈՒՆԸ ՍԱՏԿԱՑՆՈՂԻՆ ԵՆ ՔԱՐՇ ՏԱԼ ՏԱԼԻՍ

ss_sarkozyՀայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների, եւ մասնավորապես արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունները Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվության վերաբերյալ ճշգրիտ են. այդ ակտիվությունը պարտադրված է Սերժ Սարգսյանի կողմից: Վերջինս, ըստ այդմ, ուզում է ցույց տալ, ապացույցներ ունենալ, որ ԼՂ հարցի վերաբերյալ իր քայլերը Քոչարյանի վարած քաղաքականության շարունակությունն են, եւ այսօր իրականացվող գործողությունները բխում են, ինչ-որ իմաստով պարտադրված են ԼՂ հարցում Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությունից: Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն անշուշտ պիտի իմանար, թե իրեն ինչ է ասելու Նիկոլա Սարկոզին, եւ ուրեմն` Ռոբերտ Քոչարյանին էլ հետն էր տարել Փարիզ, որպեսզի Ժակ Շիրակը նրա հետ «առերես հարցաքննության» ժամանակ պնդի, որ նաեւ նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն` ԼՂ հարցի կարգավորումը պետք է սկսել «Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ALEXANDER-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվարի 26, 2008. Ազատության հրապարակAlexander-ի հարցը - Paron Pasinyan Cavum em vor Duq aysor ays anbaroyakanneri patandn eq ev cankanum em mez boloris Orenqi haxtanak! Harcs hetevyaln e! Paron Pasinyan incn er patcar@ vor Mer @nddimutyan arajnordner@ petrvari 26 i hanrahavaqic heto pah@ bac toxelov vijecrecin isxanapoxutyun@? Indz andzamb tvum e vor Cmah datvoxneri banak@ i dems nerkayis borenineri arandz joxovrdi lurj @ndvzman ev aryan cen herana, qanzi amen voq nerkayis isxanakan hamakargi hancagorc e ir zbaxacrac dirqov! Es andzamb zbaxvum em arevtrov ev karox em asel vor vicak@ HH um or@st ore motenum e cayrastican vati! Ardyoq jamanak@ ce Cayrahex zangvacner@ uxxordelu?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ալեքսանդր. ինձ համար ճիշտն ասած հասկանալի չէ, թե ինչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, թե 2008 թվականի փետրվարի 26-ին ընդդիմությունը պահը կորցրեց: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,