Արխիվ Հունվար, 2010

«ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ». ԿՅԱՆՔԸ ԲՈՔՍԵՐՈՒՄ

Հունվար 30, 2010

Նուբարաշեն ՔԿՀ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՍՊԵՑՀԱԳՈՒՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունվար 29, 2010

ԵԽԽՎԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, փաստորեն, հաստատեց Հայաստանի նորացված պատվիրակության լիազորությունները, եւ ուրեմն` ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնելու է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ինչ անհավանական բան ասես կարող է պատահել Հայաստանի հետ. վերջին երկու տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում մեր երկրի հետ կապված օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել: Փոփոխություն են կրել այդ օրակարգի եւ Արմեն Ռուստամյանի հարաբերությունները: Եթե այդ առնչությամբ ԵԽԽՎ-ում տարիուկես առաջ պարոն Ռուստամյանի ասածները ընկալվում էին որպես իշխանական ասելիք, հիմա փաստորեն այդ նույն ասելիքը ընդդիմադիր է լինելու: Թերեւս հենց սա են իշխանության եւ ՀՅԴ ներկայացուցիչները անվանում նոր քաղաքական կուլտուրա. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

Հունվար 28, 2010

Սեյրան ՕհանյանԿռահում եմ, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանին հարցնես, թե իր համար ինչ սրբություն գոյություն ունի, նա կպատասխանի միանշանակ եւ աներկբա` ՀՀ պաշտպանության նախարարը: Ընդ որում, էական չէ, թե կոնկրետ դեպքում ով է այդ կարգավիճակի տիրակալը. «Պոլի փետին» էլ նշանակեն պաշտպանության նախարար, նա, թերեւս, սրբություն կդառնա Շահսուվարյանի համար: Նման եզրակացության եկա մեր թերթի «Բողոքի գիրք» խորագրում տպագրված մի նամակի ՊՆախարարության պատասխանին ծանոթանալիս: Կարդալուց հետո քիչ էր մնում արտասվեի ՊՆախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ սրտումս ծագած կարեկցանքից:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԱՆԱՆԵԽ ԸՆԹՐԻՔԻՑ ԱՌԱՋ

Հունվար 27, 2010

Բարաք ՕբամաՀայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԷՏԱՊ

Հունվար 26, 2010

Նիկոլ փաշինյանը դատախազությունումՀիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԿԼԻԵՆՏԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Է

Հունվար 22, 2010

Սահմանադրական դատարանՄինչ հայ քաղաքական միտքը ոգեւորությամբ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, թուրքական կողմից հնչող արձագանքները վկայում են, որ ՍԴ-ն Թուրքիային լեգիտիմ հնարավորություն է տվել բացահայտորեն հրաժարվելու ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելուց: ՍԴ-ի որոշումից առաջ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան ամեն ինչ անում է արձանագրությունների վավերացումը հնարավորինս ձգձգելու համար, բայց նրա այս դիրքորոշումը խոցելի էր, որովհետեւ կապվում էր ԼՂ հարցում թուրքական կողմի ակնկալած առաջընթացի հետ: Հիմա, սակայն, ՍԴ-ն իր որոշմամբ Թուրքիային հնարավորություն է տվել բաց թողնել Ղարաբաղի հարցը եւ կենտրոնանալ զուտ հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ դա արել է գեղական կարգով, մոռանալով դիվանագիտական մոտեցման անհրաժեշտության մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՊԱԼԿՈՎՆԻԿ ԿՈւԴԱՍՈՎ ՆԻՇՇԻՅ, ԳԱՍՊԱԴԱ

Հունվար 21, 2010

Հրանտ Բագրատյան1993-96 թ.թ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախօրեին հրապարակած տվյալները ավելի հասկանալի են դարձնում, թե ինչ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում: Բագրատյանը տեղեկացնում է, որ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի 115 միլիոն դոլար, 2011-ին` 129 միլիոն, 2012-ին` 280 միլիոն, 2013-ին` արդեն 478 միլիոն դոլար: Սրանք այն գումարներն են, որ Հայաստանը պետք է նախկինում վարկ տված երկրներին եւ կազմակերպություններին վճարի մայր գումարի նախատեսված չափաբաժինները եւ տոկոսները փակելու համար: Իհարկե, եթե խոսքը քոչարյանասերժական կլանի անձնական պարտքի մասին լիներ, որեւէ խնդիր չէր ծագի, որովհետեւ նրանց համար մի քանի հարյուր միլիոն դոլար վճարելը ընդհանրապես պրոբլեմ չէ: Բայց խոսքը որպես արտաքին պարտք Հայաստանի Հանրապետություն մտած գումարների մասին է, որոնց մի մասն էլ թալանվել եւ թալանվում է ավազակապետության ներկայացուցիչների հարստացման նպատակով, եւ այս պայմաններում Հայաստանը, հասկանալիորեն, ի վիճակի չէ վճարել վերը նշված գումարները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ. 19.01.2010

Հունվար 20, 2010

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19, 2010

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:

Մասնավորապես`

- մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը») ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հունվար 19, 2010

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Սեզոնային ցիկլիկ տրամաբանությամբ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են այսպես կոչված նոր ընդդիմության, կամ ընդդիմադիր նոր ֆորմատի ձեւավորման մասին խոսակցությունները: Խոսակցություն ծավալելը յուրաքանչյուրի իրավունքն է. ինչպես ասում են, յուրաքանչյուրը ազատ է խոսել ինչի մասին ուզում է: Բայց ամեն անգամ, չգիտես ինչու, այս խոսակցությունները հանգում են Հայ ազգային կոնգրեսի իբր թույլ տված մարտավարական սխալներին, նաեւ հետեւություն է արվում, թե Կոնգրեսը խոչընդոտում է նոր ու մի ուրիշ ձեւի` առաջադիմական ընդդիմության ձեւավորմանը: Պրոբլեմն այն է, որ այս ամենի մեջ տրամաբանական սխալ կա. այսպես կոչված, նոր ընդդիմության ջատագովները, ընդհակառակը, պետք է ողջունեն Հայ ազգային կոնգրեսի «մարտավարական սխալները», որովհետեւ դրանք, ի վերջո, լավագույն շանսն են իրենց համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Հունվար 15, 2010

Նիկոլ ՓաշինյանԱնդրանիկի հարցը - Հարգելի Նիկոլ, մի ընտրություն էլ պարտվեցինք: Միթե դա մեր մարտավարական սխալների հետեւանք չէ: Երբ խոսք է գնում Համաժողովրդական շարժման երկամյա պայքարի արդյունքների մասին, ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ստեղծվելը ամենակարեւոր արդյունքն է: Եվ հիմա էլ կարեւորագույն ձեռքբերում է համարվում ՀԱԿ-ի գոյությունը: Դրա՞ համար էր ամբողջ պայքարը, որ ՀԱԿ ստեղծվի՞։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Անդրանիկ, ոչ թե պայքարն էր նրա համար, որ ՀԱԿ-ը ստեղծվի, այլ ՀԱԿ-ն է պայքարի շարունակականությունն ապահովելու համար ստեղծվել: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Իսկ նպատակը ժողովրդավարական, ընտրական իշխանափոխության ավանդույթի հաստատումն է Հայաստանում: Այս խնդիրը դրված է եղել դեռ այն ժամանակ, երբ Համաժողովրդական շարժումը գտնվում էր սաղմնային վիճակում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«FACE-SAVING»-Ս «FACE-SAVING»-ԻԴ ՎՆԱՍ Է

us-congressՄիջազգային հարաբերություններում մի այսպիսի արտահայտություն կա «face-saving»: Ինչպես հասկացաք, խոսքը դեմքը պահպանելու մասին է, եւ եթե միջազգային դիվանագիտության մեջ այսպիսի տերմին է հայտնվում, նշանակում է դա շատ կարեւոր է: Ինչպես սովորական մարդկային, այնպես էլ դիվանագիտական հարաբերություններում կամ քաղաքականության մեջ ոչ ոք չի հարգում եւ հաշվի չի նստում դեմքը կորցրած անհատների, սուբյեկտների հետ: 2009 թվականի օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններով պաշտոնական մեկնարկ ստացած հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, ահա, հասել է այն կետին, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կանգնած է դեմքը կորցնելու վտանգի առաջ: Թուրքական կողմը շատ հստակ հայտարարել է, որ առանց ԼՂ հարցում էական տեղաշարժերի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հնարավոր չէ: Հայկական կողմը հայտարարել է, որ իր համար անընդունելի են հայ-թուրքական սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելու փորձերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄՈՍԿԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄՈՄԵՆՏՈՎ

Հունվար 13, 2010

Փիղն ու ՄոսկանՌոբերտ Քոչարյանը, որ Հայաստանի քաղաքական բառապաշարը եւ պատմությունը հարստացրեց «կլիզմա», «վատ պարողին խանգարող հանգամանքներ» եւ այսպիսի այլ քաղաքագիտական տերմիններով` իր ընդդիմախոսներին նաեւ «մոսկա» անվանելու առիթ ունեցավ: Սա, թերեւս, Քոչարյանի կողմից կիրառված միակ տերմինն է, որ դավաճանում է նրա գիրք կարդացած լինելը: Մոսկան, ինչպես հայտնի է, ռուս առակագիր Կռիլովի հերոսն է, փոքրիկ մի շնիկ, որ քաղաքի փողոցներով տարվող փղին տեսնելով` հաչում է նրա վրա: Փիղը, իհարկե, չի տպավորվում Մոսկայի հաչոցներից եւ անվրդով շարունակում է իր ճամփան: Քոչարյանի արած այս համեմատությունը, իհարկե, ընդդիմախոսներին վիրավորելու նպատակ ուներ: Բայց հետեւելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին, հասկանում ես, որ Մոսկան, իրականում, Հայաստանի իշխանությունների պատկերացրած ժողովրդավարության, խոսքի ազատության խորհրդանիշն է:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 12, 2010

Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

2008 թվականի մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողականության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի Մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, եւ այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի եւ կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ (Ա1+)

Հունվար 8, 2010