Արխիվ Սեպտեմբեր, 2009

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 40.

Սեպտեմբեր 10, 2009

40. Երբեք. ասում եմ` երբեք

Toyota logoՌոբերտ Քոչարյանի գրասենյակը, «ՀԺ»-ի հրապարակմանն ի պատասխան, առանց սեթեւեթանքի հայտարարեց, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը բաժնեմաս ունի «Տոյոտա-Հայաստան» ընկերությունում, որը «Տոյոտա» ավտոմեքենաների էքսկլյուզիվ ներկրողն է Հայաստանում։ Այս հայտարարության իրական նպատակը հերքելն էր լուրերն այն մասին, թե նշված ընկերությունը ամբողջությամբ է պատկանում Քոչարյանի որդուն։ Բայց որ Սեդրակ Քոչարյանի` միլիոնատեր լինելու փաստը պաշտոնապես հաստատվեց, դա արդեն սենսացիա էր, որովհետեւ նման պաշտոնական հաստատում չէր եղել երբեք։ Բանտային իմ տպավորությամբ, սակայն, հայ հանրությունը այդ լուրն ընկալեց այնպես, ինչպես եղանակի տեսությունն են ընկալում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 39.

Սեպտեմբեր 9, 2009

39. Ճշմարտության ժամին սպասելիս

Տասը զոհերի քառասունքի օրը, Մյասնիկյանի արձանի մոտԶարմանալ կարելի է այն հանգստության վրա, որով եվրոչինովնիկներն արձագանքեցին Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրին։ Խումբը, հիշեցնեմ` ստեղծվել էր ԵԽ-ի պահանջով, Մարտի 1-ի հետ կապված փաստեր ի հայտ բերելու համար, եւ նրա առանձնահատկությունն այն էր, որ իշխանության ու ընդդիմության փորձագետները հավասար թվով էին ներկայացված այնտեղ։ Ու երբ, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, աղաղակող փաստեր սկսեցին ի հայտ գալ, Սերժ Սարգսյանը գնաց չափազանց խոսուն եւ ճարահատյալ քայլի. լուծարեց Փաստահավաք խումբը։ Հիմնավորումը մեկն էր. Փաստահավաք խմբի աշխատանքները քաղաքականացվում են։ Այս փաստարկը, փաստորեն, ընդունելի դարձավ նաեւ ԵԽ-ի համար։ Եւ հիմա, երբ լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի ստորագրումից անցել է մի քանի ամիս, բոլոր հարցերը մի կողմ են դրված, եւ իշխանության քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես էին Փաստահավաք խմբի` ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը քաղաքականացնում փաստերի հավաքման գործընթացը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԻԼՈՅԻ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 8, 2009

Հարց Vilo-ից

Նիկոլ Փաշինյան. ասուլիսԲարև Նիկոլ ջան! Իմ հարցը շատ կարճ ա, բայց շատ փիլիսոփայական և շատ ակտուալ (քանի որ շատ մարդիկ կան չունեն Կյանքի իմաստի պատկերացում)!
Ինչու՞մ է Քո համար Կյանքի իմաստը:
Էս հարցը տալիս եմ ոչ թե նրա համար, որ ես դրա պատասխանը իմ համար չգիտեմ, կամ ինչ որ կասկածներ ունեմ, որ դու գիտես (ՔԱՆԻ ՈՐ ԴՈւ ԱՊԱՑՈւՑԵԼ ԵՍ, ՈՐ ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԴՈւ ՇԱՏ ԼԱՎ ԵԼ ԳԻՏԵՍ), այլ նրա համար, որ ես քո պատասխանը և իմ պատկերացումը այդ հարցի շուրջ միացնեմ իրար (քանի որ վստահ եմ, որ քո պատասխանի մեջ կգտնեմ իմ այդ հարցի պատասխանի կորած մասնիկները) ու ԱՅԼԵՎՍ ՉՇԵՂՎԵՄ ԱՅԴ ՈւՂՈւՑ ԵՐԲԵՔ!!!!
Ցանկանում եմ, որ դու ժամ առաջ լինես ազատության մեջ - Ու ԿԼԻՆԵՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ!!!!!!!!!!!!!, քանի որ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՆԿԱՍԵԼԻ Է!!! ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ Է!!!!!!!! և ուրեմն` ՀԱՂԹԱՆԱԿ ՔԵԶ ՆԻԿՈԼ ՋԱՆ ՔՈ ԱԶՆԻՎ ԳՈՐԾԻ ՄԵՋ !!!!!!!!!!!!!!!!

Նիկոլի պատասխանը -Սիրելի Վիլո. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 38.

Սեպտեմբեր 8, 2009

38. Ընդամենը մեկ տարբերություն

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀայաստանյան մամուլի էջերում վերջերս հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնց հեղինակները տարակուսանք են արտահայտում, որ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան եւ թուրքական քաղաքականությունը։ Նշված հրապարակումների հեղինակների տարակուսանքը սնվում է այն շեշտադրումից, թե Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով է, Սերժ Սարգսյանն էլ կարգավորում է այդ խնդիրները։ Եւ ուրեմն` ըստ այդ տրամաբանության, Տեր-Պետրոսյանը պետք է ոչ թե քննադատի, այլ ողջունի Սարգսյանի հայտնի քայլերը։ Ու եթե քննադատում է, դա անում է միայն ընդդիմության առաջնորդ լինելու բերումով։ Նման հրապարակումների հեղինակները փորձում են ապացուցել, որ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հարցի համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի սկզբունքները չեն տարբերվում։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 37.

Սեպտեմբեր 4, 2009

37. Կուդաս` կուդամ

Արխիվից. Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Սարգսյան, Ս. ՍարգսյանՀայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների` օգոստոսի 31-ին տարածած հայտարարությունը առաջին լուրջ ապացույցը դարձավ այն բանի, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ։ Ըստ ամենայնի, իրական են լուրերն այն մասին, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ փաստաթուղթ արդեն իսկ ստորագրվել է կամ նախաստորագրվել, եւ սա տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ հուլիսյան հանդիպման ժամանակ, որ կայացավ Ռուսաստանում։

Առաջին հայացքից, Հայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին է այդ փաստաթուղթը։ Ղարաբաղի անունը չի հիշատակվում նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից նախաստորագրված արձանագրությունների մեջ։ Եւ ուրեմն` ի՞նչ կապ ունի այստեղ Ղարաբաղը։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 36.

Սեպտեմբեր 3, 2009

36. Իշխանափոխություն` պարբերաբար

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. փետրվար, 2008 թ.Ավանդաբար իշխանություններին աջակցող մամուլի էջերում անգամ, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս երկրում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին շեշտադրումներ։ Գրեթե բոլորը, անկախ նրանից` այդ մասին բարձրաձայն արտահայտվում են, թե` ոչ, զգում են, համոզված են, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան անհրաժեշտ է փոխել։ Եւ այս զգացողությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համակում է օրվա մեջ մի քանի անգամ, ընդ որում` ամենատարբեր առիթներով։ Դա կարող է տեղի ունենալ շուկայում առեւտուր անելու ընթացքում, քաղաքային տրանսպորտից օգտվելիս, «լույսի մարդու» հերթական այցի արդյունքներով։

Սա կոչվում է ճգնաժամի զգացողություն. ճգնաժամը, տվյալ պարագայում, տնտեսականը չէ։ Ճգնաժամի զգացողությունը մեր երկրին, նրա քաղաքացիներին համակել է վաղուցվանից եւ բխում է այն գիտակցումից, որ մենք դոփում ենք տեղում, տեղապտույտի վիճակի մեջ ենք եւ որպես արդյունք` խրվում ենք։ Եւ ահա, նույնիսկ իշխանություններին դոշով պաշտպանող մամուլի էջերից դուրս է պրծնում ճգնաժամի զգացողությունը, եւ հնչում ամենեւին ոչ հռետորական հարցը. ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԱՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ 2-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 2, 2009

Հարց Արման հավատացյալից

Ոսկե հորթՍիրելի Նիկոլ, նախ շնորհակալ եմ ժամանակիդ համար, որ տրամադրեցիր հարցիս պատասխանելուն։ Դու ասում ես, որ «ցանկացած իշխանության այլասերման թիվ մեկ պատասխանատուն հանրությունն է, որովհետեւ իշխանությունը լկտիանում է հանրության թողտվության պայմաններում, իշխանությունը լկտիանում է, երբ զգում է, որ կարող է լկտիանալ»։ Մասամբ համաձայն եմ քո տեսակետի հետ և չեմ ուզում բանավիճել, քանի որ ներկայացրածդ տեսակետն իրականում հանդիսանում է ժողովրդավարական հասարակության կայացման անկյունաքարային հարցերից մեկը։

Սակայն, ուզում եմ հարցնել, գիտե՞ս արդյոք նման արժեքներով շարժվող երկիր կամ պատմական մի ընթացք, երբ ժողովուրդը բռնել է իշխանության օձիքից, դուրս շպրտելով, փոխարինել այն մեկ ուրիշ իշխանությամբ, և այս վերջինն ավելի այլասերված չի եղել, քան իր նախորդը՝ նման Մխիթար Գոշի հայտնի առակի թագավորներին…

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՎԱԿԻ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 2, 2009

Հարց Sevak-ից

Harganqners Nikol jan! shat hacheli a qez misht tesnel nman ankotrum kamqov! Vonca aroxjutyund? inqnazgacoxutyund? Inchqan a sharunakvelu et tget bemakanacvox ishxanakan pies@? aroxj exir!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սեւակ. առողջությունս լավ է, ինքնազգացողությունս` նույնպես։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք։ Իսկ ձեր հարցի վերջին հատվածն ընկալում եմ որպես հռետորական։

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 35.

Սեպտեմբեր 2, 2009

35. Ատամն ընդ ատաման

Նիկոլը պարելիս. Ազատության հրապարակ. փետրվարի 26, 2008Կալանքի առաջին իսկ օրերին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմին տեղեկացրի, որ ատամնաբույժի կարիք ունեմ, եւ քանի որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս, ցանկանում եմ հետազոտվել իմ նախընտրած բժշկի մոտ։ Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ ատամնաբույժ է եկել` ինձ հետազոտելու։ Սա ինձ զարմացրեց, որովհետեւ իմ նախընտրած ատամնաբույժի հետ դեռեւս չէինք հասցրել պայմանավորվածություն ձեռք բերել։ Ո՞վ է, ուրեմն, մեր ատամնաբույժը։ Ինձ ուղեկցեցին ՔԿՀ բժշկի սենյակ, եւ այստեղ տեսա ինձ հետազոտելու եկած ատամնաբույժին։ Ավելի ճիշտ` չտեսա, որովհետեւ աչքերը միակ բանն էին, որ երեւում էին նրա դեմքին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 34.

Սեպտեմբեր 1, 2009

34. Բանտային ճաշացուցակ

Նիկոլը գարեջուր խմելիսՈրպես կանոն` առավոտյան արթնանում ենք բանտապահի ձայնից.

- Նախաճա՞շ…

- Չենք ուզում, շնորհակալ ենք…

Ոչ մի անգամ ՔԿՀ վարչակազմի առաջարկած նախաճաշից չենք օգտվել. չգիտենք, թե ինչ համի է այն։ Չնայած սրան, ամեն օր` ուղիղ ժամը 8.00-ին, գերմանական ճշտապահությամբ, հերթապահ բանտապահը ձայն է տալիս.

- Նախաճա՞շ…

Երբեմն ուղղակի` «Նախաճաշ պե՞տք է»։ Եթե ավելի ճշգրիտ` բանտապահները հիմնականում ռուսերեն են արտասանում այդ բառը` զավտրիկ։ Ժամը 14.00-ին առաջարկում են ճաշել` այս անգամ օգտագործելով հենց հայերեն բառը` ճաշ։ Երեկոյան կրկին անցնում ենք ռուսերենի.

- Ուժի՞ն…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,