Արխիվ Փետրվար, 2010

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ JIRAYR-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվար 28, 2010

Նիկոլ Փաշինյանը «Օրինակ երկրի» անդամատոմսովJirayr-ի հարցը - Նիկոլ ջան, քո հավատն ու վստահությունը սրանց պանիկայի մեջ ա գցում, 7 չէ, ուզում ա 70 տարի տան, միևնույնն ա ցանկացած մարդ քնելուց առաջ մտածում ա երբ մենակ ա մնում ինքն իր հետ, բայց երևի սրանք նառկոզով են քնում, որ չմտածեն: Երբեք չհուսահատվես ու քեզ մենակ չզգաս, էսօր ամբողջ մի ազգ քնելուց առաջ մտածում ա: Այսօր Մանդելան նշում էր իր 27 տարի ազատազրկման վերջին օրվա 20-ամյակը, այսինքն նշում էր իր հաղթանակի 20-ամյակը: Նիկոլ ջան, դու էսօր ունես մի բան, որ սրանք ամեն ինչ կտային դրա համար, բայց դա ոչ մի տեղ չի վաճառվում: Շատ երկար կուզեի գրել, բայց քեզ նոր բան չունեմ ասելու, հակառակը դու ես մեզ նոր բաներ ասում կալանավայրից: Եվ վերջում մի համարձակ և աբստրակտ հարց. եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, և էսօր լիներ 28-02-2008 և Ազատության Հրապարակի հարթակի մակարդակով լիներ քվեարկություն, դու կքվեարկեիր ժողովրդի տուն գնալու օգտի՞ն, թե՞ մարտի 1-ը հրապարակում դիմավորելու: Եվ ի՞նչ առաջարկ կանեիր: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«100 ՔԱՅԼԻ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 27, 2010

ՀԱԿ logoՀայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը իրոք տպավորիչ աշխատանք է իրականացրել: «100 քայլ» վերնագրված տնտեսական ծրագիրը ոչ միայն Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի ամբողջական վերլուծություն է, այլեւ իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերի ամբողջություն: Ծրագրի հրապարակմանը հետեւած արձագանքների մեջ առանձնանում էր մի հարցադրում, թե արդյոք սա նահանջ չէ ազատական տնտեսական գաղափարներից: Հարցը չնայած հասկանալի, բայցեւայնպես, տեղին չէ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական ծրագիրը չէր կարող լինել զուտ ազատական: Կոնգրեսում կան ոչ միայն լիբերալ, այլեւ ցենտրիստական եւ ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԻԼ ՄԻՔ ՀԱՐՑԸ

Փետրվար 26, 2010

ոսկու շուկայի առեւտրականների բողոքըՈսկու առեւտրով զբաղվողների գործադուլի դեպքում էլ հնչեց ահասարսուռ հայտարարություն-վերդիկտը` հարցը չքաղաքականացնել: Չարքաշ առեւտրականը այնքան էլ լավ գլխի չի ընկնում, թե այդ ինչ բան է հարցը քաղաքականացնելը, բայց գիտի, որ դա ահավոր վտանգավոր է, որովհետեւ դրանից հետո սկսվում է ակտիվիստների առեւտրի սեղանների ապամոնտաժումը, մարդկանց` ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը, հայտնվում են մահակավոր հատուկջոկատայինները: Հաջորդը արդեն ավտոմատավորներն են, որ պատրաստ են գյուլլել ուզածդ մեկին, ով կքաղաքականացնի հարցը: Այս է պատճառը, որ Հայաստանի Քաղաքացի հասուն տղամարդը կին լրագրողի հարցին ի պատասխան եզան (կրտվածի) նման մռլնգում է, թե ինքը այլեւս ոչ մի բանից չի բողոքում, ինքը ոչնչից դժգոհ չէ, ինքը դադարեցնում է գործադուլը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GRISHA-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվար 25, 2010

Grisha-ի հարցը - Ches uzum xostovanes vor menq partvelenq?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Grisha. եթե ձեզ համար դա այդքան կարեւոր է, պատրաստ եմ խոստովանել, որ դուք պարտվել եք: Դասականն ասում է` չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Ձեր հարցով դուք ճանաչել եք ձեր պարտությունը: Ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե դուք քաղաքական ինչ հայացքների կրող եք: Այն մարդիկ, ում ես համախոհ եմ համարում, նման կասկածներ չեն ունենում: Ենթադրում եմ, որ դուք «Օրինաց երկրից» կամ այս կարգի որեւէ քաղաքական ուժի համակիր եք: Լավագույն մաղթանքներս, սիրելի Grisha:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ՊՈՐՇԵՆ» ՃՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՈՉ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

Փետրվար 25, 2010

porsche-cayenne-2010Ճոխության հարկի սահմանումը Հայաստանի Հանրապետությունում վաղուց է հասունացել: Այս հարկատեսակը, ի դեպ, ոչ միայն բյուջետային մուտքերը համալրելու, սոցիալական արդարության ձգտելու, այլեւ հանրային կյանքի մթնոլորտը լիցքաթափելու նշանակություն պետք է ունենա: Ի վերջո` քիչ չի օլիգարխներն ու այսօրինակ զանազան դեմքերը նույն սանդղակով են հարկվում սովորական կրպակավարի հետ, վերջինս, ի տարբերություն օլիգարխների, հարկերից ու հարկայինից խուսափելու որեւէ տարբերակ չունի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԿՈՂՈՊՈՒՏ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

Փետրվար 24, 2010

Քրեակատարողական հիմնարկում կողոպուտի համար բազմիցս դատապարտված մի ընկերոջ հետ հանդիպելու առիթ ունեցա: Հասկանալիորեն, ինձ համար չափազանց հետաքրքիր պիտի լիներ զրույցը այսպիսի կենսագրությամբ մարդու հետ: Զրույցի սկզբում, սակայն, մտքովս չէր անցնի անգամ, որ կողոպուտի նրբությունների մասին մեր խոսակցությունը հանգելու էր հասարակության բարոյականության թեմային: Իմ նոր ծանոթը, ահա, ժամանակին զբաղվել էր կողոպուտի մի հայտնի ձեւով, որը դրսում, հանրության շրջանում հայտնի է «Կուկլա» անունով: Այս գործն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ խմբում ընդգրկվի առնվազն երկու, երեք հոգի: Կողոպուտի մասնակիցներից մեկը փողոցում քայլելով հավասարվում է պոտենցիալ զոհին, եւ այդ ժամանակ ըստ պայմանավորվածի, նրա ընկերը` որպես անծանոթ անցնելով վայր է գցում դրամապանակը եւ հեռանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ԼԻԲԵՐՏԱՆԳՈՆ»

Փետրվար 23, 2010

2010 թ. փետրվարի 19-ի երթի անդամները, ովքեր նույն օրը ձերբակալվեցինՈւրբաթ օրը խաղաղ երթի մի քանի տասնյակ երիտասարդ մասնակիցներ` Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության գործադրած բռնություններին ի պատասխան, ասֆալտին նստած վանկարկում էին «Ազատ, Անկախ, Հայաստան»։ Ի հեճուկս ոստիկանության գործադրած բռնությունների` նրանք չդադարեցրին իրենց երթը, եւ այն հասցրեցին մինչեւ վերջ, մինչեւ նախատեսված վայր։ Այդ երիտասարդներից վեցը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, ոստիկանները բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ։ Այդ երիտասարդներից շատերը արդեն բազմիցս բերման են ենթարկվել ոստիկանների կողմից, որովհետեւ երթ են արել նախորդ ուրբաթ, դրան նախորդած ուրբաթ, դրան նախորդած ուրբաթ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 20, 2010

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Կալանավորի հացը գողացող, եւ այդ գողոնի իրացմամբ սեփական վզերը հաստացնող Քրեակատարողական վարչության չինովնիկները նախօրեին մի հայտարարություն էին տարածել, որում շոշափել էին նաեւ իմ անունը, փորձ անելով լսեցնել, թե ես` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանս, ինքնահաստատման խնդիր ունեմ: Հայտարարության հեղինակները, ըստ այդմ, սեփական պրոբլեմները քողարկելու անհաջող փորձ են արել, որովհետեւ իմ բանտում գտնվելու ընթացքում ինքնահաստատման ահագնացող պրոբլեմի առաջ պարբերաբար հենց իրենք են կանգնում: Կալանքի տակ գտնվելու այս ընթացքը ինձ համար ակնհայտ է դարձրել քրեակատարողական համակարգի չինովնիկների մեծամասնության կատարյալ անգրագիտությունը, սեփական գործունեությունը կարգավորող օրենքների չիմացությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ

Փետրվար 19, 2010

peace_park_memorial_turkeyԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ որոշակի փոփոխություններ է կրել։ Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացում քննարկվում էր բացառապես Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը։ Ֆորմալ առումով հիմա էլ ոչ մի բան չի փոխվել, բայց խորքային բովանդակության առումով էական փոփոխություն է տեղի ունեցել։ Ըստ այդմ, հիմա քննարկվում է ԼՂ հարցում մի այնպիսի առաջընթաց գրանցելու հնարավորությունը, որ կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հարցի այս ընկալման մեջ շահագրգիռ է նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա կուզենա Ղարաբաղի հարցում մի ոչինչ չնշանակող քայլ անել, եւ ստանալ հայ-թուրքական սահմանի բացում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՋՓԱՎՈՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍԻՄՈՒՍԸ

Փետրվար 18, 2010

arm_06_S_mikaelyanԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ինչ-որ բան ասաց, որից պետք էր եզրակացնել, որ նա ուզում է ասել, որ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատության գործը Սասուն Միքայելյանի գործն է։ Գեներալ Մանվելը հասցեն էլ ցույց տվեց, թե իբր Սասուն Միքայելյանը թող Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնի։ Բան անի` բան ըլնի, էլի։ Այս դիրքորոշումը խիստ հասկանալի է, որովհետեւ Սասուն Միքայելյանը բանտում է ոչ այն պատճառով, որ պակաս ներդրում ունի Ղարաբաղյան պատերազմում, իսկ գեներալ Մանվելը բանտում չէ ոչ այն պատճառով, որ նրա մոտ հնարավոր չէ ապօրինի զենք-զինամթերք գտնել։ Պարզապես իշխանական միջանցքներում ձեռք բերած պրակտիկան Մանվելին սովորեցրել է անհրաժեշտ պահերին հիվանդանոցում պառկել եւ անբուժելի հիվանդության էպիկրիզ գնել, երբեմն բան անել, որ բան լինի, եւ ի վերջո երբ անհրաժեշտ է` ժողովրդի կողքին լինելու ձեւ բռնել, իսկ երբ անհրաժեշտ է` ճողոպրել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Փետրվար 17, 2010

Chatham HouseՊատմական: Շրջադարձային: Աննախադեպ: Մեծադըղըրդ: Հայբուդուր: Այսպիսի եւ այսօրինակ գնահատականներ են տալիս հին եւ նոր հանրապետականները անգլիական «Չեթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Էնքան են ասում, որ սկսում ես մտածել, թե իսկականից աչքիդ առաջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, իսկ դու` ուղտի ականջում քնած, չես էլ նկատել, թե ինչպես խամրեց Ռուզվելտի, Քենեդու, Չերչիլի աստղը, եւ նոր աստղ սկսեց վառվել համաշխարհային քաղաքականության երկնակամարում` Սերժ Սարգսյան անունով: Բայց երբ մի բաժակ սառը ջուր ես խմում եւ հանգստանում, ուզում ես հասկանալ, թե այդ ելույթում էդ ի՞նչ ասաց, որ չէր ասվել, էդ ի՞նչ հայտնագործեց, որ չէր հայտնագործվել, էդ ի՞նչ առաջարկեց, որ չէր առաջարկվել: Կարճ ասած, ուզում ես գտնել այդ ելույթի հայբուդուրը ու չես գտնում` դրա բացակայության պատճառով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԻՄՈՒՄԴ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Փետրվար 16, 2010

Նիկոլ ՓաշինյանՊատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LILKA-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվար 15, 2010

Նիկոլ Փաշինյան. մարտի 1, 2008. Մյասնիկյանի արձանի դիմացLilka-ի հարցը - Պարոն Փաշինյան, մի հարց է ինձ անընդհատ հուզում, թե մարտի մեկի ելույթի ժամանակ ինչպե՞ս էիք բարձրաձայն ձեր հիացական խոսքն արտահայտում, մասնավորապես շեշտեմ հետևյալ բառակապակցությունը ‘” Հոգիս փառավորվում է” , երբ ծեծի էին ենթարկում ազգությամբ հայ ոստիկանի: Թե՞ ոստիկանը հայ չէր, ո՞նց կարող էիք ազգի համախմբվածություն քարոզելով հանդերձ այդպիսի “ոգեշունչ” խոսքեր ասեիք: Սպասում եմ պատասխանի

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլկա. ցանկալի կլիներ, որ իմ ասածը ամբողջությամբ մեջբերեիք: Այս դեպքում կտեսնեիք, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAN-X-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվար 13, 2010

Հարց VahanX-ից - Barev hargeli Nikol. Erkar zhamanak e ancel inch sksvel e sharzhum@. Bolors poxvel enq karcum em naev du. Poxvel en mer motecumner, mer patkeracumner, inchpes naev srbagrvel en nranc baroyakan ev iravakan koxmer@. Ays gorcntac himnakanum avartvac e. Hajord pul@ karcum em da arden uxxordvac martavarakan ev erkarazhamket cragreri irakanacumn e, parzapes es shat zhamanak chem tesnum iravakan ev tntesakan lurj verlucutyunner. Inchu em ays amen@ asum. Vorovhetev es ankexcoren uzum em qez tesnel azatutyan mej isk sharzhman@ haxtanakac. Dra hamar dzez pakasum e nerqin tntesakan qaxaqakan xmbavorumneri ajakcutyun@. Dzer xndirn e naev hamozel nranc kam el arajarkel aynpisi gaxaparaxosutyun vor knerari shat volortner ev kkazmaqandi gorcox hamakarg. Inch karciqi eq?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահան. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅԻՐ ԶՔԵԶ

Փետրվար 12, 2010

human rights watchՀայաստանցի պաշտոնյաների, իշխանական եւ մերձիշխանական անձանց տրամաբանությունը, փաստորեն, նորմալ աշխատում է բոլոր այն դեպքերում, երբ նրանք պետք է գնահատականներ տան Ադրբեջանում տեղ գտած իրողություններին: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի սրությամբ եւ օբյեկտիվությամբ են հայաստանյան հեռուստաընկերությունները լուսաբանում Ադրբեջանում տեղ գտած ապօրինությունները, մարդու իրավունքների սահմանափակումները: Ընդդիմադիր գործի՞չ է հետապնդվել Ադրբեջանում` հայկական եթերում կարելի է ամեն ինչ իմանալ այդ մասին, եւ որ կարեւոր է` տեղի ունեցածի գնահատականը լսել: Օբյեկտիվ գնահատականը: Ադրբեջանում լրագրողի՞ են ապօրինաբար բանտարկել, թեման վարում-ցանում են հայ հեռուստալրագրողներն ու իշխանական քարոզիչները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,