Արխիվ Նոյեմբեր, 2009

ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ…

Նոյեմբեր 28, 2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա նախարարական թիմի անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը ուղղակի ապացույցը դարձավ այն բանի, որ իշխանության ներսում հակասությունները հասել են ծայրահեղ եզրի։ ՀՀԿ-ական դառնալու` վարչապետի որոշումը ուղղակի արձագանքն էր թեւածող այն լուրերի, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ դաշնակցած` պատրաստվում են քաղաքական ասպարեզից եւ իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին։ Հենց վերջինս է անշուշտ Տիգրան Սարգսյանին հանրապետականանալու հրահանգ տվել, այսպիսով ակնհայտ դարձնելով, որ լուրջ է վերաբերվում Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան դավադրության սցենարին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Նոյեմբեր 27, 2009

Նիկոլ Փաշինյան. 26.11.2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեծ հաշվով, այսօր Հայաստանում լուծելու մեկ` ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարց կա, այսինքն` օրինական իշխանության հաստատման, այսինքն` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ժողովրդին բարձրագույն եւ ինքնակալ իշխանության վիճակում կայացնելու հարցը։ Մնացած խնդիրները ածանցվում են ապօրինի իշխանության եւ որ ավելի վատ է` ապօրինի իշխանության ավանդույթի հաստատման տխուր փաստից։ Եւ ուրեմն` այսօր մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ միայն ժողովրդի կողմից ընտրված, այսինքն` օրինական իշխանության, այլեւ օրինական իշխանության ձեւավորման ավանդույթի, պետական ավանդույթի հաստատումն է։ Եւ սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ, Է՛ՍՏԻ…

Նոյեմբեր 26, 2009

ԳիքորՍերժ Սարգսյանի հետ ունեցած մյունխենյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը մեկնում է Ռուսաստան` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության եւ ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր քննարկելու։ Զուգահեռ` Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովն է հեռախոսազրույց ունենում Թուրքիայի իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ եւ մյունխենյան հանդիպումից իր նախնական տպավորությունները կիսելուց հետո` նրանից Անկարա մեկնելու հրավեր է ստանում` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները դեմ առ դեմ քննարկելու համար։ Այս ամենին Հայաստանի պատասխանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն է Իտալիա, որը ակնհայտորեն դուրս է վերջին զարգացումների կոնտեքստից։ Նալբանդյանի իտալական այցի ինտրիգը այն է, որ այդ երկրի ԱԳ նախարարը 2010 թվականի առաջին կեսին այցելելու է Հայաստան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ-2

Նոյեմբեր 24, 2009

Լեւոն Տեր-Պետրոսյան

Լուսանկարը` Արշալույս Հակոբյանի

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 11-ի ելույթին հետեւած արձագանքները երկու խմբի կարելի է բաժանել. բովանդակային եւ մոտավոր։

Առաջին խմբին եմ դասում այն արձագանքները, որոնք համարժեք են Տեր-Պետրոսյանի ելույթին։ Այդ արձագանքների հեղինակները իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են արտահայտել առաջին նախագահի հետ` սեփական սկզբունքների եւ արժեքների համատեքստում։

Մոտավոր արձագանքների հեղինակները ցերեկային ժամերին անկախ քաղաքագետ-վերլուծաբանների խմբի ներկայացուցիչներն են, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթներին արձագանքում են` առանց դրանք նույնիսկ կարդալու։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 21, 2009

ֆուտլյարՍեզոնային սրացումները գիտությանը հայտնի են հնուց ի վեր։ Առանձին հիվանդությունների գծով սեզոնային սրացումները նույնիսկ օրացուցային կոնկրետ պլան ունեն։ Շնչառական սրացումներն, օրինակ, տեղի են ունենում հուլիսին եւ փետրվարին։ Շիզոֆրենիան սրվում է գարնանամուտին եւ աշնանամուտին։ Նոյեմբերը եւ հունվարը սեզոնային սրացումների օրացույցում մինչեւ վերջերս, ավելի կոնկրետ` մինչեւ Տիգրան Սարգսյանի` ՀՀ վարչապետ նշանակվելը, ակտիվությամբ աչքի չէին ընկնում, այդ իմաստով ամենապասիվն էին ամիսների մեջ։ Վարչապետ աշխատող Սարգսյանը, սակայն, նոր նշանակություն տվեց այս ամիսներին, որովհետեւ նոյեմբերին եւ հունվարին նրա մոտ մենաշնորհների դեմ պայքարելու, խոշոր բիզնեսը հարկելու անդիմադրելի ցանկություն է առաջանում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

մեղադրող կողմը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը. արդյունքում, երրորդ վկային հարցաքննելուց հետո մեղադրող կողմը հրաժարվեց գործով դատակոչված եւ դեռեւս չհարցաքննված մնացած վկաներից:

Երեկվա նիստում ընդհանուր առմամբ ցուցմունք տվեցին թվով երեք իրեղեն ապացույց վկաներ` բոլորն էլ Արմավիրի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցներ: Վերջիններիս խոսքերով, իրենք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից դուրս եկած ոստիկանների վերջին խմբի մեջ են եղել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴԱՍՏԱԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՍՏԱԿՈՎԻ

Նոյեմբեր 19, 2009

Մարտի 1, 2008. «Դաստակովն ընդդեմ Դաստակովի»Մինչեւ օրս հաստատված տպավորությունը, թե 2008 թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտման իմաստով կարեւորագույն նշանակություն կարող է ունենալ ոմն Դաստակովի գործունեության ուսումնասիրությունը, հաստատվում են։ Արդեն իսկ լուծարված Փաստահավաք խմբի նյութերի հրապարակումից տեղեկանում ենք, որ Արթուր Դաստակովը ՀՀ Ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետն է, զիվորական կոչումը` գնդապետ։ Նույն Փաստահավաքում ունեցած հարցաքննության ժամանակ Դաստակովն ասել է, թե 2008-ի փետրվարի 25-ին իր ղեկավարությամբ խումբ է ստեղծվել, քանի որ, ինչպես ինքն է պարզաբանել` «մեր զինվորները փետրվարի 22-ից կաշկանդված էին ծառայություն իրականացնում, եւ մենք պետք է հետեւեինք, թե նրանք ինչպես են ծառայություն իրականացնում»։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 18, 2009

Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը ՀՀ Վարչական դատարանում. 18.11.2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

Նոյեմբեր 18, 2009

Հայաստանի արտաքին պարտքը, ըստ մամուլի հրապարակումների, երեք միլիարդ դոլար է։ Սա ավելին է, քան 2010 թվականի Հայաստանի պետական բյուջեն։ Նաեւ ավելին, քան 2009 թվականի պետական բյուջեն։ Եւ եթե ընդունենք, որ հիմա Հայաստանում երեք միլիոն մարդ է ապրում, ինչը չափազանցված թիվ է, ստացվում է, որ այսօր մեզնից յուրաքանչյուրի ուսերին, մեծ թե մանուկ, հազար ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտք է ծանրանում։ Ընդ որում, այդ բեռն ավելի ու ավելի է ծանրանալու, որովհետեւ 18.5 տոկոս տնտեսական անկում ապահոված Հայաստանը ստիպված է լինելու նորանոր վարկեր վերցնել` ոչ միայն բյուջեի դեֆիցիտը սպասարկելու, այլեւ դրամի փոխարժեքի գահավիժումը կանխելու համար։ Ու քանի որ եկել է նախկինում վերցրած պարտքերը սպասարկելու, այսինքն` դրանց տոկոսները փակելու ժամանակը, այս խնդիրը նույնպես` ստիպված ենք լինելու լուծել վարկերի միջոցով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Նոյեմբեր 17, 2009

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ի ելույթից հետո, որտեղ նա մերժում էր պահանջատիրությունը ու հայդատականությունը, կրկին ակտիվացան տարակույսներն այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ Կոնգրեսում ընդգրկված են նաեւ պահանջատիրության եւ հայդատականության հետեւորդ ուժեր։

Շատերը անհնար եւ անտրամաբանական են համարում, որ միեւնույն քաղաքական միավորման մեջ խաղաղ գոյակցեն եւ քաղաքական դաշնակից համարվեն «ծովից ծով Հայաստանի» ջատագովներ եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցության, փոխզիջումների կողմնակից, պրագմատիկ ուժեր։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Նոյեմբեր 14, 2009

Լուսանկարը` «ՀԺ»-ի

Լուսանկարը` «ՀԺ»-ի

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ին ունեցած ելույթից հետո ներքաղաքական կյանքում ամենաշատը հնչող հարցերից մեկը հետեւյալն է. ի՞նչ էր նշանակում XVII դարում Թուրքիայում գործունեություն ծավալած հայ հոգեւորական, «իշխանատենչ ու փառամոլ» Եղիազար Այնթապցու օրինակի հիշատակումը այդ ելույթում։

Հիշեցնեմ. Եղիազար Այնթապցին կաթողիկոսական իշխանություն ստանալու մոլուցքով տարված` կաշառքների ու բանսարկությունների միջոցով Օսմանյան իշխանությունների ձեռքից ստանում է թրքահայության կաթողիկոսի կոչում` այսպիսով հայության մի ստվար հատված դուրս բերելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր իշխանության տիրույթից։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ կամ ՄԻ ՇՏԱՊԵՔ ՀԱՐՑԸ ՓԱԿԵԼ

Նոյեմբեր 13, 2009

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ընդհատակումՉգիտես ինչու` մի շարք ԶԼՄ-ներ եւ քաղաքական գործիչներ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը փակված են համարում: Նրանք ելնում են այն իրողությունից, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք տալ Նիկոլին, որն անհրաժեշտ է ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար: Մյուս կողմից, սակայն, մոռացության է մատնվում, որ ոստիկանության այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները բողոքարկել են Վարչական դատարանում: Այո, դատարանները Հայաստանում ծախված են, բայց նույնիսկ ամենածախված դատարանները չեն կարող հաշվի չնստել անհերքելի փաստերի հետ, մանավանդ, որ այս պարագայում ծախու վկաների պրոբլեմ կա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԷԼ Ե՛Ս ԱՍԵՄ` ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՉՊԱՐԶՎԱԾ ԱՆՁ

Նոյեմբեր 12, 2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդել է դադարեցնել Փաշինյանի նկատմամբ 225 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական գրության, Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը Հայաստանում չի գտնվել: Նիկոլ Փաշինյանը միջնորդությանը միացավ հետեւյալ խոսքով.

Հարգելի դատարան, ես նախորդ նիստերից մեկում ասել էի, որ ե՛ւ դուք, ե՛ւ մեղադրող կողմը, ե՛ւ բոլորս այս դատավարության ընթացքում պետք է հաշվի առնենք, որ գտնվում ենք մի դատարանում, որտեղ պրոցես է տեղի ունենում հանուն Հայաստանի Հանրապետության, եւ այդ պրոցեսը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱԿԱՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 11, 2009

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Բագրատ Ասատրյանը վերջերս «168 ժամ» թերթին տված հարցազրույցում իրավացիորեն նկատել էր, թե ստեղծված պայմաններում ՀՀ կառավարության հայտարարությունները` օտարերկրյա էական ներդրումներ Հայաստան բերելու մասին, անլուրջ են, քանի որ կապիտալը մեր երկրի մասին իրական պատկերացում կազմելուն պես` հնարավորինս հեռու կփախչի նրանից։ Եթե ինքներս մեզ պատկերացնենք օտարերկրյա գործարարի դերում, ով որեւէ զարգացող երկրում ներդրում անելու ցանկություն ունի, վերը բերված մտքի աղետալի իմաստը ավելի հասկանալի կդառնա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Նոյեմբեր 10, 2009

Դավիթ ՄաթեւոսյանԵրեկ ՀՀ Վարչական դատարան է ներկայացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի ստորագրությամբ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հայցվոր կողմը Վարչական դատարանից պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի հայտնի գրությունը եւ պարտավորեցնել այդ մարմնին` Նիկոլ Փաշինյանին տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք: Հիշեցնենք, որ Իջեւանի անձնագրային բաժնի պետը անցած ուրբաթ գրավոր կերպով հրաժարվել էր վերը նշված տեղեկանքը տրամադրել Դավիթ Մաթեւոսյանին` պատճառաբանելով, թե ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության տեղեկանքի, Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչեւ 2009-ի հուլիսի 7-ը Հայաստանում չի բնակվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,