Արխիվ Սեպտեմբեր, 2009

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-թուրքական զարգացումների)

Սեպտեմբեր 30, 2009

Հիլարի ՔլինթոնԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հավանական ամսաթիվ է համարում հոկտեմբերի 10-ը։ Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ քիշնեւյան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 1-ին տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նախապատրաստելու այդ իրադարձությունը։ Էրդողանը դիմում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որպեսզի վերջիններս ջանքեր գործադրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացման, այսինքն` ԼՂ հարցի կարգավորման համար։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է, թե իրենց համար անընդունելի է ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոն։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 51.

Սեպտեմբեր 30, 2009

51. Վաղվա Հայաստանի օրակարգը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում եւ հատկապես` Մարտի 1-ի սպանդից հետո, իշխանությունները հանրության ուղեղը առատորեն լցոնում էին սարսափազդու մի բացահայտմամբ, ըստ որի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ֆինանսավորվել է Արեւմուտքից` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնելու նպատակով։ Այս զառանցանքը մի որոշ ժամանակ իշխանության նույնիսկ թիվ 1 ասելիքն էր եւ «հիմնավորվեց» փաստով, որ Ավետիք Իշխանյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը գումար է ստացել արեւմտյան ինչ-որ հիմնադրամից։ Այս միակ փաստը երեւի լրջորեն տպավորվեց «հայրենասեր» բազմաթիվ ուղեղներում, բայց շատ թե քիչ տեղեկացված ցանկացած ոք գիտե, որ Ա. Իշխանյանը ճանաչված լեւոնատյացների թվին է պատկանում, եւ, թող ներվի ընտանեկան կապերին այս անդրադարձը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աներորդին է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 50.

Սեպտեմբեր 29, 2009

50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր

televisionՀայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 49.

Սեպտեմբեր 26, 2009

49. Լծակը կարող է եւ կոտրվել

Barack ObamaԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մշտարթուն հնարավորությունը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը` Ցեղասպանությունը ճանաչելու մասին, շատերը համարում են այն գործոնը, որը Թուրքիային զրկում է Հայաստանի հետ հարաբերություններում ազատ մանեւրելու հնարավորությունից։ Շատերը մտածում են նույնիսկ, թե այս իմաստով Թուրքիան անկյուն է քշված եւ ստիպված կլինի իրոք առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար։

Ինչ խոսք, վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ում տեղի ունեցած զարգացումները խիստ անբարենպաստ են Թուրքիայի համար, չափազանց տհաճ, եւ Անկարան շատ բան է պատրաստ անել` այդ զարգացումների հետագա ընթացքը կանխելու համար։ Մյուս կողմից, սակայն, մենք` հայերս, չպետք է չափազանցնենք այս հարցում ԱՄՆ հետեւողականության եւ Թուրքիայի խոցելիության աստիճանը։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 48.

Սեպտեմբեր 25, 2009

48. Երբ բացվում է սահմանը

սահմանՀայ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի հանրահավաքում արած արձանագրումը, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու` առանց ԼՂ հարցի կարգավորման, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ամիսներ առաջ իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի` թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն «Ադրբեջանի օկուպացված տարածքները» վերադարձնելու դեպքում։

Վերջին շրջանում Էրդողանը նման կտրուկ հայտարարություններ չէր արել, ինչը Հայաստանում շատերին հիմք էր տվել եզրակացնելու, որ հարցը լուծված է։ Եւ այն, որ մեր ալարկոտ ԱԳՆ-ն ուշ երեկոյան արձագանքեց թուրք վարչապետի ասածներին, վկայում է, որ իրադարձությունների նման ընթացքը անսպասելի է եղել նաեւ պաշտոնական Երեւանի համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 25, 2009

Հարց Սմբատից

ՀԻՄԱ. 1+1+1+...

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բարև Նիկոլ ջան: Չեմ հարցնում` ինչպես ես, որովհետև դու պետք է լավ լինես, մենք պետք է ամուր լինենք, թուլացողը և պարտվողը լինելու է քոչարյանական բեսպրեդելը: Ճիշտ է դեռևս նրանք են կառավարում երկիրը, նրանք շարունակում են իրենց սև գործերը, բայց կարծում եմ գալու է այն օրը, քո օրը Նիկոլ, երբ կանգնելու ենք, ու սրանց տանք ժամանակ` 24ժ հեռանալու համար: Քո հոդվածը կարդացի և ուղղակի խոսքեր չունեմ, գրում եմ որովհետև, ես էլ կամ այդ նկարներից առաջինում, որտեղ դեղին վերնաշապիկով եմ, բարձրախոսը ձեռքիս, շատ ուրախ եմ, եթե ինձ ճանաչում ես, կամ անգամ չես էլ ճանաչում, որ հետևում ես երիտասարդների ամեն քայլերին, որ նրանց հետ ես, որ նրանց իսկապես համարում ես իսկական գիտակից քաղաքացի, ովքեր գիտեն` ինչպես պաշտպանել իրենց իրավունքները և ազատությունները: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 47.

Սեպտեմբեր 23, 2009

47. Ձե՛զ տեսնենք, պարոնայք

Իմպիչմենթ պաստառՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 46.

Սեպտեմբեր 19, 2009

46. Տասն արդարներից մեկը

Որմնանկար, 1662 թ.

Որմնանկար, 1662 թ.

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետեւ հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում եւ փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ եւ ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԻՇԱՊԻ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ

Սեպտեմբեր 18, 2009

Մեկնաբանություն Վիշապից

Նիկոլ Փաշինյան. Իմպիչմենթ. 2007 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Եթե մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, մենք կունենանք քաղաքացիական հասարակություն, որն ինքը ոչ միայն իշխանություն է ձեւավորում, այլեւ վերահսկում է այդ իշխանությանը։»

Հարգելի Նիկոլ, ինչ խոսք, ճշմարիտ է, ինչպես և ճշմարիտ է օրինակ այն, որ եթե մեր բանակի բոլոր զինվորները դառնան կարգապահ, ապա մենք կունենանք հզոր ու կարգապահ բանակ, կամ նույնն է, թե ասես՝ եթե ցորենի արտում որոմը քիչ լինի, իսկ ցորենը՝ շատ, ապա հարուստ բերք կստանանք։ Ցավալիորեն` դու չես ասում, թե ԻՆՉՊԵ´Ս պիտի մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, ի՞նչը պիտի մեզնից յուրաքանչյուրին դրդի, բրդի, հրահրի կամ սադրի` քաղաքացի դառնալ, գլուխը լցնել քաղաքացիական մտածելակերպ կոչվող ծրագրով ու ձևավորել, վերահսկել իշխանությանը։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 45.

Սեպտեմբեր 18, 2009

45. Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես

Նիկոլ Փաշինյան. 1+1+1+...Իմ կայքէջի այցելուներից մեկը մեկնաբանությունների բաժնում կարծիք էր արտահայտել, թե մեր ժողովուրդը դժվար թե մոտ ապագայում քաղաքացի դառնալու կամք եւ ցանկություն դրսեւորի։ Նմանօրինակ կարծիքները ոչ միայն նորություն չեն մեր իրականության մեջ, այլեւ տարածված են բավականաչափ։ Դեռ ավելին` եթե սթափ վերլուծենք, ակնհայտ կդառնա, որ Հայաստանում դժվար է գտնել որեւէ անհատ, ով վերջին տարիներին չի արտասանել այդօրինակ հայտնի նախադասություններից որեւէ մեկը. «Այս ժողովուրդը ժողովուրդ չի դառնա», «Այս ժողովուրդը ժողովուրդ չի» եւ այլն։ Նման ձեւակերպումները հայաստանցիների լեզվամտածողության անբաժանելի մաս են։ Ու երբ արձանագրում ենք սա, աբսուրդ վիճակ է ստեղծվում. ստացվում է, որ բոլորը բողոքում եւ դժգոհում են այն ժողովրդի բարոյական, քաղաքական, քաղաքացիական նկարագրից, որի ներկայացուցիչն են հենց իրենք։ Պատկերավոր ասած` 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ զանազան մեղքերի մեջ մեղադրում է մնացած 2 միլիոն 999 հազար 999 հայրենակիցներին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 44.

Սեպտեմբեր 16, 2009

44. Եղբայր եմք մեք

Ժիրայր Սեֆիլյանի որդին Ազատության հրապարակում. փետրվար, 2009 թ.Վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժման, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի հասցեին պարբերաբար հնչում են պասիվության մեղադրանքներ։ Այդ մեղադրանքները հաճախ անհիմն են եղել, երբեմն` հիմնավոր։ Կա նաեւ գլոբալ հիմնավորում. հանրությունը հենց Կոնգրեսի հետ է կապում փոփոխության հույսերը, ու եթե որեւէ բան Հայաստանում չի փոխվում, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ չի արվում։ Նման մեղադրանքների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք էմոցիոնալ դրդապատճառներ ունեն։ Հասկանալի է, որ սթափ մտածող ամեն քաղաքացի այս իշխանության գոյության յուրաքանչյուր օրը ծանր փորձություն է համարում Հայաստանի համար։ Եւ ուրեմն` փափագում է, որ Կոնգրեսը փոխի, արագ փոխի իրավիճակը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 43.

Սեպտեմբեր 15, 2009

43. Հոհիդա եւ Հոհիժա

«Ժառանգություն». լոգոտիպԻր հանրահայտ հոդվածի վերնագրում արդեն Հովհաննես Թումանյանը խտացրել էր 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի աղետաբեր հայ իրականության առանձնահատկությունը։ «Անկեղծ չենք». վերնագրված էր հոդվածը։ Այսօր արդեն 21-րդ դարասկիզբն է, եւ սարսափելի է մտածել, որ հայ վերնախավը առաջադիմել է առայժմ միայն կեղծելու վաղնջական իր սովորության մեջ։ Երբեմն զարմանում ես, թե ազգային հոգնած ջոջերին որտեղի՞ց այդքան կեղծելու եռանդ, եւ ինչու նրանք ճլորած եւ ոչ թե եռանդուն են ծառայության եւ զոհողության հարցերում։ Խաբեբա, ցուցամոլ, շինծու, նենգ, ստորաքարշ, շահամոլ. ահա այն հատկությունները, որոնց մասին վկայում է հեռուստաէկրանների, այսինքն` հանրային կյանքում ներկա դեմքերի զգալի մեծամասնությունը։ Եւ կար ժամանակ, երբ թվում էր, թե մեր հանրությունը վերջնականապես է կորցրել կեղծիքը իրականությունից տարբերակելու հատկությունը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 42.

Սեպտեմբեր 12, 2009

42. Դո՛ւ ասացիր

Վահագն Գեւորգյան. 1+1+1+

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մանկան շուրթերից ճշմարտությունն է բարբառում։ Վերջերս այդպիսի մի ճշմարտություն բարբառեց իշխանական մանուկի կարգավիճակում հայտնված ոստիկանը, որ Վահագն Գեւորգյանի դատավարության ժամանակ հայտարարեց, թե վերջինս ոչ թե կոնկրետ ոստիկանի է հայհոյել, ինչի համար էլ նրան մեղադրում են, այլ հանդես է եկել «գլոբալ հայհոյանքով»։ Այն, որ Վահագնը որեւէ մեկի չի հայհոյել կամ հարվածել, կարծում եմ` ակնհայտ է բոլորին։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ են նրան դատում։ Պատասխանը թաքնված է որպես վկա հանդես եկող ոստիկանի օգտագործած «գլոբալ հայհոյանք» ձեւակերպման մեջ։ Վահագնին ոչ թե կոնկրետ, այլ գլոբալ մեղադրանք է առաջադրված, եւ նրա նկատմամբ ընթանում է ոչ թե կոնկրետ, այլ գլոբալ դատավարություն։ Եւ մեղադրյալի աթոռին ոչ թե կոնկրետ երիտասարդ է նստած, այլ մարդկային տեսակ։ Ասել է թե` տվյալ դեպքում գործ ունենք գլոբալ ամբաստանյալի հետ։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 41.

Սեպտեմբեր 11, 2009

41. Ծանոթ եւ անծանոթ դեմքեր

Երիտասարդների երթ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Պնդումները, թե վերջին տարիներին Հայաստանի հանրային գիտակցության մեջ էական տեղաշարժեր են եղել, հաճախ են հնչում։ Այս մասին գրում են նաեւ ընկերներս` իրենց նամակներում եւ հրապարակումներում։ Նման պնդումները ի գիտություն եմ ընդունել, սակայն եւ փորձել եմ իրական կյանքում գտնել դրսեւորումներ, որոնք գործնականում կապացուցեն տեսական այդ թեզի ճշմարտացիությունը։ Բայց ինչպես է դա հնարավոր անել ընդհատակում եւ բանտում։ Ընդհատակի եւ հատկապես` բանտի առանձնահատկությունը հենց այն է, որ այդտեղ հայտնված մարդը երբեմն կորցնում է դրսի աշխարհի զգացողությունը, չի կարողանում զգալ նրա շունչն ու տրամադրությունը։ Իմիջիայլոց, այդ վիճակը ինձ երբեմն համակում էր նաեւ «ՀԺ»-ի գլխավոր խմբագրի աշխատասենյակում։ Այդ ժամանակ «շրջափակումից» դուրս էի գալիս Երեւանի փողոցներով քայլելով, մարդկանց դեմքերին նայելով, աչքերի արտահայտությունը շոշափելով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԹԵՎԻ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 10, 2009

Հարց Տաթեւից
Գագիկ Շամշյանը` դատարանի մոտ սպասելիս, որպեսզի լուսանկարի Նիկոլ ՓաշինյանինԻմ շատ սիրելի Նիկոլ: Չնայած կալանքի տակ ես, բայց ամեն անգամ հոդվածներդ կարդալիս հիանում եմ քո տեղեկացվածությամբ ու վերլուծական մտքով (իհարկե հասկանալով, որ ոչ մի հանգամանք, նույնիսկ` բանտում գտնվելը, մարդուն չի կարող զրկել տեղեկացված լինելուց եւ առավել եւս վերլուծելու ունակությունից):

Չգիտեմ, թե «Հայկական ժամանակը» ինչպես կարձագանքեր Գագիկ Շամշյանի և Արարատ Զուրաբյանի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպին, եթե ազատության մեջ լինեիր, բայց փաստը մնում է փաստ, որ «Հայկական ժամանակը», որին հազարավոր մարդիկ հավատում են ու վստահում, չտվեց այն պարզ ինֆորմացիան, ինչի կարիքը այսօր քաղաքացին ամենաշատը ունի (հետգրությամբ տրված անհասցե, երկու բառանոց ինֆորմացիան բավարար չեմ համարում):

Կարծում ես, եթե այդ միջադեպը տեղի ունեցած լիներ Լֆիկ Սամոյի ու Մուկի միջև, օրինակ, «Հայկական Ժամանակը» համեստորեն կլռե՞ր, ինչպես արեց այս անգամ: Հաջորդ օրվա համարում կտեսնեինք մի մեծ նկար, մի քանի հոդված` նվիրված դրան, թե` այ տեսեք, ինչ վատն են իշխանությունները: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,