Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե’նք թէ իշխանութիւններու՝ Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ’ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ’ հայրենիքի եւ թէ’ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը:
Կանադայում գործող «Keghart.com» կայքում տեղադրված հայտարարությանը, որով հայ եւ այլազգի մտավորականներ, հեղինակավոր հասարակական, մշակութային գործիչներ պահանջում են ազատ արձակել «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, շարունակում են նոր մարդիկ միանալ: Հայտարարությունը ստորագրել է նաեւ հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռաքիպ Զարաքօղլուն: Վերջինս Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու եւ Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսին «թուրքական ինքնությունը վիրավորելու համար» տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման: 2007 թվականին Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռաքիպ Զարաքօղլուն արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ներկայացնում ենք հայտարարությունը եւ այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են այն: Կարդալ շարունակությունը …
ՀՀ ԳԱԱ տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը եւ այն անձանց անունները, ովքեր ստորագրել են դրա տակ: Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ընթացքում որեւէ խնդրի վերաբերյալ նման պատկառելի կազմով հրապարակային հայտարարություն չի տարածվել: Հայտարարությունը բաց է գիտության ոլորտի ներկայացուցիչների ստորագրության համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես` մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սեւեռված է ազատազրկման մեջ պահվող լրագրող («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա: Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը եւ ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները: Կարդալ շարունակությունը …
Կանադան եւ ԱՄՆ-ն ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագետներ եւ այլ ոլորտի մասնագետներ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել` միանալով քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին վերջ տալու եւ նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ վերջին օրերին հնչող կոչերին: Հայտարարության մեջ ասված է.
«Մենք` սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե՚նք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ՚ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ՚ հայրենիքի եւ թէ՚ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»:
Երեւանում Կոնսերվատորիայի դիմացի այգում, Կոմիտասի արձանի մոտ էին հավաքվել Հայաստանի մշակույթի եւ արվեստի գործիչները` ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի ընթացքում ընդունվեց նաեւ հայտարարություն: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ու մշակույթի եւ արվեստի այն գործիչների ցանկը, ովքեր ստորագրել են այն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից` կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների: Կարդալ շարունակությունը …
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հայցադիմումի քննարկումը: Անակնկալ տեղի չունեցավ: Մնոյանը, համալրելով Նիկոլի դեմ քաղաքական հետապնդում իրագործող պաշտոնյաների շարքը, մերժեց քաղբանտարկյալի հայցադիմումը` համարելով, որ ՔԿՀ պետն իրավասու է իր հայեցողությամբ կատարած թվաբանությամբ Նիկոլի ազատազրկման ժամկետը ավելացնել: Իսկ մինչ դատական նիստը կսկսվեր, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց:
«Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը, տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում «օրենքը»: Կարդալ շարունակությունը …
Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Պատժախցում գտնվելու պատճառով Նիկոլ Փաշինյանը զրկված է եղել ելույթին գրավոր պատրաստվելու հնարավորությունից` չունենալով ոչ միայն դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլեւ նույնիսկ` թուղթ ու գրիչ:
«Հարգելի դատարան, տվյալ իրավիճակում մենք ինչի՞ հետ գործ ունենք. մենք գործ ունենք հետեւյալի հետ, որ 2010 թվականի ապրիլի 30-ին իմ դեմ կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ դատարանը քանի որ որոշել էր, որ պատժի չկրած մասը կիսով չափ պիտի կրճատվի, Տիգրան Նավասարդյանը իմ բանտում գտնվելու ժամանակաշրջանը` հուլիսից մինչեւ ապրիլ, հանել է եւ մնացած մասը կիսել է, ստանալով վերջնական պատիժը` հաշվարկելով 3 տարի 10 ամիս 29 օր: Բայց մենք ունենք շատ կարեւոր մի իրավիճակ. որ փաստորեն իմ իրավունքների օգտագործումը, այն փաստը, որ ես իմ իրավունքներից օգտվել եմ, աշխատել է իմ դեմ: Ի՞նչ նկատի ունեմ. այսինքն եթե իմ գործով դատավճիռը արագ ուժի մեջ մտներ, իմ պատժաչափը փաստացի այլ կլիներ: Եթե, ենթադրենք, սեպտեմբերի 1-ի դրությամբ մենք ունենայինք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իմ պատժաչափը կկրճատվեր կիսով չափ եւ արդյունքում կլիներ 3 տարի ասենք 7 ամիս: Բայց տեղի չի ունեցել: Ինչո՞ւ: Կարդալ շարունակությունը …
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ իր պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` ի պատասխան ՔԿՎ խոսնակ Արսեն Բաբայանի հերթական սուտ հայտարարության: «2010 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատեւ տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի, եւ իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտանգության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետեւյալը. երկարատեւ տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդսարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի եւ անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որեւէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, եւ իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի` ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահովման նկատառումներով: Նիկոլը պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի` դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը», եւ հրաժարվել է դիմում գրել: Հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել: Կարդալ շարունակությունը …
Ի՞նչ են ուզում քեզանից. վերջին շրջանում այս հարցն այնքան հաճախ են ինձ տալիս, որ ստիպված եմ ինչ-որ պատասխան ձեւակերպել, որովհետեւ մինչ այժմ լայն ժպտացել եմ կոնկրետ պատասխան ձեւակերպելու փոխարեն: Ի՞նչ են ուզում ինձանից: Խնդիրն ամենեւին էլ իմ անձի մեջ չէ, այլ իրավիճակներին արձագանքելու գործելակերպի մեջ: Բռնապետությունը մի վիճակ է, երբ իշխող էլիտան բոլորին կամ գրեթե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ չնկատելու տալ ապօրինությունը, լկտիությունը, կամայականությունը: Բռնապետության համար, ըստ այդմ, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր չեն համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ բարձրաձայնում են իրենց տեսածի մասին, ծաղրում կամայականությունը, քննադատում ապօրինությունը, դատափետում լկտիությունը: Այսպես վարվող ամեն մարդ ստատուս քվոյի, այսինքն` հաստատված վիճակի փոփոխության հարց է բարձրացնում` կամա, թե ակամա: Կարդալ շարունակությունը …
Ապրիլ 28, 2009
«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարության առաջին նիստը տեղի ունեցավ։ «ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված տեղեկատվությունից ընթերցողը տեղյակ է, թե ինչ է եղել այդ դատավարության ընթացքում։ Դատարանը որոշել է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով, որովհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը իրավաբանական անձ չէ եւ, ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող։ Եւ ուրեմն` դատարանը
Հոկտեմբեր 15, 2009
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայ-թուրքական արձանագրություններին եւ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ՀՅԴ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների տարբերություններն ընդգծելով` նկատեց, թե Կոնգրեսը, գիտակցելով, որ այս ճանապարհի շարունակության դեպքում իշխանությունը փոսն է ընկնելու, սպասում է, որ դա տեղի ունենա, ապա, վերջին հարվածը հասցնելով գործող իշխանությանը, տապալի վերջինիս։ Ի տարբերություն Կոնգրեսի, Վահան Հովհաննիսյանի ասելով, ՀՅԴ-ն փորձում է
Մարտ 22, 2008
Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:
Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի