Արխիվ Դեկտեմբեր, 2009

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Դեկտեմբեր 11, 2009

Obama_ErdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամերիկյան այցը, կարծես, Հայաստանի համար ամենատհաճ արդյունքներն ունեցավ։ ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերություններից տարանջատելու մեր վերջին հույսը Բարաք Օբաման էր, բայց այդ հույսը ոչ միայն չարդարացավ, այլեւ էրդողանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո դեռ մի բան էլ կոշտացրեց դիրքորոշումը, հայտարարելով, թե հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում կվավերացվեն միայն ազատագրված հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելուց հետո։ Դեռ ավելին, Էրդողանը այս ցանկին ավելացրեց նաեւ Քելբաջարն ու Լաչինը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Դեկտեմբեր 9, 2009

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյան. պաստառ- Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։

- Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս։ 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն։ Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԿՐԿՆԱԿԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Դեկտեմբեր 8, 2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով անցած շաբաթ օրը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, գրանցվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հետեւյալ ելույթով.

Հարգելի դատարան.

2009 թ. հուլիսի 1-ից գտնվում եմ ապօրինի կալանքի տակ` ապօրինի եւ շինծու քրեական հետապնդման հետեւանքով։ Ս/թ դեկտեմբերի 5-ից, սակայն, իմ կալանքի տակ գտնվելը կրկնակի ապօրինության բնույթ է ստացել, որովհետեւ դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես 2010 թվականի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եւ սրանից հետո ես ազատ չեմ արձակվել։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՈԶԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 3, 2009

Մինչ հայ դհոլությունը դիֆերամբներ է ձոնում ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած վերջին ելույթի կապակցությամբ, դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է, որ Սարգիս Հացպանյանը պետք է շարունակի մնալ բանտում։ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին կանդրադառնանք տարիուկես հետո, իսկ այժմ ետ գնանք տարիուկես եւ հիշենք նրա ունեցած մեկ ուրիշ ելույթ։ Զրահապատված ինաուգուրացիայից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր հասարակության ամենամեծ պահանջը արդարության պահանջն է, եւ ուրեմն` իր իշխանությունը պետք է աշխատի հանրային այս պահանջը բավարարելու ուղղությամբ ու մի ուրիշ ձեւի կատաղած արդարություն հաստատի երկրում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՐԺԱՆԻ ԵՆՔ…

Դեկտեմբեր 2, 2009

Obama-ErdoganԵթե հանկարծ միջազգային հանրությունը ընթացիկ շրջանում դադարի Հայաստանին վարկեր տալ, դա իսկական աղետ կդառնա մեր երկրի համար։ Սա փաստ է, եւ երբ հաշվի ենք առնում, որ չնայած ընթացիկ տարում Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենամեծ վարկերն է ստացել ԱՊՀ-ում, բայց ամենամեծ տնտեսական անկումն է արձանագրել, այդ պնդման իմաստը ավելի հասկանալի է դառնում։ Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե միջազգային հանրությունը հրաժարվեր մեր երկրին տրամադրել մեկուկես միլիարդ դոլարի վարկ` նույնիսկ սարսափելի է մտածել։ Ավելի սարսափելի է մտածել, թե 2008 թվականի Մարտի 1-ից հետո միջազգային հեղինակության վերջնական ջախջախում ապրած Հայաստանը ինչի հաշվին է ստացել մեկուկես միլիարդի վարկը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԼԱՓՈՒՄ Է ՕԼԻԳՈՊՈԼԻԱՆ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 1, 2009

moneyՀամաշխարհային տնտեսական ճգնաժամը իրականում Հայաստանի տնտեսության վրա չի ազդել։ Նման վիճակ ստեղծվել է շատ պրոզայիկ մի պատճառով. Հայաստանում դասական իմաստով տնտեսություն գոյություն չունի։ Ցանկացած երկրի տնտեսություն հանրության, պետության կարիքների համար պետական բյուջեի տեսքով` փող, ապա եւ` ազգային հարստություն ստեղծող համակարգն է։ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ իր ուսերին այնպիսի բյուջե կրել, որ հանրության եւ պետության հոգսերը հոգա։ Սա դեռ քիչ է, այն, ինչ մենք անվանում ենք տնտեսություն, մեր ազգային հարստությունը` մոլիբդեն, պղինձ, այլ հանքանյութեր խժռող մի կառույց է։ Ստացվել է մի վիճակ, որ մեր տնտեսությունը հնարավոր ամեն ինչ խժռում է եւ փաստացի ոչինչ չի ստեղծում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,