
Լուսանկարը` www.ianyanmag.com-ի
Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ իրենք չեն կարող պնդել, թե հաշվարկել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բոլոր հնարավոր հետեւանքները։ «Ֆուտբոլային դիվանագիտության ռահվիրայի» համար սա տարօրինակ եւ զարմանահրաշ խոստովանություն է. մի ամբողջ պետության եւ ժողովրդի ներքաշել մի խաղի մեջ` առանց դրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու, պարզապես հանճարեղ է։ Եւ Սերժ Սարգսյանի վերը նշված խոստովանությունը վրաց-ռուսական պատերազմի օրերին փողկապի ծայրը կրծելու Սահակաշվիլիի արարքն է հիշեցնում. Սահակաշվիլին էլ չէր հաշվարկել վրաց-օսական պատերազմի բոլոր հնարավոր հետեւանքները, որովհետեւ անգամ Բիլ Գեյթսի աշխատասենյակում չկա այնպիսի համակարգիչ, որ կարողանար անել այդ հաշվարկը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, Խմբագրական, Սփյուռք
Չնայած պաշտոնապես հայտարարվում է, թե տնտեսական անկումը կանխելուն ուղղված ամենակարեւոր կառավարական ձեռնարկումը շինարարության խթանումն է, իրականում Հայաստանի իշխանությունները շատ ավելի խորամանկ բան են մտածել, եւ այդ ծրագրի իրագործումն է, որ վերականգնելու է մեր փլուզված տնտեսությունը: Ինչպես նկատել եք, զույգ Սարգսյանները էքսկավատորի կովշով են մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, երախտավորագրեր, կոչումներ, աստիճաններ բաժանում: Ոմանք, իհարկե, կարող են մտածել, թե սա հնարավորինս շատ մարդու շողոքորթելու, առնելու, կաշկանդելու` իշխանական գործելակերպի սովորական դրսեւորում է: Իրականում սա մի ամբիցիոզ տնտեսական ծրագիր է, տնտեսական հրաշքի ծրագիր, որ Երիցյան Նեսոն կազմել է Չու Խույ Բումի հետ ունեցած երկարատեւ խորհրդակցությունների ընթացքում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հումոր, Տնտեսական
ՀՅ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 9-ին համատեղ երթ են կազմակերպում դեպի նախագահական նստավայր` ՀՀ իշխանություններից պահանջելով չստորագրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, որոնց ստորագրումը կարծես նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Խորհրդարանական երկու ուժերի հրավիրած ակցիան, ըստ էության, տեղավորվելու է ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու տրամաբանության մեջ, եւ, ինչպես կազմակերպիչներն են հայտարարում, արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակ է հետապնդելու: Այսինքն` Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական, ՀԱԿ
Օրեր առաջ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ։ Ավելի ճիշտ, ոչ թե ելույթ էր ունենում, այլ մասնակցում էր «Մաֆիա» հայտնի խաղի հիման վրա պատրաստվող «Կարմիր եւ սեւ» հեռուստախաղին։ Խաղը շատ պարզ է. այն խաղացողները, որոնց սեւ խաղաքարտ է բաժին հասնում, «մաֆիոզներ» են, նրանց խնդիրը խաղի ընթացքում կարմիր խաղաքարտովներին, այսինքն` ազնիվ քաղաքացիներին շարքից հանելը, սպանելն է, կարմիրներին իրար դեմ հանելը, նրանց մոլորեցնելը։ Կարմիրներն էլ պետք է գլխի ընկնեն, թե ովքեր են սեւերը, այսինքն` մաֆիոզները, ու քվեարկությամբ նրանց հեռացնեն խաղից։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական
Հարց Մերիից
Sireli Nikol, naxapes nerexutyun en xndrum, ete harcs kaskacoxi tpavorutyun ktoxni( yes andava&an nvirvac em mer Sharjman@) , bayc qo karciq@ inc hamar shat karevor e! Hnaravor eq hamarum, vor inch-inch hangamanqnerum, mer arachnord@ gna ishxanutyunneri het voreve gorcarqi? (Qo patasxan@ shat kogni chkoxmnoroshvoxnerin u pateri tak bambasoxneri beran@ pakelu hamar). Kam, cheq karcum , vor incheve, Kongresi haytararutyun@ tuyl er Hay-turqakan protokoli veraberyal? Im andznakan karciqov ayn(haytararutyun@) grvac e shat barcr makardakov (ayn hnaravorutyun er azgzynakan ujerin aravelaguyns artahaytvelu), bayc hanrahavaqin ayn petq e hnchecver aveli kosht, qani vor joxovurd@ dra spasumn uner. Yes chem kaskacum Levon Ter-Petrosyani analitik mtqin, bayc banavor yeluytum xstutyun@ karcum em, spasvacic mexm er. Inchu em qez dimum? Vorovhetev QO bacakaytyun@ hanrahavaqnerin zgali e! Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Թուրքիա, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հեղափոխություն
Հարց Հարությունից
Nikol jan du hay joxovrti mets masi hamar shat sirvats es… Yes kasei avelin ov vor xelatsia nra mot aveli sirvats es… Yes hamozvats em vor du sirumes hay joxovrdin…. Kuzei imanai ayn tsaxvats martkants nuynpes sirumes te voch?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հարություն. ես քրիստոնյա եմ, ուրեմն սերը մերձավորի, այսինքն` իմ երկրի բոլոր քաղաքացիների, հայրենակիցների նկատմամբ ինձ համար հիմնարար արժեք է: Բայցեւ ուզում եմ ընդգծել. Սերը մերձավորի նկատմամբ չի նշանակում չնկատելու տալ նրա կողմից թույլ տրվող ապօրինությունները, լկտիությունը: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Զատիկ
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ով այդ պաշտոնը ստացավ Մարտի 1-ի արյունը պղծելու գնով, ի պատասխան ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի դիտարկմանը` թե «Մարտի 1-ի» հանձնաժողովի զեկույցը գրվել է ՀՔԾ-ում, իսկ հանձնաժողովականները միայն ստորագրել են, ասում է. «Բա ուրիշ բան հո չպիտի՞ ասի Արամ Կարապետյանը. Հայաստանում ընդունված է, որ ընդդիմություն լինելով` ամեն ինչ պետք է ժխտես»։ Ի գիտություն ընդունենք Նիկոյանի այս դիտարկումը եւ շարունակենք նրա միտքը. իսկ Հայաստանում այսօր հաստատված կանոնի համաձայն, ի՞նչ պիտի անի իշխանությունը եւ ինքը` Նիկոյանը` որպես իշխանության ներկայացուցիչ, որը օժտված է պեշկայի դերակատարմամբ։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Հեղափոխություն, Մարտի 1