Արխիվ Նոյեմբեր, 2009

ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Նոյեմբեր 10, 2009

Lragir.am-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հետ:

Դավիթ Մաթեւոսյան. lragir.amՈւրբաթ օրը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ “Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել”, ասված է այդ գրության մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎՌԱԶ ԵՆ, ՎՌԱԶ…

Նոյեմբեր 10, 2009

OSCE Minsk GroupԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու տարածաշրջանային հերթական այցի ընթացքում չեն մեկնում Ղարաբաղ` ապշեցուցիչ պատճառ նշեց. ժամանակի սղությունը։ Նախորդ դեպքերում համանախագահները Ղարաբաղ չմեկնելը պատճառաբանում էին «անբարենպաստ եղանակային պայմաններով»։ Երբ մի քանի տարի, ԵԱՀԿ ՄԽ վարկածով, Ղարաբաղում կարկուտ էր տեղացել, անընդհատ ամպրոպ ու անձրեւ եղել, եւ այս ամենը տեւականությամբ խփել-զարկել էր գիտականորեն հնարավոր եւ անհնար բոլոր ռեկորդները` համանախագահները մի հատ երեւացին Ստեփանակերտում։ Ու քանի որ այդ այցով հնգամյակի պլանը կատարած են համարում, ոչ ավել, ոչ պակաս` Ղարաբաղ մեկնելու ժամանակ չունեն այլեւս։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐԱԶՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Նոյեմբեր 7, 2009

Լեւոն Տեր-Պետրոսյան. մտորումներԻշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա` հաստատ, «հարիր տոկոսով»` ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008 թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա` 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ԵՎ ԴԱՎԱՃԱՆԻ ԹԵՄԱՆ

Նոյեմբեր 6, 2009

general PetainԱյն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ավետեց, որ մենակ մնալիս քահ-քահ ծիծաղում է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են Ղարաբաղը իրենից պաշտպանել, այս թեզն ահա դարձավ ԼՂ հարցին վերաբերող քննարկումներում սերժանտական քարոզչության հիմնական կռվանը։ Ընդ որում, սա ոչ թե բանավիճային փաստարկ է, այլ Ղարաբաղի հարցի հետ կապված մտահոգությունները, ահազանգերը տակից կտրելու, թեման փակելու միջոց։ Ու հիմա, երբ որեւէ մեկը փորձում է «Ղարաբաղը պաշտպանել Սերժ Սարգսյանից», անպայման գտնվում է մեկը, ով պնդում է, թե Սերժ Սարգսյանը ծնունդով ղարաբաղցի է, «Ղարաբաղի պատերազմի հերոս», այնպես որ, չի կարող որեւէ բան ձեռնարկել, որ վնասի Ղարաբաղին կամ չբխի նրա շահերից։ Հիմա այս փաստարկը այնքան շատ է օգտագործվում, որ դարձել է մի տեսակ աքսիոմ, պաշտոնական քարոզչության աքսիոմ։ Եւ այս պայմաններում ահա` չձեւակերպված հարց է կախված օդում. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՑԱՆԱԾԸ ՀՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նոյեմբեր 5, 2009

ՑավոքԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, եվրոպական շրջագայությունից վերադառնալով, արժեքավոր տպավորություն փոխանցեց հայ հանրությանը։ Ըստ նրա, Թուրքիան եվրոպական կառույցների որոշակի թողտվությամբ է հայ-թուրքական սահմանի բացումը կապում Ղարաբաղի հարցի կարգավորման հետ։ Ու չնայած` Սաֆարյանը չի կոնկրետացնում, թե ինչ շրջանակի հետ հանդիպումներից է նման տպավորություն ստացել, նրա ասածը հետաքրքրական է, որովհետեւ հիմնավոր լինելու պարագայում հօդս է ցնդեցնում իշխանական այն տեսակետը, ըստ որի, եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը կապի ԼՂ հարցի կարգավորման հետ, «միջազգային հանրությունը իր խոսքը կասի»։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԷՍ ՎԱՐՈՒՅԹԻ «ՔԱՎՈՐԸ» ԵՍ ԵՄ

Նոյեմբեր 4, 2009

Նիկոլ Փաշինյանը դատարանում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Իմ պաշտպանները շատ հստակ արձանագրեցին, թե այս միջնորդության հիմքերը որոնք են։ Միանալով նրանց` ցանկանում եմ ընդգծել հետեւյալը. երբ նախորդ անգամ իմ խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց, դատավորը մերժեց` այն հիմքով, որ ես կթաքնվեմ քրեական վարույթը իրականացնող մարմնից։ Չնայած մեկ անգամ ասել եմ, բայց պատեհ է եւս մեկ անգամ ընդգծել, որ դատարանի դահլիճում գտնվող բոլոր մարդիկ արձանագրեն, որ տվյալ վարույթը տեղի է ունենում միայն այն բանի շնորհիվ, որ ես ցանկացել եմ, որ այն տեղի ունենա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

“МЫ ОСТАЕМСЯ ВСЕЦЕЛО ПРЕДАННЫМИ НАШЕЙ МЕЧТЕ…”

Նոյեմբեր 3, 2009

Նիկոլ Փաշինյան. armtoday.infoARMENIA Today беседует с главным редактором газеты «Айкакан Жаманак», политзаключенным, кандидатом в депутаты парламента Армении Николом Пашиняном.

- Больше года Вы находились в подполье, но в итоге добровольно явились в правоохранительные органы. Что Вас заставило принять такое решение? И не сожалеете ли Вы сейчас об этом шаге?

- Любой гражданин Армении, который всерьез желает развалить утвердившуюся сегодня в стране порочную, мафиозную систему и сделать Армению государством, где есть верховенство закона, демократия, народное благополучие, короче говоря, Свободным и Счастливым государством, не может не отдавать себе отчета в том, что временами ему придется преодолевать жестокие препятствия. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ

Նոյեմբեր 2, 2009

Սիրելի ժողովուրդ.

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. փետրվար, 2008 թ.Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր լրազորությունները:

Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ` ի կատարումն հանուն օրինականության եւ արդարության, հանուն իշխանություն ձեւավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության` բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման:

Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, եւ այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում` որպես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ

Նոյեմբեր 1, 2009

Հարց Նարինեից

Նիկոլ ջան, չե՞ս մտածում, որ իշխանությունը վրեժ կլուծի քեզնից ամեն ինչի համար, մանավանդ որ բոլորը գիտեն, որ Ռոբերտն ու Սերժը 2008-ի մարտին քեզ ֆիզիկապես ոչնչացնելու խնդիր են ունեցել: Եւ այս իրավիճակում որքանո՞վ է խելամիտ քո որոշումը:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Նարինե. կարծում եմ ոչ թե մենք պիտի մտահոգվենք իշխանական հնարավոր հաշվեհարդարի մասին, այլ իշխանությունները պետք է մտահոգվեն ժողովրդի հնարավոր հաշվեհարդարի մասին: Մենք ասել ենք, եւ կրկնում ենք` ինչ դատով դատեն, նույն դատով էլ դատվելու են: Մենք ընդունում ենք խաղի այս կանոնը, իրենք էլ պարտադրված են ընդունել դա: Մեր ժողովրդի հանդեպ նրանց արած ամեն քայլ համարժեք պատասխան է ստանալու, եթե ոչ այսօր` վաղը` հաստատ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,