Արխիվ Հոկտեմբեր, 2009

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՋԱՎԱԽՔ` ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՄԱՑ

Հոկտեմբեր 31, 2009

Հրանտ Տեր-Աբրահամյանի «Չուժոյ պախմել» հոդվածաշարը ըստ էության փակեց հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման շուրջ կառուցվող վերլուծությունների շղթան: Հեղինակը համոզիչ կերպով փաստարկում է, որ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը տվել է Ռուսաստանը` նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել Վրաստանի մասնատման իր ստրատեգիական պլանի իրագործման համար: Մինչեւ օրս Ռուսաստանը չի կարողանում Հայաստանը իր համար ցանկալի չափով ներքաշել իր հակավրացական քաղաքականության հորձանուտ, որովհետեւ հենց Վրաստանով է անցնում Հայաստանը սնուցող կյանքի ճանապարհը: Այսպիսով, ռուս-թուրքական մերձեցման արդյունքում փորձ է արվում նոր «կյանքի ճանապարհ» բացել «ռուսական ֆորպոստ» Հայաստանի համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՇՈՒԼԵՐԸ

Հոկտեմբեր 28, 2009

Մարտի 1, 2008 թ.Թե ինչ է գրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ-ում նախօրեին լսված իր զեկույցում` լիովին անէական է դառնում խորհրդարանում նրա արտասանած երկու նախադասություն-մեկնաբանությունների ֆոնին։ Իր զեկույցի ներկայացման ընթացքում օմբուդսմենը բառացիորեն հայտարարեց. «Այն, ինչ անում է իշխանությունը, միշտ չէ, որ լավ է պետության համար, եւ այն, ինչ անում է ընդդիմությունը, միշտ չէ, որ վատ է պետության համար»։ Չվարժված ականջով մարդկանց նույնիսկ կարող է թվալ, թե ՄԻՊ-ը կպավ իշխանությանը եւ պաշտպանեց ընդդիմությանը։ Բայց երբ ուշադիր հետազոտում ենք մեջբերված նախադասությունը, ստացվում է, որ իշխանությունը հիմնականում, որպես կանոն, լավ բաներ է անում պետության համար, բայց նաեւ պատահում են առանձին բացթողումներ, իսկ ընդդիմությունը հիմնականում, որպես կանոն, վատ բաներ է անում պետության համար, բայց երբեմն, հազարից մեկ` նաեւ լավ արարքներով ու քայլերով է հանդես գալիս։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏ. 21.10.2009

Հոկտեմբեր 28, 2009

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Եկեք հեքիաթների չհավատանք)

Հոկտեմբեր 24, 2009

Ցյուրիխյան ուրացումԵնթադրենք` Հայաստանի իշխանությունները ճիշտ են ասում, եւ հայ-թուրքական սահմանը բացվելու է առանց ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոյի փոփոխության։ Այսինքն` թուրքերը բացում են սահմանը, Գյումրի-Կարս երկաթուղին, հայ-թուրքական ավտոճանապարհները սկսում են աշխատել, եւ ազատագրված տարածքները շարունակում են մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո` Սարգսյան-Ալիեւ տափակ ու անվերջանալի բանակցությունների ֆոնին։ Պետք է խոստովանել` սա երանելի վիճակ կլինի հայկական կողմի համար, որովհետեւ մեզ այլեւս հարկավոր չի լինի մտածել ԼՂ հարցի կարգավորման մասին։ Մեզ կմնա ընդամենը ապահովել ներքին համախմբում, բանակի մարտունակ վիճակ եւ արձանագրել, որ մերն է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ ազատագրված տարածքները։ Մեծ հաշվով, իշխանական խոսնակները հենց այսպիսի սցենար են մեր առաջ ուրվագծում Ցյուրիխյան ուրացման ֆոնին։ Եւ պետք է խոստովանել. սա հեքիաթային սցենար է։ Բայց Ցեղասպանություն եւ հայրենազրկում տեսած երեքհազարամյա ժողովուրդը նման հեքիաթների հավատալու իրավունք չունի, որովհետեւ հենց այն ժամանակ է աղետը մեր գլխին պայթել, երբ հավատացել ենք հեքիաթներին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 23, 2009

Նիկոլ Փաշինյան. 21 հոկտմեբերի, 2009 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրեց մերժել պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանին եւ մեղադրող կողմին ուղղված ցավակցական խոսքով, մեղադրողները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Դատական հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի` ժամը 12.00-ին։ Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքը` որոշ կրճատումներով.

Նախ, ուզում եմ ասել, որ իմ խափանման միջոցի հետ կապված տվյալ դեպքում որեւէ հիմնավորում ներկայացնելը, կարծում եմ, իր մեջ անլրջության տարրեր է պարունակում իմ կողմից, որովհետեւ պրոբլեմը նրանում է, որ տվյալ դատարանում ոչ ոք լիազորություն չունի փոխելու կամ որոշելու իմ խափանման միջոցը։ Ցավալի փաստ է, որ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 22, 2009

Այսօր` ժամը 12.00-ին, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կկայանա Նիկոլ Փաշինյանի գործով երրորդ դատական նիստը, որը երեկ ընդմիջվեց` Նիկոլ Փաշինյանի պաշտպաններին Փաշինյանի հետ առանձնատեսակցության հնարավորություն տալու համար։ Իրականում նիստը կարող էր եւ չընդմիջվել մինչեւ այսօր, քանի որ պաշտպանները Փաշինյանի հետ իրենց դիրքորոշումը համաձայնեցնելու համար ընդամենը 10 րոպեով էին առանձնատեսակցություն խնդրում, որը կարող էր տեղի ունենալ հենց դատական նիստերի դահլիճում։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախընտրեց տասը րոպեի պատճառով դատը հետաձգել մեկ օրով։ Երեկվա նիստի ընթացքում Փաշինյանի պաշտպանները հանդես եկան քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Պաշտպանները եւ Նիկոլ Փաշինյանը միջնորդեցին նաեւ գործի վարույթից հեռացնել մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանին։ Ստորեւ ներկայացնում ենք Փիլոյանին բացարկ հայտնելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը.

Հարգելի դատարան.

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ (also in English)

Հոկտեմբեր 21, 2009

Նիկոլ Փաշինյանը դատարանում. հոկտ. 20, 2009

Լուսանկարը` (բնականաբար) Գագիկ Շամշյանի

Հայաստանի ժողովրդին որպես «7-ի գործ» հայտնի` մտացածին ֆարսի դատաքննության ժամանակ Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «հարստացրեց» 314 պրիմ 1 հոդվածով, որը վերնագրված է` «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները»։ Այդ նորամուծությունը դատավորին հնարավորություն է տալիս մեղադրվող անձին հեռացնել դատական նիստերի դահլիճից եւ դատական քննությունը անցկացնել նրա բացակայության պայմաններում։

Միեւնույն ժամանակ, Քրեական դատավարության օրենսգրքում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք մեղադրվող անձի պաշտպաններին պարտադրում են նրա բացակայությամբ, այսինքն` ի հեճուկս պաշտպանյալի շահերի, մասնակցել դատական նիստին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Հոկտեմբեր 21, 2009

Նիկոլ. 2002 թ.Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ կայացած դատական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, միանալով իր պաշտպաններին, միջնորդեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի խոսքն` առանց կրճատումների.

Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով.

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Հոկտեմբեր 20, 2009

Սիրելի ժողովուրդ.

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակումԱյսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008-ի մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (New հոգեբանություն)

Հոկտեմբեր 17, 2009

zurichԹուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի։ «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան։ Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում։ Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է։ Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից։ Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում։ Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՀԱԿ vs. ՀՅԴ)

Հոկտեմբեր 15, 2009

Ցույց ԼիբանանումԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայ-թուրքական արձանագրություններին եւ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ՀՅԴ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների տարբերություններն ընդգծելով` նկատեց, թե Կոնգրեսը, գիտակցելով, որ այս ճանապարհի շարունակության դեպքում իշխանությունը փոսն է ընկնելու, սպասում է, որ դա տեղի ունենա, ապա, վերջին հարվածը հասցնելով գործող իշխանությանը, տապալի վերջինիս։ Ի տարբերություն Կոնգրեսի, Վահան Հովհաննիսյանի ասելով, ՀՅԴ-ն փորձում է կանգնել իշխանության ճանապարհին եւ նրան կոչ է անում, հորդորում է փոսը ընկնելու ճանապարհից ետ կանգնել։ Մի կողմ թողնելով ՀՅԴ-ի դիրքորոշման նրբությունները` փորձենք հասկանալ, թե որքանով են արդարացված Վահան Հովհաննիսյանի կողմից Կոնգրեսին մեղսագրվող մեղադրանքները։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (միայն գնդակի դերում)

Հոկտեմբեր 14, 2009

SWITZERLAND TURKEY ARMENIA«Գնդակը թուրքերի դաշտում է»,- այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության գործարկման ընթացքում Սերժ Սարգսյանը առնվազն մի քանի անգամ բարձրաձայնել է այս նախադասությունը: Ինչ-որ չեմ հիշում, որ նույն ժամանակահատվածում որեւէ մեկը արտասանած լինի «Գնդակը Հայաստանի դաշտում է» արտահայտությունը: Եթե անգամ հիշողությունս դավաճանում է, եւ ինչ-որ մեկը կեսբերան նման բան ասել է, սրանից իրերի դրությունը չի փոխվում, որովհետեւ այս ընթացքում գնդակը Հայաստանի դաշտում չի հայտնվել, եւ մշտապես եղել է թուրքերի մոտ: Տպավորությունն այնպիսին է, նույնիսկ, թե Հայաստանը այս խաղին չի էլ մասնակցում եւ կատարում է ընդամենը արարողակարգային դերակատարում: Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից մի քանի ժամ անց եւ Թուրքիա մեկնելուց առաջ կրկին Մեդվեդեւի մոտ է հրավիրվում, որպեսզի իմանա` ինչպես պահի իրեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-ավազակապետական պաշտոնյայի ֆոտոռոբոտ)

Հոկտեմբեր 10, 2009

reptileԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը առաջվանը չէ այլեւս։ Մարտի 1-ի կոծկման հանձնաժողովի հայտնի զեկույցից հետո ոչ միայն նրա դեմքի արտահայտությունն է փոխվել, այլեւ հագուկապը։ Բայց նախ` դեմքի արտահայտության մասին. այդպիսին դառնում է այն մարդկանց դեմքի արտահայտությունը, ովքեր «լայն ժողովրդականություն» են վայելում, եւ նրանց սֆաթը մի տեսակ անտարբերություն է արտահայտում։ Ասել կուզի` իրենք անտարբեր են, թե հանրությունը, անգամ յուրայինները, բոլորը ինչ են մտածում իրենց մասին։ Իրենք անտարբեր են, իրենք փաթթած ունեն, թե իրենց նայող ամեն մարդու ուղեղում ինչպիսի ձեւակերպումներ են ծագում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Արձանագրությունների մասին)

Հոկտեմբեր 9, 2009

arm-turkԻշխանական հերթական ձեռնածության արդյունքում, հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները նույնպես նենգափոխվեցին։ Հանրային քննարկումների առանցքը ոչ թե արձանագրություններն են, դրանց բովանդակությունը, այլ տրիվիալ հարցը` պե՞տք է, արդյոք, բացվի հայ-թուրքական սահմանը։ Այսինքն` իշխանության կողմից կազմակերպվող քննարկումների մասնակիցները հայ-թուրքական սահմանի բացմանն են կողմ կամ դեմ արտահայտվում, այլ ոչ թե` նախաստորագրված արձանագրություններին։ Եւ այսպիսով` իշխանական քարոզչամեքենան տպավորություն է ստեղծում, որ նրանք, ովքեր կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, կողմ են նաեւ նախաստորագրված արձանագրություններին, կամ ովքեր դեմ են արձանագրություններին, դեմ են նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («New ընդդիմություն»)

Հոկտեմբեր 8, 2009

ՀՅԴ ստորագրահավաք

Լուսանկարը` Ֆոտոլուրի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու իրենց գործելակերպը փաստարկեց նրանով, թե իրենք դեմ են ձեւական պահանջներ ներկայացնելուն։ Նույնը, ըստ էության, կրկնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատճառաբանելով, որ եթե իրենք պահանջեն անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա դեռ չի նշանակում, թե նա հրաժարական կտա։ Եւ ուրեմն` ի՞նչ իմաստ ունի նման պահանջի առաջադրումը։ Այս տեսակետը հասկանալի կլիներ, եթե Դաշնակցությունը բացատրեր, թե ինչու է շարունակում պահանջել ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը, չնայած ոչ վերջինս է պատրաստվում այդ պահանջը կատարել, ոչ էլ, առավելեւս, նրա վերադասը։ Ինչո՞ւ «ձեւականորեն» կարելի է պահանջել ԱԳ նախարարի հրաժարականը, իսկ նրա ղեկավարինը` ոչ։ Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգությանը», ու եթե պահանջների քաղաքական իմաստը գնահատենք ըստ դրանց կատարման վիճակագրության, կստացվի, որ ստեղծման օրից «Ժառանգությունը» ձեւական գործունեություն է ծավալել, որովհետեւ նրա պահանջներից եւ ոչ մեկը չի կատարվել, չնայած` Րաֆֆի Հովհաննիսյանի անհոդաբաշխ ձեւակերպումներից հաճախ դժվար է կռահել, թե ինչ է պահանջում այս գործիչը եւ ինչ` չի պահանջում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,