Արխիվ Փետրվար, 2010

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ

Մահաթմա ԳանդիԱրթուրի հարցը - Հարգարժան Նիկոլ, ողջունում եմ Քեզ: Ես վաղուց չեմ գրել ու այս ընթացքում նոր մտորումներ կան իմ մոտ` կապված մեր վաղվա օրվա հետ: Դու երևի ծանոթ ես Հնդկական Ազգային Կոնգրեսի` Հնդկաստանի անկախության համար մղված պայքարին, որը բավական երկար տևեց, և այն մեթոդի մասին, որը կոչվում էր ոչբռնության մեթոդ: Այն ունեցավ շոշոփելի արդյունքներ, բայց ցավոք առանց բռնության գործը գլուխ չեկավ:
Երևի չես ժխտի, որ Շարժումը կրկնում է որոշ բաներ, որոնք օգտագործել են տարիներ առաջ այլ ժողովուրդների կողմից տարբեր ժամանակներում: Մտահոգությունս, ինչպես հասկացար, վերաբերում է ոչբռնության մեթոդի վերջնական հաջողությանը:

Երկրորդ, ինձ թվում է, որ ՀԱԿ-ը ավելի ակտիվ պետք է լինի այլընտրանքային կառավարության գործունեության մեջ և հասնի այն բանին, որ հասարակությունը ՀԱԿ-ը դիտարկի որպես իրական կառավարություն, դրա համար կարծում եմ անհրաժեշտ է ավելի լայն շրջանականեր ընդունել ՀԱԿ-ի աշխատանքների մեջ և ռեգուլյար նիստեր անցկացնել` հասարակությանը թույլ տալով զգալ իր կարևորությունը ընթացող գործընթացների մեջ:
Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 11, 2010

ՀՅԴԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսում իր պատկերացումներն է ներկայացրել ընդդիմության եւ քաղաքական պայքարի «սահմանադրական» ձեւերի մասին: Մինասյանը, ըստ այդմ, հետեւյալ արձանագրումն է արել. Հայ ազգային կոնգրեսը, պահանջելով Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից, միեւնույն ժամանակ պայքարի սահմանադրական ճանապարհ է որդեգրել: Ըստ Մինասյանի, ուրեմն, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու սահմանադրական միակ եղանակը իմպիչմենտն է, ու քանի որ Կոնգրեսը ներկայացված չէ խորհրդարանում, նշանակում է չի կարող սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում է իրագործվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

Փետրվար 10, 2010

Աշոտի հարցը - ՆԻԿՈԼ ՋԱՆ ՄԻԹԵ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ ԴԻՄԵԼ ԿՈՇՏ ՊԱՅՔԱՐԻ????????

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ, անկեղծ ասած, չեմ կարծում, թե մեր պայքարը «ոչ կոշտ» է կամ փափուկ: Սա մի պայքար է, որի նվիրյալները հայտնվում են զնդաններում, ենթարկվում են հետապնդումների եւ հալածանքների, ունեզրկվում են, ենթարկվում զանազան ճնշումների: Չնայած այս ամենին, պայքարը շարունակվում է, եւ շարունակվելու է մինչեւ վերջ: Ինձ համար պայքարի կոշտությունը նրա ճշմարտացիության մեջ մեր ներքին համոզվածության մեջ է, հաղթանակի հասնելու մեր կամքի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ԲՌՆԵԼ ՊՌԱՊՈՒՍԿԱՏԻ ՎՐԱ»

Փետրվար 10, 2010

Հիլարի Քլինթոն, Ահմեդ ԴավութօղլուԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծի հայտնվելուց հետո ավելի ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերություններում ներգրավված կողմերից Թուրքիան միակն է, որ ինքն իր համար նահանջի ոչ մի հնարավորություն չի թողնում։ Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ հայտարարեց, որ Ապրիլի 24-ի լծակի գործադրումը իրենց չի կարող ստիպել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Խնդիրը, սակայն, ոչ միայն այս հայտարարության բովանդակությունն է, այլեւ այն դիվանագիտական հնարքները, որ կողմերը կիրառում են իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար։ Կանխատեսելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական միջնորդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության խաղարկմամբ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՅԻ ՀԱՐՑԻՆ

Արայի հարցը - Նիկոլ ո՞նց ես: Ձիգ մնա, լավ է լինելու!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արա, շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք: Իհարկե` լավ եմ: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, ես նույնպես չեմ կասկածում: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՐԻՇԱ ԱԹԱՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Փետրվար 9, 2010

Grisha atayan-ի հարցը - chgitem inchi amen @ntrutyunic heto erp partvumeq, asumeq vor kexcvela. baic eli u eli masnakcumeq, vonc haskananq? xostovaneq vor dzer shanser@ havasaren zroyi, xorurtem talis spasel AJ @ntrutyunnerin… p.s. ays @ntrutyunnerum es cavumeyi Nikoli hamar, bayc…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գրիշա, անկեղծ ասած` Ձեր հարցի մեջ մի քանի տրամաբանական սխալներ տեսա: Դուք հարցնում եք` ինչու ենք մասնակցում ընտրություններին, եթե դրանք կեղծվում են, ապա խորհուրդ եք տալիս սպասել մինչեւ ԱԺ հերթական ընտրությունները: Դուք ի՞նչ է, տեղեկություններ ունեք, որ այդ ընտրությունները չե՞ն կեղծվելու: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵԾ ԶԲՈՍԱՆՔ

Փետրվար 9, 2010

բանտԱյս պատմությունը սկսվեց, երբ ես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղի «հնաբնակների» հետ քննարկում էի «Նուբարաշենում» առկա բանտային պայմանները։ Խոսքուզրույցի ընթացքում, ահա, պարզվեց մի զարմանալի հանգամանք. շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին, կալանավորներին զբոսանքի հնարավորություն չեն տալիս։ Ավելին` ամանորի ոչ աշխատանքային 11 օրվա ընթացքում այս ՔԿՀ կալանավորները մաքուր օդի երես չեն տեսել։ Սկզբում, ճիշտն ասած, չհավատացի։ Բայց դառը ճշմարտությունը հաստատվեց շաբաթ օրվա առավոտյան ստուգայցի ժամանակ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԹԱԶԱ ՀԱՎԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԾԱԾ ԵՐԿԱԹԵ ՁՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 6, 2010

Պարզվում է` մարդիկ կան, որ չափահաս են, տառաճանաչ, նույնիսկ ակնարկում են, որ իրենք քաղաքականությունից ու պետությունից բան են հասկանում, բայց նրանց Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը չհիմնավորված է թվում: Խնդիր չկա, ցանկացած մարդ կարող է ցանկացած բանի վրա կասկածել եւ չհասկանալ: Բայց բացատրում ես, մանրամասն ես բացատրում, ծամում, բերանն ես դնում, օրինակ ես ծառայում, գրողը տանի, բայց մարտավարությունը, միեւնույն է, անհասկանալի է նրանց համար: Պրոբլեմը այն է, որ այդ մարդիկ ոչ թե քո բացատրածին են առարկում, այլ, անկախ քո բացատրելուց եւ օրինակ ծառայելուց, մնում են էն իրենց սկզբնական դիրքորոշմանը. նրանց չհիմնավորված է թվում եւ վերջ: Որքան ուզում ես հիմնավորիր, միեւնույն է, նրանց հաստ գլուխների մեջ չեն տեղավորվում քո հիմնավորումները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԺՈՐԺԸ, ՋՈՆԸ, ՋՈՒՆԳԼԻ ԱՆՈՆ

Փետրվար 5, 2010

prescott-colombierԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջին հայտարարությունը եվրոչինովնիկների խոպանչիության հերթական դրսեւորումն է: Երբ ուզում ես լրջորեն հասկանալ, թե այդ հայտարարությամբ ինչ են ասում համազեկուցողները, ստիպված ես լինում արձանագրել, որ ընդամենը «ֆուֆլո են տալկատ» անում, այսինքն` զբաղված են դատարկաբանությամբ: Ըստ այդմ` Կոլոմբիե-Պրեսկոտ զույգը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել Սամվել Նիկոյանի խորհրդարանական հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Եւ ահա, ով սարսափ, համազեկուցողները ՀՀ իշխանություններից պահանջում են, որ նրանք բարեփոխումների հստակ ժամանակացույց ներկայացնեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՈՉԽԱՐՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Փետրվար 4, 2010

ոչխարներՄինչ կառավարությունը ջուր է ծեծում օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին (վերջին անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ մասին կարծեմ 2010 թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ է խոսել), օլիգոպոլիաները իրենց տիրապետությունը ավելի են ահագնացնում: Ոչխարաբուծության հետ կապված վերջին պատմությունը այս իմաստով շատ ուսանելի է. Իրանում ոչխարի պահանջարկ է առաջացել, եւ ահա, այդ բիզնեսը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ձեռքում: Ընդ որում, եթե այսօր սույն օլիգարխը, ըստ մամուլի հրապարակումների, ոչխարի գլխաքանակի գնման մոնոպոլիա է ստանում, այսինքն` ոչխարաբույծները պարտավորվում են միմիայն նրան վաճառել իրենց ոչխարները, հաջորդ քայլով արդեն ոչխարաբուծությունն է դառնալու նրա մենաշնորհը: Սա տեղի է ունենալու շատ պարզ մի մեխանիզմով. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻՑ

Փետրվար 3, 2010

Սինյոր ՌոբինզոնԵթե եվրոյոնջայավարի TV մոնիտորինգ իրականացնենք, տպավորիչ արդյունքներ կարձանագրենք: Կպարզվի ահա, որ Հայաստանի եթերում լրատվական այնքան շատ թողարկումներ կան, որքան հատուկ է բացառապես առաջավոր ժողովրդավարությամբ աչքի ընկնող երկրներին: Գրեթե ամեն ժամի հայկական հեռուստատեսային եթերում լրատվության ժամեր կան, որոնք սկսվում են տագնապահունչ երաժշտություններով, եւ էկրանին էլ հայտնվում են չռված աչքերով հաղորդավար-հաղորդավարուհիները` կարեւոր տեղեկատվություն հաղորդելու համար հարմարեցված դիրքով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՓՈԽՀԱՏՈՒՑԵՄ ՎՆԱՍԴ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Փետրվար 2, 2010

մամուլԻնչպես ԱԺ հայտնի պատգամավորներից մեկը կասեր` հայոց իշխանության վերնախավը հղի է եւ երկունքի ցավերի մեջ փորձում է ծննդաբերել մի օրենք` բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման մասին: Ծիծաղելին այն է, որ ոմանք սկսել են քննարկել, թե ինչի համար է այս օրենքը ընդունվում, մինչդեռ քննարկելու բան չկա. օրենքի նպատակը մեկն է` մի քանի հարյուր իշխանավորի, օլիգարխի, կոռուպցիոների եւ նրանց շիստյորկաներին ապահովագրել իրենց մասին ճշմարտության բարձրաձայնումից: Եկեք մի պահ ենթադրենք, թե այդ օրենքը ուժի մեջ է, եւ պատկերացնենք, թե ով ում դեմ է գործնականում բարոյական փոխհատուցման մասին հայց ներկայացնելու: Հասկանալի է, որ հայցվոր լինելու են նախագահականում բազմածները, նախարար-պատգամավոր-օլիգարխները, ինչպես նաեւ բազմակի օգտագործման ընդդիմության ներկայացուցիչները` մի քանի հարյուր հոգի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,